< Apenbaring 13 >
1 Og jeg så et dyr stige op av havet, som hadde ti horn og syv hoder og på sine horn ti kroner, og på sine hoder bespottelses-navn.
Տեսայ թէ գազան մը կը բարձրանար ծովէն. ան ունէր եօթը գլուխ ու տասը եղջիւր: Անոր եղջիւրներուն վրայ տասը թագ կար, եւ անոր գլուխներուն վրայ՝ հայհոյութեան անուններ:
2 Og dyret som jeg så, var likt en leopard, og dets føtter som på en bjørn, og dets munn som en løvemunn; og dragen gav det sin kraft og sin trone og stor makt.
Այդ գազանը նման էր ընձառիւծի. անոր ոտքերը՝ արջի ոտքերու պէս էին, եւ անոր երախը՝ առիւծի երախի պէս: Վիշապը տուաւ անոր իր զօրութիւնը, իր գահն ու մեծ իշխանութիւն:
3 Og jeg så et av dets hoder likesom såret til døden, og dets dødssår blev lægt, og all jorden undret sig og fulgte efter dyret,
Անոր գլուխներէն մէկը մորթուածի պէս էր. բայց անոր մահացու վէրքը բուժուեցաւ, եւ ամբողջ երկիրը սքանչանալով գազանին հետեւեցաւ՝՝:
4 og de tilbad dragen, fordi den hadde gitt dyret makt, og de tilbad dyret og sa: Hvem er lik dyret? og hvem kan stride mot det?
Անոնք երկրպագեցին վիշապին՝ որ իշխանութիւն տուաւ գազանին, ու երկրպագեցին գազանին՝ ըսելով. «Ո՞վ նման է գազանին. ո՞վ կրնայ պատերազմիլ անոր հետ»:
5 Og der blev gitt det en munn som talte store og spottende ord, og der blev gitt det makt til å holde på i to og firti måneder.
Անոր տրուեցաւ բերան մը՝ մեծ բաներ եւ հայհոյութիւններ խօսող, ու իշխանութիւն տրուեցաւ անոր՝ ընելու իր կամքը քառասուներկու ամիս:
6 Og det åpnet sin munn til spott mot Gud, til å spotte hans navn og hans bolig, dem som bor i himmelen.
Հայհոյութեամբ բացաւ իր բերանը Աստուծոյ դէմ, եւ հայհոյեց անոր անունին, խորանին ու երկինքը բնակողներուն դէմ:
7 Og der blev gitt det å føre krig mot de hellige og seire over dem, og der blev gitt det makt over hver stamme og folk og tunge og ætt.
Անոր իշխանութիւն տրուեցաւ սուրբերուն հետ պատերազմելու եւ յաղթելու անոնց: Անոր իշխանութիւն տրուեցաւ բոլոր տոհմերուն (եւ ժողովուրդներուն) ու լեզուներուն եւ ազգերուն վրայ:
8 Og alle som bor på jorden, skal tilbede det, hver den som ikke, fra verdens grunnvoll blev lagt, har fått sitt navn skrevet i livsens bok hos Lammet som er slaktet.
Անոր պիտի երկրպագեն բոլոր անոնք որ կը բնակին երկրի վրայ եւ որոնց անունը աշխարհի հիմնադրութենէն ի վեր գրուած չէ մորթուած Գառնուկին կեանքի գիրքին մէջ՝՝:
9 Dersom nogen har øre, han høre!
Ո՛վ որ ականջ ունի, թող լսէ:
10 Om nogen fører i fangenskap, han skal i fangenskap; om nogen dreper med sverd, han skal drepes med sverd. Her er de helliges tålmodighet og tro.
Ա՛ն որ գերեվարէ, ի՛նք գերի պիտի տարուի. ա՛ն որ սուրով սպաննէ, պէտք է որ սուրո՛վ սպաննուի: Հո՛ս է սուրբերուն համբերութիւնն ու հաւատքը:
11 Og jeg så et annet dyr stige op av jorden, og det hadde to horn likesom et lam, og talte som en drage.
Տեսայ նաեւ ուրիշ գազան մը, որ կը բարձրանար երկրէն. ունէր երկու եղջիւր՝ գառնուկի նման, եւ կը խօսէր վիշապի պէս:
12 Og det bruker det første dyrs hele makt for dets øine, og gjør at jorden og de som bor på den, tilbeder det første dyr, hvis dødssår blev lægt,
Կը վարէր առաջին գազանին ամբողջ իշխանութիւնը՝ անոր առջեւ, ու կը ստիպէր երկիրը եւ անոր բնակիչները՝ որ երկրպագեն առաջին գազանին, որուն մահացու վէրքը բուժուած էր:
13 og det gjør store tegn, så at det endog får ild til å falle ned fra himmelen på jorden for menneskenes øine.
Մեծ նշաններ կ՚ընէր, եւ մինչեւ անգամ երկինքէն կրակ կ՚իջեցնէր երկրի վրայ՝ մարդոց առջեւ:
14 Og det forfører dem som bor på jorden, for de tegns skyld som er det gitt å gjøre for dyrets øine, idet det sier til dem som bor på jorden, at de skal gjøre et billede til det dyr som fikk såret av sverdet og blev i live.
Կը մոլորեցնէր երկրի բնակիչները այն նշաններով՝ որ ընելու կարողութիւն տրուած էր իրեն՝ գազանին առջեւ: Կ՚ըսէր երկրի բնակիչներուն որ շինեն պատկերը այն գազանին՝ որ սուրով վիրաւորուած էր բայց ապրեցաւ:
15 Og det fikk makt til å gi dyrets billede livsånde, så at dyrets billede endog kunde tale, og gjøre så at alle de som ikke vilde tilbede dyrets billede, skulde drepes.
Եւ կարողութիւն տրուեցաւ իրեն՝ որ հոգի տայ գազանին պատկերին, որպէսզի գազանին պատկերը խօսի, նաեւ մեռցնել տայ բոլոր անոնք՝ որ չեն երկրպագեր գազանին պատկերին:
16 Og det gjør at der blir gitt alle, små og store, rike og fattige, frie og træler, et merke i deres høire hånd eller på deres panne,
Կը ստիպէր բոլո՛րն ալ, պզտիկ թէ մեծ, հարուստ թէ աղքատ, ազատ թէ ստրուկ, որ դրոշմ ընդունին իրենց աջ ձեռքին վրայ կամ իրենց ճակատին վրայ,
17 og at ingen kan kjøpe eller selge uten den som har merket, dyrets navn eller tallet for dets navn.
որպէսզի ո՛չ մէկը կարենայ գնել կամ ծախել, բայց միայն ա՛ն՝ որ ունի դրոշմը, կամ գազանին անունը, կամ անոր անունին թիւը:
18 Her er visdommen. Den som har forstand, han regne ut dyrets tall! for det er et menneskes tall, og dets tall er seks hundre og seks og seksti.
Հո՛ս է իմաստութիւնը. ո՛վ որ միտք ունի, թող հաշուէ գազանին թիւը, քանի որ մարդու մը թիւն է, եւ անոր թիւը՝ վեց հարիւր վաթսունվեց է: