< ယောဟနး 3 >
1 နိကဒိမနာမာ ယိဟူဒီယာနာမ် အဓိပတိး ဖိရူၑီ က္ၐဏဒါယာံ
Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր:
2 ယီၑော်ရဘျရ္ဏမ် အာဝြဇျ ဝျာဟာရ္ၐီတ်, ဟေ ဂုရော ဘဝါန် ဤၑွရာဒ် အာဂတ် ဧက ဥပဒေၐ္ဋာ, ဧတဒ် အသ္မာဘိရ္ဇ္ဉာယတေ; ယတော ဘဝတာ ယာနျာၑ္စရျျကရ္မ္မာဏိ ကြိယန္တေ ပရမေၑွရသျ သာဟာယျံ ဝိနာ ကေနာပိ တတ္တတ္ကရ္မ္မာဏိ ကရ္တ္တုံ န ၑကျန္တေ၊
Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»:
3 တဒါ ယီၑုရုတ္တရံ ဒတ္တဝါန် တဝါဟံ ယထာရ္ထတရံ ဝျာဟရာမိ ပုနရ္ဇန္မနိ န သတိ ကောပိ မာနဝ ဤၑွရသျ ရာဇျံ ဒြၐ္ဋုံ န ၑက္နောတိ၊
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»:
4 တတော နိကဒီမး ပြတျဝေါစတ် မနုဇော ဝၖဒ္ဓေါ ဘူတွာ ကထံ ဇနိၐျတေ? သ ကိံ ပုန ရ္မာတၖရ္ဇဌရံ ပြဝိၑျ ဇနိတုံ ၑက္နောတိ?
Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»:
5 ယီၑုရဝါဒီဒ် ယထာရ္ထတရမ် အဟံ ကထယာမိ မနုဇေ တောယာတ္မဘျာံ ပုန ရ္န ဇာတေ သ ဤၑွရသျ ရာဇျံ ပြဝေၐ္ဋုံ န ၑက္နောတိ၊
Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել.
6 မာံသာဒ် ယတ် ဇာယတေ တန် မာံသမေဝ တထာတ္မနော ယော ဇာယတေ သ အာတ္မဲဝ၊
որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի:
7 ယုၐ္မာဘိး ပုန ရ္ဇနိတဝျံ မမဲတသျာံ ကထာယာမ် အာၑ္စရျံ မာ မံသ္ထား၊
Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել.
8 သဒါဂတိရျာံ ဒိၑမိစ္ဆတိ တသျာမေဝ ဒိၑိ ဝါတိ, တွံ တသျ သွနံ ၑုဏောၐိ ကိန္တု သ ကုတ အာယာတိ ကုတြ ယာတိ ဝါ ကိမပိ န ဇာနာသိ တဒွါဒ် အာတ္မနး သကာၑာတ် သရွွေၐာံ မနုဇာနာံ ဇန္မ ဘဝတိ၊
որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»:
9 တဒါ နိကဒီမး ပၖၐ္ဋဝါန် ဧတတ် ကထံ ဘဝိတုံ ၑက္နောတိ?
Նիկոդեմոսը հարցրեց նրան. «Այդ ինչպէ՞ս կարող է լինել»:
10 ယီၑုး ပြတျက္တဝါန် တွမိသြာယေလော ဂုရုရ္ဘူတွာပိ ကိမေတာံ ကထာံ န ဝေတ္သိ?
Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայէլի վարդապետ եւ այդ չգիտե՞ս:
11 တုဘျံ ယထာရ္ထံ ကထယာမိ, ဝယံ ယဒ် ဝိဒ္မသ္တဒ် ဝစ္မး ယံစ္စ ပၑျာမသ္တသျဲဝ သာက္ၐျံ ဒဒ္မး ကိန္တု ယုၐ္မာဘိရသ္မာကံ သာက္ၐိတွံ န ဂၖဟျတေ၊
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, խօսում ենք, ինչ որ գիտենք, եւ վկայում ենք, ինչ որ տեսել ենք, եւ մեր վկայութիւնը չէք ընդունում:
12 ဧတသျ သံသာရသျ ကထာယာံ ကထိတာယာံ ယဒိ ယူယံ န ဝိၑွသိထ တရှိ သွရ္ဂီယာယာံ ကထာယာံ ကထံ ဝိၑွသိၐျထ?
Իսկ արդ, եթէ երկրաւոր բաներ ասացի ձեզ, եւ չէք հաւատում, ապա ինչպէ՞ս պիտի հաւատաք, եթէ երկնաւոր բաներ ասեմ:
13 ယး သွရ္ဂေ'သ္တိ ယံ စ သွရ္ဂာဒ် အဝါရောဟတ် တံ မာနဝတနယံ ဝိနာ ကောပိ သွရ္ဂံ နာရောဟတ်၊
Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր:
14 အပရဉ္စ မူသာ ယထာ ပြာန္တရေ သရ္ပံ ပြောတ္ထာပိတဝါန် မနုၐျပုတြော'ပိ တထဲဝေါတ္ထာပိတဝျး;
Եւ ինչպէս որ Մովսէսը անապատում բարձրացրեց օձը, այնպէս էլ մարդու Որդին պէտք է բարձրանայ,
15 တသ္မာဒ် ယး ကၑ္စိတ် တသ္မိန် ဝိၑွသိၐျတိ သော'ဝိနာၑျး သန် အနန္တာယုး ပြာပ္သျတိ၊ (aiōnios )
որպէսզի, ով նրան հաւատում է, յաւիտենական կեանքն ընդունի. (aiōnios )
16 ဤၑွရ ဣတ္ထံ ဇဂဒဒယတ ယတ် သွမဒွိတီယံ တနယံ ပြာဒဒါတ် တတော ယး ကၑ္စိတ် တသ္မိန် ဝိၑွသိၐျတိ သော'ဝိနာၑျး သန် အနန္တာယုး ပြာပ္သျတိ၊ (aiōnios )
քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. (aiōnios )
17 ဤၑွရော ဇဂတော လောကာန် ဒဏ္ဍယိတုံ သွပုတြံ န ပြေၐျ တာန် ပရိတြာတုံ ပြေၐိတဝါန်၊
որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի:
18 အတဧဝ ယး ကၑ္စိတ် တသ္မိန် ဝိၑွသိတိ သ ဒဏ္ဍာရှော န ဘဝတိ ကိန္တု ယး ကၑ္စိတ် တသ္မိန် န ဝိၑွသိတိ သ ဣဒါနီမေဝ ဒဏ္ဍာရှော ဘဝတိ, ယတး သ ဤၑွရသျာဒွိတီယပုတြသျ နာမနိ ပြတျယံ န ကရောတိ၊
Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց:
19 ဇဂတော မဓျေ ဇျောတိး ပြာကာၑတ ကိန္တု မနုၐျာဏာံ ကရ္မ္မဏာံ ဒၖၐ္ဋတွာတ် တေ ဇျောတိၐောပိ တိမိရေ ပြီယန္တေ ဧတဒေဝ ဒဏ္ဍသျ ကာရဏာံ ဘဝတိ၊
Եւ դատաստանը այսպէ՛ս իսկ է. որ լոյսը եկաւ աշխարհ, սակայն մարդիկ խաւարն աւելի սիրեցին, քան լոյսը, որովհետեւ իրենց գործեր ը չար էին.
20 ယး ကုကရ္မ္မ ကရောတိ တသျာစာရသျ ဒၖၐ္ဋတွာတ် သ ဇျောတိရၗတီယိတွာ တန္နိကဋံ နာယာတိ;
որովհետեւ, ով չարիք է գործում, ատում է լոյսը եւ չի գալիս դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը իր երեսովը չտան:
21 ကိန္တု ယး သတ္ကရ္မ္မ ကရောတိ တသျ သရွွာဏိ ကရ္မ္မာဏီၑွရေဏ ကၖတာနီတိ သထာ ပြကာၑတေ တဒဘိပြာယေဏ သ ဇျောတိၐး သန္နိဓိမ် အာယာတိ၊
Իսկ ով կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դէպի լոյսը, որպէսզի նրա գործերը յայտնի լինեն, թէ Աստուծով կատարուեցին»:
22 တတး ပရမ် ယီၑုး ၑိၐျဲး သာရ္ဒ္ဓံ ယိဟူဒီယဒေၑံ ဂတွာ တတြ သ္ထိတွာ မဇ္ဇယိတုမ် အာရဘတ၊
Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում:
23 တဒါ ၑာလမ် နဂရသျ သမီပသ္ထာယိနိ အဲနန် ဂြာမေ ဗဟုတရတောယသ္ထိတေသ္တတြ ယောဟန် အမဇ္ဇယတ် တထာ စ လောကာ အာဂတျ တေန မဇ္ဇိတာ အဘဝန်၊
Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին,
24 တဒါ ယောဟန် ကာရာယာံ န ဗဒ္ဓး၊
քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:
25 အပရဉ္စ ၑာစကရ္မ္မဏိ ယောဟာနး ၑိၐျဲး သဟ ယိဟူဒီယလောကာနာံ ဝိဝါဒေ ဇာတေ, တေ ယောဟနး သံန္နိဓိံ ဂတွာကထယန်,
Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց:
26 ဟေ ဂုရော ယရ္ဒ္ဒနနဒျား ပါရေ ဘဝတာ သာရ္ဒ္ဓံ ယ အာသီတ် ယသ္မိံၑ္စ ဘဝါန် သာက္ၐျံ ပြဒဒါတ် ပၑျတု သောပိ မဇ္ဇယတိ သရွွေ တသျ သမီပံ ယာန္တိ စ၊
Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»:
27 တဒါ ယောဟန် ပြတျဝေါစဒ် ဤၑွရေဏ န ဒတ္တေ ကောပိ မနုဇး ကိမပိ ပြာပ္တုံ န ၑက္နောတိ၊
Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ:
28 အဟံ အဘိၐိက္တော န ဘဝါမိ ကိန္တု တဒဂြေ ပြေၐိတောသ္မိ ယာမိမာံ ကထာံ ကထိတဝါနာဟံ တတြ ယူယံ သရွွေ သာက္ၐိဏး သ္ထ၊
Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից:
29 ယော ဇနး ကနျာံ လဘတေ သ ဧဝ ဝရး ကိန္တု ဝရသျ သန္နိဓော် ဒဏ္ဍာယမာနံ တသျ ယန္မိတြံ တေန ဝရသျ ၑဗ္ဒေ ၑြုတေ'တီဝါဟ္လာဒျတေ မမာပိ တဒွဒ် အာနန္ဒသိဒ္ဓိရ္ဇာတာ၊
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է:
30 တေန ကြမၑော ဝရ္ဒ္ဓိတဝျံ ကိန္တု မယာ ဟ္သိတဝျံ၊
Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ»:
31 ယ ဦရ္ဓွာဒါဂစ္ဆတ် သ သရွွေၐာံ မုချော ယၑ္စ သံသာရာဒ် ဥဒပဒျတ သ သာံသာရိကး သံသာရီယာံ ကထာဉ္စ ကထယတိ ယသ္တု သွရ္ဂာဒါဂစ္ဆတ် သ သရွွေၐာံ မုချး၊
«Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում:
32 သ ယဒပၑျဒၑၖဏောစ္စ တသ္မိန္နေဝ သာက္ၐျံ ဒဒါတိ တထာပိ ပြာယၑး ကၑ္စိတ် တသျ သာက္ၐျံ န ဂၖဟ္လာတိ;
Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում:
33 ကိန္တု ယော ဂၖဟ္လာတိ သ ဤၑွရသျ သတျဝါဒိတွံ မုဒြာင်္ဂိတံ ကရောတိ၊
Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է,
34 ဤၑွရေဏ ယး ပြေရိတး သဧဝ ဤၑွရီယကထာံ ကထယတိ ယတ ဤၑွရ အာတ္မာနံ တသ္မဲ အပရိမိတမ် အဒဒါတ်၊
քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի:
35 ပိတာ ပုတြေ သ္နေဟံ ကၖတွာ တသျ ဟသ္တေ သရွွာဏိ သမရ္ပိတဝါန်၊
Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը:
36 ယး ကၑ္စိတ် ပုတြေ ဝိၑွသိတိ သ ဧဝါနန္တမ် ပရမာယုး ပြာပ္နောတိ ကိန္တု ယး ကၑ္စိတ် ပုတြေ န ဝိၑွသိတိ သ ပရမာယုၐော ဒရ္ၑနံ န ပြာပ္နောတိ ကိန္တွီၑွရသျ ကောပဘာဇနံ ဘူတွာ တိၐ္ဌတိ၊ (aiōnios )
Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»: (aiōnios )