< בראשית 21 >

ויהוה פקד את שרה כאשר אמר ויעש יהוה לשרה כאשר דבר 1
Տէրն այցելեց Սառային, ինչպէս ասել էր, եւ կատարեց Սառային տուած իր խոստումը:
ותהר ותלד שרה לאברהם בן לזקניו למועד אשר דבר אתו אלהים 2
Սառան յղիացաւ ու Աբրահամի համար ծեր տարիքում որդի ծնեց ճիշտ այն ժամանակ, ինչպէս Աստուած յայտնել էր Աբրահամին:
ויקרא אברהם את שם בנו הנולד לו אשר ילדה לו שרה--יצחק 3
Աբրահամն իր որդու անունը, որին ծնեց Սառան նրա համար, դրեց Իսահակ:
וימל אברהם את יצחק בנו בן שמנת ימים כאשר צוה אתו אלהים 4
Աբրահամն ութերորդ օրը թլփատեց իր որդի Իսահակին, ինչպէս պատուիրել էր նրան Տէր Աստուած:
ואברהם בן מאת שנה בהולד לו את יצחק בנו 5
Աբրահամը հարիւր տարեկան էր, երբ ունեցաւ իր որդի Իսահակին:
ותאמר שרה--צחק עשה לי אלהים כל השמע יצחק לי 6
Սառան ասաց. «Աստուած ուրախութիւն պարգեւեց ինձ, եւ ով որ լսի այդ մասին, ինձ հետ կ՚ուրախանայ»:
ותאמר מי מלל לאברהם היניקה בנים שרה כי ילדתי בן לזקניו 7
Նա աւելացրեց. «Ո՞վ կ՚ասէր Աբրահամին, թէ Սառան երեխայ կը սնուցանի, քանի որ ծեր հասակում որդի ծնեցի»:
ויגדל הילד ויגמל ויעש אברהם משתה גדול ביום הגמל את יצחק 8
Մանուկն աճեց, նրան կրծքից կտրեցին, եւ Աբրահամն իր որդի Իսահակի կրծքից կտրուելու առթիւ մեծ խնջոյք արեց:
ותרא שרה את בן הגר המצרית אשר ילדה לאברהם--מצחק 9
Երբ Սառան տեսաւ, որ եգիպտուհի Ագարից Աբրահամի ունեցած որդին խաղում է իր որդի Իսահակի հետ, ասաց Աբրահամին.
ותאמר לאברהם גרש האמה הזאת ואת בנה כי לא יירש בן האמה הזאת עם בני עם יצחק 10
«Հեռացրո՛ւ քո աղախնին եւ նրա որդուն, որպէսզի քո աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ հաւասար ժառանգութիւն չստանայ»:
וירע הדבר מאד בעיני אברהם על אודת בנו 11
Իր որդու մասին ասուած այդ խօսքերը ցաւ պատճառեցին Աբրահամին:
ויאמר אלהים אל אברהם אל ירע בעיניך על הנער ועל אמתך--כל אשר תאמר אליך שרה שמע בקלה כי ביצחק יקרא לך זרע 12
Աստուած ասաց Աբրահամին. «Մանկան եւ աղախնի մասին ասուած խօսքերը թող քեզ ցաւ չպատճառեն: Ինչ որ ասի քեզ Սառան, լսի՛ր նրան, որովհետեւ Իսահակի միջոցով ես դու սերունդդ շարունակելու,
וגם את בן האמה לגוי אשימנו כי זרעך הוא 13
բայց քո աղախնի որդու սերունդն էլ ես նշանաւոր կը դարձնեմ, որովհետեւ նա էլ քո սերմից է»:
וישכם אברהם בבקר ויקח לחם וחמת מים ויתן אל הגר שם על שכמה ואת הילד--וישלחה ותלך ותתע במדבר באר שבע 14
Առաւօտեան վեր կացաւ Աբրահամը, առաւ հաց ու մի տիկ ջուր, տուեց Ագարին, մանկանը դրեց նրա շալակին եւ տնից դուրս հանեց: Ագարը թափառում էր անապատում, Երդման ջրհորի մօտ:
ויכלו המים מן החמת ותשלך את הילד תחת אחד השיחם 15
Տիկի ջուրն սպառուեց, մայրը մանկանը դրեց մի եղեւնու տակ
ותלך ותשב לה מנגד הרחק כמטחוי קשת כי אמרה אל אראה במות הילד ותשב מנגד ותשא את קלה ותבך 16
եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով. «Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»: Նա նստել էր նրա դիմաց: Երեխան բարձրաձայն լալիս էր:
וישמע אלהים את קול הנער ויקרא מלאך אלהים אל הגר מן השמים ויאמר לה מה לך הגר אל תיראי כי שמע אלהים אל קול הנער באשר הוא שם 17
Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից: Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր: Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած լսեց քո որդու ձայնը այնտեղից, ուր նա գտնւում է:
קומי שאי את הנער והחזיקי את ידך בו כי לגוי גדול אשימנו 18
Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»:
ויפקח אלהים את עיניה ותרא באר מים ותלך ותמלא את החמת מים ותשק את הנער 19
Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային:
ויהי אלהים את הנער ויגדל וישב במדבר ויהי רבה קשת 20
Եւ Աստուած երեխայի հետ էր. սա աճեց, դարձաւ աղեղնաւոր
וישב במדבר פארן ותקח לו אמו אשה מארץ מצרים 21
եւ բնակուեց Փառանի անապատում: Մայրը նրա համար Եգիպտացիների երկրից կին առաւ:
ויהי בעת ההוא ויאמר אבימלך ופיכל שר צבאו אל אברהם לאמר אלהים עמך בכל אשר אתה עשה 22
Այդ ժամանակներում Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը, խօսելով Աբրահամի հետ, ասացին. «Աստուած քեզ հետ է բոլոր այն գործերում, ինչ դու անում ես:
ועתה השבעה לי באלהים הנה אם תשקר לי ולניני ולנכדי כחסד אשר עשיתי עמך תעשה עמדי ועם הארץ אשר גרתה בה 23
Արդ, Աստծու անունով ինձ երդուի՛ր, որ ո՛չ իմ, ո՛չ իմ զաւակի, ո՛չ իմ անուան դէմ չես մեղանչի, այլ կը վարուես այնպէս արդար, ինչպէս ես վարուեցի քո նկատմամբ, նոյնպէս եւ իմ երկրի նկատմամբ, ուր դու բնակւում ես»:
ויאמר אברהם אנכי אשבע 24
Աբրահամն ասաց. «Երդւում եմ»:
והוכח אברהם את אבימלך על אדות באר המים אשר גזלו עבדי אבימלך 25
Աբրահամն Աբիմելէքին յանդիմանեց այն ջրհորի համար, որ Աբիմելէքի ծառաները խլել էին:
ויאמר אבימלך--לא ידעתי מי עשה את הדבר הזה וגם אתה לא הגדת לי וגם אנכי לא שמעתי--בלתי היום 26
Աբիմելէքն ասաց նրան. «Ես չեմ իմացել, թէ ով է արել այդ բանը, իսկ դու էլ ինձ բան չես ասել: Ես միայն այսօր եմ լսում այդ մասին»:
ויקח אברהם צאן ובקר ויתן לאבימלך ויכרתו שניהם ברית 27
Աբրահամն առաւ արջառներ ու ոչխարներ, տուեց Աբիմելէքին, եւ երկուսն իրար հետ հաշտութիւն կնքեցին:
ויצב אברהם את שבע כבשת הצאן--לבדהן 28
Աբրահամը եօթը որոջ առանձնացրեց:
ויאמר אבימלך אל אברהם מה הנה שבע כבשת האלה אשר הצבת לבדנה 29
Աբիմելէքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ են նշանակում այս եօթը որոջները, որոնց առանձնացրիր»:
ויאמר--כי את שבע כבשת תקח מידי בעבור תהיה לי לעדה כי חפרתי את הבאר הזאת 30
Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր, Նա պատասխանեց. «Այս եօթը որոջները ստացիր ինձնից ի հաւաստումն այն բանի, թէ ես եմ փորել այդ ջրհորը»: Դրա համար էլ այդ վայրը կոչուեց Երդման ջրհոր,
על כן קרא למקום ההוא--באר שבע כי שם נשבעו שניהם 31
որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին:
ויכרתו ברית בבאר שבע ויקם אבימלך ופיכל שר צבאו וישבו אל ארץ פלשתים 32
Աբիմելէքը, նրա սենեկապետ Ոքոզաթն ու նրա զօրքերի սպարապետ Փիքողը այնտեղից վեր կացան ու վերադարձան Փղշտացւոց երկիրը: որովհետեւ նրանք երկուսով միմեանց երդում տուեցին այնտեղ. Երդման ջրհորի մօտ հաշտութիւն կնքեցին:
ויטע אשל בבאר שבע ויקרא שם--בשם יהוה אל עולם 33
Աբրահամը Երդման ջրհորի մօտ ծառ տնկեց, այնտեղ պաշտեց Տիրոջը, նրան կոչեց Աստուած յաւիտենական:
ויגר אברהם בארץ פלשתים ימים רבים 34
Աբրահամը Փղշտացւոց երկրում պանդուխտ մնաց երկար ժամանակ:

< בראשית 21 >