< Exodus 23 >
1 "You shall not spread a false report. Do not join your hand with the wicked to be an unjust witness.
«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին: Յանձն մի՛ առ յօգուտ անիրաւի անիրաւ վկայ լինել:
2 You shall not follow a crowd to do evil; neither shall you testify in court to side with a multitude to pervert justice;
Մեծամասնութեանը հետեւելով՝ չար գործերի յետեւից մի՛ ընկիր: Բազմութեանը մի՛ խառնուիր՝ անիրաւութիւն գործելու համար նրան ենթարկուելով,
3 neither shall you favor a poor man in his cause.
եւ դատի տակ ընկածին յանիրաւի մի՛ խղճա դատաստանի ժամանակ:
4 "If you meet your enemy's ox or his donkey going astray, you shall surely bring it back to him again.
Եթէ հանդիպես քո թշնամու մոլորուած եզան կամ էշին, դրան կը դարձնես ու կը հասցնես իր տիրոջը:
5 If you see the donkey of him who hates you fallen down under his burden, do not leave him, you shall surely help him with it.
Եթէ տեսնես, որ մէկի գրաստը բեռան ծանրութեան տակ ընկել է, նրա կողքից անտարբեր մի՛ անցիր, այլ նրան օգնելով բարձրացրո՛ւ այն:
6 "You shall not deny justice to your poor people in their lawsuits.
Մի՛ շեղիր դատի ընթացքը, եթէ նոյնիսկ դատուողը քո ծանօթն է:
7 "Keep far from a false charge, and do not kill the innocent and righteous: for I will not justify the wicked.
Հեռու կը մնաս ամէն տեսակ անիրաւ գործերից: Մահուան չդատապարտես անպարտին ու արդարին: Մեղաւորին կաշառուելով չարդարացնես:
8 "You shall take no bribe, for a bribe blinds the eyes of those who have sight and perverts the words of the righteous.
Կաշառք չվերցնես, որովհետեւ կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը եւ աւերում արդար գործերը:
9 "You shall not oppress a foreigner, for you know the heart of a foreigner, seeing you were foreigners in the land of Egypt.
Պանդուխտին մի՛ ճնշիր. դուք գիտէք պանդուխտ մարդկանց վիճակը, որովհետեւ դուք եւս պանդուխտ էիք Եգիպտացիների երկրում»:
10 "For six years you shall sow your land, and shall gather in its increase,
«Վեց տարի կը մշակես քո հողը եւ կը հաւաքես դրա բերքը:
11 but the seventh year you shall let it rest and lie fallow, that the poor of your people may eat; and what they leave the animal of the field shall eat. In like manner you shall deal with your vineyard and with your olive grove.
Եօթներորդ տարում չես մշակի այն եւ կը թողնես, որ հանգստանայ: Քո ցեղի աղքատները թող ուտեն ինքնաբոյս բերքը, իսկ դրանից աւելացածները թող ուտեն վայրի գազանները: Այդպէս կը վարուես քո այգու եւ քո ձիթաստանի հետ:
12 "Six days you shall do your work, and on the seventh day you shall rest, that your ox and your donkey may have rest, and the son of your handmaid, and the alien may be refreshed.
Վեց օր կ՚աշխատես, իսկ եօթներորդ օրը կը թողնես, որ հանգստանան քո եզն ու էշը, հանգստանան նաեւ քո աղախնու եւ օտարականի որդիները:
13 "Be careful to do all things that I have said to you; and do not invoke the name of other gods, neither let them be heard out of your mouth.
Ինչ որ ասացի ձեզ, կը կատարէք: Օտար աստուածներ մի՛ պաշտէք, նրանց անունները ձեր բերանից չլսուեն»:
14 "You shall observe a feast to me three times a year.
«Տարուայ մէջ երեք անգամ ինձ համար տօն կը կատարէք:
15 You shall observe the feast of unleavened bread. Seven days you shall eat unleavened bread, as I commanded you, at the time appointed in the month Abib (for in it you came out from Egypt), and no one shall appear before me empty.
Բաղարջակերաց տօնը կը պահէք: Նոր բերքի ամսին եօթը օր բաղարջ հաց կ՚ուտէք, ինչպէս պատուիրել եմ ձեզ, որովհետեւ դուք ա՛յդ ժամանակ ելաք Եգիպտացիների երկրից: Իմ առաջ դատարկաձեռն չերեւաս:
16 And the feast of harvest, the first fruits of your labors, which you sow in the field: and the feast of harvest, at the end of the year, when you gather in your labors out of the field.
Ինչ էլ որ ցանած լինես քո հանդում, կը կատարես ամառուայ քո առաջին բերքը քաղելու տօնը: Տօն կը կատարես նաեւ տարուայ վերջում, երբ հանդից հաւաքած կը լինես քո բերքը:
17 Three times in the year all your males shall appear before the Lord GOD.
Քո ժողովրդի բոլոր արու զաւակները տարուայ մէջ երեք անգամ պէտք է ներկայանան տէր Աստծուն:
18 "You shall not offer the blood of my sacrifice with leavened bread, neither shall the fat of my feast remain all night until the morning.
Քո արած զոհաբերութեան արիւնը թթխմորով հացի վրայ չթափես, եւ իմ տօնին արուած զոհաբերութեան ճարպը մինչեւ առաւօտ չպահես:
19 The first of the first fruits of your ground you shall bring into the house of the LORD your God. "You shall not boil a kid in its mother's milk.
Քո առաջին բերքի արդիւնքը կը բերես քո տէր Աստծու տունը: Գառը իր մօր կաթի մէջ չեփես»:
20 "Look, I send an angel before you, to keep you by the way, and to bring you into the place which I have prepared.
«Եւ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քեզ մօտ, որպէսզի նա քո առաջից գնալով՝ քեզ պահպանի ճանապարհին ու տանի այն երկիրը, որ պատրաստեցի քեզ համար:
21 Pay attention to him, and listen to his voice. Do not provoke him, for he will not pardon your disobedience, for my name is in him.
Զգո՛յշ եղիր անձիդ նկատմամբ, լսի՛ր ու հնազանդուի՛ր նրան, որպէսզի նա չխորշի քեզնից, որովհետեւ նա իմ անունով է գործելու:
22 But if you indeed listen to his voice, and do all that I speak, then I will be an enemy to your enemies, and an adversary to your adversaries.
Եթէ ուշադիր լսես իմ խօսքը եւ կատարես այն ամէնը, ինչ ասել եմ քեզ, ես կը լինեմ քո թշնամիների թշնամին եւ կը դառնամ քո հակառակորդների հակառակորդը,
23 For my angel shall go before you, and bring you in to the Amorite, and the Hethite, and the Perizzite, and the Canaanite, and the Girgashite, and the Hivite, and the Jebusite; and I will cut them off.
որովհետեւ իմ հրեշտակը քեզ առաջնորդ կը լինի, քեզ կը տանի ամորհացիների, քետացիների, փերեզացիների, քանանացիների, գերգեսացիների, խեւացիների ու յեբուսացիների մօտ, որոնց ես կոտորելու եմ:
24 You shall not bow down to their gods, nor serve them, nor follow their practices, but you shall utterly overthrow them and demolish their pillars.
Չերկրպագես նրանց աստուածներին, չպաշտես նրանց եւ չկատարես այն, ինչ նրանք են կատարում, այլ քարուքա՛նդ արա դրանք եւ ջարդիր փշրի՛ր նրանց յուշարձանները:
25 You shall serve the LORD your God, and I will bless your bread and your water, and I will take sickness away from your midst.
Պաշտի՛ր քո տէր Աստծուն, եւ ես կ՚օրհնեմ քո հացն ու ջուրը եւ ձեզնից կը վանեմ հիւանդութիւնները:
26 No one will miscarry or be barren in your land. I will fulfill the number of your days.
Քո երկրում անսեռունակ տղամարդ եւ ամուլ կին չեն լինելու: Ես աւելացնելու եմ քո կեանքի տարիները:
27 I will send my terror before you, and will confuse all the people to whom you come, and I will make all your enemies turn their backs to you.
Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ դա առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը ոտք պիտի դնես: Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ:
28 I will send the hornet before you, which will drive out the Hivite, the Canaanite, and the Hethite, from before you.
Քո առաջից իշամեղուներ պիտի ուղարկեմ, որ քեզնից հեռու քշեն ամորհացիներին, խեւացիներին, քանանացիներին ու քետացիներին:
29 I will not drive them out from before you in one year, lest the land become desolate, and the animals of the field multiply against you.
Մի տարուայ ընթացքում չէ, որ պիտի հեռացնեմ նրանց քեզնից, որպէսզի երկիրը անապատի չվերածուի, եւ քո շրջակայքում չբազմանան երկրի գազանները:
30 Little by little I will drive them out from before you, until you have increased and inherit the land.
Կամաց-կամաց պիտի հեռացնեմ դրանց քեզնից, մինչեւ որ բազմանաս ու ժառանգես երկիրը:
31 I will set your border from the Red Sea even to the sea of the Philistines, and from the wilderness to the River; for I will deliver the inhabitants of the land into your hand, and you shall drive them out before you.
Քո երկրի տարածքը սահմանելու եմ Կարմիր ծովից մինչեւ Փղշտացիների ծովը եւ անապատից մինչեւ Եփրատ մեծ գետը: Ձեր ձեռքը պիտի յանձնեմ այդ երկրի բնակիչներին ու նրանց հեռու պիտի քշեմ քեզնից:
32 You shall make no covenant with them, nor with their gods.
Դու նրանց ու նրանց չաստուածների հետ ուխտ չդնես:
33 They shall not dwell in your land, lest they make you sin against me, for if you serve their gods, it will surely be a snare to you."
Նրանք քո երկրում չպիտի բնակուեն, որպէսզի իմ նկատմամբ յանցանքի չմղեն քեզ, որովհետեւ, եթէ ծառայես նրանց չաստուածներին, նրանք գայթակղութիւն կը լինեն քեզ համար»: