< Jakobs 4 >
1 Hvorfra kommer all ufreden, og hvorfra kommer all striden iblandt eder? Er det ikke av eders lyster, som fører krig i eders lemmer?
Ուրկէ՞ կը ծագին պատերազմներն ու կռիւները ձեր մէջ: Միթէ չե՞ն ծագիր ձեր կիրքերէն, որոնք կը մարտնչին ձեր անդամներուն մէջ:
2 I attrår, og har ikke; I slår ihjel og bærer avind, og kan ikke få; I ligger i strid og ufred. I har ikke, fordi I ikke beder;
Կը ցանկաք, բայց չունիք. կը սպաննէք ու կը նախանձիք, սակայն չէք կրնար հասնիլ ձեր ուզածին: Կը կռուիք եւ կը պատերազմիք, բայց չունիք՝ որովհետեւ չէք խնդրեր:
3 I beder og får ikke, fordi I beder ille, for å øde det i eders lyster.
Կը խնդրէք՝ սակայն չէք ստանար, որովհետեւ կը խնդրէք չարամտօրէն՝ որպէսզի վատնէք ձեր կիրքերուն համար:
4 I utro! vet I ikke at vennskap med verden er fiendskap mot Gud? Den altså som vil være verdens venn, han blir Guds fiende.
Շնացողնե՛ր, չէ՞ք գիտեր թէ այս աշխարհի բարեկամութիւնը՝ Աստուծոյ դէմ թշնամութիւն է. ուրեմն ո՛վ որ կը փափաքի բարեկամ ըլլալ աշխարհի, ինքզինք թշնամի կ՚ընէ Աստուծոյ:
5 Eller mener I at Skriften taler fåfengt? Med nidkjærhet attrår han den ånd han lot bo i oss, men dess større er den nåde han gir.
Կամ կը կարծէք թէ Գիրքը ընդունա՞յն կ՚ըսէ. «Նախանձի կը տենչայ մեր մէջ բնակող հոգին»՝՝:
6 Derfor heter det: Gud står de stolte imot, men de ydmyke gir han nåde.
Սակայն աւելի մեծ շնորհք մը կու տայ, ուստի կ՚ըսէ. «Աստուած կ՚ընդդիմանայ ամբարտաւաններուն, բայց շնորհք կու տայ խոնարհներուն»:
7 Vær derfor Gud undergitt! Men stå djevelen imot, og han skal fly fra eder;
Ուրեմն հպատակեցէ՛ք Աստուծոյ: Դիմադրեցէ՛ք Չարախօսին, եւ ան պիտի փախչի ձեզմէ:
8 hold eder nær til Gud, og han skal holde sig nær til eder! Tvett hendene, I syndere, og rens hjertene, I tvesinnede!
Մօտեցէ՛ք Աստուծոյ, եւ ան պիտի մօտենայ ձեզի: Մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը, մեղաւորնե՛ր, ու սրբացուցէ՛ք ձեր սիրտերը, երկմիտնե՛ր:
9 Kjenn eders nød og sørg og gråt! Eders latter vende sig til sorg, og gleden til bedrøvelse!
Զգացէ՛ք ձեր թշուառութիւնը, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր խնդուքը թող փոխուի սուգի, ու ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան:
10 Ydmyk eder for Herren, og han skal ophøie eder!
Խոնարհեցէ՛ք Տէրոջ առջեւ, եւ ան պիտի բարձրացնէ ձեզ:
11 Baktal ikke hverandre, brødre! Den som baktaler en bror eller dømmer sin bror, han baktaler loven og dømmer loven; men dømmer du loven, da er du ikke lovens gjører, men dens dommer.
Մի՛ բամբասէք զիրար, եղբայրնե՛ր: Ա՛ն որ կը բամբասէ իր եղբայրը կամ կը դատէ իր եղբայրը, կը բամբասէ Օրէ՛նքը եւ կը դատէ Օրէ՛նքը: Իսկ եթէ դատես Օրէնքը, ա՛լ Օրէնքը գործադրող չես, հապա՝ դատաւոր:
12 Én er lovgiveren og dommeren, han som er mektig til å frelse og til å ødelegge; men du, hvem er du som dømmer din neste?
Միայն մէ՛կ Օրէնսդիր (ու Դատաւոր) կայ, որ կարող է փրկել եւ կորսնցնել: Դուն ո՞վ ես՝ որ կը դատես ուրիշը:
13 Og nu, I som sier: Idag eller imorgen vil vi dra til den by og bli der et år og kjøpslå og ha vinning,
Հիմա գա՛նք ձեզի՝ որ կ՚ըսէք. «Այսօր կամ վաղը պիտի երթանք այսինչ քաղաքը, հոն տարի մը պիտի կենանք, առեւտուր պիտի ընենք ու պիտի շահինք»:
14 I som ikke vet hvad som skal hende imorgen! For hvad er eders liv? I er jo en røk som viser sig en liten stund og så blir borte!
(Դո՛ւք՝ որ չէք գիտեր թէ ի՛նչ պիտի ըլլայ վաղը:
15 Istedenfor at I skulde si: Om Herren vil, så blir vi i live, og vi skal gjøre dette eller hint.
Քանի որ ի՞նչ է ձեր կեանքը. արդարեւ շոգի մըն է, որ քիչ մը ատեն կ՚երեւնայ, յետոյ կ՚աներեւութանայ: ) Փոխարէնը ըսելու էիք. «Եթէ Տէրը կամենայ, պիտի ապրինք եւ պիտի ընենք այս կամ այն բանը»:
16 Men nu roser I eder i eders overmot. All sådan ros er ond.
Բայց հիմա կը պարծենաք ձեր պոռոտախօսութեամբ. այդպիսի ամէն պարծանք չար է:
17 Den som altså vet å gjøre godt og ikke gjør det, han har synd av det.
Ուրեմն ո՛վ որ գիտէ բարին ընել՝ բայց չ՚ըներ, ատիկա մեղք է իրեն համար: