< לוּקָס 12 >
בינתיים הלך וגדל מספר הנוכחים עד שהגיע לאלפים רבים, ומרוב דוחק וצפיפות דרכו אחד על רגלי השני. ישוע פנה תחילה אל תלמידיו ואמר:”היזהרו מצביעותם של הפרושים! הם מעמידים פני צדיקים תמימים בזמן שמעשיהם והתנהגותם מצביעים על היפוכו של דבר. אולם צביעות כזאת אי־אפשר להסתיר לנצח, | 1 |
Այդ միջոցին, երբ բիւրաւոր բազմութիւններ հաւաքուեցան, - ա՛յնքան՝ որ զիրար կը կոխկռտէին, - սկսաւ նախ ըսել իր աշակերտներուն. «Զգուշացէ՛ք՝՝ Փարիսեցիներու խմորէն, որ կեղծաւորութիւնն է:
כי בבוא העת כל מה שמוסתר עכשיו ייגלה, וכל מה שאינו ידוע ייוודע. | 2 |
Որովհետեւ ոչինչ կայ ծածկուած՝ որ պիտի չյայտնուի, ո՛չ ալ գաղտնի՝ որ պիտի չգիտցուի:
לפיכך, כל מה שאמרתם בחשכה יישמע באור היום, וכל מה שלחשתם בין ארבעה קירות ייקרא בקולי קולות מעל גגות הבתים! | 3 |
Ուստի ինչ որ ըսիք խաւարին մէջ՝ պիտի լսուի լոյսի՛ն մէջ, եւ այն որ ականջին խօսեցաք ներքին սենեակներուն մէջ՝ պիտի հրապարակուի տանիքներո՛ւն վրայ»:
”ידידים יקרים, אל תפחדו מאלה הרוצים להרוג אתכם, כי הם יכולים להמית אך ורק את הגוף, בעוד שבנפש אין הם מסוגלים לפגוע. | 4 |
«Բայց ձեզի՝ իմ բարեկամներուս՝ կ՚ըսեմ. “Մի՛ վախնաք անոնցմէ՝ որ կը սպաննեն մարմինը, եւ կարողութիւն չունին անկէ աւելի բան մը ընելու:
היודעים אתם ממי עליכם לפחד? מאלוהים! כי הוא מסוגל להמית ואחר כך להשליך לגיהינום! (Geenna ) | 5 |
Հապա ձեզի ցոյց տամ թէ որմէ՛ պէտք է վախնաք: Վախցէ՛ք անկէ՝ որ սպաննելէ ետք իշխանութիւն ունի գեհենը նետելու: Այո՛, կը յայտարարեմ ձեզի, անկէ՛ վախցէք”: (Geenna )
”מה מחירן של חמש ציפורי דרור, שניים־שלושה שקלים? אף־על־פי־כן אלוהים אינו שוכח אף אחת מהן. | 6 |
Հինգ ճնճղուկ երկու դանգի չե՞ն ծախուիր. սակայն անոնցմէ ո՛չ մէկը մոռցուած է Աստուծոյ առջեւ:
אלוהים יודע אפילו את מספר השערות על ראשכם. לכן אל תפחדו; אתם יקרים לאלוהים יותר מציפורים רבות. | 7 |
Բայց ձեր գլուխին բոլոր մազերն ալ համրուած են. ուրեմն մի՛ վախնաք, որովհետեւ դուք շատ ճնճղուկներէ աւելի կ՚արժէք»:
”אני מבטיח לכם שכל המודה שהוא מאמין בי לפני בני־האדם, גם אני אכבד אותו ואודה בו לפני מלאכי אלוהים. | 8 |
«Կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ դաւանի զիս մարդոց առջեւ, մարդու Որդին ալ պիտի դաւանի զայն Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
אולם מי שמתכחש לי לפני בני־אדם, גם אני אתכחש לו לפני מלאכי אלוהים. | 9 |
Բայց ա՛ն որ ուրանայ զիս մարդոց առջեւ, ի՛նք ալ պիտի ուրացուի Աստուծոյ հրեշտակներուն առջեւ:
ובכל זאת, מי שידבר נגד בן־האדם ייסלח לו, בעוד שאדם המדבר נגד רוח הקודש לא ייסלח לו לעולם. | 10 |
Ո՛վ որ խօսք մը ըսէ մարդու Որդիին դէմ՝ պիտի ներուի անոր, բայց ա՛ն որ հայհոյէ Սուրբ Հոգիին դէմ՝ պիտի չներուի անոր”:
”כאשר יביאו אתכם למשפט בבתי־הכנסת או לפני שליטים וממשלות, אל תדאגו כיצד תגנו על עצמכם וכיצד תעידו, | 11 |
Երբ տանին ձեզ ժողովարաններու, իշխանութիւններու եւ պետութիւններու առջեւ, մի՛ մտահոգուիք թէ ի՛նչպէս կամ ի՛նչ բանով պիտի ջատագովէք դուք ձեզ, կամ ի՛նչ պիտի ըսէք.
כי רוח הקודש יגיד לכם מה לומר בזמן המתאים.“ | 12 |
որովհետեւ Սուրբ Հոգին պիտի սորվեցնէ ձեզի նոյն ժամուն՝ ի՛նչ որ պէտք է խօսիլ»:
איש אחד מהקהל קרא אל ישוע:”רבי, אמור בבקשה לאחי שייתן לי את חלקי בירושת אבינו.“ | 13 |
Բազմութեան մէջէն մէկը ըսաւ անոր. «Վարդապե՛տ, ըսէ՛ եղբօրս՝ որ ինծի հետ բաժնէ մեզի ինկած ժառանգութիւնը»:
אולם ישוע השיב:”מי מינה אותי להיות לכם שופט ובורר? | 14 |
Ան ալ ըսաւ անոր. «Մա՛րդ, ո՞վ նշանակեց զիս իրաւարար կամ բաժնող՝ ձեր վրայ»:
היזהרו מכל חמדנות, כי חיי האדם והאושר אינם תלויים בעושרו ובנכסיו.“ | 15 |
Ապա ըսաւ անոնց. «Ուշադի՛ր եղէք եւ զգուշացէ՛ք ագահութենէ. որովհետեւ մէկուն ստացուածքներուն առատութենէն կախուած չէ իր կեանքը»:
ישוע סיפר להם את המשל הבא:”לעשיר אחד היה שדה פורה שהניב יבול רב. | 16 |
Առակ մըն ալ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Հարուստ մարդու մը արտերը տուին առատ բերքեր,
אסמיו היו מלאים עד אפס מקום, והאיש לא ידע מה לעשות בתבואה הרבה שכבר לא יכול היה לאחסן. | 17 |
եւ ան կը մտածէր ինքնիրեն՝ ըսելով. “Ի՞նչ ընեմ, որովհետեւ տեղ չունիմ՝ ուր բերքերս ժողվեմ”: Եւ ըսաւ.
’אני יודע מה עלי לעשות!‘קרא האיש.’אהרוס את האסמים הקיימים ואבנה לעצמי אסמים גדולים יותר. כך אוכל לאחסן את התבואה הרבה שלי. | 18 |
“Սա՛ պիտի ընեմ. պիտի քանդեմ ամբարներս, պիտի կառուցանեմ աւելի՛ մեծերը, հոն պիտի ժողվեմ իմ բոլոր բերքերս ու բարիքներս,
אחר כך אומר לעצמי: יש לך מספיק כסף לשנים רבות. מעתה ואילך אל תעבוד קשה, כי אם אכול, שתה ותהנה‘. | 19 |
եւ պիտի ըսեմ անձիս. «Ո՛վ իմ անձս, շատ բարիքներ ունիս՝ դիզուած շատ տարիներու համար. հանգչէ՛, կե՛ր, խմէ՛ եւ զուարճացի՛ր»”:
אבל אלוהים אמר לו:’שוטה שכמוך! הלילה תמות, ומה תעשה עם כל מה שאגרת לעצמך?‘ | 20 |
Բայց Աստուած ըսաւ անոր. “Անմի՛տ, այս գիշեր անձդ պիտի պահանջուի քեզմէ. ուստի որո՞ւ պիտի ըլլան այդ պատրաստած բաներդ”:
כך יקרה לכל אדם האוגר לעצמו אוצר על־פני האדמה ולא בשמים.“ | 21 |
Այսպէս է ան՝ որ գանձ կը դիզէ ինքնիրեն համար, բայց չի հարստանար Աստուծոյ մօտ»:
ישוע פנה אל תלמידיו ואמר:”אל תדאגו למה שתאכלו או תלבשו, | 22 |
Եւ ըսաւ իր աշակերտներուն. «Ուստի կը յայտարարեմ ձեզի. “Մի՛ մտահոգուիք ձեր անձին համար՝ թէ ի՛նչ պիտի ուտէք, ո՛չ ալ մարմինին համար՝ թէ ի՛նչ պիտի հագնիք.
כי החיים חשובים הרבה יותר מהאוכל, והגוף חשוב הרבה יותר מהלבוש. | 23 |
որովհետեւ անձը կերակուրէն աւելի է, ու մարմինը՝ հագուստէն:
קחו לדוגמה את העורבים – הם אינם זורעים, אינם קוצרים ואין להם מחסן לאגור את מזונם. אף־על־פי־כן לא חסר להם דבר כי אלוהים מאכיל אותם ודואג להם. ואתם הרי יקרים לאלוהים הרבה יותר מן העופות! | 24 |
Դիտեցէ՛ք ագռաւները, որոնք ո՛չ կը սերմանեն եւ ո՛չ կը հնձեն, որոնք ո՛չ շտեմարաններ ունին, ո՛չ ալ ամբարներ, բայց Աստուած կը կերակրէ զանոնք. դուք ո՜րչափ աւելի կ՚արժէք թռչուններէն:
מלבד זאת, מה תועיל דאגתכם? האם יכולה דאגתכם להוסיף עוד יום לחייכם או עוד סנטימטר לקומתכם? | 25 |
Ձեզմէ ո՞վ կրնայ մտահոգուելով կանգո՛ւն մը աւելցնել հասակին վրայ:
אם דאגתכם אינה מסוגלת לשנות דברים פעוטים כאלה, מה הטעם לדאוג לדברים גדולים יותר? | 26 |
Հապա եթէ չէք կրնար ամենափոքր բանը փոխել, ինչո՞ւ կը մտահոգուիք ուրիշ բաներու համար:
”הביטו בשושנים – הן אינן טוות ואינן אורגות, ואף־על־פי־כן אפילו שלמה המלך בכל תפארתו לא היה לבוש יותר יפה מהן! | 27 |
Դիտեցէ՛ք շուշանները, թէ ի՛նչպէս կ՚աճին: Ո՛չ կ՚աշխատին եւ ո՛չ կը մանեն. բայց կը յայտարարեմ ձեզի թէ Սողոմոն ալ՝ իր ամբողջ փառաւորութեան մէջ՝ չհագուեցաւ անոնցմէ մէկուն պէս:
ואם אלוהים מלביש את פרחי השדה הצומחים היום ונובלים מחר, האם אינכם חושבים שילביש גם אתכם, חסרי אמונה שכמותכם? | 28 |
Ուստի եթէ խոտը, որ այսօր դաշտի մէջ է ու վաղը փուռը պիտի նետուի, Աստուած ա՛յդպէս կը հագուեցնէ, ո՜րչափ աւելի ձե՛զ, թերահաւատնե՛ր:
אל תדאגו למה שתאכלו ותשתו ואל תדאגו שמא לא יספק לכם אלוהים את מה שאתם צריכים. | 29 |
Ա՛լ դուք մի՛ փնտռէք թէ ի՛նչ պիտի ուտէք եւ ի՛նչ պիտի խմէք, ու մի՛ շփոթիք.
בני־אדם שאינם מאמינים באלוהים דואגים יום־יום למה שיאכלו וישתו, אולם אביכם שבשמים יודע בדיוק מה אתם צריכים. | 30 |
որովհետեւ աշխարհի ազգե՛րը կը փնտռեն այդ բոլոր բաները, եւ ձեր Հայրը գիտէ թէ ասոնք պէտք են ձեզի:
דאגו לכל הקשור באלוהים ובמלכותו, והוא יספק לכם יום־יום את כל צרכיכם. | 31 |
Հապա դուք խնդրեցէ՛ք Աստուծոյ թագաւորութիւնը, ու այդ բոլոր բաներն ալ պիտի տրուին ձեզի”»:
”אל תפחד, עדר קטן, כי אביכם שבשמים משתוקק להעניק לכם את מלכותו. | 32 |
«Մի՛ վախնար, պզտի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը բարեհաճեցաւ՝ որ ձեզի տայ թագաւորութիւնը:
מכרו את רכושכם ותנו כסף לנזקקים. מעשה זה יגדיל את אוצרכם בשמים, ואוצר בשמים לעולם לא ייפגם. כן, אוצרכם לעולם לא ידלדל, גנב לא יוכל לגנבו ועש לא יכרסם בו. | 33 |
Ծախեցէ՛ք ձեր ինչքը եւ ողորմութի՛ւն տուէք. չմաշո՛ղ քսակներ պատրաստեցէք ձեզի համար, ու չպակսո՛ղ գանձ մը՝ երկինքը, ուր ո՛չ գողը կը մօտենայ եւ ո՛չ ցեցը կ՚ապականէ:
במקום שבו נמצא אוצרכם שם נמצא גם לבכם ומחשבותיכם. | 34 |
Որովհետեւ ո՛ւր որ է ձեր գանձը, հո՛ն պիտի ըլլայ նաեւ ձեր սիրտը»:
”היו מוכנים לכל מה שיקרה – כשאתם לבושים ובידכם נר דולק – | 35 |
«Ձեր մէջքերը թող գօտեւորուած ըլլան, ու ճրագները՝ վառուած.
כמשרתים המצפים לשובו של אדונם מהחתונה. כשיבוא אדונם וידפוק בדלת, יפתחו לו מיד. | 36 |
եւ դուք նմա՛ն եղէք այն մարդոց, որ կը սպասեն իրենց տիրոջ թէ ե՛րբ պիտի վերադառնայ հարսանիքէն. որպէսզի երբ գայ ու դուռը բախէ՝ իսկոյն բանան անոր:
שמחה גדולה מצפה לאלה שיהיו מוכנים לשובו של האדון, כי הוא בעצמו יושיב אותם ליד השולחן וישרת אותם. | 37 |
Երանի՜ այն ծառաներուն, որ տէրը արթուն պիտի գտնէ՝ երբ գայ: Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ ի՛նք գօտին մէջքը պիտի կապէ, սեղան բազմեցնէ զանոնք, եւ առջեւ անցնելով՝ պիտի սպասարկէ անոնց:
אולי הוא יבוא בלילה, ואולי בבוקר השכם. אך בכל עת שיבוא תהיה שמחה גדולה לכל המשרתים שימצא אותם מוכנים לבואו. | 38 |
Եթէ գիշերուան երկրորդ պահուն գայ, կամ երրորդ պահուն գայ եւ այնպէս գտնէ՝ երանելի՛ են այդ ծառաները:
”אילו ידעו את השעה, היו כולם מתכוננים לבואו, כשם שהיו מתכוננים לבואו של גנב אילו ידעו מתי יבוא. | 39 |
Բայց սա՛ հասկցէք. եթէ տանուտէրը գիտնար թէ գողը ո՛ր ժամուն պիտի գայ, արթուն կը կենար ու թոյլ չէր տար՝ որ ծակէ իր տունը:
גם אתם היו מוכנים תמיד, כי בן־האדם יבוא בשעה בלתי צפויה.“ | 40 |
Ուրեմն դո՛ւք ալ պատրաստ կեցէք, քանի որ մարդու Որդին պիտի գայ այնպիսի ժամու մը՝ որ դուք չէք կարծեր»:
”אדון, “פתח פטרוס בשאלה,”האם מכוון המשל הזה אלינו בלבד או אל כולם?“ | 41 |
Պետրոս ըսաւ անոր. «Տէ՛ր, այդ առակը մեզի՞ կ՚ըսես՝ թէ բոլորին ալ»:
”משל זה מכוון אל כל אדם נאמן ונבון, אשר אדוניו הפקיד בידו את האחריות להשגיח על עבדיו ולדאוג לכלכלתם“, השיב האדון. | 42 |
Տէրը ըսաւ. «Ուրեմն ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որ տէրը պիտի նշանակէ իր ծառաներուն վրայ՝ որպէսզի ատենին տայ անոնց ուտելիքը:
”ברוך תהיה אם בשובי אמצא אותך ממלא את תפקידך בנאמנות. | 43 |
Երանի՜ այդ ծառային, որուն տէրը՝ երբ գայ՝ պիտի գտնէ թէ այդպէս կ՚ընէ:
אנשים נאמנים כאלה אני אפקיד על כל רכושי. | 44 |
Ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի թէ պիտի նշանակէ զայն իր ամբողջ ինչքին վրայ:
”אולם אם אתה רשע ותאמר לעצמך:’אה, האדון לא ישוב כל כך מהר‘, – ותתאכזר ליתר העבדים ותבלה את זמנך במסיבות, בזלילה ובשתייה – | 45 |
Հապա եթէ այդ ծառան ըսէ իր սիրտին մէջ. “Իմ տէրս կ՚ուշացնէ իր գալը”, եւ սկսի ծեծել ծառաներն ու աղախինները, ուտել, խմել եւ արբենալ,
אדונך יופיע בשעה בלתי צפויה, ואז הוא יכה אותך קשות ויקבע את מקומך עם הבלתי־נאמנים. | 46 |
այդ ծառային տէրը պիտի գայ այնպիսի օր մը՝ երբ չի սպասեր, եւ այնպիսի ժամու մը՝ որ չի գիտեր. երկուքի պիտի կտրէ զայն, ու պիտի դնէ անոր բաժինը անհաւատարիմներուն հետ:
הוא גם ייענש בכל חומרת הדין, מאחר שידע את חובתו וסירב למלא אותה. | 47 |
Այն ծառան՝ որ գիտէ իր տիրոջ կամքը եւ չի պատրաստուիր, ո՛չ ալ կը գործէ անոր կամքին համաձայն, շա՛տ պիտի ծեծուի:
”לעומת זאת, אדם שלא ידע את רצון אדוניו ועשה מעשה המחייב עונש, לא ייענש בכל חומרת הדין. מי שקיבל הרבה יידרש ממנו הרבה חזרה, כי אחריותו גדולה משל אחרים. | 48 |
Բայց ա՛ն որ չի գիտեր ու ծեծի արժանի բաներ ընէ, քիչ պիտի ծեծուի: Որո՛ւն որ շատ տրուեցաւ՝ շատ պիտի պահանջուի անկէ, եւ որո՛ւն որ աւելի յանձնուեցաւ՝ ա՛լ աւելի պիտի ուզուի անկէ»:
”באתי להצית אש בעולם, ואני מייחל שמשימתי תושלם. | 49 |
«Ես կրակ ձգելու եկայ երկրի վրայ, եւ ի՞նչ կ՚ուզեմ՝ եթէ արդէն բորբոքած է:
טבילה נוראה מצפה לי, ועד שאעבור אותה אני שרוי במצוקה גדולה. | 50 |
Բայց մկրտութիւնո՛վ մը պիտի մկրտուիմ, եւ ի՜նչպէս կը կսկծիմ՝ մինչեւ որ կատարուի:
אתם חושבים שבאתי להשכין שלום בארץ? טעות בידיכם; באתי לגרום למחלוקת, | 51 |
Կը կարծէք թէ ես եկայ՝ երկրի վրայ խաղաղութի՞ւն տալու: Կ՚ըսեմ ձեզի. “Ո՛չ, հապա՝ բաժանում”:
מעתה ואילך תתפלגנה משפחות; שלושה מבני המשפחה יהיו בעדי ושניים נגדי – או להיפך. | 52 |
Որովհետեւ ասկէ ետք՝ մէ՛կ տան մէջ հինգը բաժնուած պիտի ըլլան իրարմէ. երեքը՝ երկուքէն, ու երկուքը՝ երեքէն:
אב יחלוק על בנו; בן יחלוק על אביו; אם תחלוק על בתה; בת תחלוק על אמה; החמה תחלוק על כלתה; והכלה תחלוק על חמותה.“ | 53 |
Հայրը պիտի բաժնուի որդիէն, ու որդին՝ հօրմէն. մայրը՝ աղջիկէն, եւ աղջիկը՝ մօրմէն. կեսուրը՝ իր հարսէն, ու հարսը՝ իր կեսուրէն»:
ישוע פנה אל ההמון ואמר:”כשאתם רואים עננים עולים מן המערב אתם אומרים:’עומד לרדת גשם‘. ואתם צודקים. | 54 |
Նաեւ ըսաւ բազմութիւններուն. «Երբ տեսնէք ամպ մը՝ արեւմուտքէն ելած, իսկոյն կ՚ըսէք. “Անձրեւ պիտի գայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
כשנושבת רוח דרומית אתם אומרים:’יהיה חמסין‘. ואתם צודקים. | 55 |
Ու երբ հարաւային հովը փչէ, կ՚ըսէք. “Տաք պիտի ըլլայ”, եւ այդպէս կ՚ըլլայ:
צבועים! אתם יודעים לפרש את סימני הטבע בשמים ובארץ, אבל אתם מסרבים להבין את משמעות העת שבה אנו חיים. | 56 |
Կեղծաւորնե՛ր, գիտէ՛ք երկրի ու երկինքի երեսը քննել, հապա ի՞նչպէս չէք քններ այս ժամանակը»:
מדוע אינכם מסוגלים להחליט בעצמכם מה נכון? | 57 |
«Եւ ինչո՞ւ դուք ձեզմէ չէք որոշեր իրաւունքը:
כשאתה פוגש את יריבך בדרך לבית־המשפט, השתדל להשלים איתו וליישב את הסכסוך לפני שתגיעו לשופט, אחרת השופט עלול להשליך אותך לכלא. | 58 |
Երբ ոսոխիդ հետ երթաս իշխանին, ճամբան փութա՛ ազատիլ անկէ, որպէսզի դատաւորին առջեւ չքաշկռտէ քեզ, դատաւորը՝ ոստիկանին չյանձնէ քեզ, ու ոստիկանն ալ բանտը չնետէ:
ואם כך יהיה, לא תצא מהכלא עד שתשלם את מלוא חובתך!“ | 59 |
Կը յայտարարեմ քեզի. “Դուրս պիտի չելլես անկէ, մինչեւ որ վճարես վերջին լուման”»: