< Genesis 22 >

1 And it came to pass after these things, that God did prove Abraham, and said unto him: 'Abraham'; and he said: 'Here am I.'
Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»:
2 And He said: 'Take now thy son, thine only son, whom thou lovest, even Isaac, and get thee into the land of Moriah; and offer him there for a burnt-offering upon one of the mountains which I will tell thee of.'
Աստուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»:
3 And Abraham rose early in the morning, and saddled his ass, and took two of his young men with him, and Isaac his son; and he cleaved the wood for the burnt-offering, and rose up, and went unto the place of which God had told him.
Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան:
4 On the third day Abraham lifted up his eyes, and saw the place afar off.
Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը:
5 And Abraham said unto his young men: 'Abide ye here with the ass, and I and the lad will go yonder; and we will worship, and come back to you.'
Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»:
6 And Abraham took the wood of the burnt-offering, and laid it upon Isaac his son; and he took in his hand the fire and the knife; and they went both of them together.
Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին:
7 And Isaac spoke unto Abraham his father, and said: 'My father.' And he said: 'Here am I, my son.' And he said: 'Behold the fire and the wood; but where is the lamb for a burnt-offering?'
Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»:
8 And Abraham said: 'God will provide Himself the lamb for a burnt-offering, my son.' So they went both of them together.
Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջակիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Նրանք երկուսով գնացին
9 And they came to the place which God had told him of; and Abraham built the altar there, and laid the wood in order, and bound Isaac his son, and laid him on the altar, upon the wood.
եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ:
10 And Abraham stretched forth his hand, and took the knife to slay his son.
Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն:
11 And the angel of the LORD called unto him out of heaven, and said: 'Abraham, Abraham.' And he said: 'Here am I.'
Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»:
12 And he said: 'Lay not thy hand upon the lad, neither do thou any thing unto him; for now I know that thou art a God-fearing man, seeing thou hast not withheld thy son, thine only son, from Me.'
Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»:
13 And Abraham lifted up his eyes, and looked, and behold behind him a ram caught in the thicket by his horns. And Abraham went and took the ram, and offered him up for a burnt-offering in the stead of his son.
Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն:
14 And Abraham called the name of that place Adonai-jireh; as it is said to this day: 'In the mount where the LORD is seen.'
Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»:
15 And the angel of the LORD called unto Abraham a second time out of heaven,
Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին.
16 and said: 'By Myself have I sworn, saith the LORD, because thou hast done this thing, and hast not withheld thy son, thine only son,
«Անձովս եմ երդւում, - ասում է Տէրը, - քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն,
17 that in blessing I will bless thee, and in multiplying I will multiply thy seed as the stars of the heaven, and as the sand which is upon the seashore; and thy seed shall possess the gate of his enemies;
անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին,
18 and in thy seed shall all the nations of the earth be blessed; because thou hast hearkened to My voice.'
քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:
19 So Abraham returned unto his young men, and they rose up and went together to Beer-sheba; and Abraham dwelt at Beer-sheba.
Աբրահամը վերադարձաւ իր ծառաների մօտ: Նրանք միասին ելան գնացին դէպի Երդման ջրհորը, եւ Աբրահամը բնակուեց Երդման ջրհորի մօտ:
20 And it came to pass after these things, that it was told Abraham, saying: 'Behold, Milcah, she also hath borne children unto thy brother Nahor:
Այս դէպքերից յետոյ Աբրահամին յայտնեցին, որ ահա Մեղքան եւս քո եղբայր Նաքորի համար ծնել է որդիներ՝
21 Uz his first-born, and Buz his brother, and Kemuel the father of Aram;
անդրանիկ որդի Ովքին, նրա եղբայր Բաւին, ասորիների նախահայր Կամուէլին,
22 and Chesed, and Hazo, and Pildash, and Jidlaph, and Bethuel.'
Քասադին, Ազաւին, Փալդասին, Յետդափին եւ Բաթուէլին:
23 And Bethuel begot Rebekah; these eight did Milcah bear to Nahor, Abraham's brother.
Եւ Բաթուէլը ծնել է Ռեբեկային: Սրանք են այն ութ որդիները, որոնց ծնեց Մեղքան Աբրահամի եղբայր Նաքորի համար:
24 And his concubine, whose name was Reumah, she also bore Tebah, and Gaham, and Tahash, and Maacah.
Նրա հարճը, որի անունը Ռեէմա էր, նա էլ ծնեց Տաբեկին, Դաամին, Տոքոսին եւ Մոքային:

< Genesis 22 >