< မထိး 15 >

1 အပရံ ယိရူၑာလမ္နဂရီယား ကတိပယာ အဓျာပကား ဖိရူၑိနၑ္စ ယီၑေား သမီပမာဂတျ ကထယာမာသုး,
Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին.
2 တဝ ၑိၐျား ကိမရ္ထမ် အပြက္ၐာလိတကရဲ ရ္ဘက္ၐိတွာ ပရမ္ပရာဂတံ ပြာစီနာနာံ ဝျဝဟာရံ လငွန္တေ?
«Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են անում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»:
3 တတော ယီၑုး ပြတျုဝါစ, ယူယံ ပရမ္ပရာဂတာစာရေဏ ကုတ ဤၑွရာဇ္ဉာံ လငွဓွေ၊
Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք անում Աստծու պատուիրանը՝ ձեր աւանդութեան պատճառով.
4 ဤၑွရ ဣတျာဇ္ဉာပယတ်, တွံ နိဇပိတရော် သံမနျေထား, ယေန စ နိဇပိတရော် နိန္ဒျေတေ, သ နိၑ္စိတံ မြိယေတ;
քանի որ Աստուած ասաց. «Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը».
5 ကိန္တု ယူယံ ဝဒထ, ယး သွဇနကံ သွဇနနီံ ဝါ ဝါကျမိဒံ ဝဒတိ, ယုဝါံ မတ္တော ယလ္လဘေထေ, တတ် နျဝိဒျတ,
եւ ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի:
6 သ နိဇပိတရော် ပုန ရ္န သံမံသျတေ၊ ဣတ္ထံ ယူယံ ပရမ္ပရာဂတေန သွေၐာမာစာရေဏေၑွရီယာဇ္ဉာံ လုမ္ပထ၊
Իսկ դուք ասում էք. ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը. ուրեմն՝ Աստծու խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով:
7 ရေ ကပဋိနး သရွွေ ယိၑယိယော ယုၐ္မာနဓိ ဘဝိၐျဒွစနာနျေတာနိ သမျဂ် ဥက္တဝါန်၊
Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեր վրայ եւ ասել.
8 ဝဒနဲ ရ္မနုဇာ ဧတေ သမာယာန္တိ မဒန္တိကံ၊ တထာဓရဲ ရ္မဒီယဉ္စ မာနံ ကုရွွန္တိ တေ နရား၊
«Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած բաժանուած է ինձնից.
9 ကိန္တု တေၐာံ မနော မတ္တော ဝိဒူရဧဝ တိၐ္ဌတိ၊ ၑိက္ၐယန္တော ဝိဓီန် နြာဇ္ဉာ ဘဇန္တေ မာံ မုဓဲဝ တေ၊
զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում»:
10 တတော ယီၑု ရ္လောကာန် အာဟူယ ပြောက္တဝါန်, ယူယံ ၑြုတွာ ဗုဓျဓ္ဗံ၊
Եւ Յիսուս իր մօտ կանչելով ժողովրդին՝ ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք.
11 ယန္မုခံ ပြဝိၑတိ, တတ် မနုဇမ် အမေဓျံ န ကရောတိ, ကိန္တု ယဒါသျာတ် နိရ္ဂစ္ဆတိ, တဒေဝ မာနုၐမမေဓျီ ကရောတီ၊
ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»:
12 တဒါနီံ ၑိၐျာ အာဂတျ တသ္မဲ ကထယာဉ္စကြုး, ဧတာံ ကထာံ ၑြုတွာ ဖိရူၑိနော ဝျရဇျန္တ, တတ် ကိံ ဘဝတာ ဇ္ဉာယတေ?
Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»:
13 သ ပြတျဝဒတ်, မမ သွရ္ဂသ္ထး ပိတာ ယံ ကဉ္စိဒင်္ကုရံ နာရောပယတ်, သ ဥတ္ပာဝ္ဒျတေ၊
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի:
14 တေ တိၐ္ဌန္တု, တေ အန္ဓမနုဇာနာမ် အန္ဓမာရ္ဂဒရ္ၑကာ ဧဝ; ယဒျန္ဓော'န္ဓံ ပန္ထာနံ ဒရ္ၑယတိ, တရှျုဘော် ဂရ္တ္တေ ပတတး၊
Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»:
15 တဒါ ပိတရသ္တံ ပြတျဝဒတ်, ဒၖၐ္ဋာန္တမိမမသ္မာန် ဗောဓယတု၊
Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»:
16 ယီၑုနာ ပြောက္တံ, ယူယမဒျ ယာဝတ် ကိမဗောဓား သ္ထ?
Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք.
17 ကထာမိမာံ ကိံ န ဗုဓျဓ္ဗေ? ယဒါသျံ ပြေဝိၑတိ, တဒ် ဥဒရေ ပတန် ဗဟိရ္နိရျာတိ,
չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում:
18 ကိန္တွာသျာဒ် ယန္နိရျာတိ, တဒ် အန္တးကရဏာတ် နိရျာတတွာတ် မနုဇမမေဓျံ ကရောတိ၊
Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում,
19 ယတော'န္တးကရဏာတ် ကုစိန္တာ ဗဓး ပါရဒါရိကတာ ဝေၑျာဂမနံ စဲရျျံ မိထျာသာက္ၐျမ် ဤၑွရနိန္ဒာ စဲတာနိ သရွွာဏိ နိရျျာန္တိ၊
քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ:
20 ဧတာနိ မနုၐျမပဝိတြီ ကုရွွန္တိ ကိန္တွပြက္ၐာလိတကရေဏ ဘောဇနံ မနုဇမမေဓျံ န ကရောတိ၊
Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»:
21 အနန္တရံ ယီၑုသ္တသ္မာတ် သ္ထာနာတ် ပြသ္ထာယ သောရသီဒေါန္နဂရယေား သီမာမုပတသျော်၊
Յիսուս այդտեղից ելնելով՝ գնաց Տիւրոսի եւ Սիդոնի կողմերը:
22 တဒါ တတ္သီမာတး ကာစိတ် ကိနာနီယာ ယောၐိဒ် အာဂတျ တမုစ္စဲရုဝါစ, ဟေ ပြဘော ဒါယူဒး သန္တာန, မမဲကာ ဒုဟိတာသ္တေ သာ ဘူတဂြသ္တာ သတီ မဟာက္လေၑံ ပြာပ္နောတိ မမ ဒယသွ၊
Եւ ահա, այդ շրջաններից եկած քանանացի մի կին աղաղակում էր ու ասում. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»:
23 ကိန္တု ယီၑုသ္တာံ ကိမပိ နောက္တဝါန်, တတး ၑိၐျာ အာဂတျ တံ နိဝေဒယာမာသုး, ဧၐာ ယောၐိဒ် အသ္မာကံ ပၑ္စာဒ် ဥစ္စဲရာဟူယာဂစ္ဆတိ, ဧနာံ ဝိသၖဇတု၊
Բայց նա նրան պատասխան չտուեց, եւ նրա աշակերտները մօտենալով՝ աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետեւ մեր յետեւից աղաղակում է»:
24 တဒါ သ ပြတျဝဒတ်, ဣသြာယေလ္ဂောတြသျ ဟာရိတမေၐာန် ဝိနာ ကသျာပျနျသျ သမီပံ နာဟံ ပြေၐိတောသ္မိ၊
Նա պատասխան տուեց եւ ասաց. «Այլ տեղ չեմ ուղարկուած, եթէ ոչ Իսրայէլի տան կորուսեալ ոչխարների մօտ»:
25 တတး သာ နာရီသမာဂတျ တံ ပြဏမျ ဇဂါဒ, ဟေ ပြဘော မာမုပကုရု၊
Իսկ կինը մօտենալով՝ երկրպագում էր նրան ու ասում. «Տէ՛ր, օգնի՛ր ինձ»:
26 သ ဥက္တဝါန်, ဗာလကာနာံ ဘက္ၐျမာဒါယ သာရမေယေဘျော ဒါနံ နောစိတံ၊
Նա պատասխանեց նրան եւ ասաց. «Լաւ չէ մանուկների հացն առնել ու շներին գցել»:
27 တဒါ သာ ဗဘာၐေ, ဟေ ပြဘော, တတ် သတျံ, တထာပိ ပြဘော ရ္ဘဉ္စာဒ် ယဒုစ္ဆိၐ္ဋံ ပတတိ, တတ် သာရမေယား ခါဒန္တိ၊
Եւ նա ասաց. «Այո՛, Տէ՛ր, որովհետեւ շներն էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»:
28 တတော ယီၑုး ပြတျဝဒတ်, ဟေ ယောၐိတ်, တဝ ဝိၑွာသော မဟာန် တသ္မာတ် တဝ မနောဘိလၐိတံ သိဒျျတု, တေန တသျား ကနျာ တသ္မိန္နေဝ ဒဏ္ဍေ နိရာမယာဘဝတ်၊
Այն ժամանակ նրան պատասխանեց եւ ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»: Եւ նրա դուստրը նոյն ժամին բժշկուեց:
29 အနန္တရံ ယီၑသ္တသ္မာတ် သ္ထာနာတ် ပြသ္ထာယ ဂါလီလ္သာဂရသျ သန္နိဓိမာဂတျ ဓရာဓရမာရုဟျ တတြောပဝိဝေၑ၊
Եւ Յիսուս մեկնելով այդտեղից՝ եկաւ Գալիլիայի ծովեզերքը եւ, լեռը բարձրանալով, նստեց այնտեղ:
30 ပၑ္စာတ် ဇနနိဝဟော ဗဟူန် ခဉ္စာန္ဓမူကၑုၐ္ကကရမာနုၐာန် အာဒါယ ယီၑေား သမီပမာဂတျ တစ္စရဏာန္တိကေ သ္ထာပယာမာသုး, တတး သာ တာန် နိရာမယာန် အကရောတ်၊
Նրան մօտեցաւ բազում ժողովուրդ. նրանց մէջ կային կաղեր, կոյրեր, համրեր, հաշմուածներ եւ ուրիշ շատեր: Սրանց բերին գցեցին նրա ոտքերի առջեւ, եւ նա նրանց բժշկեց.
31 ဣတ္ထံ မူကာ ဝါကျံ ဝဒန္တိ, ၑုၐ္ကကရား သွာသ္ထျမာယာန္တိ, ပင်္ဂဝေါ ဂစ္ဆန္တိ, အန္ဓာ ဝီက္ၐန္တေ, ဣတိ ဝိလောကျ လောကာ ဝိသ္မယံ မနျမာနာ ဣသြာယေလ ဤၑွရံ ဓနျံ ဗဘာၐိရေ၊
այնպէս որ, ժողովուրդը զարմանում էր՝ տեսնելով, որ համրերը խօսում են, կաղերը՝ քայլում, հաշմանդամները՝ բժշկւում, կոյրերը՝ տեսնում. եւ փառք էին տալիս Իսրայէլի Աստծուն:
32 တဒါနီံ ယီၑုး သွၑိၐျာန် အာဟူယ ဂဒိတဝါန်, ဧတဇ္ဇနနိဝဟေၐု မမ ဒယာ ဇာယတေ, ဧတေ ဒိနတြယံ မယာ သာကံ သန္တိ, ဧၐာံ ဘက္ၐျဝသ္တု စ ကဉ္စိဒပိ နာသ္တိ, တသ္မာဒဟမေတာနကၖတာဟာရာန် န ဝိသြက္ၐျာမိ, တထာတွေ ဝရ္တ္မမဓျေ က္လာမျေၐုး၊
Եւ Յիսուս իր մօտ կանչելով աշակերտներին՝ ասաց. «Խղճում եմ այս ժողովրդին, որովհետեւ ահա երեք օր է, որ ինձ մօտ են եւ բան չունեն, որ ուտեն. եւ նրանց չեմ կամենում սոված արձակել. գուցէ ճանապարհին ուժասպառ լինեն»:
33 တဒါ ၑိၐျာ ဦစုး, ဧတသ္မိန် ပြာန္တရမဓျ ဧတာဝတော မရ္တျာန် တရ္ပယိတုံ ဝယံ ကုတြ ပူပါန် ပြာပ္သျာမး?
Աշակերտները նրան ասացին. «Իսկ այժմ, այս ամայութեան մէջ որտեղի՞ց է մեզ այնչափ հաց՝ այսքան ժողովուրդ կշտացնելու համար»:
34 ယီၑုရပၖစ္ဆတ်, ယုၐ္မာကံ နိကဋေ ကတိ ပူပါ အာသတေ? တ ဦစုး, သပ္တပူပါ အလ္ပား က္ၐုဒြမီနာၑ္စ သန္တိ၊
Եւ Յիսուս նրանց ասաց. «Քանի՞ նկանակ ունէք»: Եւ նրանք ասացին՝ եօթը, եւ մի քանի ձուկ:
35 တဒါနီံ သ လောကနိဝဟံ ဘူမာဝုပဝေၐ္ဋုမ် အာဒိၑျ
Եւ նա հրամայեց ժողովրդին, որ նստեն գետնի վրայ:
36 တာန် သပ္တပူပါန် မီနာံၑ္စ ဂၖဟ္လန် ဤၑွရီယဂုဏာန် အနူဒျ ဘံက္တွာ ၑိၐျေဘျော ဒဒေါ်, ၑိၐျာ လောကေဘျော ဒဒုး၊
Եւ վերցնելով եօթը նկանակն ու ձկները՝ գոհութիւն յայտնեց Աստծուն եւ կտրեց ու տուեց աշակերտներին, եւ նրանք էլ՝ ժողովրդին:
37 တတး သရွွေ ဘုက္တွာ တၖပ္တဝန္တး; တဒဝၑိၐ္ဋဘက္ၐျေဏ သပ္တဍလကာန် ပရိပူရျျ သံဇဂၖဟုး၊
Բոլորը կերան ու յագեցան. եւ եօթը լիքը զամբիւղ կտորտանքների մնացորդներ վերցրին:
38 တေ ဘောက္တာရော ယောၐိတော ဗာလကာံၑ္စ ဝိဟာယ ပြာယေဏ စတုးသဟသြာဏိ ပုရုၐာ အာသန်၊
Եւ նրանք, որ կերան, մօտ չորս հազար հոգի էին՝ չհաշուած կանանց ու երեխաներին:
39 တတး ပရံ သ ဇနနိဝဟံ ဝိသၖဇျ တရိမာရုဟျ မဂ္ဒလာပြဒေၑံ ဂတဝါန်၊
Երբ նա ժողովրդի բազմութիւնը արձակեց, նաւակ բարձրացաւ ու եկաւ Մագդաղիայի սահմանները:

< မထိး 15 >