< К Римлянам 9 >

1 Истину говорю во Христе, не лгу, свидетельствует мне совесть моя в Духе Святом,
Ճշմարտութիւնը կ՚ըսեմ Քրիստոսով ու չեմ ստեր, (իմ խղճմտանքս ալ կը վկայէ ինծի Սուրբ Հոգիով, )
2 что великая для меня печаль и непрестанное мучение сердцу моему:
թէ մեծ տրտմութիւն ունիմ, եւ սիրտիս մէջ՝ յարատեւ ցաւ:
3 я желал бы сам быть отлученным от Христа за братьев моих, родных мне по плоти,
Քանի որ կ՚ըղձայի ես ինքս նզովուած ըլլալ Քրիստոսէ, իմ եղբայրներուս՝ մարմինի կողմէն ազգականներուս համար,
4 то есть Израильтян, которым принадлежат усыновление и слава, и заветы, и законоположение, и богослужение, и обетования;
որոնք Իսրայելացի են: Անո՛նցն են որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքն ու խոստումները:
5 от них и отцы, и от них Христос по плоти, сущий над всем Бог, благословенный во веки, аминь. (aiōn g165)
Իրե՛նցն են նախահայրերը. իրենցմէ՛ ալ մարմինի կողմէն եկաւ Քրիստոս, որ բոլորին վրայ է, յաւիտեան օրհնեա՜լ Աստուած: Ամէն: (aiōn g165)
6 Но не то, чтобы слово Божие не сбылось: ибо не все те Израильтяне, которые от Израиля;
Բայց Աստուծոյ խօսքը ապարդիւն նկատուելու չէ. քանի որ բոլոր Իսրայէլէ եղողները Իսրայելացի չեն,
7 и не все дети Авраама, которые от семени его, но сказано: в Исааке наречется тебе семя.
ո՛չ ալ բոլորը զաւակներ են՝ քանի որ Աբրահամի զարմն են. հապա ըսուեցաւ. «Իսահակի՛ անունով պիտի կոչուի քու զարմդ»:
8 То есть не плотские дети суть дети Божии, но дети обетования признаются за семя.
Այսինքն անոնք որ մարմինի զաւակներն են՝ Աստուծոյ զաւակները չեն. հապա խոստումի՛ն զաւակները զարմ կը սեպուին:
9 А слово обетования таково: в это же время приду, и у Сарры будет сын.
Որովհետեւ խոստումին խօսքը սա՛ էր. «Այս ատեն պիտի գամ, ու Սառա որդի մը պիտի ունենայ»:
10 И не одно это; но так было и с Ревеккою, когда она зачала в одно время двух сыновей от Исаака, отца нашего.
Եւ ո՛չ միայն այդ, այլ նաեւ երբ Ռեբեկա յղացաւ մէկէն՝ մեր Իսահակ հօրմէն,
11 Ибо, когда они еще не родились и не сделали ничего доброго или худого дабы изволение Божие в избрании происходило
(քանի որ զաւակները դեռ չծնած, ո՛չ ալ որեւէ բարիք կամ չարիք գործած, որպէսզի Աստուծոյ առաջադրութիւնը հաստատ մնայ՝ ընտրութեան համաձայն,
12 не от дел, но от Призывающего, сказано было ей: больший будет в порабощении у меньшего,
այսինքն ո՛չ թէ գործերէն ըլլայ, հապա անկէ՛ որ կանչեց, ) անոր ըսուեցաւ.
13 как и написано: Иакова Я возлюбил, а Исава возненавидел.
«Երէցը պիտի ծառայէ կրտսերին», ինչպէս գրուած է. «Յակո՛բը սիրեցի, իսկ Եսաւը ատեցի»:
14 Что же скажем? Неужели неправда у Бога? Никак.
Ուրեմն ի՞նչ ըսենք. միթէ Աստուծոյ քով անիրաւութի՞ւն կայ: Ամե՛նեւին:
15 Ибо Он говорит Моисею: кого миловать, помилую; кого жалеть, пожалею.
Որովհետեւ ան Մովսէսի կ՚ըսէ. «Անո՛ր որ պիտի ողորմիմ՝ կ՚ողորմիմ, եւ անո՛ր վրայ որ պիտի գթամ՝ կը գթամ»:
16 Итак помилование зависит не от желающего и не от подвизающегося, но от Бога милующего.
Ուրեմն ո՛չ մարդուն ուզելէն, ո՛չ ալ վազելէն՝՝ կախեալ է, հապա Աստուծմէ՝ որ կ՚ողորմի:
17 Ибо Писание говорит фараону: для того самого Я и поставил тебя, чтобы показать над тобою силу Мою и чтобы проповедано было имя Мое по всей земле.
Քանի որ Գիրքը կ՚ըսէ Փարաւոնի. «Բարձրացուցի քեզ, որպէսզի իմ զօրութիւնս ցոյց տամ քու միջոցովդ, եւ իմ անունս հռչակուի ամբողջ երկրին մէջ»:
18 Итак, кого хочет, милует; а кого хочет, ожесточает.
Ուրեմն կ՚ողորմի որո՛ւն որ ուզէ, եւ կը խստացնէ զա՛յն որ ուզէ:
19 Ты скажешь мне: “За что же еще обвиняет? Ибо кто противостанет воле Его?”
Հետեւաբար դուն պիտի ըսես ինծի թէ “ա՛լ ինչո՞ւ կը մեղադրէ, որովհետեւ ո՞վ կրնայ ընդդիմանալ անոր ծրագիրին”:
20 А ты кто, человек, что споришь с Богом? Изделие скажет ли сделавшему его: “Зачем ты меня так сделал?”
Բայց դուն ո՞վ ես, ո՛վ մարդ, որ կը դիմադարձես Աստուծոյ: Միթէ կերտուած ը կրնա՞յ ըսել զինք կերտողին. «Ինչո՞ւ ա՛յսպէս շինեցիր զիս»:
21 Не властен ли горшечник над глиною, чтобы из той же смеси сделать один сосуд для почетного употребления, а другой для низкого?
Միթէ բրուտը իրաւասութիւն չունի՞ կաւին վրայ, որ նոյն զանգուածէն շինէ անօթ մը՝ պատիւի համար, իսկ ուրիշ մը՝ անպատուութեան համար:
22 Что же, если Бог, желая показать гнев и явить могущество Свое, с великим долготерпением щадил сосуды гнева, готовые к погибели,
Ի՞նչ կրնանք ըսել՝ եթէ Աստուած, ուզելով ցոյց տալ իր բարկութիւնը եւ գիտցնել իր զօրութիւնը, շատ համբերատարութեամբ տոկաց կորսուելու պատրաստուած բարկութեան անօթներուն,
23 дабы вместе явить богатство славы Своей над сосудами милосердия, которые Он приготовил к славе,
որպէսզի գիտցնէ իր փառքին ճոխութիւնը՝ ողորմութիւն գտնող անօթներուն, որ նախապէս պատրաստեց փառքի համար,
24 над нами, которых Он призвал не только из Иудеев, но и из язычников?
այսինքն՝ մեզի, որ կանչեց ո՛չ միայն Հրեաներէն, այլ նաեւ հեթանոսներէն,
25 Как и у Осии говорит: не Мой народ назову Моим народом и не возлюбленную - возлюбленною.
ինչպէս Ովսէէի մէջ ալ կ՚ըսէ. «Իմ ժողովուրդս չեղողը՝ “իմ ժողովուրդս” պիտի կոչեմ, ու սիրելի չեղողը՝ “սիրելի”:
26 И на том месте, где сказано им: вы не Мой народ, там названы будут сынами Бога живаго.
Եւ այն տեղը՝ ուր անոնց ըսուած էր. “Դուք իմ ժողովուրդս չէք”, հոն անոնք պիտի կոչուին “ապրող Աստուծոյ որդիները”:
27 А Исаия провозглашает об Израиле: хотя бы сыны Израилевы были числом как песок морской, только остаток спасется;
Եսայի ալ Իսրայէլի մասին կ՚աղաղակէ. «Նոյնիսկ եթէ Իսրայէլի որդիներուն թիւը ծովու աւազին չափ ըլլայ, միայն մնացորդ մը պիտի փրկուի:
28 ибо дело оканчивает и скоро решит по правде, дело решительное совершит Господь на земле.
Քանի որ ան պիտի կատարէ իր խօսքը, կտրուկ կերպով եւ արդարութեամբ. Տէրը կտրուկ կերպով պիտի իրագործէ իր խօսքը երկրի վրայ»:
29 И, как предсказал Исаия: если бы Господь Саваоф не оставил нам семени, то мы сделались бы, как Содом, и были бы подобны Гоморре.
Եւ ինչպէս Եսայի նախապէս ըսաւ. «Եթէ զօրքերու Տէրը զարմ մը թողուցած չըլլար մեզի, մենք պիտի ըլլայինք Սոդոմի պէս, ու պիտի նմանէինք Գոմորի»:
30 Что же скажем? Язычники, не искавшие праведности, получили праведность, праведность от веры.
Ուրեմն ի՞նչ ըսենք: Հետեւեա՛լը, թէ հեթանոսները՝ որոնք հետամուտ չէին արդարութեան՝ հասան արդարութեան, ա՛յն արդարութեան՝ որ հաւատքէն է.
31 А Израиль, искавший закона праведности, не достиг до закона праведности.
իսկ Իսրայէլ՝ որ հետամուտ էր արդարութեան Օրէնքին՝ չհասաւ արդարութեան Օրէնքին:
32 Почему? Потому что искали не в вере, а в делах закона. Ибо преткнулись о камень преткновения,
Ինչո՞ւ. որովհետեւ ուզեց արդարանալ ո՛չ թէ հաւատքով, հապա որպէս թէ Օրէնքին գործերով: Արդարեւ անոնք գայթեցան սայթաքումի քարին վրայ,
33 как написано: вот, полагаю в Сионе камень преткновения и камень соблазна; но всякий, верующий в Него, не постыдится.
ինչպէս գրուած է. «Ահա՛ Սիոնի մէջ կը դնեմ սայթաքումի քար մը ու գայթակղութեան ժայռ մը, եւ ո՛վ որ հաւատայ անոր՝ ամօթահար պիտի չըլլայ»:

< К Римлянам 9 >