< मथिः 24 >

1 अनन्तरं यीशु र्यदा मन्दिराद् बहि र्गच्छति, तदानीं शिष्यास्तं मन्दिरनिर्म्माणं दर्शयितुमागताः।
Յիսուս տաճարից դուրս ելած՝ գնում էր. եւ աշակերտները մօտեցան՝ նրան ցոյց տալու տաճարի շինութիւնները:
2 ततो यीशुस्तानुवाच, यूयं किमेतानि न पश्यथ? युष्मानहं सत्यं वदामि, एतन्निचयनस्य पाषाणैकमप्यन्यपाषाणेापरि न स्थास्यति सर्व्वाणि भूमिसात् कारिष्यन्ते।
Եւ նա պատասխանեց ու նրանց ասաց. «Տեսնո՞ւմ էք այդ ամէնը. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդտեղ չպիտի մնայ քար քարի վրայ, որ չքանդուի»:
3 अनन्तरं तस्मिन् जैतुनपर्व्वतोपरि समुपविष्टे शिष्यास्तस्य समीपमागत्य गुप्तं पप्रच्छुः, एता घटनाः कदा भविष्यन्ति? भवत आगमनस्य युगान्तस्य च किं लक्ष्म? तदस्मान् वदतु। (aiōn g165)
Եւ մինչ դեռ նստած էր Ձիթենեաց լերան վրայ, աշակերտները առանձին մօտեցան նրան ու ասացին. «Ասա՛ մեզ, այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի»: (aiōn g165)
4 तदानीं यीशुस्तानवोचत्, अवधद्व्वं, कोपि युष्मान् न भ्रमयेत्।
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Զգո՛յշ եղէք, գուցէ մէկը ձեզ խաբի.
5 बहवो मम नाम गृह्लन्त आगमिष्यन्ति, ख्रीष्टोऽहमेवेति वाचं वदन्तो बहून् भ्रमयिष्यन्ति।
որովհետեւ շատերը կը գան իմ անունով ու կ՚ասեն, թէ՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կը մոլորեցնեն:
6 यूयञ्च संग्रामस्य रणस्य चाडम्बरं श्रोष्यथ, अवधद्व्वं तेन चञ्चला मा भवत, एतान्यवश्यं घटिष्यन्ते, किन्तु तदा युगान्तो नहि।
Լսելու էք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛յշ եղէք, չխռովուէք, որովհետեւ պէտք է, որ այդ ամէնը լինի, բայց դա դեռ վախճանը չէ:
7 अपरं देशस्य विपक्षो देशो राज्यस्य विपक्षो राज्यं भविष्यति, स्थाने स्थाने च दुर्भिक्षं महामारी भूकम्पश्च भविष्यन्ति,
Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ:
8 एतानि दुःखोपक्रमाः।
Սակայն այս ամէնը սկիզբն է երկանց:
9 तदानीं लोका दुःखं भोजयितुं युष्मान् परकरेषु समर्पयिष्यन्ति हनिष्यन्ति च, तथा मम नामकारणाद् यूयं सर्व्वदेशीयमनुजानां समीपे घृणार्हा भविष्यथ।
Այն ժամանակ ձեզ նեղութեան պիտի մատնեն եւ պիտի սպանեն ձեզ. եւ իմ անուան պատճառով բոլոր ազգերի կողմից ատելի պիտի լինէք:
10 बहुषु विघ्नं प्राप्तवत्सु परस्परम् ऋृतीयां कृतवत्सु च एकोऽपरं परकरेषु समर्पयिष्यति।
Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղուեն եւ միմեանց պիտի մատնեն ու միմեանց պիտի ատեն:
11 तथा बहवो मृषाभविष्यद्वादिन उपस्थाय बहून् भ्रमयिष्यन्ति।
Եւ բազում սուտ մարգարէներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն:
12 दुष्कर्म्मणां बाहुल्याञ्च बहूनां प्रेम शीतलं भविष्यति।
Եւ անօրինութեան շատանալուց՝ շատերի սէրը պիտի ցամաքի:
13 किन्तु यः कश्चित् शेषं यावद् धैर्य्यमाश्रयते, सएव परित्रायिष्यते।
Բայց ով մինչեւ վերջ համբերեց, նա պիտի փրկուի:
14 अपरं सर्व्वदेशीयलोकान् प्रतिमाक्षी भवितुं राजस्य शुभसमाचारः सर्व्वजगति प्रचारिष्यते, एतादृशि सति युगान्त उपस्थास्यति।
Եւ արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը»:
15 अतो यत् सर्व्वनाशकृद्घृणार्हं वस्तु दानियेल्भविष्यद्वदिना प्रोक्तं तद् यदा पुण्यस्थाने स्थापितं द्रक्ष्यथ, (यः पठति, स बुध्यतां)
«Արդ, երբ տեսնէք սարսափելի սրբապղծութիւնը, - որի մասին ասուած է Դանիէլ մարգարէի միջոցով, - որ հաստատուած է սուրբ վայրում (ով ընթերցում է, թող հասկանայ),
16 तदानीं ये यिहूदीयदेशे तिष्ठन्ति, ते पर्व्वतेषु पलायन्तां।
այն ժամանակ, ովքեր Հրէաստանում կը լինեն, թող փախչեն լեռները.
17 यः कश्चिद् गृहपृष्ठे तिष्ठति, स गृहात् किमपि वस्त्वानेतुम् अधेा नावरोहेत्।
եւ ով տանիքի վրայ կը լինի, իր տնից բան վերցնելու համար թող ցած չիջնի.
18 यश्च क्षेत्रे तिष्ठति, सोपि वस्त्रमानेतुं परावृत्य न यायात्।
եւ ով հանդում կը լինի, իր վերնազգեստը վերցնելու համար թող յետ չդառնայ:
19 तदानीं गर्भिणीस्तन्यपाययित्रीणां दुर्गति र्भविष्यति।
Բայց վա՜յ այդ օրերին յղիներին ու ստնտուներին:
20 अतो यष्माकं पलायनं शीतकाले विश्रामवारे वा यन्न भवेत्, तदर्थं प्रार्थयध्वम्।
Աղօթեցէ՛ք, որ ձեր փախուստը չլինի ձմրանը եւ ոչ էլ շաբաթ օրը.
21 आ जगदारम्भाद् एतत्कालपर्य्यनन्तं यादृशः कदापि नाभवत् न च भविष्यति तादृशो महाक्लेशस्तदानीम् उपस्थास्यति।
որովհետեւ այդ ժամանակ մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի:
22 तस्य क्लेशस्य समयो यदि ह्स्वो न क्रियेत, तर्हि कस्यापि प्राणिनो रक्षणं भवितुं न शक्नुयात्, किन्तु मनोनीतमनुजानां कृते स कालो ह्स्वीकरिष्यते।
Եւ եթէ այդ օրերը չկարճեցուէին, ոչ մի մարմին չէր ազատուի. բայց ընտրեալների պատճառով այդ օրերը պիտի կարճեցուեն:
23 अपरञ्च पश्यत, ख्रीष्टोऽत्र विद्यते, वा तत्र विद्यते, तदानीं यदी कश्चिद् युष्मान इति वाक्यं वदति, तथापि तत् न प्रतीत्।
Այն ժամանակ եթէ մէկը ձեզ ասի՝ ահա՛ Քրիստոսը այստեղ է կամ այնտեղ, չհաւատաք նրան.
24 यतो भाक्तख्रीष्टा भाक्तभविष्यद्वादिनश्च उपस्थाय यानि महन्ति लक्ष्माणि चित्रकर्म्माणि च प्रकाशयिष्यन्ति, तै र्यदि सम्भवेत् तर्हि मनोनीतमानवा अपि भ्रामिष्यन्ते।
որովհետեւ սուտ քրիստոսներ եւ սուտ մարգարէներ պիտի ելնեն եւ մեծամեծ նշաններ ու զարմանալի գործեր պիտի ցոյց տան՝ Աստծու ընտրեալներին անգամ մոլորեցնելու աստիճան, եթէ հնար լինի:
25 पश्यत, घटनातः पूर्व्वं युष्मान् वार्त्ताम् अवादिषम्।
Ահա ձեզ առաջուց ասացի:
26 अतः पश्यत, स प्रान्तरे विद्यत इति वाक्ये केनचित् कथितेपि बहि र्मा गच्छत, वा पश्यत, सोन्तःपुरे विद्यते, एतद्वाक्य उक्तेपि मा प्रतीत।
Ապա եթէ ձեզ ասեն՝ ահա՛ անապատի մէջ է, չելնէք, կամ թէ՝ ահա՛ մառանում է, չհաւատաք.
27 यतो यथा विद्युत् पूर्व्वदिशो निर्गत्य पश्चिमदिशं यावत् प्रकाशते, तथा मानुषपुत्रस्याप्यागमनं भविष्यति।
որովհետեւ ինչպէս փայլակը, որ ելնում է արեւելքից եւ երեւում է մինչեւ արեւմուտք, մարդու Որդու գալուստը այնպէս կը լինի:
28 यत्र शवस्तिष्ठति, तत्रेव गृध्रा मिलन्ति।
Ուր որ դիակն է, այնտե՛ղ կը հաւաքուեն արծիւները»:
29 अपरं तस्य क्लेशसमयस्याव्यवहितपरत्र सूर्य्यस्य तेजो लोप्स्यते, चन्द्रमा ज्योस्नां न करिष्यति, नभसो नक्षत्राणि पतिष्यन्ति, गगणीया ग्रहाश्च विचलिष्यन्ति।
«Այդ օրերի նեղութիւնից անմիջապէս յետոյ, արեգակը պիտի խաւարի, եւ լուսինը իր լոյսը չպիտի տայ, եւ աստղերը երկնքից պիտի ընկնեն, ու երկնքի զօրութիւններ պիտի շարժուեն:
30 तदानीम् आकाशमध्ये मनुजसुतस्य लक्ष्म दर्शिष्यते, ततो निजपराक्रमेण महातेजसा च मेघारूढं मनुजसुतं नभसागच्छन्तं विलोक्य पृथिव्याः सर्व्ववंशीया विलपिष्यन्ति।
Եւ ապա երկնքի վրայ մարդու Որդու նշանը պիտի երեւայ, ու այդ ժամանակ երկրի բոլոր ազգերը լացուկոծ պիտի անեն եւ պիտի տեսնեն մարդու Որդուն, որ գալիս է երկնքի ամպերի վրայով՝ զօրութեամբ եւ բազում փառքով:
31 तदानीं स महाशब्दायमानतूर्य्या वादकान् निजदूतान् प्रहेष्यति, ते व्योम्न एकसीमातोऽपरसीमां यावत् चतुर्दिशस्तस्य मनोनीतजनान् आनीय मेलयिष्यन्ति।
Եւ նա պիտի ուղարկի իր հրեշտակներին մեծ շեփորով, ու պիտի հաւաքեն նրա ընտրեալներին չորս կողմերից՝ երկնքի ծագերից մինչեւ միւս ծագերը»:
32 उडुम्बरपादपस्य दृष्टान्तं शिक्षध्वं; यदा तस्य नवीनाः शाखा जायन्ते, पल्लवादिश्च निर्गच्छति, तदा निदाघकालः सविधो भवतीति यूयं जानीथ;
«Թզենո՛ւց սովորեցէք առակը. որովհետեւ, երբ նրա ոստերը կակղեն, եւ տերեւը ցցուի, կ՚իմանաք, որ ամառը մօտ է:
33 तद्वद् एता घटना दृष्ट्वा स समयो द्वार उपास्थाद् इति जानीत।
Նոյնպէս եւ դուք՝ երբ այս բոլորը տեսնէք, իմացէ՛ք, թէ մօտ է Նա, դռների առաջ:
34 युष्मानहं तथ्यं वदामि, इदानीन्तनजनानां गमनात् पूर्व्वमेव तानि सर्व्वाणि घटिष्यन्ते।
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այս սերունդը չպիտի անցնի, մինչեւ որ այս ամէնը կատարուի:
35 नभोमेदिन्यो र्लुप्तयोरपि मम वाक् कदापि न लोप्स्यते।
Երկինք եւ երկիր պիտի անցնեն, բայց իմ խօսքերը չպիտի անցնեն»:
36 अपरं मम तातं विना मानुषः स्वर्गस्थो दूतो वा कोपि तद्दिनं तद्दण्डञ्च न ज्ञापयति।
«Բայց այդ օրուայ եւ ժամուայ մասին ոչ ոք չգիտէ. ո՛չ երկնքի հրեշտակները եւ ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը:
37 अपरं नोहे विद्यमाने यादृशमभवत् तादृशं मनुजसुतस्यागमनकालेपि भविष्यति।
Եւ ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը.
38 फलतो जलाप्लावनात् पूर्व्वं यद्दिनं यावत् नोहः पोतं नारोहत्, तावत्कालं यथा मनुष्या भोजने पाने विवहने विवाहने च प्रवृत्ता आसन्;
որովհետեւ, ինչպէս որ ջրհեղեղից առաջ եղած օրերն էին, - երբ ուտում էին եւ խմում, կին էին առնում ու մարդու էին գնում, մինչեւ այն օրը, երբ Նոյը տապանը մտաւ,
39 अपरम् आप्लावितोयमागत्य यावत् सकलमनुजान् प्लावयित्वा नानयत्, तावत् ते यथा न विदामासुः, तथा मनुजसुतागमनेपि भविष्यति।
ու նրանք բան չիմացան մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին, - այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանն էլ:
40 तदा क्षेत्रस्थितयोर्द्वयोरेको धारिष्यते, अपरस्त्याजिष्यते।
Այն ժամանակ, եթէ դաշտի մէջ երկու հոգի լինեն, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
41 तथा पेषण्या पिंषत्योरुभयो र्योषितोरेका धारिष्यतेऽपरा त्याजिष्यते।
Եւ եթէ երկու կին աղան մի երկանքի վրայ, մէկը պիտի վերցուի, եւ միւսը պիտի թողնուի:
42 युष्माकं प्रभुः कस्मिन् दण्ड आगमिष्यति, तद् युष्माभि र्नावगम्यते, तस्मात् जाग्रतः सन्तस्तिष्ठत।
Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը:
43 कुत्र यामे स्तेन आगमिष्यतीति चेद् गृहस्थो ज्ञातुम् अशक्ष्यत्, तर्हि जागरित्वा तं सन्धिं कर्त्तितुम् अवारयिष्यत् तद् जानीत।
Ա՛յս իմացէք. եթէ տանտէրը գիտենար, թէ ո՛ր ժամին գող կը գայ, կը հսկէր եւ չէր թողնի, որ իր տունը ծակեն:
44 युष्माभिरवधीयतां, यतो युष्माभि र्यत्र न बुध्यते, तत्रैव दण्डे मनुजसुत आयास्यति।
Դրա համար դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ»:
45 प्रभु र्निजपरिवारान् यथाकालं भोजयितुं यं दासम् अध्यक्षीकृत्य स्थापयति, तादृशो विश्वास्यो धीमान् दासः कः?
«Իսկ ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն ծառան, որին իր տէրը իր ծառաների վրայ կարգեց՝ իր ժամին կերակուր տալու համար նրանց:
46 प्रभुरागत्य यं दासं तथाचरन्तं वीक्षते, सएव धन्यः।
Երանի՜ է այն ծառային, որին տէրը, գալով, կը գտնի այդպէս արած:
47 युष्मानहं सत्यं वदामि, स तं निजसर्व्वस्वस्याधिपं करिष्यति।
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրան կը կարգի իր ամբողջ ունեցուածքի վրայ:
48 किन्तु प्रभुरागन्तुं विलम्बत इति मनसि चिन्तयित्वा यो दुष्टो दासो
Իսկ եթէ չար ծառան իր մտքում ասի՝ իմ տէրը ուշանում է գալ,
49 ऽपरदासान् प्रहर्त्तुं मत्तानां सङ्गे भोक्तुं पातुञ्च प्रवर्त्तते,
եւ սկսի իր ծառայակիցներին հարուածել եւ հարբեցողների հետ ուտի եւ խմի,
50 स दासो यदा नापेक्षते, यञ्च दण्डं न जानाति, तत्कालएव तत्प्रभुरुपस्थास्यति।
եւ այդ ծառայի տէրը գայ այն օրը, երբ չէր սպասում, եւ այն ժամին, երբ չէր իմանում,
51 तदा तं दण्डयित्वा यत्र स्थाने रोदनं दन्तघर्षणञ्चासाते, तत्र कपटिभिः साकं तद्दशां निरूपयिष्यति।
նրան կը սպանի եւ կեղծաւորների վախճանին կ՚արժանացնի. այնտեղ կը լինի լաց ու ատամների կրճտում»:

< मथिः 24 >