< מתיו 12 >

בעת ההיא עבר ישוע בין הקמה ביום השבת ותלמידיו רעבו ויחלו לקטף מלילת ויאכלו׃ 1
Այդ ատեն Յիսուս՝ Շաբաթ օր մը՝ գնաց արտերու մէջէն. իր աշակերտները՝ անօթենալով՝ սկսան ցորենի հասկեր փրցնել եւ ուտել:
ויראו הפרושים ויאמרו לו הנה תלמידיך עשים את אשר אסור לעשות בשבת׃ 2
Երբ Փարիսեցիները տեսան՝ ըսին անոր. «Ահա՛ քու աշակերտներդ կը գործեն, մինչդեռ արտօնուած չէ գործել Շաբաթ օրը»:
ויאמר אליהם הלא קראתם את אשר עשה דוד בהיתו רעב הוא והאנשים אשר אתו׃ 3
Ան ալ ըսաւ անոնց. «Չէ՞ք կարդացեր Դաւիթի ըրածը, երբ ինք եւ իրեն հետ եղողները անօթեցան.
כי בא אל בית האלהים ויאכל את לחם הפנים אשר איננו מתר לו ולאנשיו לאכלה רק לכהנים לבדם׃ 4
մտաւ Աստուծոյ տունը, ու կերաւ առաջադրութեան հացերը, որ ո՛չ իրեն արտօնուած էր ուտել, ո՛չ ալ իրեն հետ եղողներուն, բայց միայն քահանաներուն:
או הלא קראתם בתורה כי בשבתות יחללו הכהנים את השבת במקדש ואין להם עון׃ 5
Կամ թէ Օրէնքին մէջ չէ՞ք կարդացեր թէ քահանաները կը սրբապղծեն Շաբաթը տաճարին մէջ՝ Շաբաթ օրերը, եւ անպարտ են:
אבל אני אמר לכם כי יש פה גדול מן המקדש׃ 6
Բայց կը յայտարարեմ ձեզի թէ այստեղ տաճարէ՛ն աւելի մեծ մէկը կայ:
ולו ידעתם מה הוא חסד חפצתי ולא זבח לא הרשעתם את הנקים׃ 7
Եթէ գիտնայիք թէ ի՛նչ ըսել է. “Կարեկցութի՛ւն կ՚ուզեմ, ու ո՛չ թէ զոհ”, այն ատեն չէիք դատապարտեր անպարտները.
כי בן האדם הוא גם אדון השבת׃ 8
որովհետեւ մարդու Որդին տէրն է Շաբաթին»:
ויעבר משם אל בית כנסתם׃ 9
Մեկնելով անկէ՝ եկաւ անոնց ժողովարանը:
והנה שם איש אשר ידו יבשה וישאלוהו לאמר המתר לרפא בשבת למען ימצאו עליו שטנה׃ 10
Հոն մարդ մը կար, որուն ձեռքը չորցած էր: Ամբաստանելու համար զինք՝ հարցուցին անոր. «Արտօնուա՞ծ է բուժել Շաբաթ օրը»:
ויאמר אליהם מי האיש בכם אשר לו כבש אחד ונפל בבור בשבת ולא יחזיק בו ויעלנו׃ 11
Ան ալ ըսաւ անոնց. «Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ ոչխար մը ունենայ եւ ան փոսի մէջ իյնայ Շաբաթ օրը, չի բռներ ու վեր չի հաներ զայն:
ומה יקר אדם מן הכבש לכן מתר להיטיב בשבת׃ 12
Հետեւաբար մարդը ո՜րչափ աւելի կ՚արժէ ոչխարէն: Ուրեմն արտօնուած է բարիք գործել Շաբաթ օրը»:
ויאמר אל האיש פשט את ידך ויפשט אתה ותרפא ותשב כידו האחרת׃ 13
Այն ատեն ըսաւ այդ մարդուն. «Երկարէ՛ ձեռքդ»: Ան ալ երկարեց, եւ առողջացաւ միւսին պէս:
ויצא הפרושים ויתיעצו עליו לאבדו׃ 14
Իսկ Փարիսեցիները դուրս ելլելով՝ խորհրդակցեցան անոր դէմ թէ ի՛նչպէս կորսնցնեն զայն:
וידע ישוע ויסר משם וילך אחריו המון עם רב וירפאם כלם׃ 15
Երբ Յիսուս գիտցաւ՝ մեկնեցաւ անկէ: Մեծ բազմութիւններ հետեւեցան անոր, եւ բուժեց բոլորը.
ויצו אתם בגערה שלא יגלהו׃ 16
բայց սաստիկ հրահանգեց անոնց՝ որ ո՛չ մէկուն յայտնեն զինք,
למלאת את אשר דבר ישעיהו הנביא לאמר׃ 17
որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին միջոցով ըսուած խօսքը.
הן עבדי בחרתי בו ידידי רצתה נפשי נתתי רוחי עליו ומשפט לגוים יוציא׃ 18
«Ահա՛ իմ ծառաս՝ որ ընտրեցի, եւ իմ սիրելիս՝ որուն հաճեցաւ իմ անձս. իմ Հոգիս պիտի դնեմ անոր վրայ, ու իրաւունքը պիտի հռչակէ հեթանոսներուն:
לא יצעק ולא ישא ולא ישמע בחוץ קולו׃ 19
Ո՛չ պիտի հակառակի, ո՛չ պիտի պոռայ, եւ ո՛չ մէկը պիտի լսէ անոր ձայնը հրապարակներուն մէջ:
קנה רצוץ לא ישבור ופשתה כהה לא יכבנה עד יוציא לנצח משפט׃ 20
Պիտի չփշրէ ջախջախուած եղէգը ու պիտի չմարէ պլպլացող պատրոյգը, մինչեւ որ իրաւունքը հասցնէ յաղթութեան:
ולשמו גוים ייחלו׃ 21
Եւ հեթանոսները պիտի յուսան անոր անունին»:
אז הובא אליו איש עור ואלם אשר אחזו שד וירפאהו וידבר האלם וגם ראה׃ 22
Այն ատեն բերին իրեն կոյր ու համր դիւահար մը, եւ բուժեց զայն, այնպէս որ համրն ու կոյրը խօսեցաւ եւ տեսաւ:
וישתוממו כל המון העם ויאמרו הכי זה הוא בן דוד׃ 23
Ամբողջ բազմութիւնը զմայլեցաւ, ու կ՚ըսէր. «Արդեօք ասիկա՞ է Դաւիթի որդին»:
והפרושים כשמעם זאת אמרו זה איננו מגרש את השדים כי אם על ידי בעל זבוב שר השדים׃ 24
Բայց երբ Փարիսեցիները լսեցին՝ ըսին. «Ասիկա ուրիշ բանով դուրս չի հաներ դեւերը, բայց միայն դեւերուն Բէեղզեբուղ իշխանով»:
וישוע ידע את מחשבותם ויאמר אליהם כל ממלכה הנחלקה על עצמה תחרב וכל עיר ובית הנחלקים על עצמם לא יכונו׃ 25
Յիսուս գիտնալով անոնց մտածումները՝ ըսաւ անոնց. «Ինքնիր դէմ բաժնուած որեւէ թագաւորութիւն՝ կ՚աւերի, եւ ինքնիր դէմ բաժնուած որեւէ քաղաք կամ տուն՝ չի կրնար կենալ:
והשטן אם יגרש את השטן נחלק על עצמו ואיככה תכון ממלכתו׃ 26
Եթէ Սատանա՛ն դուրս հանէ Սատանան, բաժնուած է ինքնիր դէմ. ուրեմն անոր թագաւորութիւնը ի՞նչպէս պիտի կենայ:
ואם אני מגרש את השדים בבעל זבוב בניכם במי הם מגרשים אתם על כן המה יהיו שפטיכם׃ 27
Ու եթէ ես Բէեղզեբուղո՛վ կը հանեմ դեւերը, ձեր որդիները ինչո՞վ կը հանեն. ուստի անո՛նք պիտի ըլլան ձեր դատաւորները:
אך אם ברוח אלהים אני מגרש את השדים הנה הגיעה אליכם מלכות האלהים׃ 28
Բայց եթէ ես Աստուծոյ Հոգիով կը հանեմ դեւերը, ուրեմն Աստուծոյ թագաւորութիւնը հասած է ձեր վրայ:
או איך יוכל איש לבוא לבית הגבור ולגזל את כליו אם לא יאסר בראשונה את הגבור ואחר ישסה את ביתו׃ 29
Կամ մէկը ի՞նչպէս կրնայ մտնել ուժեղ մարդու մը տունը եւ յափշտակել անոր կարասիները, եթէ նախ չկապէ այդ ուժեղ մարդը, եւ ա՛յն ատեն կողոպտէ անոր տունը:
כל אשר איננו אתי הוא לנגדי ואשר איננו מכנס אתי הוא מפזר׃ 30
Ա՛ն որ ինծի հետ չէ՝ ինծի հակառակ է, եւ ա՛ն որ ինծի հետ չի ժողվեր՝ կը ցրուէ:
על כן אני אמר לכם כל חטא וגדוף יסלח לאדם אך גדוף הרוח לא יסלח לאדם׃ 31
Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Ամէն տեսակ մեղք ու հայհոյութիւն պիտի ներուի մարդոց, բայց Սուրբ Հոգիին դէմ եղած հայհոյութիւնը պիտի չներուի մարդոց”:
וכל אשר ידבר דבר חרפה על בן האדם יסלח לו והמחרף את רוח הקדש לא יסלח לו לא בעולם הזה ולא בעולם הבא׃ (aiōn g165) 32
Ո՛վ որ խօսք մը ըսէ մարդու Որդիին դէմ՝ պիտի ներուի անոր, բայց ո՛վ որ խօսի Սուրբ Հոգիին դէմ՝ պիտի չներուի անոր, ո՛չ այս աշխարհին մէջ եւ ո՛չ գալիքին մէջ»: (aiōn g165)
או עשו את העץ טוב ופריו טוב או עשו את העץ משחת ופריו משחת כי בפריו נכר העץ׃ 33
«Կա՛մ լա՛ւ սեպեցէք ծառը, ու անոր պտուղը լաւ կ՚ըլլայ, կա՛մ վա՛տ սեպեցէք ծառը, եւ անոր պտուղը վատ կ՚ըլլայ. որովհետեւ ծառը կը ճանչցուի իր պտուղէն:
ילדי הצפעונים איכה תוכלו למלל טוב ואתם רעים כי משפעת הלב ימלל הפה׃ 34
Իժերո՛ւ ծնունդներ, ի՞նչպէս կրնաք՝ չար ըլլալով՝ բարի բաներ խօսիլ. որովհետեւ բերանը կը խօսի սիրտին լիութենէն:
האיש הטוב מאוצר לבו הטוב מוציא את הטוב והאיש הרע מאוצר הרע מוציא רע׃ 35
Բարի մարդը իր սիրտին բարի գանձէն կը հանէ բարի բաներ, իսկ չար մարդը իր սիրտին չար գանձէն կը հանէ չար բաներ:
ואני אמר לכם כל מלה בטלה אשר ידברו בני האדם יתנו עליה חשבון ביום הדין׃ 36
Բայց կը յայտարարեմ ձեզի. “Ամէն դատարկ խօսքի համար՝ որ մարդիկ կը խօսին, հաշիւ պիտի տան դատաստանին օրը”:
כי מדבריך תצדק ומדבריך תחיב׃ 37
Որովհետեւ քու խօսքերէ՛դ պիտի արդարանաս, եւ քու խօսքերէ՛դ պիտի դատապարտուիս»:
ויענו מן הסופרים והפרושים ויאמרו רבי חפצנו לראות אות מידך׃ 38
Այն ատեն դպիրներէն ու Փարիսեցիներէն ոմանք ըսին իրեն. «Վարդապե՛տ, նշա՛ն մը կ՚ուզենք տեսնել քեզմէ»:
ויען ויאמר אליהם דור רע ומנאף מבקש לו אות ואות לא ינתן לו בלתי אם אות יונה הנביא׃ 39
Իսկ ինք պատասխանեց անոնց. «Չար եւ շնացող սերունդը նշան կը խնդրէ: Ուրիշ նշան պիտի չտրուի անոր, բայց միայն Յովնան մարգարէին նշանը:
כי כאשר היה יונה במעי הדג שלשה ימים ושלשה לילות כן יהיה בן האדם בלב האדמה שלשה ימים ושלשה לילות׃ 40
Որովհետեւ ինչպէս Յովնան մնաց կէտ ձուկին փորին մէջ՝ երեք օր ու երեք գիշեր, այնպէս մարդու Որդին պիտի մնայ երկրի սիրտին մէջ՝ երեք օր եւ երեք գիշեր:
אנשי נינוה יקומו במשפט עם הדור הזה וירשיעוהו כי הם שבו בקריאת יונה והנה פה גדול מיונה׃ 41
Նինուէի մարդիկը դատաստանին օրը պիտի կանգնին այս սերունդին դէմ ու պիտի դատապարտեն զայն, որովհետեւ զղջացին Յովնանի քարոզութեամբ. եւ ահա՛ Յովնանէ մեծ մէկը կայ հոս:
מלכת תימן תקום במשפט עם הדור הזה ותרשיענו כי באה מקצות הארץ לשמע את חכמה שלמה והנה פה גדול משלמה׃ 42
Հարաւի թագուհին դատաստանին օրը ոտքի պիտի ելլէ այս սերունդին դէմ ու զայն պիտի դատապարտէ, որովհետեւ ինք եկաւ երկրի ծայրերէն՝ Սողոմոնի իմաստութիւնը լսելու. եւ ահա՛ Սողոմոնէ մեծ մէկը կայ հոս»:
והרוח הטמאה אחרי צאתה מן האדם תשטט במקמות ציה לבקש לה מנוחה ולא תמצאנה׃ 43
«Երբ անմաքուր ոգին դուրս կ՚ելլէ մարդէ մը՝ կը շրջի անջուր տեղեր, հանգստութիւն կը փնտռէ, ու չի գտներ:
אז תאמר אשובה אל ביתי אשר יצאתי משם ובאה ומצאה אתו מפנה ומטאטא ומהדר׃ 44
Այն ատեն կ՚ըսէ. “Վերադառնամ իմ տունս՝ ուրկէ ելայ”: Կու գայ եւ կը գտնէ զայն՝ պարապ, աւլուած ու զարդարուած:
ואחר תלך ולקחה אליה שבע רוחות אחרות רעות ממנה ובאו ושכנו שם והיתה אחרית האדם ההוא רעה מראשיתו כן יהיה גם לדור הרע הזה׃ 45
Այն ատեն կ՚երթայ, եւ կ՚առնէ իրեն հետ եօթը ուրիշ ոգիներ՝ իրմէ աւելի չար, ու մտնելով հոն կը բնակին. եւ այդ մարդուն վերջին վիճակը կ՚ըլլայ առաջինէն աւելի գէշ: Ա՛յսպէս պիտի ըլլայ այս չար սերունդին ալ»:
עודנו מדבר אל המון העם והנה אמו ואחיו עמדו בחוץ מבקשים לדבר אתו׃ 46
Մինչ ինք կը խօսէր բազմութեան, իր մայրն ու եղբայրները կայնած էին դուրսը, եւ կը ջանային խօսիլ իրեն հետ:
ויגד אליו הנה אמך ואחיך עמדים בחוץ ומבקשים לדבר אתך׃ 47
Մէկը ըսաւ իրեն. «Ահա՛ քու մայրդ ու եղբայրներդ կայնած են դուրսը, եւ կը ջանան խօսիլ քեզի հետ»:
ויען ויאמר אל האיש המגיד לו מי היא אמי ומי הם אחי׃ 48
Ինք ալ պատասխանեց իրեն ըսողին. «Ո՞վ է իմ մայրս, ու որո՞նք են իմ եղբայրներս»:
ויט ידו על תלמידיו ויאמר הנה אמי ואחי׃ 49
Եւ երկարելով իր ձեռքը դէպի իր աշակերտները՝ ըսաւ. «Ահա՛ մայրս ու եղբայրներս.
כי כל אשר יעשה רצון אבי שבשמים הוא אחי ואחותי ואמי׃ 50
որովհետեւ ո՛վ որ կը գործադրէ իմ երկնաւոր Հօրս կամքը, անիկա՛ է իմ եղբայրս, քոյրս եւ մայրս»:

< מתיו 12 >