< Apostlenes-gjerninge 13 >

1 I Antiokia, i menigheten der, var det profeter og lærere: Barnabas og Simeon, som kaltes Niger, og LUKius fra Kyrene og Manaen, fosterbror til fjerdingsfyrsten Herodes, og Saulus.
Քանի մը մարգարէներ ու վարդապետներ կային Անտիոք եղող եկեղեցիին մէջ.- Բառնաբաս, Շմաւոն՝ որ Նիգեր կը կոչուէր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայէն՝ Հերովդէս չորրորդապետին սննդակիցը, եւ Սօղոս:
2 Mens de holdt gudstjeneste og fastet, sa den Hellige Ånd: Ta ut for mig Barnabas og Saulus til den gjerning som jeg har kalt dem til!
Մինչ անոնք Տէրոջ պաշտօն կը կատարէին ու ծոմ կը պահէին, Սուրբ Հոգին ըսաւ. «Զատեցէ՛ք ինծի Բառնաբասը եւ Սօղոսը՝ այն գործին համար, որուն ես կանչած եմ զանոնք»:
3 Da lot de dem dra ut efterat de hadde fastet og bedt og lagt hendene på dem.
Ուստի՝ ծոմ պահելով ու աղօթելով՝ ձեռք դրին անոնց վրայ եւ ուղարկեցին:
4 Da de nu således var utsendt av den Hellige Ånd, drog de ned til Seleukia og seilte derfra til Kypern,
Անոնք ալ Սուրբ Հոգիէն ղրկուած՝ Սելեւկիա իջան, եւ անկէ նաւարկեցին դէպի Կիպրոս:
5 og da de var kommet til Salamis, forkynte de Guds ord i jødenes synagoger; de hadde også Johannes med, som skulde gå dem til hånde.
Հասնելով Սաղամինա՝ կը հռչակէին Աստուծոյ խօսքը Հրեաներու ժողովարաններուն մէջ. Յովհաննէս ալ կը սպասաւորէր իրենց:
6 Efterat de nu hadde vandret gjennem hele øen like til Pafus, traff de på en trollmann, en falsk profet, en jøde ved navn Barjesus,
Շրջելով այդ (ամբողջ) կղզին մինչեւ Պափոս՝ գտան մոգ մը, Հրեայ սուտ մարգարէ մը, որուն անունը Բարեյեսու էր.
7 som var hos landshøvdingen Sergius Paulus, en forstandig mann. Denne kalte Barnabas og Saulus til sig og bad om å få høre Guds ord.
ան փոխ-հիւպատոսին հետ էր, որ կը կոչուէր Սերգիոս Պօղոս, խելացի մարդ մը: Ասիկա՝ կանչելով Բառնաբասը եւ Սօղոսը՝ ուզեց լսել Աստուծոյ խօսքը:
8 Men Elymas, trollmannen for således uttydes hans navn stod dem imot og søkte å vende landshøvdingen bort fra troen.
Սակայն անոնց ընդդիմացաւ Եղիմաս մոգը (որովհետեւ ա՛յսպէս կը թարգմանուի անոր անունը), որ կը ջանար խոտորեցնել փոխ-հիւպատոսը հաւատքէն:
9 Da blev Saulus, som også kaltes Paulus, fylt av den Hellige Ånd, og han så skarpt på ham og sa:
Բայց Սօղոս, որ Պօղոս ալ կը կոչուի, Սուրբ Հոգիով լեցուած՝ ակնապիշ նայեցաւ անոր
10 Du som er full av all svik og all ondskap, du djevelens barn, all rettferdighets fiende! vil du ikke holde op med å forvende Herrens rette veier?
ու ըսաւ. «Ո՛վ ամէն նենգութեամբ եւ ամէն չարագործութեամբ լեցուն Չարախօսի՛ որդի, թշնամի ամբողջ արդարութեան, պիտի չդադրի՞ս խեղաթիւրելէ Տէրոջ ուղիղ ճամբաները:
11 Og nu, se, Herrens hånd er over dig, og du skal bli blind og til en tid ikke se solen. Og straks falt det skodde og mørke over ham, og han gikk omkring og søkte efter nogen som kunde lede ham ved hånden.
Ահա՛ հիմա Տէրոջ ձեռքը քու վրադ է. կոյր պիտի ըլլաս եւ ատեն մը պիտի չտեսնես արեւը»: Անմի՛ջապէս մթութիւն ու խաւար իջաւ անոր վրայ, եւ շրջելով մէկը կը փնտռէր՝ որ ձեռքէն բռնելով տանէր զինք:
12 Da kom landshøvdingen til troen, da han så det som var skjedd, og han undret sig storlig over Herrens lære.
Այն ատեն փոխ-հիւպատոսը հաւատաց՝ երբ տեսաւ կատարուածը, մեծապէս ապշելով Տէրոջ ուսուցումին վրայ:
13 Paulus og de som var med ham, seilte da ut fra Pafus og kom til Perge i Pamfylia, men Johannes skilte sig fra dem og vendte tilbake til Jerusalem.
Պօղոս եւ իր ընկերակիցները նաւարկեցին Պափոսէն, ու գացին Պամփիւլիայի Պերգէն. բայց Յովհաննէս՝ զատուելով անոնցմէ՝ վերադարձաւ Երուսաղէմ:
14 Men de drog videre fra Perge og kom til Antiokia i Pisidia, og gikk inn i synagogen på sabbatsdagen og satte sig der.
Անոնք ալ գացին Պերգէէն եւ հասան Պիսիդիայի Անտիոքը, ու Շաբաթ օրը մտնելով ժողովարանը՝ նստան:
15 Efter oplesningen av loven og profetene sendte da synagoge-forstanderne bud til dem og sa: Brødre! har I noget formaningsord til folket, så tal!
Օրէնքին եւ Մարգարէներուն կարդացուելէն ետք՝ ժողովարանին պետերը մարդ ղրկեցին իրենց ու ըսին. «Մարդի՛կ եղբայրներ, եթէ դուք յորդորական խօսք մը ունիք ժողովուրդին՝ ըսէ՛ք»:
16 Da stod Paulus op og slo til lyd med hånden og sa: Israelittiske menn og I som frykter Gud! Hør:
Ուստի Պօղոս կանգնեցաւ, եւ շարժելով ձեռքը՝ ըսաւ. «Իսրայելացի՛ մարդիկ, ու դո՛ւք՝ որ կը վախնաք Աստուծմէ, մտի՛կ ըրէք:
17 Dette folks, Israels, Gud utvalgte våre fedre, og han lot folket vokse sig stort under utlendigheten i Egypten, og med løftet arm førte han dem ut derfra,
Այս ժողովուրդին՝ Իսրայէլի Աստուածը ընտրեց մեր հայրերը, բարձրացուց ժողովուրդը՝ երբ անոնք պանդխտացած էին Եգիպտոսի երկրին մէջ, եւ զօրաւոր բազուկով դուրս հանեց զանոնք:
18 og omkring firti år bar han dem på faderarm i ørkenen,
Գրեթէ քառասուն տարի կերակրեց զանոնք անապատին մէջ:
19 og han utryddet syv folkeslag i Kana'ans land og skiftet deres land ut til arv for dem, i omkring fire hundre og femti år.
Քանանի երկրին մէջ, բնաջնջելով եօթը ազգ, անոնց երկիրը տուաւ իրենց՝ որ ժառանգեն:
20 Siden gav han dem dommere inntil profeten Samuel.
Անկէ ետք՝ գրեթէ չորս հարիւր յիսուն տարի՝ դատաւորներ տուաւ իրենց, մինչեւ Սամուէլ մարգարէն:
21 Og derefter krevde de en konge, og Gud gav dem Saul, Kis' sønn, en mann av Benjamins stamme, i firti år,
Յետոյ թագաւոր ուզեցին, եւ Աստուած տուաւ իրենց Կիսի որդին՝ Սաւուղը, Բենիամինի տոհմէն մարդ մը, քառասուն տարի:
22 og efterat han hadde avsatt ham, opreiste han dem David til konge, som han også gav dette vidnesbyrd: Jeg fant David, Isais sønn, en mann efter mitt hjerte; han skal gjøre all min vilje.
Երբ պաշտօնէ հեռացուց զայն, Դաւիթը նշանակեց իրենց վրայ իբր թագաւոր, որուն մասին վկայելով՝ ըսաւ. «Յեսսէի որդին՝ Դաւիթը գտայ, իմ սիրտիս համաձայն մարդ մը, որ պիտի գործադրէ իմ ամբողջ կամքս»:
23 Av hans ætt førte han efter sitt løfte en frelser frem for Israel, Jesus,
Ասո՛ր զարմէն Աստուած՝ իր խոստումին համաձայն՝ հանեց Իսրայէլի Փրկիչ մը, Յիսուսը:
24 efterat Johannes forut for hans fremtreden hadde forkynt omvendelses dåp for hele Israels folk.
Դեռ ան չեկած, Յովհաննէս նախապէս քարոզեց ապաշխարութեան մկրտութիւնը՝ Իսրայէլի ամբողջ ժողովուրդին:
25 Men da Johannes fullendte sitt løp, sa han: Den I holder mig for å være, er jeg ikke; men se, det kommer en efter mig, hvis sko jeg ikke er verdig til å løse av hans føtter.
Երբ Յովհաննէս կը լրացնէր իր ընթացքը՝ ըսաւ. “Ո՞վ կը կարծէք՝ թէ եմ. ես Քրիստոսը չեմ, հապա ահա՛ իմ ետեւէս կու գայ մէկը՝ որուն ոտքերուն կօշիկները քակելու արժանի չեմ”:
26 Brødre, sønner av Abrahams ætt og de iblandt eder som frykter Gud! til eder blev ordet om denne frelse utsendt.
Մարդի՛կ եղբայրներ, Աբրահամի ցեղին որդինե՛ր, այս փրկութեան խօսքը ղրկուեցաւ ձեզի՛, եւ անոնց՝ որ ձեր մէջ աստուածավախ են:
27 For de som bor i Jerusalem, og deres rådsherrer kjente ham ikke, og ved å dømme ham opfylte de profetenes ord som blir lest hver sabbat,
Քանի որ Երուսաղէմ բնակողները եւ անոնց պետերը՝ ո՛չ զայն ճանչցան, ո՛չ ալ մարգարէներուն ձայները՝ որոնք կը կարդացուին ամէն Շաբաթ օր. բայց իրագործեցին գրուածները՝ դատելով զայն:
28 og enda de ikke fant nogen dødsskyld hos ham, bad de Pilatus at han måtte bli slått ihjel.
Թէպէտ չգտան մահուան արժանի պատճառ մը, խնդրեցին Պիղատոսէն՝ որ ան սպաննուի:
29 Og da de hadde fullbyrdet alt som er skrevet om ham, tok de ham ned av treet og la ham i en grav.
Երբ գործադրեցին ամէն ինչ որ գրուած էր անոր մասին, վար իջեցնելով փայտէն՝ դրին գերեզմանի մը մէջ:
30 Men Gud opvakte ham fra de døde,
Բայց Աստուած մեռելներէն յարուցանեց զայն:
31 og han åpenbarte sig i flere dager for dem som hadde draget op med ham fra Galilea til Jerusalem, de som nu er hans vidner for folket.
Ան շատ օրեր երեւցաւ անոնց՝ որ Գալիլեայէն Երուսաղէմ ելեր էին իրեն հետ. անոնք են հիմա իր վկաները ժողովուրդին առջեւ:
32 Og vi forkynner eder evangeliet om det løfte som blev gitt til fedrene, at dette har Gud opfylt for oss, deres barn, idet han opreiste Jesus,
Մե՛նք ալ կ՚աւետենք ձեզի այն խոստումը՝ որ եղած էր հայրերուն.
33 således som det også er skrevet i den annen salme: Du er min Sønn; jeg har født dig idag.
Աստուած իրագործեց զայն մեզի համար՝ որ անոնց զաւակներն ենք, յարուցանելով Յիսուսը՝ ինչպէս գրուած ալ է երկրորդ Սաղմոսին մէջ. “Դուն իմ Որդիս ես, ա՛յսօր ծնայ քեզ”:
34 Men at han har opreist ham fra de døde, så han ikke mere skal vende tilbake til tilintetgjørelse, det har han sagt således: Jeg vil gi eder de hellige løfter til David, de trofaste.
Ան սա՛ կ՚ըսէ զինք մեռելներէն յարուցանելու մասին՝ որ անգա՛մ մըն ալ ապականութեան չվերադառնայ. “Ձեզի պիտի տամ Դաւիթի մնայուն կարեկցութիւնները”:
35 Derfor sier han også på et annet sted: Du skal ikke overgi din hellige til å se tilintetgjørelse.
Այս մասին ուրիշ Սաղմոսի մը մէջ ալ կ՚ըսէ. “Պիտի չթոյլատրես որ քու Սուրբդ ապականութիւն տեսնէ”:
36 For David sov inn, efterat han i sin levetid hadde tjent Guds råd, og han blev samlet med sine fedre og så tilintetgjørelse;
Որովհետեւ Դաւիթ ննջեց՝ Աստուծոյ ծրագիրով սպասաւորելէ ետք իր սերունդին, դրուեցաւ իր հայրերուն քով եւ ապականութիւն տեսաւ:
37 men den som Gud opvakte, han så ikke tilintetgjørelse.
Բայց ա՛ն՝ որ Աստուած յարուցանեց, ապականութիւն չտեսաւ:
38 Så være det eder da vitterlig, brødre, at ved ham forkynnes eder syndenes forlatelse,
Ուրեմն գիտցէ՛ք, մարդի՛կ եղբայրներ, թէ ասո՛ր միջոցով մեղքերու ներում կը հռչակուի ձեզի,
39 og fra alt det som I ikke kunde rettferdiggjøres fra ved Mose lov, rettferdiggjøres i ham enhver som tror.
եւ թէ իրմո՛վ ամէն հաւատացեալ կ՚արդարանայ այն բոլոր բաներէն՝ որոնցմէ չկրցաք արդարանալ Մովսէսի Օրէնքով:
40 Se da til at ikke det kommer over eder som er sagt hos profetene:
Ուրեմն զգուշացէ՛ք, որպէսզի ձեզի չպատահի՝՝ ի՛նչ որ ըսուած է Մարգարէներուն մէջ.
41 Se, I foraktere, og undre eder og bli til intet! for en gjerning gjør jeg i eders dager, en gjerning som I ikke vil tro om nogen forteller eder det.
“Տեսէ՛ք, արհամարհողներ, եւ զարմացէ՛ք ու ոչնչացէ՛ք. որովհետեւ պիտի կատարեմ արարք մը՝ ձեր օրերուն մէջ, այնպիսի արարք մը, որ եթէ մէկը պատմէ ձեզի՝ պիտի չհաւատաք”»:
42 Da de gikk ut, bad folk dem om at disse ord måtte bli talt til dem den følgende sabbat.
Երբ անկէ դուրս ելան՝ կ՚աղաչէին, որ հետեւեալ Շաբաթ ալ քարոզեն իրենց նոյն խօսքերը:
43 Og da synagoge-tjenesten var til ende, fulgte mange av jødene og av de gudsdyrkere som hadde tatt ved jødenes tro, med Paulus og Barnabas; disse talte da med dem og formante dem til å holde fast ved Guds nåde.
Երբ ժողովուրդը արձակուեցաւ, Հրեաներէն եւ բարեպաշտ նորահաւատներէն շատեր հետեւեցան Պօղոսի ու Բառնաբասի, որոնք կը խօսէին անոնց հետ եւ կը յորդորէին զանոնք, որ յարատեւեն Աստուծոյ շնորհքին մէջ:
44 På den næste sabbat samlet da næsten hele byen sig for å høre Herrens ord.
Հետեւեալ Շաբաթ օրը, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեցաւ՝ լսելու Աստուծոյ խօսքը:
45 Men da jødene så folkehopen, blev de fulle av nidkjærhet og motsa det som blev sagt av Paulus, ja motsa og spottet.
Իսկ Հրեաները՝ երբ տեսան բազմութիւնները՝ լեցուեցան նախանձով, ու դէմ կը խօսէին Պօղոսի ըսածներուն՝ հակաճառելով եւ հայհոյելով:
46 Da tok Paulus og Barnabas til orde og sa dem rent ut: Det var nødvendig at Guds ord blev talt først til eder; men siden I støter det fra eder og ikke akter eder verdige til det evige liv, så vender vi oss nu til hedningene. (aiōnios g166)
Ուստի Պօղոս ու Բառնաբաս համարձակելով ըսին. «Հարկ էր որ Աստուծոյ խօսքը քարոզուէր նախ ձեզի՛. բայց քանի որ կը վանէք զայն ձեզմէ, եւ դուք ձեզ արժանի չէք սեպեր յաւիտենական կեանքի, ահա՛ մենք կը դառնանք հեթանոսներուն: (aiōnios g166)
47 For så er Herrens bud til oss: Jeg har satt dig til et lys for hedninger, forat du skal være til frelse inntil jordens ende.
Որովհետեւ Տէրը սա՛ պատուիրած է մեզի. “Քեզ իբր լոյս դրի հեթանոսներուն, որպէսզի դուն փրկութեան պատճառ ըլլաս՝ մինչեւ երկրի ծայրերը”»:
48 Da hedningene hørte det, blev de glade og priste Herrens ord, og de tok ved troen så mange som var utsett til evig liv. (aiōnios g166)
Լսելով ասիկա՝ հեթանոսները կ՚ուրախանային ու կը փառաւորէին Աստուծոյ խօսքը, եւ անոնք որ սահմանուած էին յաւիտենական կեանքին՝ հաւատացին: (aiōnios g166)
49 Og Herrens ord utbredte sig over hele landet.
Տէրոջ խօսքը կը տարածուէր ամբողջ երկրամասին մէջ:
50 Men jødene satte op de fornemme kvinner som var tilhengere av jødenes tro, og de første menn i byen, og de reiste en forfølgelse mot Paulus og Barnabas, og drev dem bort fra sine landemerker.
Բայց Հրեաները գրգռեցին բարեպաշտ եւ մեծայարգ կիներն ու քաղաքին գլխաւորները, եւ Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք հանելով՝ իրենց հողամասէն դուրս դրին զանոնք:
51 De rystet da støvet av sine føtter mot dem, og kom til Ikonium.
Անոնք ալ՝ իրենց ոտքերուն փոշին թօթուելով անոնց դէմ՝ գացին Իկոնիոն.
52 Men disiplene blev fylt av glede og den Hellige Ånd.
իսկ աշակերտները լեցուած էին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգիով՝՝:

< Apostlenes-gjerninge 13 >