< Luke 13 >

1 Now there were some present at the same time who told him about the Galileans, whose blood Pilate had mixed with their sacrifices.
Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ:
2 And he answered and said to them, "Do you think that these Galileans were worse sinners than all the other Galileans, because they suffered these things?
Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները:
3 I tell you, no, but unless you repent, you will all perish in the same way.
Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք:
4 Or those eighteen, on whom the tower in Siloam fell, and killed them; do you think that they were worse offenders than all the others who dwell in Jerusalem?
Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ:
5 I tell you, no, but, unless you repent, you will all perish in the same way."
Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»:
6 He spoke this parable. "A certain man had a fig tree planted in his vineyard, and he came seeking fruit on it, and found none.
Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտռելու ու չգտաւ:
7 He said to the vine dresser, 'Look, these three years I have come looking for fruit on this fig tree, and found none. Cut it down. Why does it waste the soil?'
Այգեգործին ասաց. «Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտռելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողն զբաղեցնում»:
8 He answered, 'Lord, leave it alone this year also, until I dig around it, and fertilize it.
Այգեգործը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր իմ, նրան այս տարի էլ թո՛ղ, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ.
9 And if it bears fruit next time, [fine]; but if not, you can cut it down.'"
գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կը կտրես այդ»:
10 He was teaching in one of the synagogues on the Sabbath day.
Եւ մի շաբաթ օր Յիսուս մի ժողովարանում ուսուցանում էր:
11 And look, a woman who had a spirit of infirmity eighteen years, and she was bent over, and could in no way straighten herself up.
Եւ ահա այնտեղ կար մի կին, որին չար դեւը տասնութ տարի բռնած էր պահում. եւ կուչ էր եկած ու ամենեւին վեր նայել չէր կարողանում:
12 When Jesus saw her, he called her, and said to her, "Woman, you are freed from your infirmity."
Եւ Յիսուս նրան տեսնելով՝ կանչեց իր մօտ եւ ասաց. «Ո՛վ կին, բժշկուած ես քո հիւանդութիւնից»:
13 He laid his hands on her, and immediately she stood up straight, and glorified God.
Եւ ձեռքը դրեց նրա վրայ, ու նոյն ժամին հիւանդը ուղղուեց եւ Աստծուն փառք էր տալիս:
14 The ruler of the synagogue, being indignant because Jesus had healed on the Sabbath, said to the crowd, "There are six days when work should be done Therefore come on those days and be healed, and not on the Sabbath day."
Ժողովրդապետը բարկացաւ, թէ ինչո՛ւ Յիսուս շաբաթ օրով բուժեց. եւ ասաց ժողովրդին. «Վեց օր կայ, երբ արժան է գործել, ա՛յդ օրերին եկէք բուժուեցէք եւ ոչ թէ շաբաթ օրը»:
15 Therefore the Lord answered him, "You hypocrites. Does not each one of you free his ox or his donkey from the stall on the Sabbath, and lead him away to water?
Տէրը նրան պատասխանեց եւ ասաց. «Կեղծաւորնե՛ր, ձեզնից իւրաքանչիւր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի՞ արձակում եւ չի՞ տանում ջուր տալու:
16 Ought not this woman, being a daughter of Abraham, whom Satan had bound, look, eighteen years, be freed from this bondage on the Sabbath day?"
Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի է, ինչ կապել էր, - արժանի չէ՞ր միթէ շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»:
17 As he said these things, all his adversaries were disappointed, and all the crowd rejoiced for all the glorious things that were done by him.
Եւ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակում էին նրան. իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառաւոր գործերի համար, որ կատարւում էին Յիսուսի կողմից:
18 Then he said, "What is the Kingdom of God like? And to what can I compare it?
Եւ ասաց. «Ինչի՞ նման է Աստծու արքայութիւնը, եւ ինչի՞ նմանեցնեմ այն:
19 It is like a grain of mustard seed, which a man took, and put in his own garden. It grew, and became a tree, and the birds of the sky lodged in its branches."
Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց եւ նետեց իր պարտէզը: Սա աճեց եւ ծառ եղաւ, եւ երկնքի թռչունները ապրում էին նրա ճիւղերի վրայ»:
20 And again he said, "To what can I compare the Kingdom of God?
Եւ դարձեալ ասաց. «Ինչի՞ նմանեցնեմ Աստծու արքայութիւնը.
21 It is like yeast, which a woman took and hid in three measures of flour, until it was all leavened."
նման է այն խմորին, որ մի կին, վերցնելով, խառնեց երեք գրիւ ալիւրի մէջ, մինչեւ որ ամբողջը խմորուեց»:
22 He went on his way through cities and villages, teaching, and traveling on to Jerusalem.
Եւ Յիսուս շրջում էր քաղաքներով ու գիւղերով եւ ուսուցանում էր: Երբ ճանապարհ էր ընկել դէպի Երուսաղէմ,
23 One said to him, "Lord, are they few who are saved?" He said to them,
մէկը նրան ասաց. «Տէ՛ր, սակաւաթի՞ւ են նրանք, որ փրկուելու են»:
24 "Strive to enter in by the narrow door, for many, I tell you, will seek to enter in, and will not be able.
Եւ նա նրանց ասաց. «Ջանացէ՛ք մտնել նեղ դռնով. ասում եմ ձեզ, որ շատերը կ՚ուզենան մտնել, բայց չեն կարողանայ:
25 When once the master of the house has risen up, and has shut the door, and you begin to stand outside, and to knock at the door, saying, 'Lord, open to us.' then he will answer and tell you, 'I do not know you or where you come from.'
Այն բանից յետոյ, երբ տանտէրը մտնի եւ դուռը փակի, դուք, դրսում կանգնած, կը սկսէք դուռը բախել եւ ասել. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց մեզ համար». իսկ նա պատասխանելով կ՚ասի ձեզ. «Չգիտեմ, թէ որտեղից էք»:
26 Then you will begin to say, 'We ate and drank in your presence, and you taught in our streets.'
Այն ժամանակ կը սկսէք ասել. «Մենք քո առաջ կերանք եւ խմեցինք, եւ դու հրապարակներում ուսուցանեցիր»:
27 But he will reply, 'I do not know where you come from. Depart from me, all you workers of iniquity.'
Եւ տանտէրը կ՚ասի. «Ասում եմ՝ ձեզ չգիտեմ, թէ որտեղից էք. հեռացէ՛ք ինձնից դուք՝ բոլոր անիրաւ մշակներդ»:
28 There will be weeping and grinding of teeth, when you see Abraham, Isaac, Jacob, and all the prophets, in the Kingdom of God, and yourselves being thrown outside.
Այնտեղ կը լինի լաց եւ ատամների կրճտում, երբ տեսնէք Աբրահամին, Իսահակին, Յակոբին եւ բոլոր մարգարէներին Աստծու արքայութեան մէջ, իսկ ձեզ՝ դուրս հանուած:
29 They will come from the east, west, north, and south, and will sit down in the Kingdom of God.
Եւ կը գան մարդիկ արեւելքից եւ արեւմուտքից, հիւսիսից եւ հարաւից ու կը բազմեն Աստծու արքայութեան մէջ:
30 And look, there are some who are last who will be first, and there are some who are first who will be last."
Եւ ահա վերջիններ կան, որ առաջին կը լինեն, եւ առաջիններ՝ որ կը լինեն վերջին»:
31 In that same hour some Pharisees came, saying to him, "Get out of here, and go away, for Herod wants to kill you."
Նոյն օրը մի քանի փարիսեցիներ մօտեցան եւ ասացին նրան. «Վե՛ր կաց, գնա՛ այստեղից, որովհետեւ Հերովդէսն ուզում է քեզ սպանել»:
32 And he said to them, "Go and tell that fox, 'Look, I cast out demons and perform cures today and tomorrow, and the third day I complete my mission.
Եւ Յիսուս նրանց ասաց. «Գնացէք ասացէ՛ք այն աղուէսին, թէ ահա դեւեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր եւ վաղը, իսկ երրորդ օրը գործս կ՚աւարտեմ:
33 Nevertheless I must go on my way today and tomorrow and the next day, for it cannot be that a prophet perish outside of Jerusalem.'
Բայց պէտք է այսօր, վաղը եւ միւս օրը գնալ. որովհետեւ մարգարէն պէտք չէ, որ Երուսաղէմից դուրս կորստեան մատնուի»:
34 "Jerusalem, Jerusalem, that kills the prophets, and stones those who are sent to her. How often I wanted to gather your children together, like a hen gathers her own brood under her wings, and you refused.
«Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար:
35 Look, your house is abandoned to you. And I tell you, you will not see me until you say, 'Blessed is he who comes in the name of the Lord.'"
Ահա ձեր տունը ձեզ պիտի թողնուի աւերակ. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ չասէք՝ «Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով»:

< Luke 13 >