< Jakob 5 >

1 Og nu, I rige! græder og jamrer over de Ulykker, som komme over eder.
Հիմա գա՛նք ձեզի՝ հարուստնե՛ր. լացէ՛ք եւ վայեցէ՛ք այն թշուառութիւններուն համար՝ որ պիտի պատահին ձեզի՝՝:
2 Eders Rigdom er rådnet, og eders Klæder er mølædte;
Ձեր հարստութիւնը փտած է, ու ձեր հանդերձները ցեցի կեր եղած են:
3 eders Guld og Sølv er rustet op, og deres Rust skal være til Vidnesbyrd imod eder og æde eders Kød som en Ild; I have samlet Skatte i de sidste Dage.
Ձեր ոսկին եւ արծաթը ժանգոտած են. անոնց ժանգը վկայ պիտի ըլլայ ձեզի դէմ ու կրակի պէս պիտի ուտէ ձեր մարմինը: Գանձ դիզեցիք վերջին օրերուն համար.
4 Se, den Løn skriger, som I have forholdt Arbejderne, der høstede eders Marker, og Høstfolkenes Råb ere komne ind for den Herre Zebaoths Øren.
սակայն ահա՛ ձեր արտերը քաղող գործաւորներուն վարձքը՝ որմէ զրկեցիք զանոնք՝ կ՚աղաղակէ, եւ հնձուորներուն կանչը հասաւ զօրքերու Տէրոջ ականջներուն:
5 I levede i Vellevned på Jorden og efter eders Lyster; I gjorde eders Hjerter til gode som på en Slagtedag.
Հեշտանքով ու ցոփութեամբ ապրեցաք երկրի վրայ, կերակրեցիք ձեր սիրտերը՝ որպէս թէ մորթուելու օրուան համար:
6 I domfældte, I dræbte den retfærdige; han står eder ikke imod.
Դատապարտեցի՛ք, սպաննեցի՛ք արդարը՝ որ չէր ընդդիմանար ձեզի:
7 Derfor, værer tålmodige, Brødre! indtil Herrens Tilkommelse. Se, Bonden venter på Jordens dyrebare Frugt og bier tålmodigt efter den, indtil den får tidlig Regn og sildig Regn.
Ուրեմն համբերատա՛ր եղէք, եղբայրնե՛ր, մինչեւ Տէրոջ գալուստը: Ահա՛ մշակը կը սպասէ երկրի պատուական պտուղին՝ համբերատար ըլլալով անոր համար, մինչեւ որ ստանայ առաջին անձրեւն ու վերջին անձրեւը:
8 Værer også I tålmodige, styrker eders Hjerter; thi Herrens Tilkommelse er nær.
Դո՛ւք ալ համբերատար եղէք եւ ամրացուցէ՛ք ձեր սիրտերը, որովհետեւ Տէրոջ գալուստը կը մօտենայ:
9 Sukker ikke imod hverandre, Brødre! for at I ikke skulle dømmes; se, Dommeren står for Døren.
Մի՛ հառաչէք իրարու դէմ, եղբայրնե՛ր, որպէսզի չդատապարտուիք: Ահա՛ Դատաւորը կայնած է դրան առջեւ:
10 Brødre! tager Profeterne, som have talt i Herrens Navn, til Forbillede på at lide ondt og være tålmodige.
Եղբայրնե՛րս, չարչարանքներու եւ համբերատարութեան համար օրինա՛կ առէք մարգարէներէն, որոնք խօսեցան Տէրոջ անունով:
11 Se, vi prise dem salige, som have holdt ud. I have hørt om Jobs Udholdenhed og vide Udfaldet fra Herren; thi Herren er såre medlidende og barmhjertig.
Ահա՛ երանելի կը կոչենք տոկացողները: Դուք լսեցի՛ք Յոբի համբերութեան մասին, եւ տեսա՛ք Տէրոջ անոր շնորհած վախճանը, որովհետեւ Տէրը բազմագութ է, եւ արգահատող:
12 Men for alting, mine Brødre! sværger ikke, hverken ved Himmelen eller ved Jorden eller nogen anden Ed; men eders Ja være Ja, og Nej være Nej, for at I ikke skulle falde under Dom.
Բայց ամէն բանէ առաջ, եղբայրնե՛րս, երդում մի՛ ընէք, ո՛չ երկինքի վրայ, ո՛չ երկրի վրայ. ո՛չ ալ ուրիշ որեւէ երդում: Հապա ձեր «այո՛»ն՝ այո՛ ըլլայ, ու «ո՛չ»ը՝ ո՛չ, որպէսզի չիյնաք դատապարտութեան տակ:
13 Lider nogen iblandt eder ondt, han bede; er nogen vel til Mode, han synge Lovsang!
Ձեզմէ մէկը կը չարչարուի՞. թող աղօթէ: Մէկը ոգեւորուա՞ծ է. թող սաղմոս երգէ:
14 Er nogen iblandt eder syg, han kalde Menighedens Ældste til sig, og de skulle bede over ham og salve ham med Olie i Herrens Navn.
Ձեզմէ մէկը հիւա՞նդ է. թող կանչէ եկեղեցիին երէցները, եւ անոնք թող աղօթեն իր վրայ՝ իւղով օծելով զինք Տէրոջ անունով:
15 Og Troens Bøn skal frelse den syge, og Herren skal oprejse ham, og har han gjort Synder, skulle de forlades ham.
Հաւատքով եղած աղօթքը պիտի փրկէ հիւանդը, եւ Տէրը ոտքի պիտի հանէ զայն. ու եթէ մեղք ալ գործած է, պիտի ներուի անոր:
16 Bekender derfor Synderne for hverandre og beder for hverandre, for at I må blive helbredte; en retfærdigs Bøn formår meget, når den er alvorlig.
Խոստովանեցէ՛ք իրարու ձեր յանցանքները, եւ աղօթեցէ՛ք իրարու համար, որպէսզի բժշկուիք: Արդարին ներգործող աղերսանքը շատ ազդեցիկ է:
17 Elias var et Menneske, lige Vilkår undergivet med os, og han bad en Bøn, at det ikke måtte regne; og det regnede ikke på Jorden i tre År og seks Måneder.
Եղիա կիրքերու ենթակայ մարդ մըն էր՝ մեզի նման: Ան աղօթեց որ անձրեւ չտեղայ, ու երկրի վրայ անձրեւ չտեղաց երեք տարի եւ վեց ամիս:
18 Og han bad atter, og Himmelen gav Regn, og Jorden bar sin Frugt.
Ապա դարձեալ աղօթեց, ու երկինք անձրեւ տուաւ եւ երկիր ծաղկեցուց իր պտուղը:
19 Mine Brødre! dersom nogen iblandt eder farer vild fra Sandheden, og nogen omvender ham,
Եղբայրնե՛ր, եթէ ձեզմէ ոեւէ մէկը մոլորի ճշմարտութենէն, ու մէկը վերադարձնէ զայն,
20 han vide, at den, som omvender en Synder fra hans Vejs Vildfarelse, han Frelser en Sjæl fra Døden og skjuler en Mangfoldighed af Synder.
թող գիտնայ թէ ա՛ն՝ որ կը վերադարձնէ մեղաւորը իր մոլորութեան ճամբայէն, կը փրկէ անձ մը մահէն, ու կը ծածկէ մեղքերու բազմութիւն մը:

< Jakob 5 >