< הַשֵּׁנִית לְפֶטְרוֹס 2 >
וגם נביאי שקר היו בעם כאשר יהיו גם בכם מורי שקר אשר יכניסו כתות משחיתות ובכחשם במשל אשר קנם יביאו על נפשם כליון פתאם׃ | 1 |
Բայց նաեւ սուտ մարգարէներ կային ժողովուրդին մէջ, ինչպէս ձեր մէջ ալ պիտի ըլլան սուտ վարդապետներ, որոնք գաղտնի պիտի ներմուծեն կորստաբեր հերձուածներ, եւ ուրանալով զիրենք գնող Տէրը՝ արագահաս կորուստ պիտի բերեն իրենց վրայ:
ורבים ילכו אחרי תועבותם ובעבורם יתן דרך האמת לגדופים׃ | 2 |
Շատեր պիտի հետեւին անոնց կորստաբեր ճամբաներուն՝՝, եւ անոնց պատճառով ճշմարտութեան ճամբան պիտի հայհոյուի:
ובדברי בדוי יעשו אתכם למחסר להם למען בצע בצע אשר משפטם מעולם לא יתמהמה ושברם לא ינום׃ | 3 |
Անոնք ագահութեամբ ու շինծու խօսքերով պիտի շահագործեն ձեզ. սակայն անոնց դատաստանը՝ վաղուց պատրաստ ըլլալով՝ անգործ չէ, եւ անոնց կորուստը չի մրափեր:
כי לא חס אלהים על המלאכים אשר חטאו כי אם הורידם לקצבי הרים ויסגירם בכבלי אפל לשמרם למשפט׃ (Tartaroō ) | 4 |
Արդարեւ Աստուած չխնայեց մեղանչած հրեշտակներուն, հապա նետեց տարտարոսը ու մատնեց մթութեան կապանքներուն՝ դատաստանի վերապահելու համար: (Tartaroō )
וגם על דורות קדם לא חס וישמר רק את נח השמיני קרא הצדק בהביאו את המבול על דור הרשעים׃ | 5 |
Նաեւ չխնայեց նախկին աշխարհին. բայց պահեց Նոյը՝ ութերորդ անձը, արդարութեան քարոզիչը, երբ ջրհեղեղը բերաւ ամբարիշտներու աշխարհին վրայ:
ואת ערי סדום ועמרה הפך לאפר והאשימם במהפכה וישימם למשל לאשר עתידים לעשות זמה׃ | 6 |
Մոխիրի վերածելով Սոդոմի ու Գոմորի քաղաքները՝ դատապարտեց զանոնք կործանումով, եւ օրինակ դարձուց յետագայ ամբարիշտներուն.
ויצל את לוט הצדיק אשר הלאוהו אנשי בליעל ההם בדרך זמתם׃ | 7 |
սակայն ազատեց արդար Ղովտը, որ ընկճուած էր անօրէններուն շուայտ վարքէն:
כי הצדיק הזה בשבתו בתוכם האדיב את נפשו הישרה יום יום בראותו ובשמעו מעשי רשעם׃ | 8 |
(Որովհետեւ անոնց մէջ բնակող այդ արդարը, տեսնելով ու լսելով անոնց անօրէն գործերը, օրէ օր կը տանջէր իր արդար անձը: )
כי יודע יהוה להציל את חסידיו מנסיון ולחשך את הרשעים ליום המשפט להשיב גמולם להם׃ | 9 |
Տէրը գիտէ բարեպաշտները ազատել փորձութենէ, եւ անարդարները վերապահել դատաստանի օրուան՝ պատուհասի համար.
וביותר את ההלכים אחרי הבשר בתאות תבל ובזים את הממשלה עזי פנים הלכים בשרירות לבם ולא יחרדו מחרף את השררות׃ | 10 |
մա՛նաւանդ անոնք՝ որ կ՚ընթանան մարմինի ետեւէն՝ պղծութեան ցանկութեամբ, ու կ՚արհամարհեն տէրութիւնը: Յանդուգն եւ ինքնահաւան ըլլալով՝ չեն դողար փառաւորներուն հայհոյելով,
אשר אף המלאכים הגדולים מהם בעז וכח לא יגדפום לפני יהוה במשפטם׃ | 11 |
մինչդեռ հրեշտակները՝ որ անոնցմէ աւելի մեծ են ոյժով ու կարողութեամբ՝ Տէրոջ առջեւ հայհոյալից դատավճիռ չեն արձակեր՝՝ անոնց դէմ:
והמה כבהמות הסכלות הנולדות כחק טבעם ללכד ולשחת יאבדו באבוד נפשם יען חרפו את אשר לא הבינו וישאו גמול עולתם׃ | 12 |
Իսկ ասոնք կը հայհոյեն իրենց չգիտցած բաները. սակայն բնութեան անբան կենդանիներուն պէս, (որոնք եղած են որսի եւ ապականութեան համար, ) պիտի ապականին իրե՛նց ապականութեան մէջ,
אשר עדנת יומם לענג יחשבו מטנפים ומום בם המתפנקים במדוחי נפשם ואכלים ושתים עמכם׃ | 13 |
ստանալով անիրաւութեան վարձատրութիւնը: Ասոնք ցերեկուան մէջ եղած հեշտանքը հաճոյք կը համարեն: Բիծ ու արատ են, զուարճանալով իրենց խաբէութիւններով՝ մինչ խրախճանք կ՚ընեն ձեզի հետ:
עינים להם מלאות נאפים אשר לא תחדלות מחטוא ואת נפשות הפתאים יצודדו ולב מלמד בצע להם בני המארה׃ | 14 |
Շնութեամբ լի աչքեր ունին, որոնք երբեք չեն դադրիր մեղանչելէ՝ խաբելով անհաստատ անձերը: Ագահութեան վարժուած սիրտ ունին, եւ անիծեալ զաւակներ են:
את הדרך הישר עזבו ויתעו וילכו בדרך בלעם בן בעור אשר אהב שכר העולה׃ | 15 |
Ուղիղ ճամբան ձգելով մոլորեցան՝ հետեւելով Բէովրեան Բաղաամի ճամբային, որ սիրեց անիրաւութեան վարձքը.
ותהי לו תוכחת על חטאתו כי הבהמה האלמת דברה בקול אדם ותעצר באולת הקסם׃ | 16 |
բայց կշտամբուեցաւ իր օրինազանցութեան համար, երբ մունջ էշը՝ խօսելով մարդկային ձայնով՝ արգիլեց մարգարէին անմտութիւնը:
בארות בלי מים המה עבים נדפים בסערה אשר שמור להם חשך אפלה לעולם׃ () | 17 |
Ասոնք անջուր աղբիւրներ են, ու փոթորիկէն քշուած ամպեր, որոնց վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան: ()
כי בדברם בגאות דברי שוא יצודו בתאות הבשר על ידי זמתם את אשר אך נמלטו מידי ההלכים בדרך תועה׃ | 18 |
Քանի որ երբ կը խօսին ունայնութեան յոխորտաբանութիւններ, մարմինի ցանկութիւններով, ցոփութիւններով կը խաբեն անո՛նք՝ որ հազիւ փախեր էին մոլորութեան մէջ ընթացողներէն:
חפשה יבטיחו להם והם בעצמם עבדים לשחת כי האיש עבד לאשר נכבש ממנו׃ | 19 |
Ազատութիւն կը խոստանան անոնց, մինչդեռ իրե՛նք ստրուկներ են ապականութեան. որովհետեւ մէկը ինչ բանէ որ պարտուի, ստրուկ կ՚ըլլայ անոր:
כי אחרי המלטם מטמאת העולם בדעת אדנינו ומושיענו ישוע המשיח אם שבו והטבעו בתוכן ונכבשו אחריתם תהיה רעה מראשיתם׃ | 20 |
Արդարեւ եթէ իրենք, փախչելէ ետք աշխարհի պղծութիւններէն՝ Տէր ու Փրկիչ Յիսուս Քրիստոսի ճանաչումով, դարձեալ կաշկանդուին ու պարտուին անոնցմէ, իրենց վախճանը աւելի գէշ կ՚ըլլայ առաջին վիճակէն:
טוב היה להם לא לדעת את דרך הצדקה מאשר ידעהו ונסגו אחור מן המצוה הקדושה המסורה להם׃ | 21 |
Որովհետեւ աւելի լաւ կ՚ըլլար իրենց՝ որ բնա՛ւ չգիտնային արդարութեան ճամբան, քան թէ՝ գիտնալէ ետք՝ հեռանային իրենց աւանդուած սուրբ պատուիրանէն:
ויקר להם כאשר יאמר משל האמת הכלב שב על קאו והחזיר עלה מן הרחצה להתגלל ברפש׃ | 22 |
Սակայն իրենց պատահեցաւ ինչ որ ճշմարիտ առակը կ՚ըսէ. «Շունը կը վերադառնայ իր փսխածին, ու լուացուած խոզը՝ ցեխին մէջ թաւալելու»: