< Послание к Евреям 7 >

1 Сей бо Мелхиседек, царь Салимский, священник Бога Вышняго, иже срете Авраама возвращшася от сеча царей и благослови его,
Արդարեւ այս Մելքիսեդեկն էր, Սաղէմի թագաւորն ու Ամենաբարձր Աստուծոյ քահանան, որ դիմաւորեց Աբրահամը՝ երբ ան կը վերադառնար թագաւորներու կոտորածէն, եւ օրհնեց զայն.
2 емуже и десятину от всех отдели Авраам, первее убо сказуется царь правды, потом же царь Салимский, еже есть, царь мира,
Աբրահամ ալ տասանորդ տուաւ անոր իր բոլոր բաներէն: Ան նախ Արդարութեան թագաւոր է՝ թարգմանութեան համաձայն, ու յետոյ՝ նաեւ Սաղէմի թագաւոր, այսինքն՝ Խաղաղութեան թագաւոր:
3 без отца, без матере, без причта рода, ни начала днем, ни животу конца имея, уподоблен же Сыну Божию, пребывает священник выну.
Առանց հօր, առանց մօր, առանց ազգաբանութեան, ան ունի ո՛չ օրերու սկիզբ, ո՛չ ալ կեանքի վախճան. բայց նմանցուած է Աստուծոյ Որդիին եւ մշտնջենապէս կը մնայ քահանայ:
4 Видите же, елик сей, емуже и десятину дал есть Авраам патриарх от избранных.
Ուրեմն տեսէ՛ք թէ ի՜նչ մեծ մէկն էր ան՝ որուն Աբրահամ նահապետն ալ տուաւ աւարին տասանորդը:
5 И приемлющии убо священство от сынов Левиин заповедь имут одесятствовати люди по закону, сиречь, братию свою, аще и от чресл Авраамовых изшедшую:
Արդարեւ Ղեւիի որդիներէն եղողները, որոնք քահանայութիւն կը ստանան, Օրէնքին համաձայն պատուէր ունին տասանորդ առնելու ժողովուրդէն, այսինքն՝ իրենց եղբայրներէն, թէպէտ անոնք Աբրահամի մէջքէն ելած են:
6 не причитаемый же родом к ним, одесятствова Авраама и имущаго обетования благослови:
Բայց ա՛ն՝ որուն ազգաբանութիւնը անոնցմէ չէր, տասանորդ ստացաւ Աբրահամէն եւ օրհնեց խոստումները ունեցողը:
7 без всякаго же прекословия меншее от болшаго благословляется.
Իսկ առանց որեւէ հակաճառութեան՝ կրտսե՛րը կ՚օրհնուի գերադասէն:
8 И зде убо десятины человецы умирающии приемлют: тамо же свидетелствуемый, яко жив есть.
Հոս՝ մահկանացո՛ւ մարդիկ տասանորդ կը ստանան, բայց հոն կը ստանայ ա՛ն՝ որուն համար վկայուած է թէ կ՚ապրի:
9 И да сице реку, Авраамом и Левий, приемляй десятины, десятины дал есть:
Նաեւ կրնայ ըսուիլ թէ Ղեւի՛ ալ, որ տասանորդ կը ստանայ, տասանորդ տուաւ Աբրահամի միջոցով.
10 еще бо в чреслех отчиих бяше, егда срете его Мелхиседек.
որովհետեւ տակաւին իր հօր մէջքն էր՝ երբ Մելքիսեդեկ դիմաւորեց զայն:
11 Аще убо совершенство левитским священством было, людие бо на нем взаконени быша: кая еще потреба по чину Мелхиседекову иному востати священнику, а не по чину Ааронову глаголатися?
Ուրեմն, եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեամբ ըլլար, (քանի որ ժողովուրդը Օրէնքին տակ դրուեցաւ անոր ատենը, ) ա՛լ ի՞նչ պէտք կար որ ուրի՛շ քահանայ մը ելլէր՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ, եւ չկոչուէր Ահարոնի կարգին համեմատ:
12 Прелагаему бо священству, по нужди и закону пременение бывает.
Արդարեւ՝ քահանայութեան փոփոխումով՝ հարկ էր որ փոփոխութիւն ըլլար նաեւ Օրէնքին:
13 О Немже бо глаголются сия, колену иному причастися, от негоже никтоже приступи ко олтарю:
Եւ իրաւ եղաւ, որովհետեւ ա՛ն՝ որուն մասին կ՚ըսուին այս բաները, կը պատկանէր ուրի՛շ տոհմի, որմէ ո՛չ մէկը մօտեցած էր զոհասեղանին.
14 яве бо, яко от колена Иудова возсия Господь наш, о немже колене Моисей о священстве ничесоже глагола.
քանի որ յայտնի է թէ մեր Տէրը սերած է Յուդայի տոհմէն: Իսկ այդ տոհմին մասին Մովսէս ոչինչ ըսաւ՝ քահանայութեան վերաբերեալ:
15 И лишше еще яве есть, яко по подобию Мелхиседекову востает Священник ин,
Ասիկա ա՛լ աւելի յայտնի է, քանի որ Մելքիսեդեկի նմանութեամբ ուրի՛շ քահանայ մը կ՚ելլէ,
16 Иже не по закону заповеди плотския бысть, но по силе живота неразрушаемаго.
որ եղած է ո՛չ թէ մարմնաւոր պատուէրի մը Օրէնքին համաձայն, հապա՝ անքակտելի կեանքի մը զօրութեան համեմատ:
17 Свидетелствует бо, яко Ты еси священник во век по чину Мелхиседекову. (aiōn g165)
Որովհետեւ կը վկայէ. «Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ»: (aiōn g165)
18 Отлагание убо бывает прежде бывшия заповеди за немощное ея и неполезное:
Արդարեւ նախկին պատուէրը կը ջնջուի իր տկարութեան ու անշահեկանութեան համար,
19 ничтоже бо совершил закон: привведение же есть лучшему упованию, имже приближаемся к Богу.
(որովհետեւ Օրէնքը ոչի՛նչ կատարեալ ըրաւ, ) եւ անոր տեղ կը մտնէ լաւագոյն յոյս մը՝ որով կը մօտենանք Աստուծոյ:
20 И по елику не без клятвы:
Եւ քանի որ ասիկա չեղաւ առանց երդումի, (որովհետեւ անոնք քահանայ եղած են առանց երդումի,
21 они бо без клятвы священницы быша, Сей же с клятвою чрез глаголющаго к Нему: клятся Господь и не раскается: Ты еси священник во век по чину Мелхиседекову: (aiōn g165)
իսկ ասիկա՝ երդումով, անո՛ր միջոցով՝ որ ըսաւ իրեն. «Տէրը երդում ըրեր է ու պիտի չզղջայ. “Դուն յաւիտեան քահանայ ես՝ Մելքիսեդեկի կարգին համեմատ”», ) (aiōn g165)
22 по толику лучшаго завета бысть испоручник Иисус.
Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն ուխտի մը:
23 И они множайши священницы быша, зане смертию возбранени суть пребывати:
Ի՛րապէս շատ եղած են քահանաները, քանի որ մահը կ՚արգիլէր որ անոնք միշտ մնան:
24 Сей же, занеже пребывает во веки, непреступное имать священство, (aiōn g165)
Բայց ասիկա ունի անփոփոխ քահանայութիւն, որովհետեւ յաւիտեան կը մնայ: (aiōn g165)
25 темже и спасти до конца может приходящих чрез Него к Богу, всегда жив сый, во еже ходатайствовати о них.
Ուստի կարող ալ է կատարելապէս փրկել անոնք՝ որ իրմով կու գան Աստուծոյ. որովհետեւ ինք միշտ կ՚ապրի՝ անոնց բարեխօս ըլլալու համար:
26 Таков бо нам подобаше Архиерей: преподобен, незлобив, безсквернен, отлучен от грешник и вышше небес бывый,
Արդարեւ ճիշդ այսպիսի քահանայապետ մը կը պատշաճէր մեզի, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած ու երկինքէն աւելի վեր բարձրացած:
27 Иже не имать по вся дни нужды, якоже первосвященницы, прежде о своих гресех жертвы приносити, потом же о людских: сие бо сотвори единою, Себе принес.
Անոր հարկաւոր չէ ամէն օր զոհ մատուցանել՝ միւս քահանայապետներուն պէս, նախ իր մեղքերուն համար, յետոյ ժողովուրդին մեղքերուն համար. որովհետեւ ինք ըրաւ ասիկա մէ՛կ անգամ ընդմիշտ՝ մատուցանելով ինքզինք:
28 Закон бо человеки поставляет первосвященники, имущыя немощь: слово же клятвенное, еже по законе, Сына во веки совершенна. (aiōn g165)
Արդարեւ՝ Օրէնքը քահանայապետ կը նշանակէ տկարութիւն ունեցող մարդիկ, բայց երդումին խօսքը՝ որ Օրէնքէն ետք էր՝ Որդի՛ն, որ կատարեալ եղած է յաւիտեան: (aiōn g165)

< Послание к Евреям 7 >