< 1 Corinthians 13 >

1 Though I speake with the tongues of men and Angels, and haue not loue, I am as sounding brasse, or a tinkling cymbal.
Եթէ խօսիմ մարդոց եւ հրեշտակներուն լեզուները՝ բայց սէր չունենամ, ես հնչող պղինձի պէս կ՚ըլլամ, կամ ղօղանջող ծնծղայի պէս:
2 And though I had the gift of prophecie, and knewe all secrets and all knowledge, yea, if I had all faith, so that I could remooue mountaines and had not loue, I were nothing.
Ու եթէ ունենամ մարգարէութեան պարգեւը, հասկնամ բոլոր խորհուրդները եւ ամբողջ գիտութիւնը, ու եթէ ունենամ ամբողջ հաւատքը՝ որ կարենամ լեռներ տեղափոխել, բայց սէր չունենամ, ես ոչինչ եմ:
3 And though I feede the poore with all my goods, and though I giue my body, that I be burned, and haue not loue, it profiteth me nothing.
Եւ եթէ սնուցանեմ աղքատները՝ իմ ամբողջ ինչքովս, ու մարմինս այրուելու ընծայեմ, բայց սէր չունենամ, ես օգուտ մը չեմ ունենար:
4 Loue suffreth long: it is bountifull: loue enuieth not: loue doeth not boast it selfe: it is not puffed vp:
Սէրը համբերատար է, քաղցր է. սէրը չի նախանձիր. սէրը չի գոռոզանար, չի հպարտանար.
5 It doeth no vncomely thing: it seeketh not her owne things: it is not prouoked to anger: it thinketh not euill:
անվայել վարմունք չ՚ունենար, իրենը չի փնտռեր, չի գրգռուիր, չարութիւն չի մտածեր.
6 It reioyceth not in iniquitie, but reioyceth in the trueth:
անիրաւութեան համար չ՚ուրախանար, հապա ճշմարտութեան ուրախակից կ՚ըլլայ.
7 It suffreth all things: it beleeueth all things: it hopeth all things: it endureth all things.
ամէն բանի կը հանդուրժէ, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը տոկայ:
8 Loue doeth neuer fall away, though that prophecyings be abolished, or the tongues cease, or knowledge vanish away.
Սէրը բնա՛ւ չ՚իյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի ոչնչանան, եթէ լեզուներ՝ պիտի դադրին, եթէ գիտութիւն՝ պիտի ոչնչանայ:
9 For we knowe in part, and we prophecie in part.
Արդարեւ հիմա մասա՛մբ գիտենք ու մասա՛մբ կը մարգարէանանք.
10 But when that which is perfect, is come, then that which is in part, shalbe abolished.
բայց երբ կատարեալը գայ, մասնակին պիտի ոչնչանայ:
11 When I was a childe, I spake as a childe, I vnderstoode as a childe, I thought as a childe: but when I became a man, I put away childish thinges.
Երբ մանուկ էի, մանուկի պէս կը խօսէի, մանուկի պէս կը մտածէի, մանուկի կարծիք ունէի. բայց երբ այր մարդ եղայ, մանկական բաները մէկ կողմ դրի:
12 For nowe we see through a glasse darkely: but then shall wee see face to face. Nowe I know in part: but then shall I know euen as I am knowen.
Հիմա կը տեսնենք հայելիի մը մէջէն՝ աղօտ կերպով, բայց այն ատեն՝ պիտի տեսնենք երես առ երես: Հիմա ես մասա՛մբ կը ճանչնամ, բայց այն ատեն պիտի ճանչնամ այնպէս՝ ինչպէս ես ճանչցուած եմ:
13 And nowe abideth faith, hope and loue, euen these three: but the chiefest of these is loue.
Իսկ հիմա սա՛ երեքը կը մնան՝ հաւատքը, յոյսը, սէրը. բայց սէ՛րն է ասոնց մեծագոյնը:

< 1 Corinthians 13 >