< Exodus 32 >

1 And the people see that Moses is delaying to come down from the mountain, and the people assemble against Aaron, and say to him, “Rise, make gods for us, who go before us, for this Moses—the man who brought us up out of the land of Egypt—we have not known what has happened to him.”
Ժողովուրդը տեսնելով, որ Մովսէսն ուշացաւ լեռից իջնելու, հաւաքուեց Ահարոնի մօտ ու ասաց նրան. «Դե՛հ, մեզ առաջնորդող աստուածներ ստեղծի՛ր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ եղաւ այն մարդը՝ Մովսէսը, որ մեզ Եգիպտոսից դուրս բերեց»:
2 And Aaron says to them, “Break off the rings of gold which [are] in the ears of your wives, your sons, and your daughters, and bring [them] to me”;
Ահարոնն ասաց նրանց. «Ձեր կանանց, ձեր տղաների ու աղջիկների ականջներից հանեցէ՛ք ոսկէ գինդերը եւ բերէ՛ք ինձ»:
3 and all the people break off the rings of gold which [are] in their ears, and bring [them] to Aaron,
Բոլորը իրենց ականջներից հանեցին ոսկէ գինդերը եւ բերեցին տուեցին Ահարոնին:
4 and he receives [it] from their hand, and fashions it with an engraving tool, and makes it [into] a molten calf, and they say, “These [are] your gods, O Israel, who brought you up out of the land of Egypt!”
Ահարոնը դրանք առնելով նրանցից՝ կաղապարի մէջ ձուլեց եւ կերտեց ձուլածոյ մի հորթ: Նրանք ասացին. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»:
5 And Aaron sees, and builds an altar before it, and Aaron calls, and says, “A festival to YHWH—tomorrow”;
Երբ Ահարոնն այդ տեսաւ, կուռքի առաջ զոհասեղան շինեց: Ահարոնը յայտարարեց. «Վաղը Տիրոջ տօնն է»:
6 and they rise early on the next day, and cause burnt-offerings to ascend, and bring peace-offerings near; and the people sit down to eat and to drink, and rise up to play.
Առաւօտեան վեր կենալով՝ նա ողջակէզներ արեց եւ փրկութեան զոհեր մատուցեց: Ժողովուրդը նստեց, որ կերուխում անի, ապա վեր կացաւ, որ պարի:
7 And YHWH says to Moses, “Go, descend, for your people whom you have brought up out of the land of Egypt have done corruptly,
Տէրը Մովսէսին ասաց. «Շո՛ւտ արա, գնա իջի՛ր այստեղից, որովհետեւ անօրինութիւն է կատարում քո ժողովուրդը, որին դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:
8 they have quickly turned aside from the way that I have commanded them; they have made a molten calf for themselves, and bow themselves to it, and sacrifice to it, and say, These [are] your gods, O Israel, who brought you up out of the land of Egypt!”
Նրանք շատ շուտ շեղուեցին այն ճանապարհից, որ ցոյց տուեցիր նրանց: Նրանք ձուլածոյ հորթ են կերտել, երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. «Սա՛ է քո աստուածը, Իսրայէ՛լ, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից»:
9 And YHWH says to Moses, “I have seen this people, and behold, it [is] a stiff-necked people;
Տէրն ասաց Մովսէսին. «Ես տեսնում եմ, որ այս ժողովուրդը կամակոր է:
10 and now, leave Me alone, and My anger burns against them, and I consume them, and I make you become a great nation.”
Արդ, թո՛յլ տուր ինձ, որ նրանց վրայ թափեմ իմ զայրոյթը՝ կոտորեմ նրանց, իսկ քեզ մեծ ազգ դարձնեմ»:
11 And Moses appeases the face of his God YHWH and says, “Why, O YHWH, does Your anger burn against Your people, whom You have brought forth out of the land of Egypt with great power and with a strong hand?
Մովսէսն աղաչեց իր տէր Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր, ինչո՞ւ ես այդպէս խիստ զայրանում քո ժողովրդի վրայ, որին քո մեծ զօրութեամբ ու հզօր բազկով դուրս բերեցիր Եգիպտացիների երկրից:
12 Why do the Egyptians speak, saying, He brought them out in calamity to slay them among mountains, and to consume them from off the face of the ground? Turn back from the heat of Your anger, and relent from this calamity against Your people.
Այնպէս չլինի, որ եգիպտացիներն ասեն. «Չար մտադրութեամբ դուրս բերեց նրանց, որպէսզի լեռների վրայ կոտորի, երկրի երեսից վերացնի նրանց»: Մեղմացրո՛ւ քո զայրոյթը, հրաժարուի՛ր քո ժողովրդին չարիք պատճառելուց:
13 Be mindful of Abraham, of Isaac, and of Israel, Your servants, to whom You have sworn by Yourself, and to whom You speak: I multiply your seed as stars of the heavens, and all this land, as I have said, I give to your seed, and they have inherited [it] for all time”;
Յիշի՛ր քո ծառաներ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որոնց անձովդ երդուեցիր, խօսեցիր նրանց հետ՝ ասելով. «Երկնքի աստղերի չափ պիտի բազմացնեմ ձեր սերունդը»: Եւ այն երկիրը, որ խոստացար տալ նրանց զաւակներին, նրանք յաւիտեան պիտի տիրանան դրան»:
14 and YHWH relents from the evil which He has spoken of doing to His people.
Եւ Տէրը հրաժարուեց պատճառել այն չարիքները, որոնցով սպառնում էր պատժել ժողովրդին:
15 And Moses turns, and goes down from the mountain, and the two tablets of the Testimony [are] in his hand, tablets written on both their sides; they [are] written on this [side] and on that [side];
Մովսէսը վերադարձաւ եւ իջաւ լեռից: Նրա ձեռքին էին վկայութեան երկու տախտակները: Քարէ տախտակների երկու երեսին՝ այս ու այն կողմից գրուած էր:
16 and the tablets are the work of God, and the writing is the writing of God, engraved on the tablets.
Տախտակներն Աստծու գործն էին, իսկ տախտակների վրայ գրուած գիրը Աստծու արձանագրած գիրն էր:
17 And Joshua hears the voice of the people in their shouting and says to Moses, “A noise of battle in the camp!”
Յեսուն, լսելով աղաղակող ժողովրդի ձայնը, Մովսէսին ասաց. «Բանակատեղիից պատերազմի ձայն է գալիս»:
18 And he says, “It is not the voice of the crying of might, nor is it the voice of the crying of weakness—I am hearing a voice of singing.”
Մովսէսն ասաց. «Դա ո՛չ յաղթանակած կտրիճների ճիչ է, ո՛չ էլ պարտուած զօրքի աղաղակ: Գինուց ընդարմացած մարդկանց ձայնն է, որ լսում եմ ես»:
19 And it comes to pass, when he has drawn near to the camp, that he sees the calf, and the dancing, and the anger of Moses burns, and he casts the tablets out of his hands, and breaks them below the mountain;
Երբ Մովսէսը մօտեցաւ բանակատեղիին եւ տեսաւ հորթն ու պարողներին, խիստ զայրացաւ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու ջարդուփշուր արեց դրանք լերան ստորոտին:
20 and he takes the calf which they have made, and burns [it] with fire, and grinds [it] until [it is] small, and scatters [it] on the face of the waters, and causes the sons of Israel to drink.
Վերցնելով նրանց կերտած հորթը՝ Մովսէսը կրակը նետեց այն, ապա մանրեց, փոշու վերածեց, փոշին խառնեց ջրի մէջ ու տուեց ժողովրդին, որ խմի:
21 And Moses says to Aaron, “What has this people done to you, that you have brought in a great sin on it?”
Մովսէսն ասաց Ահարոնին. «Ի՞նչ է արել քեզ այս ժողովուրդը, որ նրան այդպիսի մեծ մեղքերի մղեցիր»:
22 And Aaron says, “Do not let the anger of my lord burn; you have known the people, that it [is beset] with evil;
Ահարոնն ասաց Մովսէսին. «Մի՛ զայրացիր, տէ՛ր իմ, որովհետեւ դու ինքդ էլ գիտես, որ քո ժողովուրդը չարամէտ է:
23 and they say to me, Make gods for us, who go before us, for this Moses—the man who brought us up out of the land of Egypt—we have not known what has happened to him;
Նրանք ասացին. «Մեզ համար առաջնորդող աստուածներ ստեղծիր, որովհետեւ չգիտենք, թէ ինչ պատահեց այն մարդուն՝ Մովսէսին, որը Եգիպտոսից դուրս բերեց մեզ»:
24 and I say to them, Whoever has gold, let them break [it] off, and they give [it] to me, and I cast it into the fire, and this calf comes out.”
Ես նրանց ասացի. «Եթէ որեւէ մէկը ոսկի ունի, նրանից հանեցէ՛ք դա եւ բերէ՛ք»: Նրանք ինձ տուեցին ոսկին, ես այն նետեցի կրակը, եւ ահա ստացուեց այս հորթը»:
25 And Moses sees the people, that it [is] unbridled, for Aaron has made it unbridled for contempt among its withstanders,
Մովսէսը տեսաւ, որ ժողովուրդը պատուիրանազանց է եղել, որովհետեւ Ահարոնը նրանց յանցագործութեան էր մղել ի չարախնդութիւն իրենց թշնամիների:
26 and Moses stands in the gate of the camp and says, “Who [is] for YHWH? [Come] to me!” And all the sons of Levi are gathered to him;
Մովսէսը, կանգնելով բանակատեղիի մուտքի մօտ, ասաց. «Ով Տիրոջն է պատկանում, ինձ մօտենայ»: Նրա շուրջը հաւաքուեցին Ղեւիի բոլոր որդիները:
27 and he says to them, “Thus said YHWH, God of Israel: Each put his sword by his thigh, pass over and turn back from gate to gate through the camp, and each slay his brother, and each his friend, and each his relation.”
Մովսէսը նրանց ասաց. «Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. «Իւրաքանչիւրը իր սուրը թող կապի իր ազդրին: Բանակատեղիի մի մուտքից միւսը գնացէք-եկէք, եւ ձեզնից իւրաքանչիւրը թող սպանի իր եղբօրը, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջը, իւրաքանչիւրը՝ իր մերձաւորին»:
28 And the sons of Levi do according to the word of Moses, and there falls of the people on that day about three thousand men,
Ղեւիի որդիներն արեցին այնպէս, ինչպէս ասել էր Մովսէսը: Այդ օրը ժողովրդի միջից շուրջ երեք հազար մարդ կոտորուեց:
29 and Moses says, “Consecrate your hand to YHWH today, for a man [is] against his son, and against his brother, so as to bring a blessing on you today.”
Մովսէսն ասաց նրանց. «Այսօր իւրաքանչիւրդ ձեր ձեռքով ծառայեցիք Տիրոջը. մէկն սպանեց իր որդուն, միւսն՝ իր եղբօրը, որի համար այսօր ձեզ վրայ կ՚իջնի Տիրոջ օրհնութիւնը»:
30 And it comes to pass, on the next day, that Moses says to the people, “You have sinned a great sin, and now I go up to YHWH, perhaps I can atone for your sin.”
Յաջորդ օրը Մովսէսն ասաց ժողովրդին. «Դուք մեծ մեղք էք գործել, բայց ես հիմա կը բարձրանամ Աստծու մօտ, որպէսզի ձեր մեղքերի համար քաւութիւն խնդրեմ նրանից»:
31 And Moses turns back to YHWH and says, “Ah, now this people has sinned a great sin, that they make a god of gold for themselves;
Մովսէսը վերադարձաւ Տիրոջ մօտ ու ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, այդ ժողովուրդը մեծ մեղք է գործել, որովհետեւ իր համար ոսկէ աստուածներ է կերտել: Արդ, եթէ ներելու ես իրենց մեղքերը, ների՛ր,
32 and now, if You take away their sin—and if not—please blot me out of Your scroll which You have written.”
իսկ եթէ չես ներելու, ուրեմն իմ անունը ջնջի՛ր քո մատեանից, ուր գրել ես ինձ»:
33 And YHWH says to Moses, “Whoever has sinned against Me—I blot him out of My scroll;
Տէրն ասաց Մովսէսին. «Ես իմ մատեանից կը ջնջեմ նրան, ով մեղանչել է իմ դէմ:
34 and now, go, lead the people wherever I have spoken to you of; behold, My Messenger goes before you, and in the day of my charging—then I have charged their sin on them.”
Բայց հիմա գնա՛, իջի՛ր եւ այդ ժողովրդին առաջնորդի՛ր այն վայրը, որի մասին ասել եմ քեզ: Իմ հրեշտակը կը գնայ քո առաջից: Այն օրը, սակայն, երբ պիտի այցելեմ ձեզ, նրանց մեղքերը իրենց վրայ պիտի դնեմ»:
35 And YHWH plagues the people because they made the calf which Aaron made.
Եւ Տէրը ժողովրդին պատուհասեց այն հորթի համար, որ կերտել էր Ահարոնը:

< Exodus 32 >