< 1 Johannes 4 >
1 Geliefden, gelooft niet iedere geest, maar onderzoekt, of de geesten uit God zijn; want vele valse profeten zijn uitgegaan over de wereld.
Սիրելինե՛ր, մի՛ հաւատաք ամէն հոգիի, հապա քննեցէ՛ք հոգիները՝ թէ արդեօք Աստուծմէ՛ են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ երեւան ելած են աշխարհի մէջ:
2 Hieraan erkent ge de geest van God: Iedere geest die belijdt, dat Jesus Christus in het Vlees is gekomen, hij is uit God.
Սա՛պէս կը ճանչնաք Աստուծոյ Հոգին.- ամէն հոգի որ կը դաւանի թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ է.
3 Maar iedere geest, die Jesus niet belijdt, is niet uit God; dat is er een van den Antichrist, die komt, zoals gij gehoord hebt, en die nu reeds in de wereld is.
իսկ ամէն հոգի որ չի դաւանիր թէ Յիսուս Քրիստոս մարմինով եկաւ, Աստուծմէ չէ. եւ ա՛յս է Նեռի հոգին, որուն մասին լսեցիք թէ պիտի գայ, ու արդէն աշխարհի մէջ է:
4 Gij, kinderkens, gij zijt uit God, en hebt ze overwonnen; want Hij die in u woont, is machtiger dan hij die in de wereld is.
Դուք Աստուծմէ էք, որդեակնե՛ր, եւ յաղթեցիք անոնց. որովհետեւ ա՛ն որ ձեր մէջ է՝ աւելի մեծ է, քան ա՛ն՝ որ աշխարհի մէջ է:
5 Zij zijn uit de wereld; daarom spreken ze naar de wereld, en de wereld luistert naar hen.
Անոնք աշխարհէն են. ուստի կը խօսին աշխարհի մասին, եւ աշխարհը մտիկ կ՚ընէ անոնց:
6 Wij zijn uit God: wie God kent, luistert naar ons; wie niet uit God is, luistert niet naar ons. -Hieraan erkennen we de geest der waarheid en de geest der dwaling.
Իսկ մենք Աստուծմէ ենք. ա՛ն որ կը ճանչնայ Աստուած՝ մտիկ կ՚ընէ մեզի, ա՛ն որ Աստուծմէ չէ՝ մտիկ չ՚ըներ մեզի: Ասո՛վ կը գիտնանք ճշմարտութեան Հոգին ու մոլորութեան հոգին:
7 Geliefden, laat ons elkander beminnen. Want de liefde is uit God, en wie liefheeft, is uit God geboren en kent God;
Սիրելինե՛ր, սիրե՛նք զիրար, քանի որ սէրը Աստուծմէ է: Ո՛վ որ կը սիրէ՝ ծնած է Աստուծմէ ու կը ճանչնայ Աստուած:
8 wie niet liefheeft, kent God niet. Want God is liefde!
Ա՛ն որ չի սիրեր՝ չի ճանչնար Աստուած, որովհետեւ Աստուած սէր է:
9 Hierdoor heeft Gods liefde zich aan ons geopenbaard, dat God zijn eniggeboren Zoon in de wereld heeft gezonden, opdat wij door Hem zouden leven.
Աստուծոյ սէրը սա՛պէս բացայայտուեցաւ մեզի հանդէպ. Աստուած աշխարհ ղրկեց իր միածին Որդին, որպէսզի ապրինք անոր միջոցով:
10 Hierin bestaat de liefde: niet dat wij God hebben liefgehad, maar dat Hij ons heeft bemind en zijn Zoon heeft gezonden tot verzoening voor onze zonden.
Սէրը ասո՛ր մէջ է. ո՛չ թէ մենք սիրեցինք Աստուած, հապա ա՛ն սիրեց մեզ եւ ղրկեց իր Որդին՝ իբր քաւութիւն մեր մեղքերուն:
11 Geliefden, als God ons zó heeft liefgehad, dan moeten ook wij elkander beminnen.
Սիրելինե՛ր, եթէ Աստուած ա՛յսպէս սիրեց մեզ, մենք ալ պարտաւոր ենք սիրել զիրար:
12 Nooit heeft iemand God aanschouwd; maar wanneer wij elkander beminnen, dan blijft God in ons, en is in ons de volmaakte liefde tot Hem.
Ո՛չ մէկը երբեք տեսած է Աստուած: Եթէ սիրենք զիրար, Աստուած կը բնակի մեր մէջ ու անոր սէրը կատարեալ է:
13 Hieraan erkennen wij, dat wij in Hem blijven, en Hij in ons: dat Hij ons van zijn Geest heeft meegedeeld.
Ան իր Հոգիէն տուաւ մեզի. ասո՛վ գիտենք թէ մենք կը բնակինք անոր մէջ, ան ալ՝ մեր մէջ:
14 En we hebben aanschouwd en getuigen, dat de Vader den Zoon heeft gezonden als Verlosser der wereld;
Ու մենք տեսանք եւ կը վկայենք թէ Հայրը ղրկեց իր Որդին իբր աշխարհի Փրկիչ:
15 wie dus belijdt, dat Jesus de Zoon is van God, in hem blijft God, en hij blijft in God;
Ո՛վ որ կը դաւանի թէ Յիսուս Աստուծոյ Որդին է, Աստուած կը բնակի անոր մէջ, ան ալ՝ Աստուծոյ մէջ:
16 dan hebben we ook de liefde erkend en geloofd, die God voor ons heeft. God is liefde; en wie in de liefde blijft, blijft in God en God in hem.
Մենք գիտցանք Աստուծոյ մեզի հանդէպ ունեցած սէրը, ու հաւատացինք: Աստուած սէր է. ա՛ն որ կը բնակի սիրոյ մէջ՝ կը բնակի Աստուծոյ մէջ, եւ Աստուած՝ անոր մէջ:
17 Hiertoe juist is bij ons de liefde tot volmaaktheid gebracht, dat we vertrouwen mogen hebben op de dag van het Oordeel; want dan zijn we op de wereld, gelijk Hijzelf is.
Ինչպէս ի՛նք է, նոյնպէս մե՛նք ենք այս աշխարհի մէջ. ասո՛վ մեր սէրը կատարեալ է, որպէսզի համարձակութիւն ունենանք դատաստանին օրը:
18 In de liefde bestaat er geen vrees, maar de volmaakte liefde bant de vrees; want de vrees onderstelt straf. Wie vreest, heeft dus de volmaakte liefde niet.
Սիրոյ մէջ վախ չկայ, հապա կատարեալ սէրը կը վտարէ վախը. որովհետեւ վախը կ՚ենթադրէ պատուհաս: Ուստի ո՛վ որ կը վախնայ՝ կատարեալ չէ սիրոյ մէջ:
19 Wij hebben lief, omdat Hij ons het eerst heeft liefgehad.
Մենք կը սիրենք զայն, որովհետեւ նախ ա՛ն սիրեց մեզ:
20 Zo iemand zegt: "Ik heb God lief," maar toch zijn broeder haat, hij is een leugenaar; wie immers zijn broeder, dien hij gezien heeft, niet bemint, kan God niet beminnen, dien hij niet heeft gezien.
Եթէ մէկը ըսէ. «Ես կը սիրեմ Աստուած», եւ ատէ իր եղբայրը, ստախօս է. որովհետեւ ա՛ն որ չի սիրեր իր եղբայրը՝ որ կը տեսնէ, ի՞նչպէս կրնայ սիրել Աստուած՝ որ չի տեսներ:
21 Want dit gebod hebben we van Hem ontvangen: wie God bemint, moet ook zijn broeder beminnen.
Եւ սա՛ պատուիրանը ունինք անկէ. «Ո՛վ որ կը սիրէ Աստուած, թող սիրէ նաեւ իր եղբայրը»: