< 2 טימותי 2 >
לכן בני התחזק בחסד אשר במשיח ישוע׃ | 1 |
Ուրեմն դո՛ւն, որդեա՛կս, զօրացի՛ր այն շնորհքով՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է,
ואת אשר שמעת ממני בפני עדים רבים תפקידנו בידי אנשים נאמנים אשר הם כשרים ללמד גם את האחרים׃ | 2 |
եւ ինչ որ լսեցիր ինձմէ շատ վկաներով՝ աւանդէ՛ հաւատարիմ մարդոց, որոնք ընդունակ ըլլան սորվեցնել նաեւ ուրիշներուն:
וסבל הרעות כאיש חיל בצבא מלחמת ישוע המשיח׃ | 3 |
Չարչարա՛նք կրէ Յիսուս Քրիստոսի բարի զինուորի մը պէս:
איש יצא לצבא לא יתערב בעשקי החיים למען יהיה רצוי לשר הצבא׃ | 4 |
Ո՛չ մէկ զինուորագրեալ կը կաշկանդուի այս կեանքին գործառնութիւններով, որպէսզի հաճեցնէ իր զօրավարը.
וגם אם נאבק איש לא יכתר אם לא יאבק כמשפט׃ | 5 |
եւ մարզիկ մը պսակ չի ստանար, եթէ չմրցի օրինաւոր կերպով:
האכר העבד הוא יאכל ראשונה מפרי האדמה׃ | 6 |
Աշխատող մշակը պէտք է առաջի՛նը ըլլայ՝ պտուղներէն բաժին ստանալու:
בין באשר אני אמר כי האדון יתן לך חכמה בכל דבר׃ | 7 |
Հասկցի՛ր ինչ որ կ՚ըսեմ. Տէրը թող տայ քեզի ըմբռնում ամէն բանի մէջ:
זכור תזכר את ישוע המשיח הנעור מן המתים אשר הוא מזרע דוד כפי בשורתי׃ | 8 |
Յիշէ՛ թէ Դաւիթի զարմէն եղող Յիսուս Քրիստոս՝ մեռելներէն յարութիւն առած է, համաձայն իմ քարոզած աւետարանիս,
אשר בעבורה אני נשא רעות עד למוסרות כעשה עול אבל דבר האלהים איננו נאסר׃ | 9 |
որուն մէջ կը չարչարուիմ չարագործի մը պէս՝ մինչեւ անգամ կապերով. բայց Աստուծոյ խօսքը կապուած չէ:
ועל כן אסבל את כל למען הבחירים למען ישיגו גם המה את התשועה במשיח ישוע עם כבוד עולמים׃ (aiōnios ) | 10 |
Ուստի կը տոկամ ամէն բանի՝ ընտրեալներուն համար, որպէսզի անոնք ալ հասնին այն փրկութեան՝ որ Քրիստոս Յիսուսի մէջ է՝ յաւիտենական փառքով: (aiōnios )
נאמן הדבר הזה כי אם מתנו אתו גם אתו נחיה׃ | 11 |
Այս խօսքը վստահելի է. որովհետեւ եթէ մեռանք անոր հետ, պիտի ապրինք ալ անոր հետ.
אם נסבל גם נמלך אתו ואם ננכר גם הוא ינכר אתנו׃ | 12 |
եթէ տոկանք, պիտի թագաւորենք ալ անոր հետ: Եթէ ուրանանք զինք, ինք ալ պիտի ուրանայ մեզ.
אם לא נאמין הנה הוא קים באמונתו כי לכחש בעצמו לא יוכל׃ | 13 |
եթէ հաւատարիմ չըլլանք՝ ինք հաւատարիմ կը մնայ, չի կրնար ուրանալ ինքզինք:
זאת הזכר להם והעד לפני האדון שלא לעשק במחלקת מלים אשר לא להועיל רק לעות דעת השמעים׃ | 14 |
Յիշեցո՛ւր անոնց այս բաները, Տէրոջ առջեւ վկայելով որ բանակռիւ չընեն, ինչ որ պիտանի չէ, հապա միայն կը կործանէ լսողները:
היה שקוד להתיצב נאמן לפני אלהים וכפעל אשר לא יבוש המחלק על נכון דבר האמת׃ | 15 |
Ջանա՛ դուն քեզ գնահատելի ցոյց տալ Աստուծոյ առջեւ, ըլլալով այնպիսի գործաւոր մը՝ որ պիտի չամչնայ, շիտակ բացատրելով ճշմարտութեան խօսքը:
אבל תרחק מדברי הבל הפסולים כי יוסיפו הרבות רשע׃ | 16 |
Բայց հեռո՛ւ կեցիր սրբապիղծ ունայնաբանութիւններէն, քանի որ անոնք աւելի պիտի յառաջդիմեն ամբարշտութեան մէջ,
ושיחתם כרקב תאכל סביב אשר מהם הומניוס ופיליטוס׃ | 17 |
եւ անոնց խօսքը պիտի ճարակէ քաղցկեղի պէս: Ասոնցմէ՛ են Հիմենոս եւ Փիղետոս,
אשר תעו מן האמת באמרם כי תחית המתים כבר היתה ויבלבלו אמונת קצת אנשים׃ | 18 |
որոնք վրիպած են ճշմարտութենէն՝ ըսելով թէ մեռելներուն յարութիւնը արդէն եղած է, եւ կը կործանեն ոմանց հաւատքը:
אך איתן הוא יסוד האלהים וזה חותמו ידע יהוה את אשר לו ועוד יסור מעול כל הקורא את שם המשיח׃ | 19 |
Սակայն Աստուծոյ հիմը ամուր կը կենայ եւ ունի սա՛ կնիքը. “Տէրը կը ճանչնայ անոնք որ իրն են”, նաեւ. “Ո՛վ որ կ՛արտասանէ Քրիստոսի անունը՝ թող հեռանայ անիրաւութենէ”:
כי בבית גדול לא כלי זהב וכסף בלבד אלא גם של עץ ושל חרש ומהם לכבוד ומהם לבזיון׃ | 20 |
Մեծ տան մը մէջ կան ո՛չ միայն ոսկիէ ու արծաթէ անօթներ, այլ նաեւ փայտէ եւ հողէ անօթներ: Ոմանք պատիւի համար են, ու ոմանք՝ անպատուութեան համար:
והנה אם טהר איש את נפשו מאלה יהיה כלי לכבוד מקדש ומועיל לבעל הבית מוכן לכל מעשה טוב׃ | 21 |
Ուստի եթէ մէկը մաքրէ ինքզինք ասոնցմէ, պիտի ըլլայ պատիւի անօթ մը՝ սրբացած եւ պիտանի իր Տէրոջ, պատրաստուած ամէն բարի գործի համար:
ברח לך מתאות הנעורים ורדף צדק ואמונה ואהבה ושלום עם כל הקראים אל יהוה בלב טהור׃ | 22 |
Փախի՛ր նաեւ երիտասարդական ցանկութիւններէն, ու հետամո՛ւտ եղիր արդարութեան, հաւատքի, սիրոյ, խաղաղութեան, անո՛նց հետ՝ որ կը կանչեն Տէրոջ անունը մաքուր սիրտով:
ותרחק מן השאלות התפלות באין מוסר באשר תדע כי אך קטטה מולידות הנה׃ | 23 |
Բայց հրաժարէ՛ յիմար եւ անիմաստ վէճերէն, գիտնալով որ կռիւներ կը ծնին անոնցմէ:
ועבד האדון לא יתקוטט אלא יהי נוח לכל ומבין ללמד וסבלן׃ | 24 |
Տէրոջ ծառան պէտք չէ կռուի, հապա՝ ըլլայ հեզահամբոյր բոլորին հանդէպ, սորվեցնելու ընդունակ, անոխակալ,
ומיסר בנמיכות רוח את המתנגדים אולי יתן האלהים בלבבם לשוב להכרת האמת׃ | 25 |
ընդդիմացողները հեզութեամբ կրթող, որ թերեւս Աստուած ապաշխարութիւն տայ անոնց՝ ճշմարտութիւնը գիտնալու համար,
ויעירו ממוקשי השטן אשר צדם בהם לרצונו׃ | 26 |
ու սթափին Չարախօսին թակարդէն, որմէ բռնուած են՝ անոր կամքին ծառայելու: