< Romerne 6 >

1 Hvad skulle vi da sige? skulde vi blive ved i Synden, for at Naaden kunde blive desto større?
Ուրեմն ի՞նչ պիտի ըսենք. արդեօք յարատեւե՞նք մեղքի մէջ՝ որպէսզի շնորհքը աւելնայ:
2 Det være langt fra! Vi, som jo ere døde fra Synden, hvorledes skulle vi endnu leve i den?
Ամե՛նեւին: Մենք՝ որ մեռած ենք մեղքին հանդէպ, ի՞նչպէս տակաւին ապրինք անոր մէջ:
3 Eller vide I ikke, at vi, saa mange som bleve døbte til Kristus Jesus, bleve døbte til hans Død?
Չէ՞ք գիտեր թէ մենք բոլորս՝ որ մկրտուեցանք Յիսուս Քրիստոսով, մկրտուեցանք անոր մահո՛վ:
4 Vi bleve altsaa begravne med ham ved Daaben til Døden, for at, ligesom Kristus blev oprejst fra de døde ved Faderens Herlighed, saaledes ogsaa vi skulle vandre i et nyt Levned.
Ուրեմն անոր հետ թաղուեցանք մկրտութեամբ՝ մահուան համար. որպէսզի ինչպէս Քրիստոս մեռելներէն յարութիւն առաւ՝ Հօրը փառքով, այնպէս ալ մենք ընթանանք նոր կեանքի մէջ:
5 Thi ere vi blevne sammenvoksede med ham ved hans Døds Afbillede, skulle vi dog ogsaa være det ved hans Opstandelses,
Որովհետեւ եթէ մենք տնկակից եղանք անոր մահուան նմանութեամբ, նաեւ կցորդ պիտի ըլլանք անոր յարութեան նմանութեամբ:
6 idet vi erkende dette, at vort gamle Menneske blev korsfæstet med ham, for at Syndens Legeme skulde blive til intet, for at vi ikke mere skulde tjene Synden.
Սա՛ գիտնանք՝ թէ մեր հին մարդը խաչուեցաւ անոր հետ, որ մեղքի մարմինը ոչնչանայ, որպէսզի այլեւս մեղքին ստրուկը չըլլանք:
7 Thi den, som er død, er retfærdiggjort fra Synden.
Որովհետեւ ա՛ն որ մեռած է մեղքին, արդարացած է մեղքէն:
8 Men dersom vi ere døde med Kristus, da tro vi, at vi ogsaa skulle leve med ham,
Ուրեմն եթէ մենք մեռանք Քրիստոսի հետ, կը հաւատանք թէ պիտի ապրինք ալ անոր հետ:
9 efterdi vi vide, at Kristus, efter at være oprejst fra de døde, ikke mere dør; Døden hersker ikke mere over ham.
Քանի որ գիտենք թէ Քրիստոս մեռելներէն յարութիւն առած ըլլալով՝ այլեւս չի մեռնիր. ա՛լ մահը չի տիրեր անոր վրայ:
10 Thi det, han døde, døde han een Gang fra Synden; men det, han lever, lever han for Gud.
Որովհետեւ երբ ան մեռաւ, մեղքի՛ համար մեռաւ՝ մէ՛կ անգամ ընդմիշտ, եւ հիմա որ կ՚ապրի՝ Աստուծո՛յ համար կ՚ապրի:
11 Saaledes skulle ogsaa I anse eder selv for døde fra Synden, men levende for Gud i Kristus Jesus.
Նոյնպէս դուք ձեզ մեռա՛ծ սեպեցէք մեղքին, բայց ողջ՝ Աստուծոյ, մեր Տէրոջ՝ Քրիստոս Յիսուսի միջոցով:
12 Saa lad da ikke Synden herske i eders dødelige Legeme, saa I lyde dets Begæringer;
Ուրեմն ա՛լ մեղքը թող չթագաւորէ ձեր մահկանացու մարմինին վրայ, որ հնազանդիք անոր ցանկութիւններուն.
13 fremstiller ej heller eders Lemmer for Synden som Uretfærdigheds Vaaben; men fremstiller eder selv for Gud som saadanne, der fra døde ere blevne levende, og eders Lemmer som Retfærdigheds Vaaben for Gud.
ու ձեր մարմինին անդամները մի՛ յանձնէք մեղքին՝ անիրաւութեան գործիք ըլլալու: Հապա դուք ձեզ ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ որպէս մեռելներէն վերապրողներ, եւ ձեր անդամները ընծայեցէ՛ք Աստուծոյ՝ իբր արդարութեան գործիքներ:
14 Thi Synd skal ikke herske over eder; I ere jo ikke under Lov, men under Naade.
Արդարեւ մեղքը պիտի չիշխէ ձեր վրայ. որովհետեւ ո՛չ թէ Օրէնքի տակ էք, հապա՝ շնորհքի տակ:
15 Hvad da? skulde vi synde, fordi vi ikke ere under Lov, men under Naade? Det være langt fra!
Ուրեմն ի՞նչ. մեղանչե՞նք, քանի որ Օրէնքի տակ չենք, հապա՝ շնորհքի տակ: Ամե՛նեւին:
16 Vide I ikke, at naar I fremstille eder for en som Tjenere til Lydighed, saa ere I hans Tjenere, hvem I lyde, enten Syndens til Død, eller Lydighedens til Retfærdighed?
Չէ՞ք գիտեր թէ որո՛ւն որ դուք ձեզ իբր ստրուկ յանձնէք՝ հնազանդելու համար, ստրուկ կ՚ըլլաք անոր՝ որուն կը հնազանդիք, թէ՛ մեղքին՝ որ կ՚առաջնորդէ մահուան, եւ թէ հնազանդութեան՝ որ կ՚առաջնորդէ արդարութեան:
17 Men Gud ske Tak, fordi I have været Syndens Tjenere, men bleve af Hjertet lydige imod den Læreform, til hvilken I bleve overgivne.
Բայց շնորհակալութի՛ւն Աստուծոյ, որ մեղքին ստրուկ ըլլալէ ետք՝ սրտանց հնազանդեցաք այն ուսուցումի տիպարին՝ որ աւանդուեցաւ ձեզի:
18 Og frigjorte fra Synden bleve I Retfærdighedens Tjenere.
Ուստի դուք՝ ազատած ըլլալով մեղքէն՝ ստրուկ եղաք արդարութեա՛ն.
19 Jeg taler paa menneskelig Vis paa Grund af eders Køds Skrøbelighed. Ligesom I nemlig fremstillede eders Lemmer som Tjenere for Urenheden og Lovløsheden til Lovløshed, saaledes fremstiller nu eders Lemmer som Tjenere for Retfærdigheden til Helliggørelse!
(մարդկային կերպով կը խօսիմ՝ ձեր մարմինին տկարութեան պատճառով.) քանի որ ինչպէս յանձնեցիք ձեր անդամները անօրէնութեան՝ ստրուկ ըլլալու անմաքրութեան եւ անօրէնութեան, այնպէս ալ հիմա ընծայեցէ՛ք ձեր անդամները սրբութեան՝ ստրուկ ըլլալու արդարութեան:
20 Thi da I vare Syndens Tjenere, vare I frie over for Retfærdigheden.
Որովհետեւ երբ դուք ստրուկ էիք մեղքին՝ ազատ էիք արդարութենէն:
21 Hvad for Frugt havde I da dengang? Ting, ved hvilke I nu skamme eder; Enden derpaa er jo Død.
Ուրեմն այն ատեն ի՞նչ պտուղ ունէիք այն բաներէն՝ որոնց համար հիմա կ՚ամչնաք. որովհետեւ անոնց վախճանը մահ է:
22 Men nu, da I ere blevne frigjorte fra Synden og ere blevne Guds Tjenere, have I eders Frugt til Helliggørelse og som Enden derpaa et evigt Liv; (aiōnios g166)
Իսկ հիմա, մեղքէն ազատած եւ Աստուծոյ ստրուկ եղած ըլլալով, ձեր պտուղը ունիք՝ սրբութեամբ, ու վախճանը՝ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
23 thi Syndens Sold er Død, men Guds Naadegave er et evigt Liv i Kristus Jesus, vor Herre. (aiōnios g166)
Որովհետեւ մեղքին վարձատրութիւնը մահ է, բայց Աստուծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք է, Յիսուս Քրիստոսի՝ մեր Տէրոջ միջոցով: (aiōnios g166)

< Romerne 6 >