< Genesis 25 >

1 And Abraham married another wife, named Cetura:
Աբրահամն առաւ մի կին էլ, որի անունը Քետտուրա էր:
2 Who bore him Zamran, and Jecsan, and Madan, and Madian, and Jesboc, and Sue.
Սա նրա համար ծնեց Զեմրանին, Յեկսանին, Մադանին, Մադիանին, Յեսբոկին եւ Սովիւէին:
3 Jecsan also begot Saba and Dadan. The children of Dadan were Assurim, and Latusim, and Loomin.
Յեկսանը ծնեց Սաբային, Թեմանին եւ Դադանին: Դադանի որդիներն էին Ռագուէլը, Նաբդեէլը, Ասուրիիմը, Լատուսիիմը եւ Լովովմիմը:
4 But of Madian was born Epha, and Opher, and Henoch, and Abida, and Eldaa: all these were the children of Cetura.
Մադիամի որդիներն էին Գեփարը, Ափերը, Ենոքը, Աբիդան եւ Եդրագան: Սրանք բոլորը Քետտուրայի որդիներն էին:
5 And Abraham gave all his possessions to Isaac.
Աբրահամն իր ողջ ունեցուածքը տուեց իր որդի Իսահակին,
6 And to the children of the concubines he gave gifts, and separated them from Isaac his son, while he yet lived, to the east country.
իսկ իր հարճերի որդիներին, որոնք Աբրահամից էին, պարգեւներ տուեց եւ, քանի դեռ կենդանի էր, նրանց հեռացրեց իր որդի Իսահակի մօտից դէպի արեւելք՝ արեւելեան երկիրը:
7 And the days of Abraham’s life were a hundred and seventy-five years.
Աբրահամն ապրեց հարիւր եօթանասունհինգ տարի:
8 And decaying he died in a good old age, and having lived a long time, and being full of days: and was gathered to his people.
Աբրահամը հոգին աւանդեց ու մեռաւ երջանիկ ծերութեան մէջ, զառամեալ, ալեւորած տարիքում, եւ գնաց միացաւ իր նախնիներին:
9 And Isaac and Ismael his sons buried him in the double cave, which was situated in the field of Ephron the son of Seor the Hethite, over against Mambre;
Նրա որդիներ Իսահակն ու Իսմայէլը նրան թաղեցին քետացի Սահառի որդի Եփրոնի ագարակի զոյգ քարայրում,
10 Which he had bought of the children of Heth: there was he buried, and Sara his wife.
որը գտնւում է Մամբրէի կաղնու դիմաց: Աբրահամին ու նրա կին Սառային թաղեցին այն ագարակում ու քարայրում, որ Աբրահամը Քետի որդիներից էր գնել:
11 And after his death, God blessed Isaac his son, who dwelt by the well named Of the living and seeing.
Աբրահամի մահից յետոյ Աստուած օրհնեց նրա որդի Իսահակին, եւ Իսահակը բնակուեց Տեսիլքի ջրհորի մօտ:
12 These are the generations of Ismael the son of Abraham, whom Agar the Egyptian, Sara’s servant, bore unto him:
Սրանք են սերուդները Աբրահամի որդի Իսմայէլի, որին ծնեց եգիպտուհի Ագարը՝ Սառայի աղախինը, Աբրահամի համար:
13 And these are the names of his children according to their calling and generations. The firstborn of Ismael was Nabajoth, then Cedar, and Adbeel, and Mabsam.
Ահա Իսմայէլի որդիների անուններն ըստ նրանց ցեղերի. Իսմայէլի անդրանիկը՝ Նաբեոթ, ապա Կեդար, Աբդեէլ, Մաբսամ,
14 And Masma, and Duma, and Massa,
Մասմա, Իդումա, Մասէ,
15 Hadar, and Thema, and Jethur, and Naphis, and Cedma.
Քոլդադ, Թեմա, Յետուր, Նափէս եւ Կեդմա:
16 These are the sons of Ismael: and these are their names by their castles and towns, twelve princes of their tribes.
Սրանք են Իսմայէլի որդիները, եւ սրանք են նրանց անուններն ըստ իրենց բնակավայրերի եւ իրենց վրանների, նրանց տասներկու իշխաններն ըստ իրենց ցեղերի:
17 And the years of Ismael’s life were a hundred and thirty-seven, and decaying he died, and was gathered unto his people.
Իսմայէլն ապրեց հարիւր երեսունեօթը տարի: Նա հոգին աւանդեց ու մեռաւ եւ գնաց միացաւ իր նախնիներին:
18 And he dwelt from Hevila as far as Sur, which looketh towards Egypt, to them that go towards the Assyrians. He died in the presence of all his brethren.
Նա բնակութիւն հաստատեց Եւիլայից մինչեւ Սուր, որը գտնւում է Եգիպտոսի դիմաց, մինչեւ Ասորեստանի սահմանները: Նա բնակուեց իր բոլոր եղբայրների դէմ յանդիման:
19 These also are the generations of Isaac the son of Abraham: Abraham begot Isaac:
Սրանք են Աբրահամի որդի Իսահակի սերունդները. Աբրահամը ծնեց Իսահակին:
20 Who when he was forty years old, took to wife Rebecca the daughter of Bathuel the Syrian of Mesopotamia, sister to Laban.
Իսահակը քառասուն տարեկան էր, երբ ամուսնացաւ Ասորական Միջագետքում ապրող ասորի Բաթուէլի դուստր Ռեբեկայի հետ, որը ասորի Լաբանի քոյրն էր:
21 And Isaac besought the Lord for his wife, because she was barren; and he heard him, and made Rebecca to conceive.
Իսահակն աղաչեց Տիրոջը իր կին Ռեբեկայի համար, որովհետեւ սա ամուլ էր: Աստուած լսեց նրան, եւ նրա կին Ռեբեկան յղիացաւ:
22 But the children struggled in her womb: and she said: If it were to be so with me, what need was there to conceive? And she went to consult the Lord.
Նրա արգանդում իրար էին բախւում երեխաները: Նա ասաց. «Եթէ այսպէս էր լինելու ինձ, հապա ինչո՞ւ յղիացայ»: Եւ նա գնաց այդ մասին Տիրոջը հարցնելու:
23 And he answering said: Two nations are in thy womb, and two peoples shall be divided out of thy womb, and one people shall overcome the other, and the elder shall serve the younger.
Տէրը նրան ասաց. «Քո արգանդում երկու ցեղ կայ, քո արգանդից երկու ժողովուրդ պիտի ծնուի: Մի ժողովուրդը միւս ժողովրդին պիտի գերիշխի, եւ աւագը կրտսերին պիտի ենթարկուի»:
24 And when her time was come to be delivered, behold twins were found in her womb.
Երբ հասան նրա ծննդաբերելու օրերը, նրա որովայնում երկու երեխաներ կային:
25 He that came forth first was red, and hairy like a skin: and his name was called Esau. Immediately the other coming forth, held his brother’s foot in his hand, and therefore he was called Jacob.
Անդրանիկ որդին ծնուեց բոլորովին շէկ, թաւամազ մորթով, եւ հայրը նրան կոչեց Եսաւ: Ապա Եսաւի գարշապարից բռնած ծնուեց նրա եղբայրը: Սրան էլ կոչեց Յակոբ:
26 Isaac was threescore years old when the children were born unto him.
Իսահակը վաթսուն տարեկան էր, երբ Ռեբեկան ծնեց նրանց: Մանուկները մեծացան:
27 And when they were grown up, Esau became a skillful hunter, and a husbandman, but Jacob a plain man dwelt in tents.
Եսաւը հմուտ որսորդ էր եւ վայրենաբարոյ, իսկ Յակոբը մեղմաբարոյ էր ու տնակեաց:
28 Isaac loved Esau, because he ate of his hunting: and Rebecca loved Jacob.
Իսահակը սիրեց Եսաւին, որովհետեւ նրա որսը կերակուր էր իր համար, իսկ Ռեբեկան սիրեց Յակոբին:
29 And Jacob boiled pottage: to whom Esau, coming faint out of the field,
Յակոբը մի անգամ ապուր էր եփել, երբ Եսաւը դաշտից եկաւ քաղցից թուլացած:
30 Said: Give me of this red pottage, for I am exceeding faint. For which reason his name was called Edom.
Եսաւն ասաց Յակոբին. «Այդ կարմրաւուն ապուրից տուր ուտեմ, որովհետեւ քաղցից թուլացած եմ» (դրա համար էլ նրան Եդոմ կոչեցին):
31 And Jacob said to him: Sell me thy first birthright.
Յակոբն ասաց Եսաւին. «Կը տամ, եթէ այսօր ինձ վաճառես քո անդրանկութիւնը»:
32 He answered: Lo I die, what will the first birthright avail me?
Եսաւը պատասխանեց. «Ես մեռնելու վրայ եմ, էլ ինչի՞ս է պէտք անդրանկութիւնը»:
33 Jacob said: Swear therefore to me. Esau swore to him, and sold his first birthright.
Յակոբն ասաց նրան. «Հէնց այսօր երդուի՛ր ինձ»: Եւ նա երդուեց նրան: Եսաւն իր անդրանկութիւնը վաճառեց Յակոբին,
34 And so taking bread and the pottage of lentils, he ate, and drank, and went his way; making little account of having sold his first birthright.
իսկ Յակոբը Եսաւին տուեց հաց ու ոսպապուր: Սա կերաւ, խմեց ու վեր կացաւ գնաց: Այսպիսով Եսաւն արհամարհեց իր անդրանկութիւնը:

< Genesis 25 >