< 1-е Фессалоникийцам 4 >
1 За сим, братия, просим и умоляем вас Христом Иисусом, чтобы вы, приняв от нас, как должно вам поступать и угождать Богу, более в том преуспевали,
Ուրեմն, եղբայրնե՛ր, կը թախանձենք ձեզի ու կը յորդորենք ձեզ Տէր Յիսուսով, որպէսզի՝ ինչպէս ընդունեցիք մեզմէ թէ ի՛նչպէս պէտք է ընթանաք եւ հաճեցնէք Աստուած՝ ա՛լ աւելի ճոխանաք անոր մէջ,
2 ибо вы знаете, какие мы дали вам заповеди от Господа Иисуса.
քանի որ գիտէք թէ ի՛նչ պատուէրներ տուինք ձեզի՝ Տէր Յիսուսով:
3 Ибо воля Божия есть освящение ваше, чтобы вы воздерживались от блуда;
Որովհետեւ Աստուծոյ կամքը՝ ձեր սրբացումն է, որ ետ կենաք պոռնկութենէ,
4 чтобы каждый из вас умел соблюдать свой сосуд в святости и чести,
ու ձեզմէ իւրաքանչիւրը գիտնայ իր անօթին տիրանալ սրբութեամբ եւ պատիւով.
5 а не в страсти похотения, как и язычники, не знающие Бога;
ո՛չ թէ ցանկութեան կիրքով, ինչպէս հեթանոսները՝ որ չեն ճանչնար Աստուած:
6 чтобы вы ни в чем не поступали с братом своим противозаконно и корыстолюбиво: потому что Господь- мститель за все это, как и прежде мы говорили вам и свидетельствовали.
Ո՛չ մէկը թող չափազանցէ այդ բանին՝՝ մէջ ու կեղեքէ իր եղբայրը, քանի որ Տէրը վրէժխնդիր է այդ բոլորին համար, ինչպէս մենք ալ նախապէս ըսինք ձեզի եւ վկայեցինք.
7 Ибо призвал нас Бог не к нечистоте, но к святости.
որովհետեւ Աստուած կանչեց մեզ ո՛չ թէ անմաքրութեան, հապա՝ սրբութեան:
8 Итак непокорный непокорен не человеку, но Богу, Который и дал нам Духа Своего Святаго.
Ուստի ա՛ն որ կ՚անարգէ՝ կ՚անարգէ ո՛չ թէ մարդ մը, հապա Աստուած՝ որ իր Սուրբ Հոգին ալ տուաւ մեզի:
9 О братолюбии же нет нужды писать к вам; ибо вы сами научены Богом любить друг друга,
Իսկ եղբայրսիրութեան մասին պէտք չունիք որ գրեմ ձեզի, որովհետեւ դուք արդէն Աստուծմէ սորված էք սիրել զիրար,
10 ибо вы так и поступаете со всеми братиями по всей Македонии. Умоляем же вас, братия, более преуспевать
եւ արդարեւ ատիկա կ՚ընէք ամբողջ Մակեդոնիայի մէջ եղող բոլոր եղբայրներուն հանդէպ: Սակայն կ՚աղաչե՛նք ձեզի, եղբայրնե՛ր, որ ա՛լ աւելի ճոխանաք,
11 и усердно стараться о том, чтобы жить тихо, делать свое дело и работать своими собственными руками, как мы заповедывали вам;
ու պատի՛ւ համարէք հանդարտ կենալ, ձեր գործերով զբաղիլ եւ ձեր ձեռքերով աշխատիլ, (ինչպէս պատուիրեցինք ձեզի, )
12 чтобы вы поступали благоприлично перед внешними и ни в чем не нуждались.
որպէսզի դուրսիններուն հետ վարուիք վայելչութեամբ ու ո՛չ մէկ բանի՝՝ պէտք ունենաք:
13 Не хочу же оставить вас, братия, в неведении об умерших, дабы вы не скорбели, как прочие, не имеющие надежды.
Եղբայրնե՛ր, չենք ուզեր որ անգէտ ըլլաք ննջեցեալներուն մասին, որպէսզի չտրտմիք ինչպէս ուրիշները՝ որ յոյս չունին:
14 Ибо если мы веруем, что Иисус умер и воскрес, то и умерших в Иисусе Бог приведет с Ним.
Արդարեւ եթէ կը հաւատանք թէ Յիսուս մեռաւ եւ յարութիւն առաւ, նոյնպէս ալ հաւատանք թէ Աստուած պիտի բերէ Յիսուսով ննջողները՝ անոր հետ:
15 Ибо сие говорим вам словом Господним, что мы, живущие, оставшиеся до пришествия Господня, не предупредим умерших,
Որովհետեւ սա՛ կը յայտարարենք ձեզի՝ Տէրոջ խօսքով, թէ մենք՝ մինչեւ Տէրոջ գալուստը ողջ մնացողներս՝ բնա՛ւ պիտի չկանխենք ննջեցեալները:
16 потому что Сам Господь при возвещении, при гласе Архангела и трубе Божией, сойдет с неба и мертвые во Христе воскреснут прежде;
Քանի որ նոյնինքն Տէրը պիտի իջնէ երկինքէն՝ ազդարարութեան հրամանով, հրեշտակապետին ձայնով եւ Աստուծոյ փողով, ու նախ Քրիստոսով մեռածնե՛րը յարութիւն պիտի առնեն:
17 потом мы, оставшиеся в живых, вместе с ними восхищены будем на облаках в сретение Господу на воздухе, и так всегда с Господом будем.
Ապա մենք, ողջ մնացողներս, անոնց հետ պիտի յափշտակուինք ամպերով՝ Տէրը դիմաւորելու օդին մէջ, եւ այդպէս Տէրոջ հետ պիտի ըլլանք յաւիտեան:
18 Итак утешайте друг друга сими словами.
Հետեւաբար մխիթարեցէ՛ք զիրար այս խօսքերով: