< Efeziërs 2 >

1 Gij ook waart dood door uw overtredingen en zonden,
Դուք մեռած էիք յանցանքներու եւ մեղքերու մէջ, բայց ինք ձեզ ապրեցուց:
2 waarin gij eertijds geleefd hebt in navolging van deze aardse wereld, in navolging ook van den vorst der macht in de lucht, van den vorst van de geest, die nog altijd werkt in de zonen der ongehoorzaamheid. (aiōn g165)
Անոնց մէջ ժամանակին կ՚ընթանայիք՝ այս աշխարհի ընթացքին համաձայն, օդի իշխանութեան իշխանին համաձայն, այն ոգիին՝ որ հիմա կը ներգործէ անհնազանդութեան որդիներուն մէջ: (aiōn g165)
3 Ook wij allen behoorden daartoe, en hebben vroeger naar onze vleselijke lusten geleefd, de begeerten van het vlees en van de zinnen volbracht, en waren van nature kinderen van toorn, juist zoals de anderen.
Անոնցմով մենք բոլորս ալ ժամանակին կը վարուէինք՝ մեր մարմինին ցանկութիւններով, մարմինին ու միտքին փափաքները գործադրելով. բնութեամբ բարկութեան զաւակներ էինք՝ ուրիշներու նման:
4 Maar God, die rijk aan ontferming is, heeft door de grote liefde, die Hij ons toedroeg,
Բայց Աստուած՝ որ հարուստ է ողորմութեամբ, իր մեծ սիրոյն համար՝ որով սիրեց մեզ,
5 ook ons, die dood waren door de overtredingen, ten leven verwekt tezamen met Christus; door de genade zijt gij gered.
երբ մեռած էինք մեղքերու մէջ՝ կեանք տուաւ մեզի Քրիստոսի հետ, (դուք շնորհքո՛վ փրկուած էք.)
6 En in Christus Jesus heeft Hij ons opgewekt en in de hemel een plaats bereid te zamen met Hem;
անոր հետ յարուցանեց մեզ եւ անոր հետ բազմեցուց մեզ երկնային վայրերու մէջ՝ Քրիստոս Յիսուսով,
7 opdat in de toekomende tijden de overgrote rijkdom zijner genade zou worden geopenbaard, die Hij in zijn goedheid ons in Christus Jesus heeft geschonken. (aiōn g165)
որպէսզի գալիք դարերուն մէջ ցոյց տայ իր շնորհքին գերազանց ճոխութիւնը՝ Քրիստոս Յիսուսի միջոցով մեզի հանդէպ ցոյց տուած քաղցրութեամբ: (aiōn g165)
8 Want uit genade zijt gij gered door het geloof. Niet uit uzelf; Gods gave is het.
Որովհետեւ դուք շնորհքո՛վ փրկուած էք՝ հաւատքի միջոցով, եւ ատիկա ո՛չ թէ ձեզմէ է՝ հապա Աստուծոյ ընծան է.
9 Niet uit de werken, opdat niemand zou roemen;
ո՛չ թէ գործերէն է, որպէսզի ո՛չ մէկը պարծենայ:
10 want zijn maaksel zijn wij, in Christus Jesus geschapen tot goede werken, die God vooruit heeft bereid, opdat we daarin zouden leven. De volkomen gelijkheid der goddelijke genade van roeping voor Joden en heidenen.
Քանի որ մենք անոր ձեռակերտն ենք, Քրիստոս Յիսուսով ստեղծուած՝ բարի գործերու համար. Աստուած նախապէս պատրաստեց զանոնք, որպէսզի մենք ընթանանք անոնց մէջ:
11 Denkt er dus aan, dat gij eertijds heidenen waart van geboorte, en onbesnedenen werdt genoemd door de zogenaamde besnijdenis, die met de hand in het vlees wordt aangebracht;
Ուստի յիշեցէ՛ք թէ դուք ժամանակին մարմինով հեթանոսներ էիք, (որոնք անթլփատ կը կոչուին անոնցմէ՝ որ թլփատուած կը կոչուին, մարմինի մէջ՝ ձեռքով եղած.)
12 en dat gij toen zonder Christus waart, uitgesloten van Israëls burgerschap, vreemd aan het verbond der Belofte, zonder hoop in de wereld en zonder God.
այդ ատեն դուք առանց Քրիստոսի էիք, ուծացած ըլլալով Իսրայէլի հասարակութենէն, եւ օտարացած՝ խոստումին ուխտերէն. ո՛չ յոյս ունէիք, ո՛չ ալ Աստուած՝ աշխարհի մէջ:
13 Maar thans, nu gij in Christus Jesus zijt, thans zijt gij nabij gekomen door Christus’ Bloed, gij die eertijds verre waart.
Իսկ հիմա՝ Քրիստոս Յիսուսով՝ դուք որ ժամանակին հեռաւոր էիք, մերձաւոր եղաք Քրիստոսի արիւնով:
14 Want Hij is onze vrede, Hij die beide groepen één heeft gemaakt, en de scheidsmuur-dat is de vijandschap, -heeft weggebroken.
Որովհետեւ ա՛ն է մեր խաղաղութիւնը. ինք երկուքը՝ մէկ ըրաւ, ու քակեց մէջտեղի անջատող պատը, իր մարմինին մէջ ոչնչացնելով իրարու միջեւ եղած թշնամութիւնը,
15 Door zijn Vlees heeft Hij de Wet afgeschaft met haar geboden en instellingen, om als Vredestichter beide groepen om te scheppen in Hem tot één enkelen nieuwen mens;
այսինքն՝ հրամաններով եղած պատուիրաններուն Օրէնքը. որպէսզի իրմով այդ երկուքէն ստեղծէ նոր մարդ մը՝ այսպէս խաղաղութիւն ընելով,
16 om beiden in één Lichaam met God door het kruis te verzoenen, en zó de vijandschap te doden.
ու երկուքն ալ հաշտեցնէ Աստուծոյ հետ մէկ մարմինի մէջ՝ խաչին միջոցով: Անով սպաննեց թշնամութիւնը,
17 Hij is gekomen om vrede te preken aan u, die verre waart, en vrede aan hen, die nabij waren gebleven.
եւ եկաւ խաղաղութիւն աւետեց ձեզի՝ որ հեռաւոր էիք, ու անոնց՝ որ մերձաւոր էին:
18 Want door Hem hebben we beiden toegang tot den Vader in één Geest.
Քանի որ անոր միջոցով մենք բոլորս ալ արտօնութիւն ունինք մօտենալու Հօրը՝ մէ՛կ Հոգիով:
19 Dus zijt gij niet langer vreemdelingen en gasten, maar medeburgers der heiligen en huisgenoten Gods,
Ուրեմն հիմա դուք այլեւս օտարականներ ու պանդուխտներ չէք, հապա սուրբերուն քաղաքակիցները, եւ Աստուծոյ ընտանիքը,
20 gebouwd op de grondslag der Apostelen en Profeten, waarvan Christus Jesus de hoeksteen is.
շինուած առաքեալներուն ու մարգարէներուն հիմին վրայ, որուն ծայրագոյն անկիւնաքարը՝ նոյնինքն Յիսուս Քրիստոս է:
21 In Hem wordt heel het gebouw bijeen gehouden, en rijst het op tot een tempel, heilig in den Heer;
Անով ամբողջ շէնքը՝ յարմարութեամբ միասին կազմուած՝ կ՚աճի, սուրբ տաճար մը ըլլալու Տէրոջմով.
22 in Hem wordt ook gij opgebouwd, tezamen met de anderen, tot een woning van God in den Geest.
անով դո՛ւք ալ միասին կը շինուիք՝ Աստուծոյ բնակավայր ըլլալու Սուրբ Հոգիին միջոցով:

< Efeziërs 2 >