< Romeinen 12 >
1 Derhalve broeders, bezweer ik u bij de barmhartigheid Gods, uw lichamen aan te bieden als een levende offerande, heilig en welgevallig aan God; als een redelijke eredienst uwerzijds.
Ուրեմն կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, Աստուծոյ կարեկցութեամբ, որ ձեր մարմինները ներկայացնէք որպէս ապրող զոհ մը՝ սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը:
2 Vormt u niet naar deze wereld, maar hervormt u door vernieuwing van inzicht, opdat gij onderscheiden moogt, wat de wil is van God, wat goed is, welbehagelijk en volmaakt. (aiōn )
Եւ մի՛ համակերպիք այս աշխարհին, հապա փոխակերպուեցէ՛ք ձեր միտքին նորոգութեամբ, որպէսզի քննէք թէ ի՛նչ է Աստուծոյ կամքը, որ բարի, հաճելի եւ կատարեալ է: (aiōn )
3 Krachtens de mij geschonken genade beveel ik aan ieder van u, zich niet hoger te stellen dan recht is, maar zich op juiste waarde te schatten volgens de maat van het geloof, die God eenieder heeft toegemeten.
Քանի որ ինծի տրուած շնորհքով կ՚ըսեմ ձեզմէ ամէն մէկուն, որ իր մասին աւելի բարձր համարում չունենայ՝ քան ինչ որ պէտք է մտածէ, հապա խոհեմութեա՛մբ մտածէ, հաւատքի չափին համեմատ՝ որ Աստուած բաշխած է իւրաքանչիւրին:
4 Want zoals wij in één lichaam veel ledematen bezitten en niet alle ledematen dezelfde taak verrichten,
Որովհետեւ ինչպէս մէկ մարմինի մէջ ունինք շատ անդամներ, եւ այդ բոլոր անդամները միեւնոյն պաշտօնը չունին,
5 zo zijn we tezamen één lichaam in Christus, maar ieder afzonderlijk zijn we ledematen over en weer.
նոյնպէս մենք՝ շատ ըլլալով՝ մէ՛կ մարմին ենք Քրիստոսով, եւ իւրաքանչիւրս՝ իրարու անդամներ:
6 Welnu, we hebben verschillende gaven overeenkomstig de genade, die ons geschonken is: is het een profetie, houde zich aan de maat des geloofs;
Ուստի՝ ունենալով շնորհներ, որոնք կը տարբերին այն շնորհքին համեմատ՝ որ մեզի տրուած է, եթէ մարգարէութիւն է՝ մարգարէանա՛նք հաւատքին համեմատութեամբ,
7 is het een bediening, men houde zich aan de bediening; wie leraar is, houde zich aan het onderricht;
եթէ սպասարկութիւն՝ սպասարկե՛նք. ա՛ն որ կը սորվեցնէ՝ թող յարատեւէ սորվեցնելով,
8 wie vermaant, houde zich aan de vermaning; wie uitdeelt, doe het in eenvoud; wie vóórzit, doe het met ijver; wie barmhartigheid beoefent, doe het blijmoedig.
ա՛ն որ կը յորդորէ՝ յորդորելով. ա՛ն որ կը բաշխէ՝ թող յարատեւէ պարզամտութեամբ, ա՛ն որ վերակացու է՝ փութաջանութեամբ, ա՛ն որ կ՚ողորմի՝ ուրախութեամբ:
9 De liefde zij ongeveinsd; verfoeit het kwaad, blijft gehecht aan het goede!
Սէրը թող ըլլայ առանց կեղծիքի. չարէն զզուեցէ՛ք, բարիի՛ն յարեցէք:
10 Hebt in broedermin elkander hartelijk lief, acht elkander hoger dan uzelf;
Իրարու հանդէպ գորովալի՛ց եղէք՝ եղբայրական սիրով. պատուելու մէջ՝ զիրա՛ր գերադասեցէք:
11 weest onverdroten in ijver, vurig van geest in de dienst van den Heer.
Փութաջանութեան մէջ ծոյլ մի՛ ըլլաք. եռանդո՛ւն հոգիով Տէրոջ ծառայեցէք:
12 Weest blijde in de hoop, geduldig in het lijden, volhardend in het gebed;
Յոյսո՛վ ուրախացէք. տառապանքի մէջ համբերեցէ՛ք. աղօթքի մէջ յարատեւեցէ՛ք:
13 helpt de heiligen in hun noden, legt u op de gastvrijheid toe.
Սուրբերու կարիքներուն հաղորդակի՛ց եղէք. հիւրասիրութեան հետամո՛ւտ եղէք:
14 Zegent hen, die u vervolgen; zegent ze, en vloekt ze niet.
Ձեզ հալածողները օրհնեցէ՛ք. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք:
15 Weest blij met de blijden, weent met de wenenden;
Ուրախացողներուն հետ ուրախացէ՛ք, ու լացողներուն հետ լացէ՛ք:
16 weest eensgezind onder elkander. Weest niet hooghartig, maar daalt tot de eenvoudigen af; wordt niet wijs in uw eigen oog.
Իրարու հանդէպ միեւնո՛յն մտածումը ունեցէք: Բարձր բաներու վրայ մի՛ մտածէք, հապա խոնարհեցէ՛ք դէպի նուաստները. դուք ձեզ իմաստուն մի՛ սեպէք:
17 Vergeldt niemand kwaad met kwaad, maar weest goedgezind jegens alle mensen;
Չարիքի փոխարէն չարիք մի՛ հատուցանեցէք ոեւէ մէկուն. մտադրեցէ՛ք ընել ինչ որ պարկեշտ է բոլոր մարդոց առջեւ:
18 leeft zoveel mogelijk in vrede met iedereen, zover het althans van u afhangt.
Որչափ կարելի է ձեզի՝ խաղաղութի՛ւն պահեցէք ամէն մարդու հետ:
19 Geliefden, wreekt u niet, maar laat het over aan de Toorn; want er staat geschreven: "Aan Mij is de wraak; Ik zal vergelden, zegt de Heer."
Սիրելինե՛ր, վրէժխնդիր մի՛ ըլլաք դուք ձեզի համար, հապա տե՛ղ տուէք Աստուծոյ բարկութեան. որովհետեւ գրուած է. «Վրէժխնդրութիւնը ի՛մս է, ե՛ս պիտի հատուցանեմ, - կ՚ըսէ Տէրը»:
20 Maar, "als uw vijand honger heeft, geef hem te eten, en als hij dorst heeft, geef hem te drinken; want dan stapelt ge vurige kolen op zijn hoofd."
Ուրեմն «եթէ քու թշնամիդ անօթեցած է՝ սնուցանէ՛ զայն, ու եթէ ծարաւցած է՝ խմցո՛ւր անոր. քանի որ այսպէս ընելով՝ կրակի կայծեր պիտի կուտակես անոր գլուխին վրայ»:
21 Laat u niet door het kwade overwinnen, maar overwin het kwade door het goede!
Չարէն մի՛ յաղթուիր, հապա բարիո՛վ յաղթէ չարին: