< 1-e Иоанна 4 >

1 Возлюбленные! не всякому духу верьте, но испытывайте духов, от Бога ли они, потому что много лжепророков появилось в мире.
Սիրելինե՛ր, մի՛ հաւատաք ամէն հոգիի, հապա քննեցէ՛ք հոգիները՝ թէ արդեօք Աստուծմէ՛ են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ երեւան ելած են աշխարհի մէջ:
2 Духа Божия и духа заблуждения узнавайте так: всякий дух, который исповедует Иисуса Христа, пришедшего во плоти, есть от Бога;
Սա՛պէս կը ճանչնաք Աստուծոյ Հոգին.- ամէն հոգի որ կը դաւանի թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ է.
3 а всякий дух, который не исповедует Иисуса Христа, пришедшего во плоти, не есть от Бога, но это дух антихриста, о котором вы слышали, что он придет и теперь есть уже в мире.
իսկ ամէն հոգի որ չի դաւանիր թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ չէ. եւ ա՛յս է Նեռի հոգին, որուն մասին լսեցիք թէ պիտի գայ, ու արդէն աշխարհի մէջ է:
4 Дети! вы от Бога и победили их; ибо Тот, Кто в вас, больше того, кто в мире.
Դուք Աստուծմէ էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք անոնց. որովհետեւ ա՛ն որ ձեր մէջ է՝ աւելի մեծ է, քան ա՛ն՝ որ աշխարհի մէջ է:
5 Они от мира, потому и говорят по-мирски, и мир слушает их.
Անոնք աշխարհէն են. ուստի կը խօսին աշխարհի մասին, եւ աշխարհը մտիկ կ՚ընէ անոնց:
6 Мы от Бога; знающий Бога слушает нас; кто не от Бога, тот не слушает нас. По сему-то узнаем духа истины и духа заблуждения.
Իսկ մենք Աստուծմէ ենք. ա՛ն որ կը ճանչնայ Աստուած՝ մտիկ կ՚ընէ մեզի, ա՛ն որ Աստուծմէ չէ՝ մտիկ չ՚ըներ մեզի: Ասո՛վ կը գիտնանք ճշմարտութեան Հոգին ու մոլորութեան հոգին:
7 Возлюбленные! будем любить друг друга, потому что любовь от Бога, и всякий любящий рожден от Бога и знает Бога.
Սիրելինե՛ր, սիրե՛նք զիրար, քանի որ սէրը Աստուծմէ է: Ո՛վ որ կը սիրէ՝ ծնած է Աստուծմէ ու կը ճանչնայ Աստուած:
8 Кто не любит, тот не познал Бога, потому что Бог есть любовь.
Ա՛ն որ չի սիրեր՝ չի ճանչնար Աստուած, որովհետեւ Աստուած սէր է:
9 Любовь Божия к нам открылась в том, что Бог послал в мир Единородного Сына Своего, чтобы мы получили жизнь через Него.
Աստուծոյ սէրը սա՛պէս բացայայտուեցաւ մեզի հանդէպ. Աստուած աշխարհ ղրկեց իր միածին Որդին, որպէսզի ապրինք անոր միջոցով:
10 В том любовь, что не мы возлюбили Бога, но Он возлюбил нас и послал Сына Своего в умилостивление за грехи наши.
Սէրը ասո՛ր մէջ է. ո՛չ թէ մենք սիրեցինք Աստուած, հապա ա՛ն սիրեց մեզ եւ ղրկեց իր Որդին՝ իբր քաւութիւն մեր մեղքերուն:
11 Возлюбленные! если так возлюбил нас Бог, то и мы должны любить друг друга.
Սիրելինե՛ր, եթէ Աստուած ա՛յսպէս սիրեց մեզ, մենք ալ պարտաւոր ենք սիրել զիրար:
12 Бога никто никогда не видел. Если мы любим друг друга, то Бог в нас пребывает и любовь Его совершенна есть в нас.
Ո՛չ մէկը երբեք տեսած է Աստուած: Եթէ սիրենք զիրար, Աստուած կը բնակի մեր մէջ ու անոր սէրը կատարեալ է:
13 Что мы пребываем в Нем и Он в нас, узнаем из того, что Он дал нам от Духа Своего.
Ան իր Հոգիէն տուաւ մեզի. ասո՛վ գիտենք թէ մենք կը բնակինք անոր մէջ, ան ալ՝ մեր մէջ:
14 И мы видели и свидетельствуем, что Отец послал Сына Спасителем миру.
Ու մենք տեսանք եւ կը վկայենք թէ Հայրը ղրկեց իր Որդին իբր աշխարհի Փրկիչ:
15 Кто исповедует, что Иисус есть Сын Божий, в том пребывает Бог, и он в Боге.
Ո՛վ որ կը դաւանի թէ Յիսուս Աստուծոյ Որդին է, Աստուած կը բնակի անոր մէջ, ան ալ՝ Աստուծոյ մէջ:
16 И мы познали любовь, которую имеет к нам Бог, и уверовали в нее. Бог есть любовь, и пребывающий в любви пребывает в Боге, и Бог в нем.
Մենք գիտցանք Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած սէրը, ու հաւատացինք: Աստուած սէր է. ա՛ն որ կը բնակի սիրոյ մէջ՝ կը բնակի Աստուծոյ մէջ, եւ Աստուած՝ անոր մէջ:
17 Любовь до того совершенства достигает в нас, что мы имеем дерзновение в день суда, потому что поступаем в мире сем, как Он.
Ինչպէս ի՛նք է, նոյնպէս մե՛նք ենք այս աշխարհի մէջ. ասո՛վ մեր սէրը կատարեալ է, որպէսզի համարձակութիւն ունենանք դատաստանին օրը:
18 В любви нет страха, но совершенная любовь изгоняет страх, потому что в страхе есть мучение. Боящийся несовершен в любви.
Սիրոյ մէջ վախ չկայ, հապա կատարեալ սէրը կը վտարէ վախը. որովհետեւ վախը կ՚ենթադրէ պատուհաս: Ուստի ո՛վ որ կը վախնայ՝ կատարեալ չէ սիրոյ մէջ:
19 Будем любить Его, потому что Он прежде возлюбил нас.
Մենք կը սիրենք զայն, որովհետեւ նախ ա՛ն սիրեց մեզ:
20 Кто говорит: “я люблю Бога”, а брата своего ненавидит, тот лжец: ибо не любящий брата своего, которого видит, как может любить Бога, Которого не видит?
Եթէ մէկը ըսէ. «Ես կը սիրեմ Աստուած», եւ ատէ իր եղբայրը, ստախօս է. որովհետեւ ա՛ն որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը տեսնէ, ի՞նչպէս կրնայ սիրել Աստուած՝ որ չի տեսներ:
21 И мы имеем от Него такую заповедь, чтобы любящий Бога любил и брата своего.
Եւ սա՛ պատուիրանը ունինք անկէ. «Ո՛վ որ կը սիրէ Աստուած, թող սիրէ նաեւ իր եղբայրը»:

< 1-e Иоанна 4 >