< ယောဟနး 20 >

1 အနန္တရံ သပ္တာဟသျ ပြထမဒိနေ 'တိပြတျူၐေ 'န္ဓကာရေ တိၐ္ဌတိ မဂ္ဒလီနီ မရိယမ် တသျ ၑ္မၑာနသျ နိကဋံ ဂတွာ ၑ္မၑာနသျ မုခါတ် ပြသ္တရမပသာရိတမ် အပၑျတ်၊
Մէկշաբթի օրը՝ Մարիամ Մագդաղենացին, առտուն՝ դեռ չլուսցած՝ կ՚երթայ գերեզման, եւ կը տեսնէ թէ քարը վերցուած է գերեզմանին դռնէն:
2 ပၑ္စာဒ် ဓာဝိတွာ ၑိမောန္ပိတရာယ ယီၑေား ပြိယတမၑိၐျာယ စေဒမ် အကထယတ်, လောကား ၑ္မၑာနာတ် ပြဘုံ နီတွာ ကုတြာသ္ထာပယန် တဒ် ဝက္တုံ န ၑက္နောမိ၊
Ուստի կը վազէ՝ կու գայ Սիմոն Պետրոսի, ու միւս աշակերտին՝ որ Յիսուս կը սիրէր, եւ կ՚ըսէ անոնց. «Վերցուցած են Տէրը գերեզմանէն, ու չենք գիտեր ո՛ւր դրած են զայն»:
3 အတး ပိတရး သောနျၑိၐျၑ္စ ဗရှိ ရ္ဘုတွာ ၑ္မၑာနသ္ထာနံ ဂန္တုမ် အာရဘေတာံ၊
Ուրեմն Պետրոս եւ միւս աշակերտը մեկնեցան, ու կ՚երթային դէպի գերեզմանը:
4 ဥဘယောရ္ဓာဝတေား သောနျၑိၐျး ပိတရံ ပၑ္စာတ် တျက္တွာ ပူရွွံ ၑ္မၑာနသ္ထာန ဥပသ္ထိတဝါန်၊
Երկուքն ալ կը վազէին միասին. սակայն միւս աշակերտը՝ Պետրոսէն աւելի արագ վազելով՝ անկէ առաջ հասաւ գերեզմանը,
5 တဒါ ပြဟွီဘူယ သ္ထာပိတဝသ္တြာဏိ ဒၖၐ္ဋဝါန် ကိန္တု န ပြာဝိၑတ်၊
ծռելով նայեցաւ, եւ տեսաւ թէ լաթերը դրուած էին հոն. բայց ներս չմտաւ:
6 အပရံ ၑိမောန္ပိတရ အာဂတျ ၑ္မၑာနသ္ထာနံ ပြဝိၑျ
Սիմոն Պետրոս ալ՝ որ կը հետեւէր անոր՝ հասաւ, մտաւ գերեզմանը, ու տեսաւ լաթերը՝ որոնք դրուած էին հոն.
7 သ္ထာပိတဝသ္တြာဏိ မသ္တကသျ ဝသ္တြဉ္စ ပၖထက် သ္ထာနာန္တရေ သ္ထာပိတံ ဒၖၐ္ဋဝါန်၊
իսկ վարշամակը՝ որ անոր գլուխն էր՝ միւս լաթերուն հետ դրուած չէր, հապա ծալուած՝ զա՛տ տեղ մըն էր:
8 တတး ၑ္မၑာနသ္ထာနံ ပူရွွမ် အာဂတော ယောနျၑိၐျး သောပိ ပြဝိၑျ တာဒၖၑံ ဒၖၐ္ဋာ ဝျၑွသီတ်၊
Այն ատեն միւս աշակերտն ալ՝ որ աւելի առաջ եկած էր գերեզմանը՝ ներս մտաւ, տեսաւ եւ հաւատաց:
9 ယတး ၑ္မၑာနာတ် သ ဥတ္ထာပယိတဝျ ဧတသျ ဓရ္မ္မပုသ္တကဝစနသျ ဘာဝံ တေ တဒါ ဝေါဒ္ဓုံ နာၑန္ကုဝန်၊
Որովհետեւ դեռ չէին գիտեր գրուածը, թէ պէտք է որ ան յարութիւն առնէ մեռելներէն:
10 အနန္တရံ တော် ဒွေါ် ၑိၐျော် သွံ သွံ ဂၖဟံ ပရာဝၖတျာဂစ္ဆတာမ်၊
Ուստի աշակերտները վերադարձան իրենց տունը:
11 တတး ပရံ မရိယမ် ၑ္မၑာနဒွါရသျ ဗဟိး သ္ထိတွာ ရောဒိတုမ် အာရဘတ တတော ရုဒတီ ပြဟွီဘူယ ၑ္မၑာနံ ဝိလောကျ
Բայց Մարիամ կայնած էր գերեզմանին դուրսը, եւ կու լար: Մինչ կու լար, ծռեցաւ դէպի գերեզմանը՝ նայելու,
12 ယီၑေား ၑယနသ္ထာနသျ ၑိရးသ္ထာနေ ပဒတလေ စ ဒွယော ရ္ဒိၑော ဒွေါ် သွရ္ဂီယဒူတာဝုပဝိၐ္ဋော် သမပၑျတ်၊
ու տեսաւ երկու հրեշտակներ՝ ճերմակ հանդերձներով, որ նստած էին հո՛ն՝ ուր Յիսուսի մարմինը դրուած էր, մէկը գլուխին կողմը, եւ միւսը՝ ոտքին:
13 တော် ပၖၐ္ဋဝန္တော် ဟေ နာရိ ကုတော ရောဒိၐိ? သာဝဒတ် လောကာ မမ ပြဘုံ နီတွာ ကုတြာသ္ထာပယန် ဣတိ န ဇာနာမိ၊
Անոնք ըսին իրեն. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս»: Ըսաւ անոնց. «Որովհետեւ վերցուցած են իմ Տէրս գերեզմանէն, ու չեմ գիտեր ո՛ւր դրած են զայն»:
14 ဣတျုက္တွာ မုခံ ပရာဝၖတျ ယီၑုံ ဒဏ္ဍာယမာနမ် အပၑျတ် ကိန္တု သ ယီၑုရိတိ သာ ဇ္ဉာတုံ နာၑက္နောတ်၊
Երբ ըսաւ ասիկա՝ ետեւ դարձաւ, եւ տեսաւ Յիսուսը՝ որ կայնած էր, ու չէր գիտեր թէ Յիսուսն է:
15 တဒါ ယီၑုသ္တာမ် အပၖစ္ဆတ် ဟေ နာရိ ကုတော ရောဒိၐိ? ကံ ဝါ မၖဂယသေ? တတး သာ တမ် ဥဒျာနသေဝကံ ဇ္ဉာတွာ ဝျာဟရတ်, ဟေ မဟေစ္ဆ တွံ ယဒီတး သ္ထာနာတ် တံ နီတဝါန် တရှိ ကုတြာသ္ထာပယသ္တဒ် ဝဒ တတ္သ္ထာနာတ် တမ် အာနယာမိ၊
Յիսուս ըսաւ անոր. «Կի՛ն, ինչո՞ւ կու լաս, ո՞վ կը փնտռես»: Ինք՝ կարծելով թէ ան պարտիզպանն է, ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ դո՛ւն տեղափոխեցիր զայն, ըսէ՛ ինծի՝ ո՞ւր դրիր զայն, որպէսզի վերցնեմ զայն»:
16 တဒါ ယီၑုသ္တာမ် အဝဒတ် ဟေ မရိယမ်၊ တတး သာ ပရာဝၖတျ ပြတျဝဒတ် ဟေ ရဗ္ဗူနီ အရ္ထာတ် ဟေ ဂုရော၊
Յիսուս ըսաւ անոր. «Մարիա՛մ»: Ան ալ դարձաւ եւ ըսաւ անոր (եբրայերէն). «Ռաբբունի՛», որ ըսել է՝ Վարդապետ:
17 တဒါ ယီၑုရဝဒတ် မာံ မာ ဓရ, ဣဒါနီံ ပိတုး သမီပေ ဦရ္ဒ္ဓွဂမနံ န ကရောမိ ကိန္တု ယော မမ ယုၐ္မာကဉ္စ ပိတာ မမ ယုၐ္မာကဉ္စေၑွရသ္တသျ နိကဋ ဦရ္ဒ္ဓွဂမနံ ကရ္တ္တုမ် ဥဒျတောသ္မိ, ဣမာံ ကထာံ တွံ ဂတွာ မမ ဘြာတၖဂဏံ ဇ္ဉာပယ၊
Յիսուս ըսաւ անոր. «Մի՛ դպչիր ինծի, որովհետեւ դեռ բարձրացած չեմ Հօրս քով. հապա գնա՛ եղբայրներուս եւ ըսէ՛ անոնց. “Ես կը բարձրանամ իմ Հօրս քով ու ձեր Հօր քով, իմ Աստուծոյս քով եւ ձեր Աստուծոյն քով”»:
18 တတော မဂ္ဒလီနီမရိယမ် တတ္က္ၐဏာဒ် ဂတွာ ပြဘုသ္တသျဲ ဒရ္ၑနံ ဒတ္တွာ ကထာ ဧတာ အကထယဒ် ဣတိ ဝါရ္တ္တာံ ၑိၐျေဘျော'ကထယတ်၊
Մարիամ Մագդաղենացին գնաց, ու պատմեց աշակերտներուն թէ ինք տեսաւ Տէրը, եւ թէ ա՛ն ըսաւ իրեն այս բաները:
19 တတး ပရံ သပ္တာဟသျ ပြထမဒိနသျ သန္ဓျာသမယေ ၑိၐျာ ဧကတြ မိလိတွာ ယိဟူဒီယေဘျော ဘိယာ ဒွါရရုဒ္ဓမ် အကုရွွန်, ဧတသ္မိန် ကာလေ ယီၑုသ္တေၐာံ မဓျသ္ထာနေ တိၐ္ဌန် အကထယဒ် ယုၐ္မာကံ ကလျာဏံ ဘူယာတ်၊
Նոյն օրը, Մէկշաբթի իրիկուն, աշակերտներուն հաւաքուած տեղին դռները գոց էին՝ քանի որ կը վախնային Հրեաներէն: Յիսուս եկաւ, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
20 ဣတျုက္တွာ နိဇဟသ္တံ ကုက္ၐိဉ္စ ဒရ္ၑိတဝါန်, တတး ၑိၐျား ပြဘုံ ဒၖၐ္ဋွာ ဟၖၐ္ဋာ အဘဝန်၊
Ասիկա ըսելով՝ ցուցուց անոնց իր ձեռքերն ու կողը. աշակերտներն ալ ուրախացան՝ երբ տեսան Տէրը:
21 ယီၑုး ပုနရဝဒဒ် ယုၐ္မာကံ ကလျာဏံ ဘူယာတ် ပိတာ ယထာ မာံ ပြဲၐယတ် တထာဟမပိ ယုၐ္မာန် ပြေၐယာမိ၊
Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Խաղաղութի՜ւն ձեզի. ինչպէս Հայրը ղրկեց զիս, ես ալ կը ղրկեմ ձեզ»:
22 ဣတျုက္တွာ သ တေၐာမုပရိ ဒီရ္ဃပြၑွာသံ ဒတ္တွာ ကထိတဝါန် ပဝိတြမ် အာတ္မာနံ ဂၖဟ္လီတ၊
Ասիկա ըսելով՝ փչեց անոնց վրայ եւ ըսաւ անոնց. «Ընդունեցէ՛ք Սուրբ Հոգին:
23 ယူယံ ယေၐာံ ပါပါနိ မောစယိၐျထ တေ မောစယိၐျန္တေ ယေၐာဉ္စ ပါပါတိ န မောစယိၐျထ တေ န မောစယိၐျန္တေ၊
Որո՛նց մեղքերը որ ներէք՝ ներուած ըլլան անոնց, եւ որո՛նց մեղքերը որ պահէք՝ պահուած ըլլան»:
24 ဒွါဒၑမဓျေ ဂဏိတော ယမဇော ထောမာနာမာ ၑိၐျော ယီၑောရာဂမနကာလဲ တဲး သာရ္ဒ္ဓံ နာသီတ်၊
Բայց տասներկուքէն մէկը, Երկուորեակ կոչուած Թովմաս, անոնց հետ չէր՝ երբ Յիսուս եկաւ:
25 အတော ဝယံ ပြဘူမ် အပၑျာမေတိ ဝါကျေ'နျၑိၐျဲရုက္တေ သောဝဒတ်, တသျ ဟသ္တယော ရ္လော်ဟကီလကာနာံ စိဟ္နံ န ဝိလောကျ တစ္စိဟ္နမ် အင်္ဂုလျာ န သ္ပၖၐ္ဋွာ တသျ ကုက္ၐော် ဟသ္တံ နာရောပျ စာဟံ န ဝိၑွသိၐျာမိ၊
Ուրեմն միւս աշակերտները ըսին անոր. «Տէ՛րը տեսանք»: Ան ալ ըսաւ անոնց. «Պիտի չհաւատամ, եթէ չտեսնեմ գամերուն տիպը՝ իր ձեռքերուն վրայ, ու չմխեմ մատս գամերուն տիպին մէջ, եւ չմխեմ ձեռքս անոր կողին մէջ»:
26 အပရမ် အၐ္ဋမေ'ဟ္နိ ဂတေ သတိ ထောမာသဟိတး ၑိၐျဂဏ ဧကတြ မိလိတွာ ဒွါရံ ရုဒ္ဓွာဘျန္တရ အာသီတ်, ဧတရှိ ယီၑုသ္တေၐာံ မဓျသ္ထာနေ တိၐ္ဌန် အကထယတ်, ယုၐ္မာကံ ကုၑလံ ဘူယာတ်၊
Ութ օր ետք՝ դարձեալ աշակերտները ներսն էին, Թովմաս ալ՝ անոնց հետ: Յիսուս եկաւ՝ թէպէտ դռները գոց էին, կայնեցաւ անոնց մէջտեղ եւ ըսաւ. «Խաղաղութի՜ւն ձեզի»:
27 ပၑ္စာတ် ထာမဲ ကထိတဝါန် တွမ် အင်္ဂုလီမ် အတြာရ္ပယိတွာ မမ ကရော် ပၑျ ကရံ ပြသာရျျ မမ ကုက္ၐာဝရ္ပယ နာဝိၑွသျ၊
Յետոյ ըսաւ Թովմասի. «Հո՛ս բեր մատդ ու տե՛ս ձեռքերս, բե՛ր ձեռքդ եւ մխէ՛ կողիս մէջ, ու մի՛ ըլլար անհաւատ, հապա՝ հաւատացեալ»:
28 တဒါ ထောမာ အဝဒတ်, ဟေ မမ ပြဘော ဟေ မဒီၑွရ၊
Թովմաս պատասխանեց անոր. «Իմ Տէ՜րս եւ Աստուա՜ծս»:
29 ယီၑုရကထယတ်, ဟေ ထောမာ မာံ နိရီက္ၐျ ဝိၑွသိၐိ ယေ န ဒၖၐ္ဋွာ ဝိၑွသန္တိ တဧဝ ဓနျား၊
Յիսուս ըսաւ անոր. «Դուն հաւատացիր՝ որովհետեւ տեսար զիս. երանի՜ անոնց որ կը հաւատան՝ առանց տեսնելու»:
30 ဧတဒနျာနိ ပုသ္တကေ'သ္မိန် အလိခိတာနိ ဗဟူနျာၑ္စရျျကရ္မ္မာဏိ ယီၑုး ၑိၐျာဏာံ ပုရသ္တာဒ် အကရောတ်၊
Յիսուս ըրաւ ուրիշ բազմաթիւ նշաններ ալ իր աշակերտներուն առջեւ, որոնք գրուած չեն այս գիրքին մէջ:
31 ကိန္တု ယီၑုရီၑွရသျာဘိၐိက္တး သုတ ဧဝေတိ ယထာ ယူယံ ဝိၑွသိထ ဝိၑွသျ စ တသျ နာမ္နာ ပရမာယုး ပြာပ္နုထ တဒရ္ထမ် ဧတာနိ သရွွာဏျလိချန္တ၊
Բայց ասոնք գրուեցան, որպէսզի հաւատաք թէ Յիսուս՝ Քրիստոսն է, Աստուծոյ Որդին, եւ հաւատալով կեանք ունենաք՝ անոր անունով:

< ယောဟနး 20 >