< 1 Peters 1 >

1 Peter, Jesu Kristi apostel - til de utlendinger som er spredt omkring i Pontus, Galatia, Kappadokia, Asia og Bitynia, utvalgt
Պետրոս՝ Յիսուս Քրիստոսի առաքեալ, Պոնտոսի, Գաղատիայի, Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի մէջ ցրուած գաղթականներուն,
2 efter Gud Faders forutviten, i Åndens helliggjørelse, til lydighet og oversprengning med Jesu Kristi blod: Nåde og fred bli eder mangfoldig til del!
որոնք ընտրուած են Հայր Աստուծոյ կանխագիտութեան համաձայն՝ Հոգիին սրբացումով, Յիսուս Քրիստոսի հնազանդութեան եւ արիւնին սրսկումին համար. շնորհք ու խաղաղութիւն թող շատնան ձեր վրայ:
3 Lovet være Gud og vår Herre Jesu Kristi Fader, han som efter sin store miskunn har gjenfødt oss til et levende håp ved Jesu Kristi opstandelse fra de døde,
Օրհնեա՜լ ըլլայ Աստուած, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմութեան համաձայն վերստին ծնաւ մեզ կենարար յոյսի մը համար՝ Յիսուս Քրիստոսի մեռելներէն յարութեամբ,
4 til en uforgjengelig og usmittet og uvisnelig arv, som er gjemt i himlene for eder,
եւ անեղծանելի, անարատ ու անթառամ ժառանգութեան մը համար՝ որ երկինքը վերապահուած է ձեզի:
5 I som ved Guds makt holdes oppe ved troen til den frelse som er ferdig til å bli åpenbaret i den siste tid.
Դուք Աստուծոյ զօրութեամբ ու հաւատքով պահպանուած էք փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ատենը.
6 Derover fryder I eder, om I enn nu - når så skal være - har sorg en liten stund ved allehånde fristelser,
ուստի ցնծացէ՛ք անով, թէպէտ հիմա՝ քիչ մը ատեն, եթէ պէտք ըլլայ, կը տրտմիք բազմազան փորձութիւններով,
7 forat eders prøvede tro, som er meget kosteligere enn det forgjengelige gull, som dog prøves ved ild, må finnes til lov og pris og ære i Jesu Kristi åpenbarelse,
որպէսզի ձեր հաւատքին փորձը (որ կորստական ոսկիէն շատ աւելի պատուական է, թէպէտ ան կը փորձարկուի կրակով, ) գտնուի գովեստով, պատիւով եւ փառքով՝ Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
8 han som I ikke har kjent og dog elsker, han som I nu ikke ser og dog tror på, og derfor fryder I eder med en usigelig og herliggjort glede,
Դուք կը սիրէք զայն՝ չտեսած. կը հաւատաք անոր՝ թէպէտ հիմա չէք տեսներ զայն, եւ կը ցնծաք անպատմելի ու փառաւոր ուրախութեամբ,
9 når I vinner frem til endemålet for eders tro, sjelenes frelse.
ստանալով ձեր անձերուն փրկութիւնը՝ որպէս վախճանը ձեր հաւատքին:
10 Om denne frelse var det profetene gransket og ransaket, de som spådde om den nåde som I skulde få,
Այդ փրկութիւնը փնտռեցին եւ զննեցին մարգարէները, որոնք մարգարէացան ձեզի սահմանուած շնորհքին մասին:
11 idet de ransaket hvilken eller hvad slags tid Kristi Ånd, som var i dem, viste frem til når han forut vidnet om Kristi lidelser og om herligheten derefter;
Կը զննէին թէ ի՛նչ կամ ինչպիսի՛ ատեն կը բացայայտէր իրենց մէջ եղած Քրիստոսի Հոգին, երբ կանխաւ կը վկայէր Քրիստոսի չարչարանքներուն եւ անոնց հետեւող փառքին մասին:
12 for det blev dem åpenbaret at de ikke tjente sig selv, men oss, med dette som nu er blitt kunngjort ved dem som har forkynt eder evangeliet ved den Hellige Ånd, som blev sendt fra himmelen - dette som englene attrår å skue inn i.
Անոնց յայտնուեցաւ թէ ո՛չ թէ իրե՛նց՝ հապա մեզի՛ կը սպասարկէին այն բաները, որոնք հիմա հաղորդուեցան ձեզի անո՛նց միջոցով՝ որ աւետարանեցին ձեզի երկինքէն ղրկուած Սուրբ Հոգիով: Այդ բաներո՛ւն է որ հրեշտակները կը ցանկան ակնկառոյց նայիլ:
13 Derfor, omgjord eders sinns lender, vær edrue, og sett eders håp fullt og fast til den nåde som blir eder til del i Jesu Kristi åpenbarelse!
Ուստի գօտեպնդեցէ՛ք ձեր միտքին մէջքը, զգա՛ստ եղէք, ու կատարե՛լապէս յուսացէք այն շնորհքին՝ որ պիտի տրուի ձեզի Յիսուս Քրիստոսի յայտնութեան ատենը:
14 Som lydige barn skal I ikke skikke eder efter de forrige lyster i eders vankundighet,
Հնազանդ զաւակներու պէս՝ մի՛ համակերպիք ձեր անգիտութեան ատենուան նախկին ցանկութիւններուն:
15 men vær, efter den Hellige som kalte eder, også I hellige i all eders ferd!
Հապա, ինչպէս ձեզ կանչողը սուրբ է, դո՛ւք ալ սո՛ւրբ եղէք ձեր ամբողջ վարքին մէջ:
16 for det er skrevet: I skal være hellige; for jeg er hellig.
Որովհետեւ գրուած է. «Սո՛ւրբ եղէք, քանի որ ես սուրբ եմ»:
17 Og når I påkaller som Fader ham som dømmer uten å gjøre forskjell, efter enhvers gjerning, da ferdes i frykt i eders utlendighets tid,
Եթէ Հայր կը կոչէք ա՛ն՝ որ առանց աչառութեան կը դատէ իւրաքանչիւրին արարքին համեմատ, երկիւղածութեա՛մբ ընթացէք հոս՝ ձեր պանդխտութեան ժամանակ:
18 for I vet at I ikke med forgjengelige ting, sølv eller gull, blev løskjøpt fra eders dårlige ferd, som var arvet fra fedrene,
Որովհետեւ դուք գիտէք թէ ո՛չ թէ ապականացու արծաթով կամ ոսկիով ազատագրուեցաք ձեր հայրերէն աւանդուած փուճ վարքէն,
19 men med Kristi dyre blod som blodet av et ulastelig og lyteløst lam,
հապա Քրիստոսի պատուական արիւնով՝ որպէս անարատ եւ անբիծ գառի մը արիւնը:
20 han som forut var kjent, før verdens grunnvoll blev lagt, men blev åpenbaret ved tidenes ende for eders skyld,
Արդարեւ ան նախապէս ճանչցուած էր՝ աշխարհի հիմնադրութենէն առաջ, բայց այս վերջին ժամանակները երեւցաւ ձեզի համար:
21 I som ved ham tror på Gud, som opvakte ham fra de døde og gav ham herlighet, så at eders tro også er håp til Gud.
Անոր միջոցով հաւատացիք Աստուծոյ, որ մեռելներէն յարուցանեց զայն եւ փառաւորեց զայն, որպէսզի ձեր հաւատքն ու յոյսը ըլլան Աստուծոյ վրայ:
22 Rens eders sjeler i lydighet mot sannheten til uskrømtet broderkjærlighet, og elsk hverandre inderlig av hjertet,
Մաքուր սիրտով՝ ջերմեռանդութեա՛մբ սիրեցէք զիրար, քանի որ մաքրագործեցիք ձեր անձերը անկեղծ եղբայրսիրութեան համար՝ ճշմարտութեան հնազանդելով Հոգիին միջոցով,
23 I som er gjenfødt, ikke av forgjengelig, men uforgjengelig sæd, ved Guds ord, som lever og blir! (aiōn g165)
ու վերստին ծնած ըլլալով՝ ո՛չ թէ ապականացու հունտէն, հապա՝ անապականէն - Աստուծոյ խօսքով՝ որ կ՚ապրի ու կը մնայ յաւիտեան: (aiōn g165)
24 For alt kjød er som gress, og all dets herlighet som blomst på gress: gresset visnet, og blomsten på det falt av,
Արդարեւ «ամէն մարմին խոտի պէս է, ու մարդուն ամբողջ փառքը՝ խոտի ծաղիկի պէս. խոտը կը չորնայ եւ անոր ծաղիկը կը թափի,
25 men Herrens ord blir evindelig; og dette er det ord som er forkynt eder ved evangeliet. (aiōn g165)
բայց Տէրոջ խօսքը կը մնայ յաւիտեան»: Եւ ա՛յս խօսքն է՝ որ աւետարանուեցաւ ձեզի: (aiōn g165)

< 1 Peters 1 >