< 2 Thessalonicenzen 3 >

1 Verder, broeders, bidt voor ons, opdat het woord des Heren voort mag ijlen, en verheerlijkt mag worden als onder u;
Վերջապէս, եղբայրնե՛ր, աղօթեցէ՛ք մեզի համար, որպէսզի Տէրոջ խօսքը արագ ընթանայ ու փառաւորուի ամէն տեղ՝ ինչպէս ձեր մէջ,
2 ook dat we verlost mogen worden van onbetamelijke en slechte mensen; want niet allen bezitten het geloof.
եւ մենք ազատինք վատ ու չար մարդոցմէ. որովհետեւ բոլորը հաւատք չունին:
3 De Heer is getrouw; Hij zal u sterken, en u voor het kwade bewaren.
Բայց Տէրը հաւատարիմ է. ան պիտի ամրացնէ ձեզ եւ պահէ Չարէն:
4 Daarenboven vertrouwen we van u in den Heer, dat gij doet, wat we bevelen, en dat gij het ook zult blijven doen.
Ու մենք համոզում ունինք ձեր վրայ Տէրոջմով, թէ ինչ որ պատուիրեցինք ձեզի՝ կ՚ընէք եւ պիտի ընէք ալ:
5 En de Heer neige uw harten tot de liefde voor God en tot de verwachting van Christus.
Տէրը թող ուղղէ ձեր սիրտերը դէպի Աստուծոյ սէրն ու Քրիստոսի համբերութիւնը:
6 Broeders, in de naam van den Heer Jesus Christus drukken we u op het hart, u terug te trekken van elken broeder, die ongeregeld leeft, niet naar de overlevering, die gij van ons hebt ontvangen.
Կը պատուիրենք ձեզի, եղբայրնե՛ր, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով, որ զգուշանաք ամէն եղբօրմէ՝ որ կ՚ընթանայ անկարգութեամբ, եւ ո՛չ թէ այն աւանդութեան համաձայն՝ որ ընդունեցիք մեզմէ:
7 Zelf weet gij toch wel, hoe gij ons navolgen moet. Want we hebben onder u niet ongeregeld geleefd.
Որովհետեւ դուք ձեզմէ գիտէք թէ ի՛նչպէս պէտք է նմանիք մեզի. քանի որ մենք անկարգութեամբ չընթացանք ձեր մէջ,
8 We hebben niemands brood om niet gegeten, maar nacht en dag gearbeid in zwoegen en slaven, om niemand van u tot last te zijn;
ո՛չ ալ ձրի կերանք մէկուն հացը, այլ գիշեր ու ցերեկ կը գործէինք՝ աշխատանքով եւ տաժանքով, ձեզմէ ո՛չ մէկը ծանրաբեռնելու համար:
9 niet alsof we geen recht er op hadden, maar om onszelf aan u als voorbeeld ter navolging te stellen.
Ո՛չ թէ իրաւունք չունէինք, հապա մենք մեզ տիպար դարձուցինք ձեզի՝ որպէսզի նմանիք մեզի:
10 Bovendien, toen we bij u waren, hebben we u toch voorgehouden, dat wie niet werken wil, ook niet ete.
Որովհետեւ երբ ձեր քով էինք, սա՛ կը պատուիրէինք ձեզի, թէ “ա՛ն որ չ՚ուզեր գործել, հա՛ց ալ թող չուտէ”:
11 En nu horen we toch, dat sommigen onder u een ongeregeld leven leiden, zich niet druk maken, maar wel veel drukte.
Արդարեւ կը լսենք թէ ձեր մէջէն ոմանք կ՚ընթանան անկարգութեամբ, բնա՛ւ չեն գործեր, հապա հետաքրքրամոլ կ՚ըլլան:
12 Hen gebieden en vermanen we in den Heer Jesus Christus, om rustig te werken en hun eigen brood te eten.
Այդպիսիներուն կը պատուիրենք ու կը յորդորենք մեր Տէրոջմով՝ Յիսուս Քրիստոսով, որ գործեն հանդարտութեամբ եւ ուտեն իրե՛նց հացը:
13 En gij broeders, wordt niet moede, het goede te doen.
Իսկ դո՛ւք, եղբայրնե՛ր, մի՛ ձանձրանաք բարիք գործելէ:
14 Zo iemand niet luistert naar ons woord in deze brief, tekent Hem aan en gaat niet met hem om, opdat hij beschaamd moge staan.
Եթէ ոեւէ մէկը չհնազանդի այս նամակին մէջ մեր ըսած խօսքին, նշանակեցէ՛ք զայն ու մի՛ յարաբերիք անոր հետ, որպէսզի ամչնայ:
15 Toch moet ge hem niet als uw vijand beschouwen, maar als een broeder vermanen.
Բայց թշնամի մի՛ համարէք զինք, հապա խրատեցէ՛ք իբր եղբայր:
16 De Heer van de vrede, Hij geve u de vrede altijd en in alles. De Heer zij met u allen!
Նոյնինքն խաղաղութեան Տէրը խաղաղութիւն տայ ձեզի, ամէն ատեն եւ ամէն կերպով. Տէրը ձեր բոլորին հետ:
17 De groet is van mijn eigen hand: Paulus. Dit is het teken bij iedere brief; zo schrijf ik:
Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը, որ ամէն նամակի մէջ իմ նշանս է. ես ա՛յսպէս կը գրեմ:
18 De genade van onzen Heer Jesus Christus zij met u allen.
Մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր բոլորին հետ: Ամէն:

< 2 Thessalonicenzen 3 >