< Matteus 5 >

1 Og da han så folket, gikk han op fjellet, og da han hadde satt sig, kom hans disipler til ham.
Տեսնելով բազմութիւնները՝ լեռը ելաւ: Երբ նստաւ, իր աշակերտները քովը գացին,
2 Og han oplot sin munn, lærte dem og sa:
եւ իր բերանը բանալով՝ կը սորվեցնէր անոնց ու կ՚ըսէր.
3 Salige er de fattige i ånden; for himlenes rike er deres.
«Երանի՜ հոգիով աղքատներուն, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը անո՛նցն է:
4 Salige er de som sørger; for de skal trøstes.
Երանի՜ սգաւորներուն, որովհետեւ անո՛նք պիտի մխիթարուին:
5 Salige er de saktmodige; for de skal arve jorden.
Երանի՜ հեզերուն, որովհետեւ անո՛նք պիտի ժառանգեն երկիրը:
6 Salige er de som hungrer og tørster efter rettferdighet; for de skal mettes.
Երանի՜ անոնց՝ որ անօթութիւն ու ծարաւ ունին արդարութեան, որովհետեւ անո՛նք պիտի կշտանան:
7 Salige er de barmhjertige; for de skal finne barmhjertighet.
Երանի՜ ողորմածներուն, որովհետեւ անո՛նք ողորմութիւն պիտի գտնեն:
8 Salige er de rene av hjertet; for de skal se Gud.
Երանի՜ անոնց՝ որ սիրտով մաքուր են, որովհետեւ անո՛նք պիտի տեսնեն Աստուած:
9 Salige er de fredsommelige; for de skal kalles Guds barn.
Երանի՜ խաղաղարարներուն, որովհետեւ անո՛նք Աստուծոյ որդիներ պիտի կոչուին:
10 Salige er de som er forfulgt for rettferdighets skyld; for himlenes rike er deres.
Երանի՜ անոնց՝ որ հալածուած են արդարութեան համար, որովհետեւ երկինքի թագաւորութիւնը անո՛նցն է:
11 Salige er I når de spotter og forfølger eder og lyver eder allehånde ondt på for min skyld.
Երանի՜ ձեզի, երբ կը նախատեն ձեզ ու կը հալածեն, եւ ստութեամբ ձեզի դէմ ամէն տեսակ չար խօսքեր կ՚ըսեն՝ իմ պատճառովս:
12 Gled og fryd eder! for eders lønn er stor i himmelen; for således forfulgte de profetene før eder.
Ուրախացէ՛ք եւ ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր վարձատրութիւնը շատ է երկինքը. քանի որ ա՛յս կերպով հալածեցին ձեզմէ առաջ եղած մարգարէները»:
13 I er jordens salt; men når saltet mister sin kraft, hvad skal det så saltes med? Det duer ikke lenger til noget, uten til å kastes ut og tredes ned av menneskene.
«Դո՛ւք էք երկրի աղը. եթէ աղը կորսնցնէ իր համը, ինք ինչո՞վ պիտի աղուի: Անկէ ետք ո՛չ մէկ ազդեցութիւն կ՚ունենայ, հապա դուրս կը նետուի եւ կը կոխկռտուի մարդոց ոտքին տակ:
14 I er verdens lys; en by som ligger på et fjell, kan ikke skjules;
Դո՛ւք էք աշխարհի լոյսը. քաղաք մը՝ որ լերան վրայ կը գտնուի՝՝, չի կրնար պահուիլ:
15 en tender heller ikke et lys og setter det under en skjeppe, men i staken; så skinner det for alle i huset.
Ու ճրագը չեն վառեր եւ դներ գրուանի տակ, հապա՝ աշտանակի՛ վրայ, որ լուսաւորէ բոլոր տան մէջ եղողները:
16 La således eders lys skinne for menneskene, forat de kan se eders gode gjerninger og prise eders Fader i himmelen!
Ձեր լոյսը ա՛յնպէս թող փայլի մարդոց առջեւ, որ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառաբանեն ձեր Հայրը՝ որ երկինքն է»:
17 I må ikke tro at jeg er kommet for å opheve loven eller profetene; jeg er ikke kommet for å opheve, men for å opfylle.
«Մի՛ կարծէք թէ եկայ՝ աւրելու Օրէնքը կամ Մարգարէները: Եկայ ո՛չ թէ աւրելու, հապա՝ գործադրելու:
18 For sannelig sier jeg eder: Før himmel og jord forgår, skal ikke den minste bokstav eller en eneste tøddel forgå av loven, før det er skjedd alt sammen.
Որովհետեւ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մինչեւ որ երկինքն ու երկիրը անցնին, Օրէնքէն յովտ մը կամ նշանագիր մը պիտի չանցնի՝ մինչեւ որ բոլորն ալ կատարուին”:
19 Derfor, den som bryter et eneste av disse minste bud og lærer menneskene således, han skal kalles den minste i himlenes rike; men den som holder dem og lærer andre dem, han skal kalles stor i himlenes rike.
Ուրեմն ո՛վ որ այս ամենափոքր պատուիրաններէն մէկը լուծէ եւ մարդոց ա՛յնպէս սորվեցնէ, անիկա ամենափոքր պիտի կոչուի երկինքի թագաւորութեան մէջ. բայց ո՛վ որ գործադրէ ու սորվեցնէ, անիկա մեծ պիտի կոչուի երկինքի թագաւորութեան մէջ:
20 For jeg sier eder: Dersom eders rettferdighet ikke overgår de skriftlærdes og fariseernes, kommer I ingenlunde inn i himlenes rike.
Որովհետեւ կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ձեր արդարութիւնը չգերազանցէ դպիրներու եւ Փարիսեցիներու արդարութիւնը, բնա՛ւ պիտի չմտնէք երկինքի թագաւորութիւնը”»:
21 I har hørt at det er sagt til de gamle: Du skal ikke slå ihjel, men den som slår ihjel, skal være skyldig for dommen.
«Լսեր էք թէ ըսուեցաւ նախնիքներուն. “Մի՛ սպաններ”: Ո՛վ որ սպաննէ, արժանի պիտի ըլլայ դատաստանի:
22 Men jeg sier eder at hver den som blir vred på sin bror uten grunn, skal være skyldig for dommen; men den som sier til sin bror: Raka! skal være skyldig for rådet; men den som sier: Du dåre! skal være skyldig til helvedes ild. (Geenna g1067)
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ զուր տեղը բարկանայ իր եղբօր դէմ՝ արժանի պիտի ըլլայ դատաստանի: Ո՛վ որ "ապուշ" ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ ատեանի դատապարտութեան: Ո՛վ որ "յիմար" ըսէ իր եղբօր՝ արժանի պիտի ըլլայ գեհենի կրակին”: (Geenna g1067)
23 Derfor, når du bærer ditt offer frem til alteret, og der kommer i hu at din bror har noget imot dig,
Ուրեմն եթէ քու ընծադ զոհասեղանին վրայ բերես, ու հոն յիշես թէ եղբայրդ բա՛ն մը ունի քեզի դէմ,
24 så la ditt offer ligge der foran alteret, og gå først bort og forlik dig med din bror, og kom så og bær ditt offer frem!
հո՛ն ձգէ ընծադ՝ զոհասեղանին առջեւ. նա՛խ գնա՝ հաշտուէ՛ եղբօրդ հետ, եւ ա՛յն ատեն եկուր՝ որ մատուցանես ընծադ:
25 Skynd dig å være føielig mot din motstander så lenge du er med ham på veien, forat ikke motstanderen skal overgi dig til dommeren, og dommeren overgi dig til tjeneren, og du bli kastet i fengsel.
Շուտո՛վ համաձայնէ քու ոսոխիդ հետ, մինչ ճամբան ես անոր հետ, որպէսզի հակառակորդդ չյանձնէ քեզ դատաւորին, ու դատաւորը՝ ոստիկանին, եւ բանտը չնետուիս:
26 Sannelig sier jeg dig: Du skal ingenlunde komme ut derfra før du har betalt den siste øre.
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Բնա՛ւ դուրս պիտի չելլես անկէ, մինչեւ որ վճարես վերջին նաքարակիտը”»:
27 I har hørt at det er sagt: Du skal ikke drive hor.
«Լսեր էք թէ ըսուեցաւ. “Շնութիւն մի՛ ըներ”:
28 Men jeg sier eder at hver den som ser på en kvinne for å begjære henne, har alt drevet hor med henne i sitt hjerte.
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կը նայի կնոջ մը՝ անոր ցանկալու համար, արդէ՛ն անիկա իր սիրտին մէջ շնութիւն ըրած է անոր հետ”:
29 Om ditt høire øie frister dig, da riv det ut og kast det fra dig! for det er bedre for dig at ett av dine lemmer går tapt enn at hele ditt legeme blir kastet i helvede. (Geenna g1067)
Ուստի եթէ աջ աչքդ կը գայթակղեցնէ քեզ, հանէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. որովհետեւ աւելի օգտակար է քեզի՝ որ անդամներէդ մէկը կորսուի, բայց ամբողջ մարմինդ չնետուի գեհենը: (Geenna g1067)
30 Og dersom din høire hånd frister dig, da hugg den av og kast den fra dig! for det er bedre for dig at ett av dine lemmer går tapt enn at hele ditt legeme kommer i helvede. (Geenna g1067)
Եթէ աջ ձեռքդ կը գայթակղեցնէ քեզ, կտրէ՛ զայն ու նետէ՛ քեզմէ. որովհետեւ աւելի օգտակար է քեզի՝ որ անդամներէդ մէկը կորսուի, ու ամբողջ մարմինդ չնետուի գեհենը»: (Geenna g1067)
31 Det er sagt: Den som skiller sig fra sin hustru, skal gi henne skilsmissebrev.
«Նաեւ ըսուեցաւ. “Ո՛վ որ արձակէ իր կինը, թող տայ անոր ամուսնալուծումի վկայագիր մը”:
32 Men jeg sier eder at hver den som skiller sig fra sin hustru uten for hors skyld, han volder at hun driver hor, og den som gifter sig med en fraskilt kvinne, han driver hor.
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ կ՚արձակէ իր կինը՝ առանց պոռնկութեան պատճառի, ի՛նք շնութիւն ընել կու տայ անոր, եւ ո՛վ որ կ՚ամուսնանայ արձակուածին հետ՝ շնութիւն կ՚ընէ”»:
33 Atter har I hørt at det er sagt til de gamle: Du skal ikke sverge falsk ed, men du skal holde dine eder for Herren.
«Լսեր էք դարձեալ թէ ըսուեցաւ նախնիքներուն. “Սուտ երդում մի՛ ըներ, հապա հատուցանէ՛ Տէրոջ ըրած երդումներդ”:
34 Men jeg sier eder at I aldeles ikke skal sverge, hverken ved himmelen, for den er Guds trone,
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Երբե՛ք երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ՝ որ Աստուծոյ գահն է,
35 eller ved jorden, for den er hans fotskammel, eller ved Jerusalem, for det er den store konges stad.
ո՛չ երկրի վրայ՝ որ անոր ոտքերուն պատուանդանն է, ո՛չ Երուսաղէմի վրայ՝ որ Մեծ Թագաւորին քաղաքն է,
36 Heller ikke skal du sverge ved ditt hode; for du kan ikke gjøre ett hår hvitt eller sort.
ո՛չ ալ գլուխիդ վրայ երդում ըրէ, որովհետեւ չես կրնար մէ՛կ մազ ճերմկցնել կամ սեւցնել:
37 Men eders tale skal være ja, ja, nei, nei; det som er mere enn dette, er av det onde.
Հապա ձեր խօսքը ըլլայ՝ այո՛ն՝ այո՛, եւ ո՛չը՝ ո՛չ. ասկէ աւելին յառաջ կու գայ Չարէն”»:
38 I har hørt at det er sagt: Øie for øie, og tann for tann!
«Լսեր էք թէ ըսուեցաւ. “Աչքի տեղ՝ աչք, եւ ակռայի տեղ՝ ակռայ”:
39 Men jeg sier eder at I ikke skal sette eder imot den som er ond mot eder; men om nogen slår dig på ditt høire kinn, da vend også det andre til ham,
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Չարին մի՛ դիմադրեր. հապա ո՛վ որ ապտակէ աջ այտիդ, դարձո՛ւր անոր միւսն ալ:
40 og om nogen vil føre sak mot dig og ta din kjortel, da la ham også få kappen,
Եթէ մէկը ուզէ դատ վարել քեզի հետ ու բաճկոնդ առնել, թո՛ղ տուր անոր հանդերձդ ալ:
41 og om nogen tvinger dig til å gå en mil, da gå to med ham.
Եւ ո՛վ որ ստիպէ քեզ մղոն մը երթալ, գնա՛ անոր հետ երկու մղոն:
42 Gi den som ber dig, og vend dig ikke bort fra den som vil låne av dig.
Տո՛ւր քեզմէ ուզողին, ու երես մի՛ դարձներ անկէ՝ որ կ՚ուզէ փոխ առնել քեզմէ”»:
43 I har hørt at det er sagt: Du skal elske din næste og hate din fiende.
«Լսեր էք թէ ըսուեցաւ. “Սիրէ՛ ընկերդ եւ ատէ՛ թշնամիդ”:
44 Men jeg sier eder: Elsk eders fiender, velsign dem som forbanner eder, gjør vel imot dem som hater eder, og bed for dem som forfølger eder,
Բայց ես կը յայտարարեմ ձեզի. “Սիրեցէ՛ք ձեր թշնամիները, օրհնեցէ՛ք ձեզ անիծողները, բարի՛ք ըրէք անոնց՝ որ կ՚ատեն ձեզ, եւ աղօթեցէ՛ք անոնց համար՝ որ կը պախարակեն ու կը հալածեն ձեզ,
45 forat I kan bli eders himmelske Faders barn; for han lar sin sol gå op over onde og gode, og lar det regne over rettferdige og urettferdige.
որպէսզի ըլլաք ձեր երկնաւոր Հօր որդիները. որովհետեւ իր արեւը կը ծագեցնէ թէ՛ չարերուն եւ թէ բարիներուն վրայ, եւ անձրեւ կը ղրկէ թէ՛ արդարներուն եւ թէ անարդարներուն վրայ:
46 For om I elsker dem som elsker eder, hvad lønn har I da? Gjør ikke også tolderne det samme?
Որովհետեւ եթէ դուք սիրէք ձեզ սիրողները, ի՞նչ վարձատրութիւն կ՚ունենաք. մաքսաւորնե՛րն ալ նոյնը չե՞ն ըներ:
47 Og om I hilser bare på eders brødre, hvad stort gjør I da? Gjør ikke også hedningene det samme?
Ու եթէ բարեւէք միայն ձեր եղբայրները, ի՞նչ աւելի կ՚ընէք ուրիշներէն. մաքսաւորնե՛րն ալ նոյնը չե՞ն ըներ:
48 Derfor skal I være fullkomne, likesom eders himmelske Fader er fullkommen.
Ուրեմն դուք կատարեա՛լ եղէք, ինչպէս ձեր երկնաւոր Հայրը կատարեալ է”»:

< Matteus 5 >