< אֶל־הָאֶפְסִיִּים 1 >

פולוס שליח ישוע המשיח ברצון אלהים אל הקדשים הנמצאים באפסוס ומאמינים במשיח ישוע׃ 1
Պօղոս, Աստուծոյ կամքով Յիսուս Քրիստոսի առաքեալ, Եփեսոսի մէջ եղած սուրբերուն ու Քրիստոս Յիսուսով հաւատարիմներուն.
חסד לכם ושלום מאת האלהים אבינו ואדנינו ישוע המשיח׃ 2
շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
ברוך הוא האלהים ואבי אדנינו ישוע המשיח אשר ברכנו בכל ברכת רוח במרומים במשיח׃ 3
Օրհնեա՜լ ըլլայ Աստուած եւ մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ ամէն տեսակ հոգեւոր օրհնութիւններով՝ երկնային վայրերու մէջ,
כאשר בחר אתנו בו לפני מוסדות תבל להיות קדשים ותמימים לפניו באהבה׃ 4
ինչպէս անով ընտրեց մեզ աշխարհի հիմնադրութենէն առաջ, որպէսզի մենք իր առջեւ սուրբ եւ անարատ ըլլանք սիրոյ մէջ:
יעדנו לו לבנים על ידי ישוע המשיח כחפץ רצונו׃ 5
Նախասահմանեց մեզ իր որդեգրութեան՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, իր կամքին բարեհաճութեան համաձայն,
לתהלת כבוד חסדו אשר נתן אתנו בידידו׃ 6
որպէսզի գովաբանենք իր շնորհքին փառքը. անո՛վ ընդունելի դարձուց մեզ՝ Սիրելիին միջոցով:
אשר בו לנו הפדיום בדמו וסליחת הפשעים כרב חסדו׃ 7
Իրմով մենք ունինք ազատագրութիւն՝ իր արիւնին միջոցով, ու մեղքերու ներում՝ իր շնորհքին ճոխութեան համեմատ.
אשר השפיעו עלינו בכל חכמה והשכל׃ 8
անո՛վ ճոխացուց մեզ՝ ամբողջ իմաստութեամբ եւ ուշիմութեամբ:
והודיענו את סוד רצונו כעצתו היעוצה בו׃ 9
Գիտցուց մեզի իր կամքին խորհուրդը՝ իր բարեհաճութեան համաձայն, որ իր մէջ՝՝ առաջադրած էր.
על דבר הנהגתו במלאת העתים לקבץ את הכל תחת המשיח הן מה שבשמים הן מה שבארץ׃ 10
որպէսզի ժամանակներու լրումին տնտեսութեան մէջ՝ Քրիստոսով համախմբէ ամէն բան, անոր մէջ միացնէ թէ՛ երկինքի մէջ եղողները, թէ՛ երկրի վրայ եղողները:
אשר גם לקחנו בו נחלתנו אנחנו המיעדים לה מאז במחשבת פעל הכל כעצת חפצו׃ 11
Անով ստացանք նաեւ ժառանգութիւն մը, նախասահմանուած ըլլալով համաձայն առաջադրութեան անո՛ր՝ որ կը ներգործէ ամէն բան իր կամքին ծրագիրին համաձայն,
להיותנו לתהלת כבודו אנחנו אשר יחלנו אל המשיח מאז׃ 12
որպէսզի մենք՝ նախապէս Քրիստոսի ապաւինողներս՝ գովութիւն ըլլանք իր փառքին:
ואשר גם אתם נטועים בו אחרי שמעכם דבר האמת את בשורת ישועתכם ואשר בו כשהאמנתם גם נחתמתם ברוח ההבטחה רוח הקדש׃ 13
Դո՛ւք ալ ապաւինեցաք անոր՝ երբ լսեցիք ճշմարտութեան խօսքը, ձեր փրկութեան աւետարանը, եւ հաւատալէ ետք անոր՝ կնքուեցաք խոստացեալ Սուրբ Հոգիով,
כי זה ערבון ירשתנו לפדות לו עם סגלה לתהלת כבודו׃ 14
որ մեր ժառանգութեան գրաւականն է մինչեւ ստացուածքին ազատագրութիւնը՝ իր փառքին գովութեան համար:
בעבור זאת גם אנכי אחרי שמעי אמונתכם באדנינו ישוע והאהבה אשר אהבתם את כל הקדשים׃ 15
Ուստի ես ալ, լսելէ ետք Տէր Յիսուսի վրայ ձեր ունեցած հաւատքին ու բոլոր սուրբերուն հանդէպ ձեր ունեցած սիրոյն մասին,
לא אחדל מהודות בעבורכם בהזכירי אתכם בתפלתי׃ 16
չեմ դադրիր շնորհակալ ըլլալէ ձեզի համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներուս մէջ.
כי יתן לכם אלהי אדנינו ישוע המשיח אבי הכבוד את רוח החכמה והחזון לדעת אתו׃ 17
որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի Աստուածը, փառքի Հայրը, տայ ձեզի իմաստութեան եւ յայտնութեան հոգին՝ իր գիտակցութեամբ:
ויאר עיני לבבכם למען תדעו אי זו היא תוחלת קריאתו ואי זה הוא עשר כבוד נחלתו בקדשים׃ 18
Որպէսզի ձեր միտքին աչքերը լուսաւորուելով՝ գիտնաք թէ ի՛նչ է անոր կոչումին յոյսը, ի՛նչ է անոր ժառանգութեան փառքին ճոխութիւնը՝ սուրբերուն մէջ,
ואי זה הוא יתרון גדלת גבורתו בנו המאמינים כפי פעלת עצת כחו׃ 19
եւ ի՛նչ է իր զօրութեան գերազանց մեծութիւնը հաւատացեալներուս մէջ՝ գործադրութեան համեմատ իր ուժեղ զօրութեան,
אשר פעל במשיח בהעיר אתו מן המתים ויושיבנו לימינו במרומים׃ 20
որ ներգործեց Քրիստոսի մէջ՝ երբ մեռելներէն յարուցանեց զայն ու բազմեցուց իր աջ կողմը՝ երկինքի մէջ,
ממעל לכל שררה ושלטן וגבורה וממשלה וכל הנקרא בשם לא לבד בעולם הזה כי אם גם בעולם הבא׃ (aiōn g165) 21
ամէն պետութենէ, իշխանութենէ, զօրութենէ եւ տէրութենէ շատ աւելի վեր, ու ամէն անունէ վեր՝ որ կ՚անուանուի, ո՛չ միայն այս աշխարհին մէջ, հապա նաեւ գալիքին մէջ: (aiōn g165)
וישת כל תחת רגליו ויתן אתו לראש על הכל אל העדה׃ 22
Դրաւ ամէն բան անոր ոտքերուն տակ, ու տուաւ զայն՝ իբր գլուխ ամէն բանի վրայ՝ եկեղեցիին,
אשר היא גופו מלוא הממלא את הכל בכל׃ 23
որ անոր մարմինն է, լրումը անոր՝ որ կը լեցնէ ամէն ինչ՝ բոլորին մէջ:

< אֶל־הָאֶפְסִיִּים 1 >