< मथिः 23 >

1 अनन्तरं यीशु र्जननिवहं शिष्यांश्चावदत्,
Այն ժամանակ Յիսուս խօսեց ժողովրդին եւ իր աշակերտներին ու ասաց.
2 अध्यापकाः फिरूशिनश्च मूसासने उपविशन्ति,
«Մովսէսի աթոռի վրայ նստեցին օրէնսգէտներն ու փարիսեցիները.
3 अतस्ते युष्मान् यद्यत् मन्तुम् आज्ञापयन्ति, तत् मन्यध्वं पालयध्वञ्च, किन्तु तेषां कर्म्मानुरूपं कर्म्म न कुरुध्वं; यतस्तेषां वाक्यमात्रं सारं कार्य्ये किमपि नास्ति।
ամէն ինչ, որ նրանք ձեզ ասեն, արէ՛ք եւ պահեցէ՛ք, բայց մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում:
4 ते दुर्व्वहान् गुरुतरान् भारान् बद्व्वा मनुष्याणां स्कन्धेपरि समर्पयन्ति, किन्तु स्वयमङ्गुल्यैकयापि न चालयन्ति।
Ծանր ու դժուարակիր բեռներ են կապում եւ դնում մարդկանց ուսերի վրայ, բայց իրենց մատով անգամ չեն կամենում շարժել դրանք:
5 केवलं लोकदर्शनाय सर्व्वकर्म्माणि कुर्व्वन्ति; फलतः पट्टबन्धान् प्रसार्य्य धारयन्ति, स्ववस्त्रेषु च दीर्घग्रन्थीन् धारयन्ति;
Եւ իրենց բոլոր գործերն անում են՝ ի ցոյց մարդկանց. լայնացնում են իրենց գրապանակները եւ երկարացնում են իրենց զգեստների ծոպերը:
6 भोजनभवन उच्चस्थानं, भजनभवने प्रधानमासनं,
Սիրում են ընթրիքների ժամանակ պատուոյ տեղերը, ժողովարաններում՝ նախապատիւ աթոռները եւ հրապարակներում ողջոյններ առնել
7 हट्ठे नमस्कारं गुरुरिति सम्बोधनञ्चैतानि सर्व्वाणि वाञ्छन्ति।
ու մարդկանցից կոչուել՝ ռաբբի, որ նշանակում է ուսուցիչ:
8 किन्तु यूयं गुरव इति सम्बोधनीया मा भवत, यतो युष्माकम् एकः ख्रीष्टएव गुरु
Բայց դուք որեւէ մէկին ուսուցիչ մի՛ կոչէք, որովհետեւ ձեր ուսուցիչը մէկ է, եւ դուք բոլորդ եղբայրներ էք:
9 र्यूयं सर्व्वे मिथो भ्रातरश्च। पुनः पृथिव्यां कमपि पितेति मा सम्बुध्यध्वं, यतो युष्माकमेकः स्वर्गस्थएव पिता।
Եւ երկրի վրայ ոչ մէկին ձեզ հայր մի՛ կոչէք, որովհետեւ մէ՛կ է ձեր Հայրը, որ երկնքում է:
10 यूयं नायकेति सम्भाषिता मा भवत, यतो युष्माकमेकः ख्रीष्टएव नायकः।
Եւ ուսուցիչներ չկոչուէք, որովհետեւ Քրիստոս է ձեր ուսուցիչը:
11 अपरं युष्माकं मध्ये यः पुमान् श्रेष्ठः स युष्मान् सेविष्यते।
Եւ ձեզնից մեծը ձեր սպասաւորը պիտի լինի:
12 यतो यः स्वमुन्नमति, स नतः करिष्यते; किन्तु यः कश्चित् स्वमवनतं करोति, स उन्नतः करिष्यते।
Ով իր անձը բարձրացնում է, կը խոնարհուի. եւ ով խոնարհեցնում է իր անձը, կը բարձրանայ:
13 हन्त कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयं मनुजानां समक्षं स्वर्गद्वारं रुन्ध, यूयं स्वयं तेन न प्रविशथ, प्रविविक्षूनपि वारयथ। वत कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च यूयं छलाद् दीर्घं प्रार्थ्य विधवानां सर्व्वस्वं ग्रसथ, युष्माकं घोरतरदण्डो भविष्यति।
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ երկնքի արքայութիւնը փակում էք մարդկանց առաջ. դուք չէք մտնում եւ մտնողներին էլ թոյլ չէք տալիս, որ մտնեն:
14 हन्त कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयमेकं स्वधर्म्मावलम्बिनं कर्त्तुं सागरं भूमण्डलञ्च प्रदक्षिणीकुरुथ,
15 कञ्चन प्राप्य स्वतो द्विगुणनरकभाजनं तं कुरुथ। (Geenna g1067)
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ շրջում էք ծովի ու ցամաքի վրայ՝ անգամ մէկին նորահաւատ դարձնելու համար, եւ երբ նա այդպիսին է դառնում, նրան ձեզանից կրկնակի անգամ աւելի գեհենի որդի էք դարձնում: (Geenna g1067)
16 वत अन्धपथदर्शकाः सर्व्वे, यूयं वदथ, मन्दिरस्य शपथकरणात् किमपि न देयं; किन्तु मन्दिरस्थसुवर्णस्य शपथकरणाद् देयं।
Վա՜յ ձեզ, կո՛յր առաջնորդներ, որ ասում էք՝ ով որ երդուի տաճարի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի տաճարի մէջ եղած ոսկու վրայ, պարտաւորւում է այն կատարել:
17 हे मूढा हे अन्धाः सुवर्णं तत्सुवर्णपावकमन्दिरम् एतयोरुभयो र्मध्ये किं श्रेयः?
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ոսկի՞ն, թէ՞ տաճարը, որ սրբացնում է ոսկին:
18 अन्यच्च वदथ, यज्ञवेद्याः शपथकरणात् किमपि न देयं, किन्तु तदुपरिस्थितस्य नैवेद्यस्य शपथकरणाद् देयं।
Եւ՝ ով որ երդուի սեղանի վրայ, այդ երդումը ոչինչ չի նշանակում. բայց ով որ երդուի նրա վրայ գտնուող ընծայի վրայ, պարտաւորւում է այն կատարել:
19 हे मूढा हे अन्धाः, नैवेद्यं तन्नैवेद्यपावकवेदिरेतयोरुभयो र्मध्ये किं श्रेयः?
Յիմարնե՛ր եւ կոյրե՛ր, ի՞նչն է մեծ՝ ընծա՞ն, թէ՞ սեղանը, որ սրբագործում է ընծան:
20 अतः केनचिद् यज्ञवेद्याः शपथे कृते तदुपरिस्थस्य सर्व्वस्य शपथः क्रियते।
Իսկ արդ, ով որ երդուեց սեղանի վրայ, երդուած կը լինի նրա վրայ եւ այն ամենի վրայ, որ սեղանի վրայ է:
21 केनचित् मन्दिरस्य शपथे कृते मन्दिरतन्निवासिनोः शपथः क्रियते।
Եւ ով երդուեց տաճարի վրայ, երդուած կը լինի նրա եւ նրա մէջ բնակուող Աստծու վրայ:
22 केनचित् स्वर्गस्य शपथे कृते ईश्वरीयसिंहासनतदुपर्य्युपविष्टयोः शपथः क्रियते।
Եւ ով երդուեց երկնքի վրայ, երդուած կը լինի Աստծու աթոռի եւ նրա վրայ նստողի վրայ:
23 हन्त कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयं पोदिनायाः सितच्छत्राया जीरकस्य च दशमांशान् दत्थ, किन्तु व्यवस्थाया गुरुतरान् न्यायदयाविश्वासान् परित्यजथ; इमे युष्माभिराचरणीया अमी च न लंघनीयाः।
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ տալիս էք անանուխի եւ սամիթի ու չամանի տասանորդը, բայց թողել էք օրէնքի ամենից կարեւորները՝ արդարադատութիւնը, ողորմութիւնը եւ հաւատը. հարկ էր այս անել եւ այն չթողն»լ:
24 हे अन्धपथदर्शका यूयं मशकान् अपसारयथ, किन्तु महाङ्गान् ग्रसथ।
Կո՛յր առաջնորդներ, որ մժղուկները քամում էք եւ ուղտերը կուլ էք տալիս:
25 हन्त कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयं पानपात्राणां भोजनपात्राणाञ्च बहिः परिष्कुरुथ; किन्तु तदभ्यन्तरं दुरात्मतया कलुषेण च परिपूर्णमास्ते।
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ բաժակի ու պնակի դուրսը մաքրում էք, մինչ ներսից նրանք լի են ձեր գողութեամբ եւ անժուժկալութեամբ:
26 हे अन्धाः फिरूशिलोका आदौ पानपात्राणां भोजनपात्राणाञ्चाभ्यन्तरं परिष्कुरुत, तेन तेषां बहिरपि परिष्कारिष्यते।
Կո՛յր փարիսեցի, նախ մաքրի՛ր բաժակի եւ պնակի ներսը, որպէսզի դրանց դուրսն էլ մաքուր լինի:
27 हन्त कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयं शुक्लीकृतश्मशानस्वरूपा भवथ, यथा श्मशानभवनस्य बहिश्चारु, किन्त्वभ्यन्तरं मृतलोकानां कीकशैः सर्व्वप्रकारमलेन च परिपूर्णम्;
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ նման էք սպիտակեցրած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երեւում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով եւ ամենայն ապականութեամբ:
28 तथैव यूयमपि लोकानां समक्षं बहिर्धार्म्मिकाः किन्त्वन्तःकरणेषु केवलकापट्याधर्म्माभ्यां परिपूर्णाः।
Նոյնպէս եւ դուք, դրսից մարդկանց արդար էք երեւում, մինչ ներսից լի էք կեղծաւորութեամբ եւ անօրէնութեամբ:
29 हा हा कपटिन उपाध्यायाः फिरूशिनश्च, यूयं भविष्यद्वादिनां श्मशानगेहं निर्म्माथ, साधूनां श्मशाननिकेतनं शोभयथ
Վա՜յ ձեզ կեղծաւորներիդ՝ օրէնսգէտներիդ եւ փարիսեցիներիդ, որ մարգարէների շիրիմներն էք շինում եւ արդարների գերեզմաններն էք զարդարում ու ասում էք.
30 वदथ च यदि वयं स्वेषां पूर्व्वपुरुषाणां काल अस्थास्याम, तर्हि भविष्यद्वादिनां शोणितपातने तेषां सहभागिनो नाभविष्याम।
«Եթէ մենք մեր հայրերի օրօք լինէինք, մարգարէների սպանութեանը մասնակից չէինք լինի»:
31 अतो यूयं भविष्यद्वादिघातकानां सन्ताना इति स्वयमेव स्वेषां साक्ष्यं दत्थ।
Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում էք, թէ որդիներն էք նրանց, որոնք կոտորում էին մարգարէներին:
32 अतो यूयं निजपूर्व्वपुरुषाणां परिमाणपात्रं परिपूरयत।
Ուրեմն դուք էլ լրացրէ՛ք ձեր հայրերի արածը»:
33 रे भुजगाः कृष्णभुजगवंशाः, यूयं कथं नरकदण्डाद् रक्षिष्यध्वे। (Geenna g1067)
«Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպէ՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից: (Geenna g1067)
34 पश्यत, युष्माकमन्तिकम् अहं भविष्यद्वादिनो बुद्धिमत उपाध्यायांश्च प्रेषयिष्यामि, किन्तु तेषां कतिपया युष्माभि र्घानिष्यन्ते, क्रुशे च घानिष्यन्ते, केचिद् भजनभवने कषाभिराघानिष्यन्ते, नगरे नगरे ताडिष्यन्ते च;
Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք,
35 तेन सत्पुरुषस्य हाबिलो रक्तपातमारभ्य बेरिखियः पुत्रं यं सिखरियं यूयं मन्दिरयज्ञवेद्यो र्मध्ये हतवन्तः, तदीयशोणितपातं यावद् अस्मिन् देशे यावतां साधुपुरुषाणां शोणितपातो ऽभवत् तत् सर्व्वेषामागसां दण्डा युष्मासु वर्त्तिष्यन्ते।
որպէսզի ձեր վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ:
36 अहं युष्मान्त तथ्यं वदामि, विद्यमानेऽस्मिन् पुरुषे सर्व्वे वर्त्तिष्यन्ते।
Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ»:
37 हे यिरूशालम् हे यिरूशालम् नगरि त्वं भविष्यद्वादिनो हतवती, तव समीपं प्रेरितांश्च पाषाणैराहतवती, यथा कुक्कुटी शावकान् पक्षाधः संगृह्लाति, तथा तव सन्तानान् संग्रहीतुं अहं बहुवारम् ऐच्छं; किन्तु त्वं न सममन्यथाः।
«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք:
38 पश्यत यष्माकं वासस्थानम् उच्छिन्नं त्यक्ष्यते।
Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ.
39 अहं युष्मान् तथ्यं वदामि, यः परमेश्वरस्य नाम्नागच्छति, स धन्य इति वाणीं यावन्न वदिष्यथ, तावत् मां पुन र्न द्रक्ष्यथ।
բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք՝ օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

< मथिः 23 >