< מתיו 17 >

ומקץ ששת ימים לקח לו ישוע את פטרוס ואת יעקב ואת יוחנן אחיו ויעלם בדד על הר גבוה׃ 1
Վեց օր ետք՝ Յիսուս առաւ իրեն հետ Պետրոսը, Յակոբոսն ու անոր եղբայրը՝ Յովհաննէսը, հանեց զանոնք բարձր լեռ մը՝ առանձին,
וישתנה לעיניהם ויזהירו פניו כשמש ובגדיו כאור הלבינו׃ 2
եւ այլակերպեցաւ անոնց առջեւ. իր երեսը փայլեցաւ արեւի պէս, ու իր հանդերձները ճերմակ եղան՝ լոյսի պէս:
והנה נראו אליהם משה ואליהו מדברים אתו׃ 3
Եւ ահա՛ Մովսէս ու Եղիա երեւցան անոնց, եւ կը խօսակցէին իրեն հետ:
ויען פטרוס ויאמר אל ישוע אדני טוב היותנו פה אם תחפץ נעשה נא פה שלש סכות לך אחת ולמשה אחת ולאליהו אחת׃ 4
Պետրոս ըսաւ Յիսուսի. «Տէ՛ր, լաւ է որ կենանք հոս. եթէ կ՚ուզես, շինենք հոս երեք վրան, մէկը՝ քեզի, մէկը՝ Մովսէսի, ու մէկը՝ Եղիայի»:
עודנו מדבר והנה ענן אור הצל עליהם והנה קול מתוך הענן אמר זה בני ידידי אשר רציתי בו אליו תשמעון׃ 5
Մինչ ան կը խօսէր, լուսաւոր ամպ մը հովանի եղաւ անոնց վրայ, եւ ձայն մը եկաւ ամպէն՝ ըսելով. «Ա՛յս է իմ սիրելի Որդիս՝ որուն հաճեցայ. անո՛ր մտիկ ըրէք»:
ויהי כשמע התלמידים ויפלו על פניהם וייראו מאד׃ 6
Երբ աշակերտները լսեցին, իրենց երեսին վրայ ինկան ու սաստիկ վախցան:
ויגש ישוע ויגע בם ויאמר קומו ואל תיראו׃ 7
Յիսուս մօտենալով՝ դպաւ անոնց եւ ըսաւ. «Ոտքի՛ ելէք, մի՛ վախնաք»:
וישאו עיניהם ולא ראו איש בלתי את ישוע לבדו׃ 8
Իրենց աչքերը բարձրացուցին ու ո՛չ մէկը տեսան՝ բայց միայն Յիսուսը:
וברדתם מן ההר צוה ישוע אתם לאמר לא תגידו לאיש את דבר המראה עד אם קם בן האדם מעם המתים׃ 9
Երբ լեռնէն վար կ՚իջնէին, Յիսուս հրահանգեց անոնց. «Այդ տեսիլքը ո՛չ մէկուն պատմեցէք, մինչեւ որ մարդու Որդին մեռելներէն յարութիւն առնէ»:
וישאלהו תלמידיו לאמר למה זה אמרים הסופרים כי אליהו בוא יבוא בראשונה׃ 10
Աշակերտները հարցուցին իրեն. «Հապա ինչո՞ւ դպիրները կ՚ըսեն թէ “պէտք է որ նախ Եղիա գայ”»:
ויען ישוע ויאמר אליהם הנה אליהו בא בראשונה והשיב את הכל׃ 11
Յիսուս պատասխանեց անոնց. «Իրաւ է թէ նախ Եղիա պիտի գայ եւ վերահաստատէ ամէն բան:
אבל אמר אני לכם כי אליהו כבר בא ולא הכירהו ויעשו בו כרצונם וכן גם בן האדם יענה על ידם׃ 12
Բայց ձեզի կ՚ըսեմ թէ Եղիա արդէն եկած է, ու չճանչցան զայն, հապա ինչ որ ուզեցին՝ ըրին անոր. նոյնպէս ալ մարդու Որդին պիտի չարչարուի անոնցմէ»:
אז הבינו התלמידים כי על יוחנן המטביל דבר אליהם׃ 13
Այն ատեն աշակերտները հասկցան թէ Յովհաննէս Մկրտիչին մասին ըսաւ իրենց:
ויהי כבואם אל המון העם ויגש אליו איש ויכרע על ברכיו לנגדו׃ 14
Երբ եկան բազմութեան քով, մարդ մը մօտեցաւ անոր, եւ ծնրադրելով՝ ըսաւ.
ויאמר אדני רחם נא על בני כי מכה ירח הוא וחליו רע כי פעמים רבות הוא נפל באש ופעמים רבות אל תוך המים׃ 15
«Տէ՛ր, ողորմէ՜ որդիիս, որ կը լուսնոտի ու չարաչար կը տանջուի. քանի որ յաճախ կրակի մէջ կ՚իյնայ, եւ յաճախ՝ ջուրի մէջ:
ואביא אתו אל תלמידיך ולא יכלו לרפא לו׃ 16
Զինք բերի քու աշակերտներուդ, ու չկրցան զինք բժշկել»:
ויען ישוע ויאמר הוי דור בלתי מאמין ופתלתל עד מתי אהיה עמכם עד מתי אסבל אתכם הביאו אותו אלי הנה׃ 17
Յիսուս պատասխանեց. «Ո՛վ անհաւատ եւ խոտորեալ սերունդ, մինչեւ ե՞րբ պիտի ըլլամ ձեզի հետ, մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ ձեզի: Հո՛ս՝ ինծի՛ բերէք զայն»:
ויגער בו ישוע ויצא השד ממנו וירפא הנער מן השעה ההיא׃ 18
Յիսուս սաստեց զայն, դեւը ելաւ անկէ, ու պատանին բժշկուեցաւ նոյն ժամուն:
ויגשו התלמידים אל ישוע והוא לבדו ויאמרו מדוע אנחנו לא יכלנו לגרשו׃ 19
Այն ատեն աշակերտները գացին Յիսուսի քով՝ առանձին, եւ ըսին. «Մե՛նք ինչո՞ւ չկրցանք հանել զայն»:
ויאמר ישוע אליהם מפני אשר אינכם מאמינים כי אמן אמר אני לכם אם יש לכם אמונה כגרגר החרדל ואמרתם אל ההר הזה העתק מזה שמה ונעתק ממקומו ואין דבר אשר יבצר מכם׃ 20
Յիսուս ըսաւ. «Ձեր թերահաւատութեա՛ն պատճառով. քանի որ ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատք ունենաք, պիտի ըսէք այս լերան. "Փոխադրուէ՛ ասկէ հոն", ու պիտի փոխադրուի, եւ ոչինչ անկարելի պիտի ըլլայ ձեզի”:
אבל המין הזה לא יצא כי אם בתפלה ובצום׃ 21
Սակայն այս տեսակը ուրիշ բանով դուրս չ՚ելլեր, բայց միայն աղօթքով ու ծոմապահութեամբ»:
ויהי בהתהלכם בארץ הגליל ויאמר אליהם ישוע עתיד בן האדם להמסר בידי אנשים׃ 22
Մինչ անոնք Գալիլեայի մէջ կը մնային, Յիսուս ըսաւ անոնց. «Մարդու Որդին պիտի մատնուի մարդոց ձեռքը,
ויהרגהו וביום השלישי קום יקום ויתעצבו מאד׃ 23
ու պիտի սպաննեն զինք. բայց յարութիւն պիտի առնէ երրորդ օրը»: Անոնք ալ չափազանց տրտմեցան:
ויהי כבואם אל כפר נחום ויגשו אל פטרוס גבי מחצית השקל ויאמרו הלא יתן רבכם את מחצית השקל׃ 24
Երբ անոնք եկան Կափառնայում, երկդրամեան տուրքը գանձողները եկան Պետրոսի եւ ըսին. «Ձեր վարդապետը չի՞ վճարեր երկդրամեանը»: Ան ալ ըսաւ. «Այո՛, կը վճարէ»:
ויאמר הן ובבואו הביתה קדם אתו ישוע לשאל מה דעתך שמעון מלכי הארץ ממי יקחו מכס ומס מאת בניהם או מאת הזרים׃ 25
Երբ տուն մտաւ, Յիսուս կանխեց զինք՝ ըսելով. «Ի՞նչ է քու կարծիքդ, Սիմո՛ն. երկրի թագաւորները որմէ՞ կը ստանան հարկը կամ տուրքը, իրենց որդիներէ՞ն՝ թէ օտարներէն»:
ויאמר פטרוס אליו מאת הזרים ויאמר לו ישוע אם כן אפוא הבנים חפשים המה׃ 26
Պետրոս ըսաւ. «Օտարներէ՛ն»: Յիսուս ըսաւ անոր. «Ուրեմն որդիները ազատ են:
אך למען לא נהיה להם למכשול לך אל הים והשלכת אל תוכו חכה ואת הדג הראשון אשר יעלה שאהו וכאשר תפתח את פיו תמצא בו אסתירא אותו קח לך ונתת להם בעדי ובעדך׃ 27
Բայց որպէսզի չգայթակղեցնենք զանոնք, գնա՛ ծովը ու կա՛րթ նետէ, եւ ա՛ռ առաջին ձուկը որ կ՚ելլէ: Երբ անոր բերանը բանաս՝ սատեր մը պիտի գտնես. ա՛ռ զայն ու տո՛ւր անոնց՝ ինծի եւ քեզի համար»:

< מתיו 17 >