< 1-е Тимофею 5 >
1 Старца не укоряй, но увещевай, как отца; младших, как братьев;
Մի՛ սաստեր տարեցը, հապա յորդորէ՛ զայն՝ հօր մը պէս. երիտասարդները՝ եղբայրներու պէս,
2 стариц, как матерей; молодых, как сестер, со всякою чистотою.
տարեց կիները՝ մայրերու պէս, դեռահասակները՝ քոյրերու պէս, բոլորովին մաքրակեցութեամբ:
3 Вдовиц почитай, истинных вдовиц.
Պատուէ՛ այն այրիները՝ որ ի՛րապէս այրի են:
4 Если же какая вдовица имеет детей или внучат, то они прежде пусть учатся почитать свою семью и воздавать должное родителям, ибо сие угодно Богу.
Բայց եթէ այրի մը ունի զաւակներ կամ թոռներ, անոնք թող սորվին նախ իրենց տան մէջ բարեպաշտութիւն ցոյց տալ, ու փոխարէնը հատուցանել իրենց ծնողներուն. որովհետեւ ա՛յդ է բարին եւ ընդունելին Աստուծոյ առջեւ:
5 Истинная вдовица и одинокая надеется на Бога и пребывает в молениях и молитвах день и ночь;
Իսկ ան որ ի՛րապէս այրի է ու մինակ մնացած, կը յուսայ Աստուծոյ, եւ գիշեր-ցերեկ կը յարատեւէ աղերսանքի ու աղօթքի մէջ.
6 а сластолюбивая заживо умерла.
մինչդեռ փափկասէր այրին մեռած է, թէպէտ կ՚ապրի:
7 И сие внушай им, чтобы были беспорочны.
Պատուիրէ՛ այս բաները, որպէսզի անարատ ըլլան:
8 Если же кто о своих и особенно о домашних не печется, тот отрекся от веры и хуже неверного.
Բայց եթէ մէկը չի հոգար իրենները ու մա՛նաւանդ իր ընտանիքը, ան ուրացած է հաւատքը, եւ աւելի գէշ է՝ քան անհաւատ մը:
9 Вдовица должна быть избираема не менее как шестидесятилетняя, бывшая женою одного мужа,
Իբր այրի թող դասուի ա՛ն՝ որ վաթսուն տարեկանէն կրտսեր չէ, մէկ մարդու կին եղած է,
10 известная по добрым делам, если она воспитала детей, принимала странников, умывала ноги святым, помогала бедствующим и была усердна ко всякому доброму делу.
ու բարի գործերով վկայուած. եթէ զաւակներ մեծցուցած է, հիւրեր ընդունած, սուրբերուն ոտքերը լուացած, տառապեալներուն նպաստած, ամէն բարի գործի հետամուտ եղած:
11 Молодых же вдовиц не принимай, ибо они, впадая в роскошь в противность Христу, желают вступать в брак.
Բայց մերժէ՛ դեռահասակ այրիները. քանի որ երբ պերճանքը հեռացնէ զիրենք Քրիստոսէ, կ՚ուզեն ամուսնանալ
12 Они подлежат осуждению, потому что отвергли прежнюю веру;
եւ դատապարտութիւն կը կրեն՝՝, որովհետեւ կ՚անարգեն իրենց առաջին հաւատքը:
13 притом же они, будучи праздны, приучаются ходить по домам и бывают не только праздны, но и болтливы, любопытны и говорят, чего не должно.
Նաեւ կը սորվին դատարկապորտ ըլլալ՝ շրջելով տունէ տուն. եւ ո՛չ միայն դատարկապորտ, այլ նաեւ շաղակրատ ու հետաքրքրամոլ՝ խօսելով անպատեհ բաներ:
14 Итак я желаю, чтобы молодые вдовы вступали в брак, рождали детей, управляли домом и не подавали противнику никакого повода к злоречию;
Ուրեմն կը փափաքիմ որ դեռահասակ կիները ամուսնանան, զաւակներ ծնանին, իրենց տունը կառավարեն՝՝, եւ հեգնելու առիթ չտան հակառակորդին,
15 ибо некоторые уже совратились вслед сатаны.
քանի որ արդէն ոմանք խոտորեցան՝ երթալով Սատանայի ետեւէն:
16 Если какой верный или верная имеет вдов, то должны их довольствовать и не обременять Церкви, чтобы она могла довольствовать истинных вдовиц.
Եթէ հաւատացեալ այր մարդ մը կամ կին մը ունի այրիներ, ի՛նք թող նպաստէ անոնց, որպէսզի եկեղեցին չծանրաբեռնուի ու կարենայ նպաստել իրակա՛ն այրիներուն:
17 Достойно начальствующим пресвитерам должно оказывать сугубую честь, особенно тем, которые трудятся в слове и учении.
Լաւ վերակացու եղող երէցները, մա՛նաւանդ անոնք՝ որոնց աշխատանքն է խօսքը քարոզել եւ սորվեցնել, թող արժանանան կրկնապատիկ պատիւի,
18 Ибо Писание говорит: не заграждай рта у вола молотящего; и: трудящийся достоин награды своей.
որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Նաեւ. «Գործաւորը արժանի է իր վարձքին»:
19 Обвинение на пресвитера не иначе принимай, как при двух или трех свидетелях.
Երէցի դէմ ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բայց միայն երկու կամ երեք վկայի առջեւ:
20 Согрешающих обличай перед всеми, чтобы и прочие страх имели.
Անոնք որ կը մեղանչեն՝ կշտամբէ՛ բոլորին առջեւ, որպէսզի միւսներն ալ վախնան:
21 Пред Богом и Господом Иисусом Христом и избранными Ангелами заклинаю тебя сохранить сие без предубеждения, ничего не делая по пристрастию.
Կը վկայեմ Աստուծոյ, Յիսուս Քրիստոսի եւ ընտրեալ հրեշտակներուն առջեւ, որ պահես այս բաները առանց նախընտրանքի, ոչինչ ընելով կողմնակալութեամբ:
22 Рук ни на кого не возлагай поспешно, и не делайся участником в чужих грехах. Храни себя чистым.
Աճապարելով ձեռք մի՛ դներ ոեւէ մէկուն վրայ, եւ մի՛ հաղորդակցիր ուրիշներուն մեղքերուն: Դուն քեզ մաքրակենցա՛ղ պահէ:
23 Впредь пей не одну воду, но употребляй немного вина, ради желудка твоего и частых твоих недугов.
Այլեւս միայն ջուր մի՛ խմեր, հապա քիչ մըն ալ գինի գործածէ՝ ստամոքսիդ ու յաճախադէպ հիւանդութիւններուդ համար:
24 Грехи некоторых людей явны и прямо ведут к осуждению, а некоторых открываются впоследствии.
Կարգ մը մարդոց մեղքերը առաջուընէ յայտնի են, նախքան իրենց դատաստանը. իսկ ոմանց մեղքերը յետոյ կը յայտնուին՝՝:
25 Равным образом и добрые дела явны; а если и не таковы, скрыться не могут.
Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են. իսկ անոնք որ տարբեր են՝ չեն կրնար պահուիլ: