< John 7 >

1 After these things Jesus walked in Galilee, for he would not walk in Judaea, because the Jews sought to slay him.
Դրանից յետոյ Յիսուս շրջում էր Գալիլիայում, քանի որ չէր կամենում Հրէաստանում շրջել, որովհետեւ հրեայ առաջնորդները ուզում էին սպանել նրան:
2 And the Jewish feast of tabernacles drew near.
Հրեաների Տաղաւարահարաց տօնը մօտ էր:
3 And the brothers of Jesus said to him: Leave here, and go into Judaea; that thy disciples may see the works thou doest.
Եւ նրա եղբայրներն ասացին նրան. «Այստեղից անցիր գնա՛ Հրէաստան, որպէսզի քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ դու անում ես.
4 For there is no one who doeth any thing in secret, while he wisheth to become public. If thou doest these things, show thyself to the world.
որովհետեւ չկայ մէկը, որ թաքուն գործի եւ դեռ ուզենայ իրեն համարձակ ներկայացնել. եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր քեզ աշխարհին».
5 For even his brothers did not believe in Jesus.
քանի որ եղբայրներն իսկ դեռեւս չէին հաւատացել նրան:
6 Jesus said to them: My time hath not yet come: but your time is always ready.
Յիսուս նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեր ժամանակը միշտ պատրաստ է:
7 The world cannot hate you, but me it hateth; because I testify of it, that its deeds are evil.
Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետեւ ես վկայում եմ աշխարհի մասին, թէ մարդկանց գործերը չար են:
8 Go ye up to the feast; I do not go up to this feast now, because my time is not yet completed.
Դուք գնացէ՛ք այդ տօնին, ես այդ տօնին չեմ գնում, որովհետեւ իմ ժամանակը դեռ չի լրացել»:
9 These things he said, and remained still in Galilee.
Երբ այս ասաց, ինքը մնաց այնտեղ, Գալիլիայում:
10 But when his brothers had gone up to the feast, then he also went up, not openly, but as it were secretly.
Երբ նրա եղբայրները գնացին, ապա ինքն էլ գնաց տօնին, բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն:
11 And the Jews sought for him at the feast; and they said, Where is he?
Իսկ հրեաները նրան փնտռում էին այդ տօնի ժամանակ եւ ասում էին՝ ո՞ւր է նա:
12 And there was much altercation among the people respecting him; for some said, He is a good man; while others said, No, but he deceiveth the people.
Եւ ժողովրդի բազմութեան մէջ նրա մասին քրթմնջիւն կար. ոմանք ասում էին՝ լաւն է, ուրիշներ ասում էին՝ չէ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է:
13 Yet no one spoke openly of him, from fear of the Jews.
Եւ հրեայ առաջնորդների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խօսում:
14 And in the midst of the days of the feast, Jesus went into the temple, and taught.
Տօնակատարութեան կէսին Յիսուս տաճար ելաւ եւ ուսուցանում էր:
15 And the Jews wondered, and said: How knoweth this man literature, having not been educated?
Հրեաները զարմանում էին ու ասում. «Սա ինչպէ՞ս գիտէ Գրուածքները, քանի որ բնաւ չի սովորել»:
16 Jesus answered and said: My doctrine is not from me, but from him that sent me.
Յիսուս նրանց պատասխան տուեց ու ասաց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց:
17 He that wisheth to do his pleasure, will understand my doctrine, whether it is from God, or whether I speak from my own pleasure.
Եթէ մէկը ուզում է նրա կամքը կատարել, կ՚իմանայ այս ուսուցման մասին, թէ Աստծո՞ւց է արդեօք, թէ՞ ես ինքս ինձնից եմ խօսում:
18 He that speaketh according to the pleasure of his own mind, seeketh glory for himself: but he who seeketh the glory of him that sent him, is veracious, and evil is not in his heart.
Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան չկայ:
19 Did not Moses give you the law? Yet no one of you observeth the law.
Օրէնքը ձեզ Մովսէսը չտուե՞ց, բայց ձեզնից ոչ ոք Օրէնքը չի կատարում:
20 Why do ye seek to kill me? The multitude answered and said: Thou hast a demon: who seeketh to kill thee?
Ինչո՞ւ էք ուզում ինձ սպանել»: Ժողովուրդը պատասխան տուեց ու ասաց. «Քո մէջ դեւ կայ, ո՞վ է ուզում քեզ սպանել»:
21 Jesus replied, and said to them: I have wrought one work, and ye all wonder.
Յիսուս պատասխան տուեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, եւ ամէնքդ զարմացել էք:
22 Because Moses gave you circumcision, (not that it was from Moses, but it was from the fathers, ) ye circumcise a child on the sabbath.
Մովսէսը դրա համար ձեզ տուեց թլփատութիւնը (թէեւ այդ ոչ թէ Մովսէսից էր, այլ՝ հայրերից):
23 And if a child is circumcised on the sabbath day, that the law of Moses may not be violated, do ye murmur at me, because I have made a man entirely sound on the sabbath day?
Եւ շաբաթ օրով մարդ էք թլփատում: Իսկ արդ, եթէ մարդը շաբաթ օրով թլփատւում է, որպէսզի Մովսէսի Օրէնքը չխախտուի, իմ վրա՞յ էք բարկացած, որ շաբաթ օրով մի ամբողջ մարդ բժշկեցի:
24 Judge not, with a respect for persons; but judge ye a righteous judgment.
Աչքներիդ երեւացածի պէս մի՛ դատէք, այլ ուղի՛ղ դատաստան արէք»:
25 And some from Jerusalem said: Is not this he, whom they seek to kill?
Երուսաղէմացիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում էին սպանել:
26 And lo, he discourseth publicly, and they say nothing to him. Do our Elders know, that he really is the Messiah?
Իսկ ահաւասիկ բացայայտօրէն խօսում է, եւ դրան բան չեն ասում. գուցէ արդարեւ իշխանաւորներն էլ ճանաչեցին, թէ սա՛ է Քրիստոսը:
27 Yet we know this man, whence he is; the Messiah, when he shall come, no one knoweth whence he is.
Բայց մենք սրան գիտենք, թէ որտեղից է. իսկ Քրիստոս երբ որ գայ, ոչ ոք չի գիտենայ, թէ որտեղից է»:
28 And Jesus, while teaching in the temple, raised his voice and said: Ye both know me, and ye know from whence I am. And I did not come of my own accord; but he that sent me is true. Him ye know not;
Յիսուս աղաղակեց տաճարի մէջ, ուսուցանում էր եւ ասում. «Ե՛ւ ինձ գիտէք, ե՛ւ գիտէք որտեղից եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չգիտէք:
29 but I know him; because I am from him, and he sent me.
Ես գիտեմ նրան, որովհետեւ նրանից իսկ եմ, եւ նա՛ ուղարկեց ինձ»:
30 And they sought to apprehend him; but no one laid hands on him, because his hour was not yet come.
Ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել:
31 And many of the multitude believed on him, and said: When the Messiah cometh, will he work greater signs than these which this man doeth?
Սակայն բազմութեան միջից շատերը հաւատացին նրան եւ ասում էին. «Երբ Քրիստոսը գայ, միթէ աւելի՞ նշաններ պիտի անի, քան սա է անում»:
32 And the Pharisees heard the multitude say these things of him: and they and the chief priests sent constables to take him.
Եւ փարիսեցիները նրա մասին ժողովրդի մէջ եղած քրթմնջիւնները լսեցին. եւ քահանայապետներն ու փարիսեցիները սպասաւորներ ուղարկեցին, որպէսզի բռնեն նրան:
33 And Jesus said: A little while longer I am with you, and then I go to him that sent me.
Յիսուս ասաց. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ եմ եւ ապա գնում եմ նրա մօտ, ով ինձ ուղարկեց:
34 And ye will seek me, and will not find me; and where I am, ye cannot come.
Ինձ կը փնտռէք եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
35 The Jews said among themselves: Whither is he about to go, that we cannot find him? Will he go to some region of the Gentiles, and teach the profane?
Հրեայ առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնայ, որ մենք դրան չգտնենք. միթէ հեթանոսների մէջ ցրուած հրեաների՞ մօտ պիտի գնայ եւ հեթանոսների՞ն պիտի ուսուցանի:
36 What means this speech he uttered: Ye will seek me, and will not find me; and where I am, ye cannot come?
Ի՞նչ է այն խօսքը, որ նա ասաց՝ կը փնտռէք ինձ եւ չէք գտնի, եւ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ»:
37 And on the great day, which was the last of the feast, Jesus stood and cried, and said: If any man thirst, let him come to me and drink.
Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի:
38 Whoever believeth in me, as the scriptures have said, Out of his belly shall flow rivers of living waters.
Ով ինձ հաւատում է, - ինչպէս Գիրքն է ասում, - նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»:
39 (This he said of the Spirit, which they who believe in him were to receive: for the Spirit had not yet been given, because Jesus was not yet glorified.)
Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր:
40 And many of the multitude who heard his discourses, said: Certainly, he is a prophet.
Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին՝ սա՛ է ճշմարիտ մարգարէն.
41 Others said: He is the Messiah. Others said: Doth Messiah come from Galilee?
ուրիշներն ասում էին՝ սա՛ է Քրիստոսը. իսկ դեռ ուրիշներ ասում էին՝ միթէ Քրիստոս Գալիլիայի՞ց է գալու.
42 Doth not the scriptures say, That Messiah cometh of the seed of David, and from Bethlehem the town of David?
չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր:
43 And there was a division among the multitude respecting him.
Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ:
44 And there were some of them who wished to apprehend him. But no one laid hands on him.
Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց:
45 And the constables came to the chief priests and Pharisees; and the priests said to them: Why have ye not brought him?
Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»:
46 The constables say to them: Never did a man speak, as this man speaketh.
Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»:
47 The Pharisees said to them: Are ye also deceived?
Փարիսեցիները ասացին. «Միթէ դո՞ւք էլ էք մոլորուել:
48 Have any of the chiefs, or of the Pharisees, believed in him?
Միթէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատա՞ց նրան,
49 But this people, who know not the law, are accursed.
բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»:
50 One of them: Nicodemus, he who came to Jesus by night, said to them:
Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց.
51 Doth our law condemn a man, unless it first hear him, and know what he hath done?
«Միթէ մեր օրէնքը դատապարտո՞ւմ է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»:
52 They answered, and said to him: Art thou also from Galilee? Search, and see, that no prophet ariseth from Galilee.
Նրան պատասխանեցին ու ասացին. «Միթէ դո՞ւ էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:
53 So they went every one to his own house.
Ապա ամէն ոք իր տունը գնաց:

< John 7 >