< Makko 2 >
1 Nakabola kuKkapenawumi nikwakiinda mazuba mache kwakamvwika kuti Jesu mwali mumunzi.
Մի քանի օր յետոյ, երբ նա դարձեալ Կափառնայում մտաւ, լուր տարածուեց, թէ տանն է.
2 Bantu bingi bakabungana kwakuti takwe nikwachili busena, munganda nikuba kumulyango, Jesu kali kukambawuka ijwi kuli mbabo.
եւ շատեր հաւաքուեցին, այնպէս որ այլեւս տեղ չմնաց, ոչ իսկ դռան առջեւ: Եւ նրանց քարոզում էր Աստծու խօսքը:
3 Kwakasika balumi bakanyampwide mwalumi wakayuminide mubili; kanyampwidwe abalumi bone.
Եւ եկան նրա մօտ՝ բերելով մի անդամալոյծի, որին տանում էին չորս հոգով:
4 Nibakabula mweenya wakuswena afwifwi anguwe nkambo kakuvula kwabantu, bakavumbula kaluli awo Jesu mpakabede nibakavumbula bakaseluzya bulo bwawaka yuminide mubili mpakabede.
Եւ երբ ամբոխի պատճառով Յիսուսին չկարողացան մօտենալ, քանդեցին երդիկը այն տան, ուր գտնւում էր նա. եւ բացելով առաստաղը, իջեցրին այն մահիճը, որի մէջ էր անդամալոյծը:
5 Nakabona kusyoma lwabo, Jesu wakati kuli wakayuminide mubili, “Omwana, zibi zyako zyalekelelwa”.
Եւ Յիսուս, տեսնելով նրանց հաւատը, անդամալոյծին ասաց. «Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:
6 Lino bamwi balembi bakekkede, bakayeya munyono yabo,
Օրէնսգէտներից մի քանիսը, որ նստած էին այնտեղ, իրենց մտքում խորհում էին.
7 “Nkambonzi mwalumi oyu nambula obu? Utuka Leza alikke?”
«Այս ի՞նչ է խօսում, սա հայհոյում է. ո՞վ կարող է մեղքերին թողութիւն տալ, եթէ ոչ՝ միայն Աստուած»:
8 Chakufwambana Jesu wakaziba mumuya wkwe nzibakali kuyeya mumyoyo yabo. Wakati kulimbabo, “Nkambonzi nimulikuyeya ezi mumyoyo yanu?
Եւ Յիսուս իր հոգում իմացաւ, որ այնպէս են խորհում իրենց մտքում. ուստի ասաց. «Ինչո՞ւ ձեր մտքում այդ էք խորհում.
9 Nchechili chuuba kwamba kuti kumulwazi, “Walekelelwa zibi, na kuti bweza bulo bwako weende?”
ո՞րն է աւելի դիւրին. անդամալոյծին ասե՞լ՝ քո մեղքերը քեզ ներուած են, թէ՞ ասել՝ վե՛ր կաց, ա՛ռ մահիճդ եւ գնա՛ քո տունը:
10 Asi kuti muzibe kuti Mwana aMuntu ulamanguzu ano ansi enyika kulekelela zibi, wakati kuliwakayuminide mubili
Բայց որպէսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրայ իշխանութիւն ունի ներելու մեղքերը, - ասաց նա անդամալոյծին, -
11 “Ndati kulinduwe nyampuka, bweza bulo bwako, uye kunganda yako”.
քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, ա՛ռ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»:
12 Wakanyampuka chakufwambana wabweza bulo, wakazwa munganda kunembo lyabantu boonse, abobo boonse bakagamba bapabulumbu kuli Leza, bati, “Ezi tatuna zibona pe”.
Եւ վեր կացաւ ու անմիջապէս վերցնելով մահիճը՝ բոլորի առաջ դուրս ելաւ, այնպէս որ ամէնքը զարմացան եւ փառք էին տալիս Աստծուն ու ասում. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»:
13 Wakayinka lubo kunkomwe yalwizi, makamu abantu akamutobela, mpawo wakabayiisya.
Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց:
14 Kayabweenda, wakabona Levi mwana wa Alufayewusi kakkede mutente lyabasimutelo wakati kulinguwe, “Nditobele”. Wakanyampuka wamutobela.
Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ գնաց նրա յետեւից:
15 Jesu wakali kulya munganda yaLevi, abasimutelo abasizibi bakali kulya awe abasikwiiya bakwe, kwakali biingi abobo bakamutobela.
Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում:
16 Balembi, bakali baFalisi, nibakabona Jesu kalikulya abasizibi, bakati kuli basikwiiya bakwe, “Nkamboonzi nalya abasimutelo abasizibi?”
Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»:
17 Jesu nakamvwa obo wakati kulimbabo, “Bantu baponede mumubili tabayandi musilisi; asi bachiswa, mbibayanda musilisi. Tendazida kwiita baluleme asi basizibi”.
Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»:
18 Lino basikwiiya ba Joni abaFalisi kali kulyimya kulya. Bamwi bantu bakasika kulinguwe, “Nkambonzi basikwiiya baJoni abaFalisi balalyiima, asi bako tabalyimyi pe?”
Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»:
19 Jesu wakati kulimbabo, “Nkujana basikutambwa kubwinga balyiimya na sibwiinga nkalabo?” Nkachilabo sibwiinga, tabalyimyi.
Եւ Յիսուս նրանց ասաց. «Միթէ կարելի՞ է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն:
20 Ayosika mazuba sibwiinga akubwezegwa kuzwa kulimbabo, ayo mazuba bayolyiimya.
Բայց կը գան օրեր, երբ փեսան նրանցից կը վերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կը պահեն:
21 Takwe usuma chigamba chamulembo mupya achizwato chikulukulu, chigamba chilakonzya kudeluka, chipya kuzwa kuli chachiindi, chiyodelukisya.
Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կը պոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կը լինի:
22 Takwe ubikka wayini mupya munkomo yachiindi wabona wayini ulabbalula inkomo mpawo zyoonse wayini a ziyonyonyoka. Wayini mupya ubikwa munkomo mpya.
Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ նոր գինին կը պայթեցնի տիկերը, գինին կը թափուի, եւ տիկերը կը փչանան: Այլ նո՛ր գինին նո՛ր տիկերի մէջ պէտք լցուի:
23 Musabata Jesu wakayinda mumunda wamayila, basikwiiya bakabweza mayila.
Մի շաբաթ օրով նա անցնում էր ցորենի արտերի միջով: Եւ նրա աշակերտները գնալու ժամանակ սկսեցին հասկ պոկել եւ ուտել:
24 Mpawo baFalisi bakati kulinguwe, “Langa nkambonzi basikwiiya nibalikuchita zintu zityola mulawo abuzuba bwaSabata?”
Եւ փարիսեցիները նրան ասացին. «Տե՛ս, քո աշակերտները շաբաթ օրով ի՛նչ են անում, մի բան, որ օրինաւոր չէ»:
25 Wakati kulimbabo, “Temwakabala na kuti Davida nakabula akuba anzala - we abalumi mbakalabo -
Յիսուս նրանց ասաց. «Դուք երբեւիցէ չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ կարիք ունեցաւ եւ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին.
26 mbakanjila munganda yaJehova Abbiyata nkali mupatiyizi mupati, akulya chinkwa chabukamu, chitazumizigwi kuligwa amuntu kupela kunze kwabapayizi, wakapa abalabo mbakalabo?”
թէ ինչպէս Աբիաթար քահանայապետի օրով մտաւ Աստծու տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը՝ տալով նաեւ նրանց, որ իր հետ էին. մի բան, որ, բացի քահանաներից, ուրիշների համար օրինաւոր չէր ուտել»:
27 Jesu wakati, “Sabata lyakalengelwa bantu, pepe bantu kulengelwa Sabata.
Եւ ասաց նրանց. «Շաբաթ օրը մարդո՛ւ համար է, եւ ոչ թէ մարդը՝ շաբաթ օրուայ համար.
28 Aboobo, Mwana aMuntu Mwami, ku Sabata”.
ապա ուրեմն՝ մարդու Որդին տէրն է եւ շաբաթ օրուայ»: