< שמות 39 >
ומן התכלת והארגמן ותולעת השני עשו בגדי שרד לשרת בקדש ויעשו את בגדי הקדש אשר לאהרן כאשר צוה יהוה את משה | 1 |
Պատրաստեց ծիսական զգեստներ, որպէսզի սրբարանում դրանցով պաշտամունք կատարեն: Պատրաստեց նաեւ սրբարանում Ահարոն քահանայի հագնելիք զգեստներն այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ויעש את האפד זהב תכלת וארגמן ותולעת שני--ושש משזר | 2 |
Վակասը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով:
וירקעו את פחי הזהב וקצץ פתילם לעשות בתוך התכלת ובתוך הארגמן ובתוך תולעת השני ובתוך השש--מעשה חשב | 3 |
Ոսկու թերթերը թել-թել կտրում էին, որպէսզի դրանք կապեն կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէնով եւ նրբահիւս բեհեզով: Նկարազարդ վակասի համար պատրաստեցին փոկեր,
כתפת עשו לו חברת--על שני קצוותו (קצותיו) חבר | 4 |
որպէսզի այն ամրացնեն երկու կողմից:
וחשב אפדתו אשר עליו ממנו הוא כמעשהו זהב תכלת וארגמן ותולעת שני ושש משזר--כאשר צוה יהוה את משה | 5 |
Նոյն ձեւով՝ ոսկով եւ կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով պատրաստեցին թիկնոցը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ויעשו את אבני השהם מסבת משבצת זהב מפתחת פתוחי חותם על שמות בני ישראל | 6 |
Ոսկով ժապաւինուած եւ ընդելուզուած զմրուխտէ երկու ակնաքարերի վրայ փորագրեցին Իսրայէլի որդիների անուններն այնպէս, ինչպէս կնիքներն են փորագրում, եւ դրանք ամրացրեցին վակասի վրայ:
וישם אתם על כתפת האפד--אבני זכרון לבני ישראל כאשר צוה יהוה את משה | 7 |
Իսրայէլի որդիների յիշատակի ակնաքարերը ամրացրին վակասի ուսին, ինչպէս որ հրամայել էր Տէրը Մովսէսին:
ויעש את החשן מעשה חשב כמעשה אפד זהב תכלת וארגמן ותולעת שני--ושש משזר | 8 |
Լանջապանակը պատրաստեցին ոսկով, կապոյտ, ծիրանի ու կարմիր կտաւով եւ նրբահիւս բեհեզով, բանուածքով, այնպէս, ինչպէս վակասն էին պատրաստել:
רבוע היה כפול עשו את החשן--זרת ארכו וזרת רחבו כפול | 9 |
Քառակուսի եւ կրկնածալ արեցին լանջապանակը. այն ունէր մի թզաչափ երկարութիւն եւ մի թզաչափ լայնութիւն:
וימלאו בו--ארבעה טורי אבן טור אדם פטדה וברקת--הטור האחד | 10 |
Դրա վրայ կար ակնաքարերի չորս շարք: Առաջին շարքի վրայ կային սարդիոն, տպազիոն եւ զմրուխտ: Դա առաջին շարքն էր:
והטור השני--נפך ספיר ויהלם | 11 |
Երկրորդ շարքը նռնաքար էր, շափիւղայ եւ յասպիս:
והטור השלישי--לשם שבו ואחלמה | 12 |
Երրորդ շարքը սուտակ էր, մեղեսիկ եւ ագատ:
והטור הרביעי--תרשיש שהם וישפה מוסבת משבצת זהב במלאתם | 13 |
Չորրորդ շարքը ոսկեքար էր, եղնգաքար եւ բիւրեղ՝ ոսկով պատուած եւ ընդելուզուած:
והאבנים על שמת בני ישראל הנה שתים עשרה--על שמתם פתוחי חתם איש על שמו לשנים עשר שבט | 14 |
Ակնաքարերն ըստ Իսրայէլի որդիների անունների էին: Նրանց տասներկու անունները գրուած եւ փորագրուած էին ըստ տասներկու ցեղերից իւրաքանչիւրի անունների:
ויעשו על החשן שרשרת גבלת מעשה עבת זהב טהור | 15 |
Լանջապանակի երկու օղակների վրայ ամրացրին մաքուր ոսկուց պատրաստուած հիւսկէն շղթաներ:
ויעשו שתי משבצת זהב ושתי טבעת זהב ויתנו את שתי הטבעת על שני קצות החשן | 16 |
Պատրաստեցին ոսկէ երկու կոճակներ եւ ոսկէ երկու օղակներ. ոսկէ երկու օղակներն ամրացրին լանջապանակի վերին երկու ծայրերին:
ויתנו שתי העבתת הזהב על שתי הטבעת--על קצות החשן | 17 |
Հիւսկէն շղթաները լանջապանակի երկու կողմերից ամրացրին երկու օղակների մէջ, իսկ երկու շղթաների ծայրերը մտցրին երկու անցքերի մէջ: Լանջապանակը դրեցին վակասի ուսերին՝ երեսի կողմից իրար դէմ դիմաց:
ואת שתי קצות שתי העבתת נתנו על שתי המשבצת ויתנם על כתפת האפד אל מול פניו | 18 |
Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ լանջապանակի ներսի կողմից ամրացրին վակասին կցուած մասի երկու ծայրերին: Պատրաստեցին ոսկէ երկու այլ օղակներ եւ դրեցին վակասի երկու ուսերին՝ ներսի կողմից՝ վակասի առջեւի միացման տեղում:
ויעשו שתי טבעת זהב וישימו על שני קצות החשן על שפתו--אשר אל עבר האפד ביתה | 19 |
Լանջապանակի օղակների ու վակասի օղակների միջով կապոյտ ժապաւէն անցկացնելով՝ այդ երկուսը միացրին իրար այնպէս, որ լանջապանակն ու վակասը միմեանցից չառանձնանան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ויעשו שתי טבעת זהב ויתנם על שתי כתפת האפד מלמטה ממול פניו לעמת מחברתו--ממעל לחשב האפד | 20 |
Վակասից բացի ամբողջութեամբ կապոյտ ժապաւէններով հիւսուած կտաւից ներքին պատմուճաններ պատրաստեցին:
וירכסו את החשן מטבעתיו אל טבעת האפד בפתיל תכלת להית על חשב האפד ולא יזח החשן מעל האפד--כאשר צוה יהוה את משה | 21 |
Դրանց օձիքը հիւսածոյ գործուածքի ճիշտ մէջտեղից էր, օձիքի բացուածքը շուրջանակի չքանդուող եզերք ունէր:
ויעש את מעיל האפד מעשה ארג כליל תכלת | 22 |
Դրանց քղանցքներին մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով եւ նրբահիւս բեհեզով նռան ծաղկաբողբոջներ գործեցին:
ופי המעיל בתוכו כפי תחרא שפה לפיו סביב לא יקרע | 23 |
Մաքուր ոսկուց զանգակներ պատրաստեցին եւ զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, դրեցին նռնազարդերի միջեւ:
ויעשו על שולי המעיל רמוני תכלת וארגמן ותולעת שני--משזר | 24 |
Նռնազարդերն ու զանգակները ներքին պատմուճանների քղանցքներին, շուրջանակի, յաջորդում էին միմեանց: Քահանաները պաշտամունք կատարելիս այդ զգեստները պէտք է հագնէին, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ויעשו פעמני זהב טהור ויתנו את הפעמנים בתוך הרמנים על שולי המעיל סביב--בתוך הרמנים | 25 |
Նրանք բեհեզէ հիւսածոյ զգեստներ պատրաստեցին Ահարոնի ու նրա որդիների համար,
פעמן ורמן פעמן ורמן על שולי המעיל סביב לשרת כאשר צוה יהוה את משה | 26 |
ինչպէս նաեւ բեհեզէ ապարօշներ, բեհեզէ խոյր,
ויעשו את הכתנת שש מעשה ארג לאהרן ולבניו | 27 |
բեհեզէ անդրավարտիք:
ואת המצנפת שש ואת פארי המגבעת שש ואת מכנסי הבד שש משזר | 28 |
Նրանց համար պատրաստեցին բեհեզից եւ մանուած կապոյտ, ծիրանի ու կարմիր ժապաւէններով հիւսուած գօտիներ՝ զարդանախշ մի գործ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ואת האבנט שש משזר ותכלת וארגמן ותולעת שני--מעשה רקם כאשר צוה יהוה את משה | 29 |
Սուրբ պսակի թիթեղը պատրաստեցին մաքուր ոսկուց եւ դրա վրայ փորագրեցին «Սրբութիւն Տեառն»:
ויעשו את ציץ נזר הקדש זהב טהור ויכתבו עליו מכתב פתוחי חותם--קדש ליהוה | 30 |
Այն կապեցին կապոյտ մի ժապաւէնով, որպէսզի վերեւի կողմից ամրացնեն խոյրի վրայ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին:
ויתנו עליו פתיל תכלת לתת על המצנפת מלמעלה כאשר צוה יהוה את משה | 31 |
Աւարտուեց վկայութեան խորանի ամբողջ գործը: Իսրայէլի որդիներն արեցին ամէն ինչ. ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին, այդպէս էլ արեցին: Նուէրներից աւելացած ոսկին նրանք վերածեցին սպասքի, որոնցով Տիրոջ առաջ պաշտամունք են կատարում:
ותכל--כל עבדת משכן אהל מועד ויעשו בני ישראל--ככל אשר צוה יהוה את משה כן עשו | 32 |
Մովսէսի մօտ, խորան բերեցին զգեստները, վրանի ծածկն ու դրա բոլոր մասերը, դրա ճարմանդները, փայտերը, միջաձողերը, դրա մոյթերը, վերջինիս խարիսխները,
ויביאו את המשכן אל משה את האהל ואת כל כליו קרסיו קרשיו בריחו ועמדיו ואדניו | 33 |
խոյերի կարմիր ներկուած, մշակուած եւ անմշակ մորթիները, կապոյտ վարագոյրները,
ואת מכסה עורת האילם המאדמים ואת מכסה ערת התחשים ואת פרכת המסך | 34 |
կտակարանների տապանակը ծածկող վարագոյրը,
את ארון העדת ואת בדיו ואת הכפרת | 35 |
լծակները, կափարիչը, առաջաւորութեան սեղանն ու դրա ամբողջ սպասքը, առաջաւորութեան հացը,
את השלחן את כל כליו ואת לחם הפנים | 36 |
սուրբ աշտանակն ու դրա ճրագամանները, կանթեղներն ու դրա բոլոր մասերը, լուսաւորութեան ձէթը,
את המנרה הטהרה את נרתיה נרת המערכה--ואת כל כליה ואת שמן המאור | 37 |
ոսկէ սեղանը, օծութեան իւղը, խնկերի համեմունքները,
ואת מזבח הזהב ואת שמן המשחה ואת קטרת הסמים ואת מסך פתח האהל | 38 |
վրանի դռան վարագոյրը, վրանը,
את מזבח הנחשת ואת מכבר הנחשת אשר לו את בדיו ואת כל כליו את הכיר ואת כנו | 39 |
պղնձէ զոհասեղանը, դրա լծակներն ու ամբողջ սպասքը, աւազանն ու դրա պատուանդանը, բակի առագաստը, դրա սիւներն ու խարիսխները,
את קלעי החצר את עמדיה ואת אדניה ואת המסך לשער החצר את מיתריו ויתדתיה ואת כל כלי עבדת המשכן--לאהל מועד | 40 |
վրանի դռան եւ բակի դռան վարագոյրները, պարաններն ու ցցերը, վկայութեան խորանի ամբողջ սպասքը,
את בגדי השרד לשרת בקדש את בגדי הקדש לאהרן הכהן ואת בגדי בניו לכהן | 41 |
սրբարանում պաշտամունք կատարելու սրբազան զգեստները, Ահարոն քահանայի սրբազան զգեստներն ու նրա որդիների քահանայութեան համար նախատեսուած զգեստները:
ככל אשר צוה יהוה את משה כן עשו בני ישראל את כל העבדה | 42 |
Ինչ Տէրը պատուիրել էր Մովսէսին, Իսրայէլի որդիներն այդ ամէնը կատարեցին:
וירא משה את כל המלאכה והנה עשו אתה--כאשר צוה יהוה כן עשו ויברך אתם משה | 43 |
Մովսէսը տեսաւ բոլոր գործերը, որ նրանք կատարել էին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին: Նրանք ճիշտ նոյն ձեւով էին կատարել: Եւ Մովսէսն օրհնեց նրանց: