< Hebreeën 13 >

1 Laat er altijd broederlijke liefde blijven!
Յարատեւեցէ՛ք եղբայրսիրութեան մէջ:
2 Verwaarloost ook de gastvrijheid niet; want daardoor hebben sommigen, zonder het te weten, engelen geherbergd.
Մի՛ մոռնաք հիւրասիրութիւնը, որովհետեւ ոմանք անով հրեշտակներ հիւրընկալեցին թաքուն կերպով:
3 Denkt aan de gevangenen, als waart gij medegevangen; aan hen, die mishandeld worden, als waart gijzelf in hun lichaam!
Յիշեցէ՛ք բանտարկեալները՝ որպէս թէ դո՛ւք ալ կապուած էք անոնց հետ, եւ չարչարուողները՝ որպէս թէ դո՛ւք ալ մարմինի մէջ էք:
4 Het huwelijk moet eerbaar zijn onder ieder opzicht, en onbezoedeld het huwelijksbed; want God zal ontuchtigen en overspelers oordelen.
Ամուսնութիւնը թող պատուական համարուի բոլորէն, ու անկողինը՝ անարատ պահուի, քանի որ Աստուած պիտի դատէ պոռնկողներն ու շնացողները:
5 Weest niet hebzuchtig van aard, en stelt u tevreden met wat ge bezit; want Hij heeft gezegd: Ik zal u niet begeven,
Ձեր վարուելակերպը թող ըլլայ առանց արծաթսիրութեան. բաւարարուեցէ՛ք ձեր ունեցածով, որովհետեւ ինք ըսաւ. «Բնա՛ւ պիտի չթողում քեզ, ո՛չ ալ պիտի լքեմ քեզ»:
6 Zo zeggen we met goede moed: "De Heer is mijn Helper; ik heb niets te vrezen; Wat kan een mens mij nog doen?"
Հետեւաբար վստահութեա՛մբ ըսենք. «Տէրը իմ օգնականս է, ուստի պիտի չվախնամ. մարդը ի՞նչ պիտի ընէ ինծի»:
7 Denkt aan uw leidslieden, die u het woord Gods hebben verkondigd; let op het einde van hun leven, en volgt hun geloof na.
Յիշեցէ՛ք ձեզ կառավարողները՝ որ Աստուծոյ խօսքը քարոզեցին ձեզի, եւ հետեւեցէ՛ք անոնց հաւատքին՝ զննելով անոնց վարքին աւարտը:
8 Jesus Christus is Dezelfde, gisteren en heden en in eeuwigheid! (aiōn g165)
Յիսուս Քրիստոս նոյնն է՝ երէկ, այսօր ու յաւիտեան: (aiōn g165)
9 Laat u niet van de weg brengen door veelsoortige en vreemde leringen. Want goed is het, het hart door de genade te sterken, maar niet door spijzen, welke van geen nut zijn voor hen, die zich daaraan hechten.
Մի՛ տարուիք բազմազան եւ օտարոտի ուսուցումներէ, քանի որ լաւ է որ սիրտը հաստատուի շնորհքո՛վ, եւ ո՛չ թէ կերակուրներով, որոնք օգտակար չեղան անոնց համաձայն ընթացողներուն:
10 We hebben een Altaar, waarvan zij, die de tabernakel bedienen, niet mogen eten.
Մենք ունինք զոհասեղան մը, որմէ ուտելու իրաւունք չունին անոնք՝ որ կը ծառայեն խորանին.
11 Want de lichamen der dieren, wier bloed als een zoenoffer door den hogepriester in het heiligdom is gebracht, worden verbrand buiten de legerplaats.
քանի որ բանակավայրէն դուրս կ՚այրուին մարմինները այն կենդանիներուն, որոնց արիւնը կը տարուի սրբարանը՝ քահանայապետին միջոցով, մեղքի քաւութեան համար:
12 Daarom heeft ook Jesus buiten de poort geleden, om het volk te heiligen door zijn Bloed.
Ուստի Յիսո՛ւս ալ չարչարուեցաւ դռնէն դուրս, որպէսզի իր արիւնով սրբացնէ ժողովուրդը:
13 Laat ons dus tot Hem uitgaan buiten de legerplaats en zijn smaad dragen;
Ուրեմն երթա՛նք անոր՝ բանակավայրէն դուրս, կրելով իր նախատինքը.
14 want we hebben hier geen blijvende stad, maar we reikhalzen naar de toekomstige.
որովհետեւ մենք հոս չունինք մնայուն քաղաք, հապա կը փնտռենք գալիք քաղաքը:
15 Door Hem moeten we een altijddurend dankoffer brengen aan God, namelijk de vrucht van lippen, die zijn Naam verheerlijken!
Ուստի՝ անոր միջոցով ամէն ատեն գովաբանութեան զոհ մատուցանենք Աստուծոյ, այսինքն՝ իր անունը դաւանող շրթունքներուն պտուղը:
16 Vergeet de weldadigheid niet en de onderlinge hulp; want in zulke offers heeft God welbehagen.
Բայց մի՛ մոռնաք բարեգործութիւնն ու կարօտեալներուն հաղորդակցութիւնը, քանի որ այդպիսի՛ զոհեր հաճելի են Աստուծոյ:
17 Weest gehoorzaam en onderdanig aan uw leidslieden; want ze waken over uw zielen als mensen, die rekenschap hebben af te leggen. Zorgt er voor, dat ze dit met vreugde kunnen doen en niet met zuchten; want dat zou u niet voordelig zijn.
Անսացէ՛ք ձեզ կառավարողներուն եւ ենթարկուեցէ՛ք անոնց, որովհետեւ անոնք կը հսկեն ձեր անձերուն վրայ՝ որոնց համար հաշիւ պիտի տան. որպէսզի ուրախութեա՛մբ ընեն այդ գործը, եւ ո՛չ թէ հառաչելով, քանի որ ատիկա օգտակար չէ ձեզի:
18 Bidt voor ons; want we vertrouwen, een rein geweten te hebben, daar we onder ieder opzicht ons onberispelijk trachten te gedragen.
Աղօթեցէ՛ք մեզի համար, որովհետեւ համոզուած ենք թէ ունինք բարի խղճմտանք ու կ՚ուզենք ամէն բանի մէջ վարուիլ պարկեշտութեամբ:
19 Met meer nadruk verzoek ik u dit te doen, opdat ik u spoediger teruggegeven word.
Բայց առաւելապէս կ՚աղաչե՛մ որ ընէք ատիկա, որպէսզի աւելի՛ շուտ վերադարձուիմ ձեզի:
20 De God van vrede, die Jesus onzen Heer van de doden heeft opgewekt, den groten Herder der schapen door het Bloed van een eeuwig Verbond: (aiōnios g166)
Խաղաղութեան Աստուածը, որ մեռելներէն վեր հանեց մեր Տէրը՝ Յիսուսը - ոչխարներուն մեծ Հովիւը՝ յաւիտենական ուխտին արիւնով -, (aiōnios g166)
21 Hij bevestige u in alle goed, opdat gij zijn wil moogt volbrengen; al wat Hem welbehagelijk is, werke Hij in ons uit door Jesus Christus: Hem zij ere in de eeuwen der eeuwen. Amen! (aiōn g165)
ամէն բարի գործի մէջ հաստատէ ձեզ՝ իր կամքը գործադրելու, ձեր մէջ իրագործելով իր առջեւ հաճելի եղածը՝ Յիսուս Քրիստոսի միջոցով, որուն փա՜ռք դարէ դար՝՝: Ամէն: (aiōn g165)
22 Ik bid u broeders, neemt het woord der vermaning gewillig aan! Want ik heb het u geschreven in een korte brief.
Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, որ հանդուրժէք այս յորդորական խօսքիս, որովհետեւ համառօտաբար գրեցի ձեզի:
23 Gij weet, dat onze broeder Timóteus de vrijheid heeft verkregen. Zo hij spoedig komt, zal ik u bezoeken in zijn gezelschap.
Գիտցէ՛ք թէ մեր եղբայրը՝ Տիմոթէոս արձակուած է. եթէ շուտով գայ՝ անոր հետ պիտի տեսնեմ ձեզ:
24 Groet al uw leidslieden en alle heiligen. De Italianen groeten u.
Բարեւեցէ՛ք բոլոր ձեզ կառավարողներն ու բոլոր սուրբերը. կը բարեւեն ձեզ անոնք՝ որ Իտալիայէն են:
25 De genade zij met u allen!
Շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:

< Hebreeën 13 >