< 1 Thessalonicenzen 2 >

1 Broeders, zelf weet gij toch wel, dat ons optreden onder u niet zonder vrucht is geweest.
Եղբայրնե՛ր, դուք ձեզմէ գիտէք թէ մեր մուտքը ընդունայն չեղաւ ձեր մէջ.
2 Want ofschoon we in Filippi, zoals u bekend is, veel lijden en smaad hadden verduurd, hebben we toch door onzen God de moed gehad, onder heftige tegenstand Gods Evangelie aan u te verkondigen.
հապա՝ նախապէս Փիլիպպէի մէջ չարչարուելէ եւ նախատուելէ ետք, ինչպէս գիտէք, Աստուծմով համարձակեցանք քարոզել ձեզի Աստուծոյ աւետարանը՝ շատ պայքարելով:
3 Ons troostwoord had dan ook niets te doen met dwaling, onzuivere bedoeling of bedrog;
Որովհետեւ մեր յորդորը ո՛չ մոլորութենէ էր, ո՛չ անմաքրութենէ, ո՛չ ալ նենգութեամբ.
4 maar we verkondigen het Evangelie, zoals God ons daartoe waardig keurde, en zoals Hij het ons heeft toevertrouwd: niet om te behagen aan mensen maar aan God, die onze harten beproeft.
այլ կը խօսինք այնպէս՝ ինչպէս մենք զատորոշուեցանք Աստուծմէ, որպէսզի աւետարանը վստահուի մեզի, ո՛չ թէ մարդիկ հաճեցնելու համար, հապա Աստուած՝ որ կը քննէ մեր սիրտերը:
5 Nooit traden we met vleitaal op, gij weet het; noch met hebzuchtige bedoelingen, God is mijn getuige.
Քանի որ մենք բնա՛ւ չգործածեցինք շողոքորթութեան խօսքեր, - ինչպէս գիտէք, - ո՛չ ալ ագահութեան պատրուակ մը, - Աստուած վկայ է.-
6 We zochten niet de eer van mensen, van u noch van anderen.
եւ փառք չփնտռեցինք մարդոցմէ, - ո՛չ ձեզմէ, ո՛չ ալ ուրիշներէն: -
7 Als apostelen van Christus hadden we ons kunnen doen gelden, maar onder u zijn we minzaam geweest. Zoals een voedster haar kinderen koestert,
Թէեւ կրնայինք՝ իբր Քրիստոսի առաքեալներ՝ ծանրութիւն ըլլալ ձեզի, մենք հեզահամբոյր եղանք ձեր մէջ:
8 zó hebben wij naar u gesmacht, en was het ons een groot genot, u niet alleen Gods Evangelie, maar ook ons eigen leven te schenken, omdat gij ons zo dierbaar waart.
Ինչպէս դայեակ մը կը փայփայէ իր զաւակները, նոյնպէս մենք՝ գորովագութ ըլլալով ձեզի հանդէպ՝ կը յօժարէինք տալ ձեզի ո՛չ միայն Աստուծոյ աւետարանը, հապա մեր անձերն ալ, որովհետեւ դուք սիրելի եղաք մեզի:
9 Broeders, gij herinnert u toch ons werken en slaven; we hebben u Gods Evangelie verkondigd, zwoegende nacht en dag, om niemand van u tot last te zijn.
Կը յիշէք, եղբայրնե՛ր, մեր աշխատանքն ու տաժանքը. գիշեր ու ցերեկ գործելով քարոզեցինք ձեզի Աստուծոյ աւետարանը, չծանրաբեռնելու համար ձեզմէ ոեւէ մէկը:
10 Gij zijt getuigen, en God ook, hoe heilig, rechtschapen en onberispelijk we ons onder u, gelovigen, hebben gedragen.
Դուք վկայ էք, եւ Աստուած ալ, թէ ի՛նչպէս սրբութեամբ, արդարութեամբ ու անմեղադրելի կերպով վարուեցանք ձեզի հետ՝ որ կը հաւատաք:
11 Gij weet het ook, hoe we, als een vader het zijn kinderen doet, ieder van u
Նոյնպէս գիտէք թէ ձեզմէ իւրաքանչիւրը՝ ինչպէս հայր մը իր զաւակները՝
12 hebben vermaand, bemoedigd, bezworen, een leven te leiden welgevallig aan God, die u roept tot zijn rijk en zijn glorie.
յորդորեցինք եւ սփոփեցինք, ու վկայեցինք որպէսզի ձեր ընթացքը արժանավայել ըլլայ Աստուծոյ՝ որ կանչեց ձեզ իր թագաւորութեան եւ փառքին:
13 En daarom brengen ook wij dank aan God zonder einde, omdat gij het woord van God, door ons gepreekt, hebt aanvaard, en ook ter harte genomen, niet als het woord van mensen, maar, wat het in werkelijkheid is, als het woord van God, dat ook in u werkt, wanneer gij gelooft.
Հետեւաբար մենք ալ անդադար շնորհակալ կ՚ըլլանք Աստուծմէ, որովհետեւ երբ ընդունեցիք Աստուծոյ խօսքը՝ որ մեզմէ լսեցիք, ընդունեցիք զայն ո՛չ թէ իբր մարդոց խօսք, հապա - ինչ որ ան ճշմա՛րտապէս է - որպէս Աստուծոյ խօսք. եւ ան կը ներգործէ նաեւ ձեր մէջ՝ որ կը հաւատաք:
14 Broeders, in Christus Jesus immers zijt gij navolgers geworden van de gemeenten Gods in Judea, omdat gij van uw eigen stamgenoten hetzelfde hebt verduurd, als zij van de Joden,
Արդարեւ դուք, եղբայրնե՛ր, նմանեցաք Աստուծոյ եկեղեցիներուն՝ որ Հրէաստանի մէջ են Քրիստոս Յիսուսով, որովհետեւ դո՛ւք ալ կրեցիք նոյն չարչարանքները ձեր տոհմակիցներէն, ինչպէս անոնք՝ Հրեաներէն,
15 die den Heer Jesus en de profeten hebben gedood en ook ons hebben vervolgd; Gode niet welgevallig, alle mensen vijandig,
որ սպաննեցին թէ՛ Տէր Յիսուսը, թէ՛ ալ մարգարէները, ու հալածեցին մեզ: Աստուծոյ անհաճոյ եւ բոլոր մարդոց հակառակ են,
16 verhinderen ze ons, tot de heidenen te spreken, om hen te redden. Zo maken ze in ieder opzicht de maat hunner zonden vol; dan komt de Toorn over hen ten einde toe.
ու կ՚արգիլեն մեզ խօսիլ հեթանոսներուն՝ անոնց փրկութեան մասին, որպէսզի լեցնեն իրենց մեղքերուն չափը՝ ամէն ատեն. բայց բարկութիւնը հասած է անոնց վրայ՝ մինչեւ վախճանը:
17 Broeders, voor een korte tijd waren we van u verweesd naar het oog, maar niet naar het hart; met des te groter verlangen hebben we ons best gedaan, u weer te zien.
Իսկ մենք, եղբայրնե՛ր, քիչ մը ատեն ձեզմէ որբ մնացած ըլլալով, - երեսով եւ ո՛չ թէ սիրտով, - ա՛լ աւելի փութացինք տեսնել ձեր երեսը՝ մեծ ցանկութեամբ:
18 Ik, Paulus zelf, wilde dus wel naar u heen gaan, éénmaal, tweemaal zelfs; maar de satan heeft het ons belet.
Ուստի ուզեցինք գալ ձեզի - ես ինքս՝ Պօղոս՝ մէկ-երկու անգամ -, բայց Սատանան արգիլեց մեզ:
19 Want wie anders dan gij is onze hoop, on e vreugde, onze gloriekroon voor het aanschijn van Jesus, onzen Heer, bij zijn komst?
Քանի որ ի՞նչ է մեր յոյսը, կամ ուրախութիւնը, կամ մեր պարծանքին պսակը: Միթէ դո՛ւք չէ՞ք, մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի առջեւ, անոր գալուստին ատենը.
20 Inderdaad, onze glorie en vreugde zijt gij!
որովհետեւ դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը:

< 1 Thessalonicenzen 2 >