< 1 טימותי 5 >
אל תגער בזקן כי אם תזהירנו כאב לך ואת הצעירים כאחים׃ | 1 |
Մի՛ սաստեր տարեցը, հապա յորդորէ՛ զայն՝ հօր մը պէս. երիտասարդները՝ եղբայրներու պէս,
את הזקנות כאמות ואת הצעירות כאחיות ובכל טהרה׃ | 2 |
տարեց կիները՝ մայրերու պէս, դեռահասակները՝ քոյրերու պէս, բոլորովին մաքրակեցութեամբ:
כבד את האלמנות אשר באמת אלמנות הנה׃ | 3 |
Պատուէ՛ այն այրիները՝ որ ի՛րապէս այրի են:
וכי יהיו לאלמנה בנים או בני בנים הם ילמדו לראשונה לעשות חסד עם ביתם ולשלם גמול לאבותם כי זה הוא טוב ורצוי לפני האלהים׃ | 4 |
Բայց եթէ այրի մը ունի զաւակներ կամ թոռներ, անոնք թող սորվին նախ իրենց տան մէջ բարեպաշտութիւն ցոյց տալ, ու փոխարէնը հատուցանել իրենց ծնողներուն. որովհետեւ ա՛յդ է բարին եւ ընդունելին Աստուծոյ առջեւ:
אבל האלמנה באמת אשר נשארה יחידה שמה אלהים מבטחה ומתמדת בתפלות ובתחנות לילה ויומם׃ | 5 |
Իսկ ան որ ի՛րապէս այրի է ու մինակ մնացած, կը յուսայ Աստուծոյ, եւ գիշեր-ցերեկ կը յարատեւէ աղերսանքի ու աղօթքի մէջ.
אך המענגה מתה היא בחייה׃ | 6 |
մինչդեռ փափկասէր այրին մեռած է, թէպէտ կ՚ապրի:
וזאת תצוה למען תהיינה בלא דפי׃ | 7 |
Պատուիրէ՛ այս բաները, որպէսզի անարատ ըլլան:
אבל מי שלא יפרנס את קרוביו וביותר את בני ביתו כפר באמונה והוא גרוע מאשר איננו מאמין׃ | 8 |
Բայց եթէ մէկը չի հոգար իրենները ու մա՛նաւանդ իր ընտանիքը, ան ուրացած է հաւատքը, եւ աւելի գէշ է՝ քան անհաւատ մը:
אלמנה אל תבחר זולתי בת ששים שנה ואשר היתה אשת איש אחד׃ | 9 |
Իբր այրի թող դասուի ա՛ն՝ որ վաթսուն տարեկանէն կրտսեր չէ, մէկ մարդու կին եղած է,
ויש לה עדות על מעשיה הטובים שגדלה בנים והכניסה ארחים ירחצה את רגלי הקדשים ותמכה את העשוקים ורדפה כל מעשה טוב׃ | 10 |
ու բարի գործերով վկայուած. եթէ զաւակներ մեծցուցած է, հիւրեր ընդունած, սուրբերուն ոտքերը լուացած, տառապեալներուն նպաստած, ամէն բարի գործի հետամուտ եղած:
אבל האלמנות הצעירות אל תקבל כי בהטות יצרן את לבן מן המשיח חשקות הן להיות לאיש׃ | 11 |
Բայց մերժէ՛ դեռահասակ այրիները. քանի որ երբ պերճանքը հեռացնէ զիրենք Քրիստոսէ, կ՚ուզեն ամուսնանալ
ודינן עליהן כי בגדו באמונתן הראשונה׃ | 12 |
եւ դատապարտութիւն կը կրեն՝՝, որովհետեւ կ՚անարգեն իրենց առաջին հաւատքը:
ועוד בהיותן עצלות למדו לשוטט מבית לבית ולא לבד עצלות כי אף מפטפטות ורדפות אחר חדשות ומדברות את אשר לא יתכן׃ | 13 |
Նաեւ կը սորվին դատարկապորտ ըլլալ՝ շրջելով տունէ տուն. եւ ո՛չ միայն դատարկապորտ, այլ նաեւ շաղակրատ ու հետաքրքրամոլ՝ խօսելով անպատեհ բաներ:
על כן רצוני כי הצעירות תהיינה לאיש ללדת בנים ולהנהיג את בתיהן ולא לתת לאיב תאנה לחרף׃ | 14 |
Ուրեմն կը փափաքիմ որ դեռահասակ կիները ամուսնանան, զաւակներ ծնանին, իրենց տունը կառավարեն՝՝, եւ հեգնելու առիթ չտան հակառակորդին,
כי יש מהן אשר כבר סרו אחרי השטן׃ | 15 |
քանի որ արդէն ոմանք խոտորեցան՝ երթալով Սատանայի ետեւէն:
בן אמונה או בת אמונה שיש להם אלמנות יעזרו אתן ולא תהיינה למשא על הקהל כדי שיוכל להספיק לאלה אשר הנה אלמנות באמת׃ | 16 |
Եթէ հաւատացեալ այր մարդ մը կամ կին մը ունի այրիներ, ի՛նք թող նպաստէ անոնց, որպէսզի եկեղեցին չծանրաբեռնուի ու կարենայ նպաստել իրակա՛ն այրիներուն:
הזקנים המיטיבים לנהל ראוים הם למשנה כבוד וביותר העמלים בדבר ובהוראה׃ | 17 |
Լաւ վերակացու եղող երէցները, մա՛նաւանդ անոնք՝ որոնց աշխատանքն է խօսքը քարոզել եւ սորվեցնել, թող արժանանան կրկնապատիկ պատիւի,
כי הכתוב אמר לא תחסם שור בדישו ועוד נאמר הפעל שוה בשכרו׃ | 18 |
որովհետեւ Գիրքը կ՚ըսէ. «Մի՛ կապեր կալի մէջ աշխատող՝՝ եզին դունչը»: Նաեւ. «Գործաւորը արժանի է իր վարձքին»:
אל תקבל שטנה על הזקן בלתי אם על פי שנים או שלשה עדים׃ | 19 |
Երէցի դէմ ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բայց միայն երկու կամ երեք վկայի առջեւ:
את החטאים תוכיח בפני כל למען ייראו גם האחרים׃ | 20 |
Անոնք որ կը մեղանչեն՝ կշտամբէ՛ բոլորին առջեւ, որպէսզի միւսներն ալ վախնան:
הנני מעיד בך נגד האלהים ואדנינו ישוע המשיח ונגד בחירי המלאכים אשר שמור תשמר את זאת בלי משפט נמהר ולא תעשה דבר במשא פנים׃ | 21 |
Կը վկայեմ Աստուծոյ, Յիսուս Քրիստոսի եւ ընտրեալ հրեշտակներուն առջեւ, որ պահես այս բաները առանց նախընտրանքի, ոչինչ ընելով կողմնակալութեամբ:
אל תהי נמהר בסמיכת ידיך על אדם ולא תשתתף לחטאת אחרים שמר את נפשך בטהרה׃ | 22 |
Աճապարելով ձեռք մի՛ դներ ոեւէ մէկուն վրայ, եւ մի՛ հաղորդակցիր ուրիշներուն մեղքերուն: Դուն քեզ մաքրակենցա՛ղ պահէ:
אל תרבה לשתות עוד מים כי אם קח מעט יין בעבור בטנך ואשר פעמים רבות חלה אתה׃ | 23 |
Այլեւս միայն ջուր մի՛ խմեր, հապա քիչ մըն ալ գինի գործածէ՝ ստամոքսիդ ու յաճախադէպ հիւանդութիւններուդ համար:
יש בני אדם אשר חטאתיהם גלויות ומקדימות לדין ויש מהם אשר הנה הלכות אחריהם׃ | 24 |
Կարգ մը մարդոց մեղքերը առաջուընէ յայտնի են, նախքան իրենց դատաստանը. իսկ ոմանց մեղքերը յետոյ կը յայտնուին՝՝:
וככה גם המעשים הטובים גלוים המה ואשר אינם כן לא יוכלו להסתר׃ | 25 |
Նոյնպէս ալ ոմանց բարի գործերը յայտնի են. իսկ անոնք որ տարբեր են՝ չեն կրնար պահուիլ: