< Efeserne 3 >

1 Derfor bøier jeg mine knær, jeg, Paulus, Kristi Jesu fange for eders skyld, I hedninger -
Ուստի ես՝ Պօղոս, Յիսուս Քրիստոսի բանտարկեալը ձեզի՝ հեթանոսներուդ համար,
2 om I ellers har hørt om husholdningen med den Guds nåde som er mig gitt for eder,
(եթէ գոնէ լսած էք Աստուծոյ շնորհքին տնտեսութեան մասին՝ որ տրուած է ինծի ձեզի համար,
3 at han ved åpenbaring har kunngjort mig hemmeligheten, således som jeg ovenfor har skrevet med få ord,
թէ ի՛նչպէս ան յայտնութեամբ գիտցուց ինծի այն խորհուրդը - ինչպէս նախապէս ալ համառօտաբար գրեցի ձեզի,
4 hvorav I, når I leser det, kan kjenne min innsikt i Kristi hemmelighet,
որպէսզի՝ երբ կարդաք՝ կարենաք հասկնալ իմ ըմբռնումս Քրիստոսի խորհուրդին մասին -,
5 som i de forrige tidsaldre ikke er blitt kunngjort for menneskenes barn således som den nu er åpenbaret for hans hellige apostler og profeter i Ånden:
որ ուրիշ սերունդներու մէջ մարդոց որդիներուն չգիտցուեցաւ, ինչպէս ան հիմա՝ Սուրբ Հոգիին միջոցով՝ յայտնուած է իր սուրբ առաքեալներուն ու մարգարէներուն,
6 at hedningene er medarvinger og hører med til legemet og har del med i løftet i Kristus Jesus ved evangeliet,
թէ հեթանոսները Քրիստոսով պիտի ըլլան ժառանգակից, մարմնակից, եւ իր խոստումին բաժնեկից՝ աւետարանին միջոցով,
7 hvis tjener jeg er blitt efter den Guds nådes gave som er mig gitt ved virksomheten av hans makt.
որուն ես սպասարկու եղայ Աստուծոյ շնորհքին պարգեւին համեմատ՝ որ տրուեցաւ ինծի իր զօրութեան ներգործութեամբ:
8 Mig, den aller ringeste av alle hellige, blev denne nåde gitt å forkynne hedningene evangeliet om Kristi uransakelige rikdom,
Ինծի՝ որ բոլոր սուրբերուն ամենափոքրէն աւելի փոքր եմ՝ տրուեցաւ այս շնորհքը, որպէսզի հեթանոսներուն մէջ աւետեմ Քրիստոսի անզննելի ճոխութիւնը,
9 og å oplyse alle om hvorledes husholdningen er med den hemmelighet som har vært skjult fra evige tider i Gud, som har skapt alt, (aiōn g165)
եւ բոլորին տեսնել տամ թէ ի՛նչ է հաղորդակցութիւնը այն խորհուրդին, որ դարերու սկիզբէն ի վեր ծածկուած էր Աստուծոյ մէջ, որ ստեղծեց ամէն բան. (aiōn g165)
10 forat Guds mangfoldige visdom nu ved menigheten skulde bli kunngjort for maktene og myndighetene i himmelen
որպէսզի Աստուծոյ բազմակողմանի իմաստութիւնը՝ եկեղեցիին միջոցով հիմա գիտցուի երկնային վայրերու մէջ եղող պետութիւններուն եւ իշխանութիւններուն,
11 efter det forsett fra evige tider som han fullførte i Kristus Jesus, vår Herre, (aiōn g165)
իր յաւիտենական առաջադրութեան համաձայն, որ իրագործեց մեր Տէրոջմով՝ Քրիստոս Յիսուսով: (aiōn g165)
12 i hvem vi har vår frimodighet og adgang med tillit ved troen på ham.
Անով մենք ունինք համարձակութիւն ու վստահութեամբ մօտենալու արտօնութիւն՝ հաւատալով իրեն:
13 Derfor beder jeg at I ikke må tape motet over mine trengsler for eder, som er eders ære. -
Ուստի կը խնդրեմ որ չձանձրանաք ձեզի համար կրած տառապանքներուս պատճառով, ինչ որ ձեր փառքն է: )
14 Derfor altså bøier jeg mine knær for Faderen,
Ուստի կը ծնրադրեմ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հօր առջեւ,
15 som er den rette far for alt som kalles barn i himmelen og på jorden,
որմէ կ՚անուանուի ամէն գերդաստան՝ երկինքի մէջ ու երկրի վրայ,
16 at han efter sin herlighets rikdom må gi eder å styrkes med kraft ved hans Ånd i eders innvortes menneske,
որպէսզի շնորհէ ձեզի՝ իր փառքին ճոխութեան համեմատ՝ զօրութեամբ ուժովնալ ներքին մարդուն մէջ, իր Հոգիին միջոցով.
17 at Kristus må bo ved troen i eders hjerter,
որպէսզի Քրիստոս բնակի ձեր սիրտերուն մէջ՝ հաւատքով, եւ դուք՝ սիրոյ մէջ արմատանալով ու հիմնուելով՝
18 så I, rotfestet og grunnfestet i kjærlighet, må være i stand til å fatte med alle de hellige hvad bredde og lengde og dybde og høide der er,
կարողանաք ըմբռնել բոլոր սուրբերուն հետ թէ ի՛նչ է լայնութիւնը, երկայնութիւնը, խորութիւնը եւ բարձրութիւնը.
19 og kjenne Kristi kjærlighet, som overgår all kunnskap, forat I kan fylles til all Guds fylde.
այսինքն գիտնալ Քրիստոսի սէրը, որ գիտութենէն գերազանց է, որպէսզի լեցուիք Աստուծոյ ամբողջ լիութեամբ:
20 Men ham som kan gjøre mere enn alt, langt ut over det som vi beder eller forstår, efter den kraft som ter sig virksom i oss,
Ուրեմն անոր, որ կարող է գերազանցօրէն աւելի ընել՝ քան ամէն ինչ որ մենք կը խնդրենք կամ կ՚ըմբռնենք, այն զօրութեան համեմատ՝ որ կը ներգործէ մեր մէջ,
21 ham være æren i menigheten og i Kristus Jesus, gjennem alle slekter i alle evigheter! Amen. (aiōn g165)
իրեն փա՜ռք եկեղեցիին մէջ՝ Քրիստոս Յիսուսով, բոլոր սերունդներուն մէջ՝ դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)

< Efeserne 3 >