< ၁ ကရိန္ထိနး 4 >

1 လောကာ အသ္မာန် ခြီၐ္ဋသျ ပရိစာရကာန် ဤၑွရသျ နိဂူဌဝါကျဓနသျာဓျက္ၐာံၑ္စ မနျန္တာံ၊
Մարդիկ թող սեպեն մեզ՝ որպէս Քրիստոսի սպասաւորներն ու Աստուծոյ խորհուրդներուն տնտեսները:
2 ကိဉ္စ ဓနာဓျက္ၐေဏ ဝိၑွသနီယေန ဘဝိတဝျမေတဒေဝ လောကဲ ရျာစျတေ၊
Իսկ տնտեսէ մը կը պահանջուի որ հաւատարիմ գտնուի:
3 အတော ဝိစာရယဒ္ဘိ ရျုၐ္မာဘိရနျဲး ကဲၑ္စိန် မနုဇဲ ရွာ မမ ပရီက္ၐဏံ မယာတီဝ လဃု မနျတေ 'ဟမပျာတ္မာနံ န ဝိစာရယာမိ၊
Բայց ինծի համար չնչին բան է որ դատուիմ ձեզմէ, կամ մարդոց դատաստանէն. նոյնիսկ ե՛ս չեմ դատեր զիս.
4 မယာ ကိမပျပရာဒ္ဓမိတျဟံ န ဝေဒ္မိ ကိန္တွေတေန မမ နိရပရာဓတွံ န နိၑ္စီယတေ ပြဘုရေဝ မမ ဝိစာရယိတာသ္တိ၊
(որովհետեւ ես ոչինչո՛վ գիտակից եմ իմ մասիս. բայց ո՛չ թէ ասով կ՚արդարանամ.) հապա զիս դատողը՝ Տէ՛րն է:
5 အတ ဥပယုက္တသမယာတ် ပူရွွမ် အရ္ထတး ပြဘောရာဂမနာတ် ပူရွွံ ယုၐ္မာဘိ ရွိစာရော န ကြိယတာံ၊ ပြဘုရာဂတျ တိမိရေဏ ပြစ္ဆန္နာနိ သရွွာဏိ ဒီပယိၐျတိ မနသာံ မန္တြဏာၑ္စ ပြကာၑယိၐျတိ တသ္မိန် သမယ ဤၑွရာဒ် ဧကဲကသျ ပြၑံသာ ဘဝိၐျတိ၊
Հետեւաբար ատենէն առաջ մի՛ դատէք՝ մինչեւ որ Տէրը գայ. ի՛նք պիտի լուսաւորէ խաւարին գաղտնիքը ու երեւան պիտի հանէ սիրտերուն ծրագիրները, եւ ա՛յն ատեն իւրաքանչիւրը գովեստ պիտի ունենայ Աստուծմէ:
6 ဟေ ဘြာတရး သရွွာဏျေတာနိ မယာတ္မာနမ် အာပလ္လဝဉ္စောဒ္ဒိၑျ ကထိတာနိ တသျဲတတ် ကာရဏံ ယုယံ ယထာ ၑာသ္တြီယဝိဓိမတိကြမျ မာနဝမ် အတီဝ နာဒရိၐျဓ္ဗ ဤတ္ထဉ္စဲကေန ဝဲပရီတျာဒ် အပရေဏ န ၑ္လာဃိၐျဓ္ဗ ဧတာဒၖၑီံ ၑိက္ၐာမာဝယောရ္ဒၖၐ္ဋာန္တာတ် လပ္သျဓွေ၊
Այս բաները, եղբայրնե՛ր, օրինակով մը կիրարկեցի՝՝ ինծի եւ Ապողոսի՝ ձեզի՛ համար, որ դուք մեզմով սորվիք գրուածէն աւելի բան մը չմտածել մարդոց մասին, որպէսզի ձեզմէ ո՛չ մէկը հպարտանայ մէկուն համար ուրիշի մը դէմ:
7 အပရာတ် ကသ္တွာံ ဝိၑေၐယတိ? တုဘျံ ယန္န ဒတ္တ တာဒၖၑံ ကိံ ဓာရယသိ? အဒတ္တေနေဝ ဒတ္တေန ဝသ္တုနာ ကုတး ၑ္လာဃသေ?
Որովհետեւ ո՞վ է ան՝ որ տարբեր կ՚ընէ քեզ ուրիշներէն, եւ ի՞նչ ունիս՝ որ չես ստացած. ու եթէ ստացար, ինչո՞ւ կը պարծենաս՝ իբր թէ ստացած չըլլաս:
8 ဣဒါနီမေဝ ယူယံ ကိံ တၖပ္တာ လဗ္ဓဓနာ ဝါ? အသ္မာသွဝိဒျမာနေၐု ယူယံ ကိံ ရာဇတွပဒံ ပြာပ္တား? ယုၐ္မာကံ ရာဇတွံ မယာဘိလၐိတံ ယတသ္တေန ယုၐ္မာဘိး သဟ ဝယမပိ ရာဇျာံၑိနော ဘဝိၐျာမး၊
Արդէն յագեցած էք, արդէն հարուստ էք, առանց մեզի թագաւորեցիք. ու երանի՜ թէ թագաւորէիք, որպէսզի մենք ալ թագաւորէինք ձեզի հետ,
9 ပြေရိတာ ဝယံ ၑေၐာ ဟန္တဝျာၑ္စေဝေၑွရေဏ နိဒရ္ၑိတား၊ ယတော ဝယံ သရွွလောကာနာမ် အရ္ထတး သွရ္ဂီယဒူတာနာံ မာနဝါနာဉ္စ ကော်တုကာသ္ပဒါနိ ဇာတား၊
քանի որ կը կարծեմ թէ Աստուած յետիններ ըրաւ մեզ՝ առաքեալներս, մահապարտներու պէս. որովհետեւ տեսարան եղանք աշխարհին, հրեշտակներուն ու մարդոց:
10 ခြီၐ္ဋသျ ကၖတေ ဝယံ မူဎား ကိန္တု ယူယံ ခြီၐ္ဋေန ဇ္ဉာနိနး, ဝယံ ဒုရ္ဗ္ဗလာ ယူယဉ္စ သဗလား, ယူယံ သမ္မာနိတာ ဝယဉ္စာပမာနိတား၊
Մենք յիմարներ ենք Քրիստոսի համար, իսկ դուք՝ իմաստուններ Քրիստոսով: Մենք՝ տկար, բայց դուք՝ ուժեղ: Դուք՝ փառաւորուած, իսկ մենք՝ անպատուուած:
11 ဝယမဒျာပိ က္ၐုဓာရ္တ္တာသ္တၖၐ္ဏာရ္တ္တာ ဝသ္တြဟီနာသ္တာဍိတာ အာၑြမရဟိတာၑ္စ သန္တး
Մինչեւ այս ժամը թէ՛ կ՚անօթենանք, թէ՛ կը ծարաւնանք, թէ՛ մերկ կը մնանք, թէ՛ կը կռփահարուինք, թէ՛ որոշ բնակավայր չունինք,
12 ကရ္မ္မဏိ သွကရာန် ဝျာပါရယန္တၑ္စ ဒုးခဲး ကာလံ ယာပယာမး၊ ဂရှိတဲရသ္မာဘိရာၑီး ကထျတေ ဒူရီကၖတဲး သဟျတေ နိန္ဒိတဲး ပြသာဒျတေ၊
թէ՛ ալ կը տքնինք՝ մեր ձեռքերով գործելով: Երբ մեզ հեգնեն՝ կ՚օրհնենք. երբ հալածեն՝ կը հանդուրժենք.
13 ဝယမဒျာပိ ဇဂတး သမ္မာရ္ဇနီယောဂျာ အဝကရာ ဣဝ သရွွဲ ရ္မနျာမဟေ၊
երբ հայհոյեն՝ կ՚աղաչենք: Աշխարհի աղտեղութիւնը դարձանք, բոլորին աւելցուքը՝ մինչեւ հիմա:
14 ယုၐ္မာန် တြပယိတုမဟမေတာနိ လိခါမီတိ နဟိ ကိန္တု ပြိယာတ္မဇာနိဝ ယုၐ္မာန် ပြဗောဓယာမိ၊
Այս բաները կը գրեմ՝ ո՛չ թէ ձեզ ամչցնելու համար, հապա կը խրատեմ ձեզ՝ սիրելի զաւակներուս պէս:
15 ယတး ခြီၐ္ဋဓရ္မ္မေ ယဒျပိ ယုၐ္မာကံ ဒၑသဟသြာဏိ ဝိနေတာရော ဘဝန္တိ တထာပိ ဗဟဝေါ ဇနကာ န ဘဝန္တိ ယတော'ဟမေဝ သုသံဝါဒေန ယီၑုခြီၐ္ဋေ ယုၐ္မာန် အဇနယံ၊
Որովհետեւ՝ նոյնիսկ եթէ դուք տասը հազար վարժապետներ ունենաք Քրիստոսով, ո՛չ թէ շատ հայրեր ունիք. քանի որ Քրիստոս Յիսուսով ե՛ս ծնայ ձեզ՝ աւետարանին միջոցով:
16 အတော ယုၐ္မာန် ဝိနယေ'ဟံ ယူယံ မဒနုဂါမိနော ဘဝတ၊
Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, նմանեցէ՛ք ինծի:
17 ဣတျရ္ထံ သရွွေၐု ဓရ္မ္မသမာဇေၐု သရွွတြ ခြီၐ္ဋဓရ္မ္မယောဂျာ ယေ ဝိဓယော မယောပဒိၑျန္တေ တာန် ယော ယုၐ္မာန် သ္မာရယိၐျတျေဝမ္ဘူတံ ပြဘေား ကၖတေ ပြိယံ ဝိၑွာသိနဉ္စ မဒီယတနယံ တီမထိယံ ယုၐ္မာကံ သမီပံ ပြေၐိတဝါနဟံ၊
Ասոր համար ձեզի ղրկեցի Տիմոթէոսը, որ սիրելի զաւակս է, ու հաւատարիմ է Տէրոջմով. ան պիտի վերյիշեցնէ ձեզի իմ ճամբաներս՝ որ Քրիստոսի մէջ են, ինչպէս ամէնուրեք բոլոր եկեղեցիներուն մէջ կը սորվեցնեմ:
18 အပရမဟံ ယုၐ္မာကံ သမီပံ န ဂမိၐျာမီတိ ဗုဒ္ဓွာ ယုၐ္မာကံ ကိယန္တော လောကာ ဂရွွန္တိ၊
Ոմանք հպարտացան, որպէս թէ ես պիտի չգամ ձեզի:
19 ကိန္တု ယဒိ ပြဘေရိစ္ဆာ ဘဝတိ တရှျဟမဝိလမ္ဗံ ယုၐ္မတ္သမီပမုပသ္ထာယ တေၐာံ ဒရ္ပဓ္မာတာနာံ လောကာနာံ ဝါစံ ဇ္ဉာသျာမီတိ နဟိ သာမရ္ထျမေဝ ဇ္ဉာသျာမိ၊
Բայց շուտով պիտի գամ ձեզի, եթէ Տէրը կամենայ, եւ պիտի հասկնամ ո՛չ թէ հպարտացողներուն խօսքերը, հապա զօրութիւնը:
20 ယသ္မာဒီၑွရသျ ရာဇတွံ ဝါဂျုက္တံ နဟိ ကိန္တု သာမရ္ထျယုက္တံ၊
Որովհետեւ Աստուծոյ թագաւորութիւնը ո՛չ թէ խօսքով է, հապա զօրութեամբ:
21 ယုၐ္မာကံ ကာ ဝါဉ္ဆာ? ယုၐ္မတ္သမီပေ မယာ ကိံ ဒဏ္ဍပါဏိနာ ဂန္တဝျမုတ ပြေမနမြတာတ္မယုက္တေန ဝါ?
Ի՞նչպէս կ՚ուզէք. գաւազանո՞վ գամ ձեզի, թէ սիրով եւ հեզութեան հոգիով:

< ၁ ကရိန္ထိနး 4 >