< ローマ人への手紙 16 >
1 ケンクレヤにある教会の執事、わたしたちの姉妹フィベを、あなたがたに紹介する。
Ձեզի կը յանձնարարեմ մեր Փիբէ քոյրը, որ Կենքրեայի եկեղեցիին սարկաւագուհին է.
2 どうか、聖徒たるにふさわしく、主にあって彼女を迎え、そして、彼女があなたがたにしてもらいたいことがあれば、何事でも、助けてあげてほしい。彼女は多くの人の援助者であり、またわたし自身の援助者でもあった。
որպէսզի ընդունիք զինք Տէրոջմով՝ ինչպէս արժանավայել է սուրբերուն, եւ օգնէք անոր՝ ի՛նչ բանի մէջ որ պէտք ունենայ ձեզի. քանի որ ինք շատերու հոգատար եղաւ, նաեւ ինծի:
3 キリスト・イエスにあるわたしの同労者プリスカとアクラとに、よろしく言ってほしい。
Բարեւեցէ՛ք Պրիսկէն եւ Ակիւղասը՝ Քրիստոս Յիսուսով իմ գործակիցներս,
4 彼らは、わたしのいのちを救うために、自分の首をさえ差し出してくれたのである。彼らに対しては、わたしだけではなく、異邦人のすべての教会も、感謝している。
(որոնք վտանգի մէջ դրին իրենց վիզերը՝ իմ անձիս համար. որոնցմէ ո՛չ միայն ե՛ս շնորհակալ եմ, հապա նաեւ հեթանոսներուն բոլոր եկեղեցիները, )
5 また、彼らの家の教会にも、よろしく。わたしの愛するエパネトに、よろしく言ってほしい。彼は、キリストにささげられたアジヤの初穂である。
նմանապէս եկեղեցին՝ որ անոնց տան մէջ է: Բարեւեցէ՛ք Եպենետոսը՝ իմ սիրելիս, որ Աքայիայի երախայրիքն է Քրիստոսի համար:
6 あなたがたのために一方ならず労苦したマリヤに、よろしく言ってほしい。
Բարեւեցէ՛ք Մարիամը, որ շատ աշխատեցաւ մեզի համար:
7 わたしの同族であって、わたしと一緒に投獄されたことのあるアンデロニコとユニアスとに、よろしく。彼らは使徒たちの間で評判がよく、かつ、わたしよりも先にキリストを信じた人々である。
Բարեւեցէ՛ք Անդրոնիկոսն ու Յունիան, իմ ազգականներս ու գերութեան ընկերներս, որոնք երեւելի են առաքեալներուն մէջ եւ Քրիստոսի պատկանեցան ինձմէ ալ առաջ:
Բարեւեցէ՛ք Ամպղիան՝ իմ սիրելիս Տէրոջմով:
9 キリストにあるわたしたちの同労者ウルバノと、愛するスタキスとに、よろしく。
Բարեւեցէ՛ք Ուրբանոսը՝ մեր գործակիցը Քրիստոսով, եւ Ստաքէսը՝ իմ սիրելիս:
10 キリストにあって錬達なアペレに、よろしく。アリストブロの家の人たちに、よろしく。
Բարեւեցէ՛ք Ապեղեսը, որ գնահատուած է Քրիստոսով:
11 同族のヘロデオンに、よろしく。ナルキソの家の、主にある人たちに、よろしく。
Բարեւեցէ՛ք անոնք՝ որ Արիստաբուղոսի տունէն են: Բարեւեցէ՛ք Հերովդիոնը՝ իմ ազգականս: Բարեւեցէ՛ք Նարկէսի տունէն եղողները՝ որոնք Տէրոջն են:
12 主にあって労苦しているツルパナとツルポサとに、よろしく。主にあって一方ならず労苦した愛するペルシスに、よろしく。
Բարեւեցէ՛ք Տրիփոնը եւ Տրիփոսը, որոնք կ՚աշխատին Տէրոջմով: Բարեւեցէ՛ք սիրելի Պերսիդէն, որ շատ աշխատեցաւ Տէրոջմով:
13 主にあって選ばれたルポスと、彼の母とに、よろしく。彼の母は、わたしの母でもある。
Բարեւեցէ՛ք Ռուփոսը՝ Տէրոջմով ընտրեալը, եւ անոր մայրը՝ որ իմս ալ է:
14 アスンクリト、フレゴン、ヘルメス、パトロバ、ヘルマスおよび彼らと一緒にいる兄弟たちに、よろしく。
Բարեւեցէ՛ք Ասինկրիտոսը, Փղեգոնը, Հերմասը, Պատրոբան, Հերմէսն ու անոնց հետ եղող եղբայրները:
15 ピロロゴとユリヤとに、またネレオとその姉妹とに、オルンパに、また彼らと一緒にいるすべての聖徒たちに、よろしく言ってほしい。
Բարեւեցէ՛ք Փիղողոգոսը եւ Յուլիան, Ներէոսն ու անոր քոյրը, Ողիմպասը եւ անոնց հետ եղող բոլոր սուրբերը:
16 きよい接吻をもって、互にあいさつをかわしなさい。キリストのすべての教会から、あなたがたによろしく。
Բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով: Քրիստոսի (բոլոր) եկեղեցիները կը բարեւեն ձեզ:
17 さて兄弟たちよ。あなたがたに勧告する。あなたがたが学んだ教にそむいて分裂を引き起し、つまずきを与える人々を警戒し、かつ彼らから遠ざかるがよい。
Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, ուշադի՛ր եղէք անոնց՝ որ կը գոյացնեն բաժանումներ եւ գայթակղութիւններ, հակառակ ձեր սորված ուսուցումին, ու հեռացէ՛ք անոնցմէ:
18 なぜなら、こうした人々は、わたしたちの主キリストに仕えないで、自分の腹に仕え、そして甘言と美辞とをもって、純朴な人々の心を欺く者どもだからである。
Որովհետեւ այդպիսիները կը ծառայեն ո՛չ թէ մեր Տէրոջ՝ Քրիստոսի, հապա իրենց որովայնին, եւ անմեղներուն սիրտերը կը խաբեն բարի խօսքերով ու գովեստներով:
19 あなたがたの従順は、すべての人々の耳に達しており、それをあなたがたのために喜んでいる。しかし、わたしの願うところは、あなたがたが善にさとく、悪には、うとくあってほしいことである。
Քանի որ ձեր հնազանդութիւնը բոլորին ծանօթ է, ես ալ ձեզի համար ուրախ եմ. բայց նաեւ կ՚ուզեմ՝ որ դուք իմաստուն ըլլաք բարիին հանդէպ, եւ աննենգ՝ չարին:
20 平和の神は、サタンをすみやかにあなたがたの足の下に踏み砕くであろう。どうか、わたしたちの主イエスの恵みが、あなたがたと共にあるように。
Եւ խաղաղութեան Աստուածը շուտով պիտի ջախջախէ Սատանան ձեր ոտքերուն տակ: Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
21 わたしの同労者テモテおよび同族のルキオ、ヤソン、ソシパテロから、あなたがたによろしく。
Տիմոթէոս՝ իմ գործակիցս, եւ Ղուկիոս, Յասոն ու Սոսիպատրոս՝ իմ ազգականներս, կը բարեւեն ձեզ:
22 (この手紙を筆記したわたしテルテオも、主にあってあなたがたにあいさつの言葉をおくる。)
(Ե՛ս ալ՝ Տերտիոս, որ գրեցի այս նամակը, կը բարեւեմ ձեզ Տէրոջմով: )
23 わたしと全教会との家主ガイオから、あなたがたによろしく。市の会計係エラストと兄弟クワルトから、あなたがたによろしく。〔
Գայիոս՝ իմ եւ ամբողջ եկեղեցիին հիւրընկալը՝ կը բարեւէ ձեզ: Երաստոս՝ քաղաքին գանձապետը՝ կը բարեւէ ձեզ, նաեւ Կուարտոս եղբայրը:
24 わたしたちの主イエス・キリストの恵みが、あなたがた一同と共にあるように、アァメン。〕
Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:
25 願わくは、わたしの福音とイエス・キリストの宣教とにより、かつ、長き世々にわたって、 (aiōnios )
Եւ հիմա՝ անո՛ր, որ կարող է ձեզ ամրացնել՝ իմ աւետարանիս ու Յիսուս Քրիստոսի քարոզութեան համաձայն, այն խորհուրդին յայտնութեան համաձայն՝ որ լռութեան մէջ մնացած էր դարերու ժամանակներէն ի վեր, (aiōnios )
26 隠されていたが、今やあらわされ、預言の書をとおして、永遠の神の命令に従い、信仰の従順に至らせるために、もろもろの国人に告げ知らされた奥義の啓示によって、あなたがたを力づけることのできるかた、 (aiōnios )
բայց հիմա բացայայտ եղաւ ու Մարգարէներուն գիրքերով - յաւիտենական Աստուծոյ հրամանին համաձայն - բոլոր հեթանոսներուն գիտցուեցաւ՝ հաւատքի հնազանդութեան համար, (aiōnios )
27 すなわち、唯一の知恵深き神に、イエス・キリストにより、栄光が永遠より永遠にあるように、アァメン。 (aiōn )
միա՛կ իմաստուն Աստուծոյ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով փա՜ռք յաւիտեան: Ամէն: (aiōn )