< Genesis 34 >
1 And Dinah the daughter of Leah, whom she had born unto Jacob, went out to look about among the daughters of the land.
Լիայի՝ Յակոբի համար ծնած դուստրը՝ Դինան, ելաւ այդ կողմի աղջիկներին տեսնելու:
2 And Shechem the son of Chamor the Hivite, the prince of the country, saw her; and he took her, and lay with her, and did her violence.
Նրան տեսաւ քոռեցի Եմորի որդի Սիւքեմը, որը երկրի իշխանն էր, առեւանգեց նրան, պառկեց նրա հետ եւ պղծեց նրան:
3 And his soul clave unto Dinah the daughter of Jacob, and he loved the maiden, and spoke kindly unto the maiden.
Սիւքեմը, ամբողջ հոգով կապուելով Յակոբի դուստր Դինայի հետ, սիրեց աղջկան եւ քաղցրութեամբ խօսեց նրա հետ:
4 And Shechem spoke unto Chamor his father, saying, Get me this girl for wife.
Սիւքեմը, դիմելով իր հայր Եմորին, ասաց. «Այս աղջկան ինձ համար կնութեան ա՛ռ»:
5 And Jacob heard that he had defiled Dinah his daughter; but his sons were with his cattle in the field: and Jacob held his peace until they were come.
Յակոբն իմացաւ, որ Եմորի որդին պղծել է իր դուստր Դինային: Այդ ժամանակ իր որդիները դաշտում՝ անասունների մօտ էին: Յակոբը լուռ մնաց մինչեւ նրանց գալը:
6 And Chamor the father of Shechem went out unto to Jacob to speak with him.
Սիւքեմի հայր Եմորը գնաց Յակոբի մօտ՝ հետը խօսելու:
7 And the sons of Jacob came from the field when they heard it, and the men were grieved, and it excited their anger greatly; because he had wrought a disgraceful thing in Israel to lie with the daughter of Jacob, and this ought not to be done.
Դաշտից եկան նաեւ Յակոբի որդիները: Երբ տղամարդիկ իմացան կատարուածի մասին, զայրացան: Նրանք շատ տխրեցին, որովհետեւ Սիւքեմը, Յակոբի դստեր ծոցը մտնելով, մեծ նախատինք էր հասցրել Իսրայէլին: Դա չպէտք է լինէր:
8 And Chamor spoke with them, saying, The soul of Shechem my son longeth for your daughter; give her, I pray you, unto him for wife.
Եմորը նրանց դիմելով՝ ասաց. «Իմ որդի Սիւքեմը ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը: Արդ, աղջկան տուէ՛ք նրան կնութեան եւ խնամութիւն արէ՛ք մեզ հետ.
9 And intermarry with us; your daughters ye shall give unto us, and our daughters ye may take unto yourselves.
ձեր դուստրերին տուէ՛ք մեզ եւ մեր դուստրերին առէ՛ք ձեր որդիներին:
10 And with us shall ye dwell; and the land shall be open before you; dwell and trade ye therein, and acquire possessions therein.
Բնակուեցէ՛ք մեզ հետ: Մեր ընդարձակ երկիրը փռուած է ձեր առաջ, բնակուեցէ՛ք այնտեղ, վաստակեցէ՛ք եւ կալուածքներ ձեռք բերէք դրա մէջ»:
11 And Shechem said unto her father and unto her brother, Let me but find grace in your eyes, and whatever ye may say unto me, I will give.
Սիւքեմն ասաց նրա հօրն ու եղբայրներին. «Թող շնորհ գտնեմ ձեր առաջ: Ինչ էլ պահանջէք, կը տանք:
12 Ask of me ever so much dowry and gift, and I will give, just as ye may say unto me; but give me the maiden for wife.
Ինչքան ուզէք, աւելացրէ՛ք պարգեւագինը եւ օժիտը, որքան էլ ասէք, կը տամ, միայն թէ այդ աղջկան տուէ՛ք ինձ կնութեան»:
13 And the sons of Jacob answered Shechem and Chamor his father with cunning, and spoke; because he had defiled Dinah their sister.
Յակոբի որդիները խորամանկութեամբ պատասխանեցին Սիւքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սիւքեմը պղծել էր իրենց քոյր Դինային:
14 And they said unto them, We cannot do this thing, to give our sister to one that is uncircumcised; for that would be a reproach unto us.
Լիայի որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ասացին. «Չենք կարող անել այդ բանը՝ մեր քրոջը տալ անթլփատ մի մարդու, որովհետեւ դա մեզ համար նախատինք կը լինի:
15 But on this condition will we consent unto you; if ye will become as we are, that every male of you be circumcised:
Մենք կը համակերպուենք ձեզ հետ եւ կը բնակուենք ձեր երկրում միայն այն դէպքում, եթէ դուք նմանուէք մեզ՝ թլփատուեն ձեր բոլոր արու զաւակները:
16 Then will we give our daughters unto you, and we will take your daughters unto us; and we will dwell with you, and we will become one people.
Միայն այն ժամանակ մեր դուստրերին կը տանք ձեզ եւ ձեր դուստրերից մեզ կին կ՚առնենք:
17 But if ye will not hearken unto us, to be circumcised, then will we take our daughter, and go our way.
Մենք կը բնակուենք ձեզ հետ եւ կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ: Իսկ եթէ չլսէք մեզ՝ չթլփատուէք, մեր դուստրերին կ՚առնենք ու կը հեռանանք»:
18 And their words were pleasing in the eyes of Chamor, and in the eyes of Shechem, the son of Chamor.
Եմորին ու Եմորի որդի Սիւքեմին հաճելի թուացին այս խօսքերը:
19 And the young man deferred not to do the thing, because he had delight in Jacob's daughter; and he was the most honored of all the house of his father.
Երիտասարդը չյապաղեց անել այդ բանը, որովհետեւ շատ էր սիրում Յակոբի դստերը: Նա իր հօր ընտանիքի անդամների մէջ ամենից աւելի յարգանք էր վայելում:
20 And Chamor and Shechem his son came unto the gate of their city, and spoke with the men of their city, saying,
Եմորն ու իր որդի Սիւքեմը եկան իրենց քաղաքի դարպասի մօտ եւ, դիմելով իրենց քաղաքի տղամարդկանց, ասացին նրանց.
21 These men are peaceably inclined with us; therefore let them dwell in the land, and trade therein; and the land, behold, it is large enough on all sides before them; their daughters we will take unto us for wives, and our daughters we will give unto them.
«Այդ մարդիկ հաշտ ու խաղաղ են մեզ հետ: Արդ, թող բնակուեն այս երկրում եւ վաստակ ձեռք բերեն այստեղ, որովհետեւ այս ընդարձակ երկիրը փռուած է նրանց առաջ: Նրանց դուստրերին մեզ կին առնենք եւ մեր դուստրերին տանք նրանց:
22 Only with this condition will the men consent unto us to dwell with us, to become one people, if every male among us be circumcised, as they are circumcised.
Այդ մարդիկ մեզ նման լինելով՝ կը բնակուեն մեզ հետ, եւ մենք կը լինենք իբրեւ մէկ ժողովուրդ միայն այն պայմանով, որ մեր բոլոր զաւակները թլփատուեն, ինչպէս որ իրենք են թլփատուած:
23 Their cattle and their substance and every beast of theirs will they not be ours? only let us consent unto them, that they may dwell with us.
Միթէ այդ ձեւով նրանց ունեցուածքը, նրանց անասունը եւ նրանց չորքոտանին մերը չե՞ն լինի: Եթէ նրանց այդ պայմանն ընդունենք, նրանք կը բնակուեն մեզ հետ»:
24 And unto Chamor and unto Shechem his son hearkened all that went out of the gate of his city; and all the males were circumcised, all that went out of the gate of his city.
Եմորի ու նրա որդի Սիւքեմի հետ համաձայնեցին բոլոր նրանք, ովքեր անցնում էին իրենց քաղաքի դարպասով, եւ թլփատուեցին բոլոր տղամարդիկ, ովքեր անցնում էին այդ քաղաքի դարպասով:
25 And it came to pass on the third day, when they were sore, that two of the sons of Jacob, Simeon and Levi, Dinah's brothers, took each his sword, and came upon the city unresisted and slew all the males.
Երրորդ օրը, երբ դեռ նրանք ցաւերի մէջ էին, Յակոբի երկու որդիները՝ Դինայի եղբայրներ Շմաւոնն ու Ղեւին, ամէն մէկն առնելով իր սուրը, կազմ ու պատրաստ մտան քաղաքն ու կոտորեցին բոլոր արուներին:
26 And they slew Chamor and Shechem his son with the edge of the sword; and they took Dinah out of Shechem's house, and went out.
Նրանք սրի քաշեցին նաեւ Եմորին ու նրա որդի Սիւքեմին, իսկ Սիւքեմի տնից առան Դինային ու գնացին:
27 The sons of Jacob came upon the slain, and spoiled the city, because they had defiled their sister.
Յակոբի միւս որդիները յարձակուեցին վիրաւորների վրայ եւ կողոպտեցին այն քաղաքը, ուր պղծել էին իրենց քոյր Դինային:
28 They took their sheep and their oxen, and their asses, and that which was in the city, and that which was in the field.
Նրանք վերցրին քաղաքում եւ դաշտում գտնուող նրանց արջառն ու ոչխարը, նրանց էշերը,
29 And all their wealth, and all their little ones, and their wives they took captive, and spoiled; and all that was in the house.
գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, աւար առան նրանց ամբողջ գոյքը: նրանք յափշտակեցին ե՛ւ քաղաքում, ե՛ւ տներում եղած ամէն ինչ:
30 And Jacob said unto Simeon and Levi, Ye have troubled me, to cause me to be hated among the inhabitants of the land, among the Canaanites and the Perizzites: and as I am but few in number, they may gather themselves together against me, and slay me; and I would be destroyed, I and my house.
Այն ժամանակ Յակոբն ասաց Շմաւոնին ու Ղեւիին. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին անխիղճ մարդ պիտի թուամ: Մենք սակաւաթիւ ենք: Եթէ նրանք հաւաքուեն, ինձ վրայ յարձակուեն ու հարուածեն ինձ, ապա կ՚ոչնչանամ ե՛ւ ես, ե՛ւ իմ տոհմը»:
31 And they said, Should he deal with our sister as with a harlot?
Նրանք պատասխանեցին. «Հապա ինչպէ՞ս է, որ նրանք իբրեւ բոզ լլկեցին մեր քրոջը»: