< בראשית 10 >
ואלה תולדת בני נח שם חם ויפת ויולדו להם בנים אחר המבול | 1 |
Սրանք են Նոյի որդիների՝ Սէմի, Քամի, Յաբէթի սերունդները. ջրհեղեղից յետոյ որդիներ ծնուեցին նրանց:
בני יפת--גמר ומגוג ומדי ויון ותבל ומשך ותירס | 2 |
Յաբէթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Յաւանը, Ելիսան, Թոբէլը, Մոսոքը եւ Թիրասը:
ובני גמר--אשכנז וריפת ותגרמה | 3 |
Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը եւ Թորգոման:
ובני יון אלישה ותרשיש כתים ודדנים | 4 |
Յաւանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները:
מאלה נפרדו איי הגוים בארצתם איש ללשנו--למשפחתם בגויהם | 5 |
Սրանցից է, որ բաժանուեցին եւ ծովեզերքում բնակութիւն հաստատեցին ժողովուրդները՝ իւրաքանչիւրն ըստ իր երկրում ունեցած լեզուների եւ տոհմերի:
ובני חם--כוש ומצרים ופוט וכנען | 6 |
Քամի որդիներն են Քուշն ու Մեստրեմը, Փուդն ու Քանանը:
ובני כוש--סבא וחוילה וסבתה ורעמה וסבתכא ובני רעמה שבא ודדן | 7 |
Քուշի որդիներն են Սաբան, Եւիլան, Սաբաթան, Ռեգման եւ Սաբակաթան: Ռեգմայի որդիներն են Սաբան եւ Յուդադանը:
וכוש ילד את נמרד הוא החל להיות גבר בארץ | 8 |
Քուշը ծնեց Նեբրոթին: Նա առաջին հսկան էր երկրի վրայ:
הוא היה גבר ציד לפני יהוה על כן יאמר כנמרד גבור ציד לפני יהוה | 9 |
Նա քաջ որսորդ էր Աստծու առաջ: Դրա համար էլ ասոյթ դարձաւ. «Նեբրոթի պէս քաջ է Տէր Աստծու առաջ»:
ותהי ראשית ממלכתו בבל וארך ואכד וכלנה בארץ שנער | 10 |
Նրա թագաւորութիւնն սկիզբ առաւ Բաբելոնում եւ ընդգրկում էր Որէքը, Աքադն ու Քաղանէն, որոնք գտնւում էին Սենաար երկրում:
מן הארץ ההוא יצא אשור ויבן את נינוה ואת רחבת עיר ואת כלח | 11 |
Նեբրոթն ելաւ այդ երկրից ու գնաց Ասուր, կառուցեց Նինուէն, Ռոբոթ քաղաքը, Քաղանը,
ואת רסן בין נינוה ובין כלח--הוא העיר הגדלה | 12 |
ինչպէս նաեւ Նինուէի ու Քաղանի միջեւ գտնուող Դասեմանը: Սա մեծ քաղաք էր:
ומצרים ילד את לודים ואת ענמים ואת להבים--ואת נפתחים | 13 |
Մեստրեմը սերեց լուդիիմացիներին, սենիիմացիներին, սաղբիիմացիներին, հեփթաղիիմացիներին,
ואת פתרסים ואת כסלחים אשר יצאו משם פלשתים--ואת כפתרים | 14 |
պատրոսոնիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, որոնցից սկիզբ առան փղշտացիներն ու կափթոորիմացիները:
וכנען ילד את צידן בכרו--ואת חת | 15 |
Քանանը ծնունդ տուեց Սիդոնին՝ իր անդրանիկ որդուն, քետացիներին,
ואת היבוסי ואת האמרי ואת הגרגשי | 16 |
յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին,
ואת החוי ואת הערקי ואת הסיני | 17 |
խեւացիներին, արուակացիներին, ամինացիներին,
ואת הארודי ואת הצמרי ואת החמתי ואחר נפצו משפחות הכנעני | 18 |
արադիոնացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին: Դրանից յետոյ սփռուեցին քանանացիների ցեղերը:
ויהי גבול הכנעני מצידן--באכה גררה עד עזה באכה סדמה ועמרה ואדמה וצבים--עד לשע | 19 |
Քանանացիների սահմանները ձգուեցին Սիդոնից մինչեւ Գերարա, որ Գազայի մօտ էր, մինչեւ Սոդոմ եւ Գոմոր, Ադամայից ու Սեբոյիմից մինչեւ Լասա:
אלה בני חם למשפחתם ללשנתם בארצתם בגויהם | 20 |
Ահա սրանք են Քամի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրների ու իրենց տոհմերի:
ולשם ילד גם הוא אבי כל בני עבר--אחי יפת הגדול | 21 |
Յաբէթի երէց եղբայրը՝ Սէմը, որ Եբերի բոլոր որդիների նախահայրն էր, նոյնպէս ծնեց որդիներ:
בני שם עילם ואשור וארפכשד ולוד וארם | 22 |
Սեմի որդիներն են Ելամը, Ասուրը, Արփաքսադը, Լուդն ու Արամը:
ובני ארם--עוץ וחול וגתר ומש | 23 |
Արամի որդիներն են Հուսը, Եմուղը, Գադերն ու Մոսոքը:
וארפכשד ילד את שלח ושלח ילד את עבר | 24 |
Արփաքսադը ծնեց Կայնանին, Կայնանը ծնեց Սաղային, իսկ Սաղան ծնեց Եբերին:
ולעבר ילד שני בנים שם האחד פלג כי בימיו נפלגה הארץ ושם אחיו יקטן | 25 |
Եբերը ծնեց երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, որովհետեւ նրա օրօք ցրուեցին մարդիկ, իսկ եղբօր անունը Յեկտան էր:
ויקטן ילד את אלמודד ואת שלף ואת חצרמות ואת ירח | 26 |
Յեկտանը ծնեց Էլմոդադին, Սալէքին, Ասարմոդին, Յարաքին,
ואת הדורם ואת אוזל ואת דקלה | 27 |
Յոդորամին, Եզէլին, Դեկլային,
ואת עובל ואת אבימאל ואת שבא | 28 |
Գեբաղին, Աբիմէէլին, Սաբէիին,
ואת אופר ואת חוילה ואת יובב כל אלה בני יקטן | 29 |
Ուփիրին, Եւիլային ու Յոբաբին: Սրանք բոլորը Յեկտանի որդիներն են:
ויהי מושבם ממשא באכה ספרה הר הקדם | 30 |
Նրանք բնակութիւն հաստատեցին Մասէից մինչեւ Սոփերա, որ գտնւում էր արեւելեան լերան կողմը:
אלה בני שם למשפחתם ללשנתם בארצתם לגויהם | 31 |
Ահա սրանք են Սէմի որդիներն ըստ իրենց ցեղերի, ըստ իրենց լեզուների, իրենց երկրի ու տոհմերի:
אלה משפחת בני נח לתולדתם בגויהם ומאלה נפרדו הגוים בארץ--אחר המבול | 32 |
Այս է Նոյի որդիների ցեղերի ծննդաբանութիւնն ըստ իրենց տոհմերի: Ջրհեղեղից յետոյ աշխարհով մէկ սփռուած ժողովուրդները սրանցից են առաջացել: