< Judas 1 >
1 Judas, Jesu Kristi Tjener og Broder til Jakob, til de kaldede, som ere elskede i Gud Fader og bevarede for Jesus Kristus:
Յուդա, Յիսուս Քրիստոսի ծառան ու Յակոբոսի եղբայրը, անոնց՝ որ Հայր Աստուծմով սրբացած, Յիսուս Քրիստոսով պահուած ու կանչուած են.
2 Barmhjertighed og Fred og Kærlighed vorde eder mangfoldig til Del!
ողորմութիւն, խաղաղութիւն եւ սէր թող շատնան ձեր վրայ:
3 I elskede! da det laa mig alvorligt paa Sinde at skrive til eder om vor fælles Frelse, fandt jeg det nødvendigt at skrive til eder med Formaning om at stride for den Tro, som een Gang er bleven overgiven de hellige.
Սիրելինե՛ր, երբ ամբողջ փութաջանութեամբ կը գրէի ձեզի հասարակաց փրկութեան համար, հարկաւոր նկատեցի գրել ձեզի եւ յորդորել՝ որպէսզի պայքարիք այն հաւատքին համար, որ մէ՛կ անգամ աւանդուեցաւ սուրբերուն:
4 Thi der har indsneget sig nogle Mennesker, om hvem det for længe siden er forud skrevet, at de vilde falde under denne Dom: Ugudelige, som misbruge vor Guds Naade til Uterlighed og fornægte vor eneste Hersker og Herre Jesus Kristus.
Որովհետեւ քանի մը մարդիկ - որոնց դատապարտութիւնը վաղուց արձանագրուած է՝՝ - գաղտնի մտան ձեր մէջ, ամբարիշտներ՝ որոնք մեր Աստուծոյն շնորհքը այլափոխեցին ցոփութեան, եւ ուրացան միակ Տիրակալն ու մեր Տէրը՝ Յիսուս Քրիստոսը:
5 Men skønt I een Gang for alle vide det alt sammen, vil jeg minde eder om, at da Herren havde frelst Folket ud af Ægyptens Land, ødelagde han næste Gang dem, som ikke troede,
Ուրեմն կը փափաքիմ յիշեցնել ձեզի, թէպէտ ժամանակին գիտէիք ասիկա, թէ Տէրը՝ որ փրկեց ժողովուրդը Եգիպտոսի երկրէն՝ երկրորդ անգամ կորսնցուց չհաւատացողները.
6 og de Engle, som ikke bevarede deres Højhed, men forlode deres egen Bolig, har han holdt forvarede i evige Lænker under Mørke til den store Dags Dom; (aïdios )
եւ այն հրեշտակները, որոնք չպահեցին իրենց սկզբնական դիրքը՝՝, հապա ձգեցին իրենց բնակութիւնը, յաւերժական կապերով վերապահեց մեծ օրուան դատաստանին համար՝ մթութեան մէջ: (aïdios )
7 ligesom Sodoma og Gomorra og de omliggende Stæder, der paa samme Maade som disse vare henfaldne til Utugt og gik efter fremmed Kød, ere satte til et Eksempel, idet de bære en evig Ilds Straf. (aiōnios )
Նմանապէս Սոդոմ ու Գոմոր, ինչպէս նաեւ անոնց շուրջը եղած քաղաքները, որոնք անձնատուր եղան պոռնկութեան եւ ընթացան ուրիշ մարմինի ետեւէն, իբր օրինակ դրուած են մեր առջեւ, կրելով յաւիտենական կրակին վճիռը: (aiōnios )
8 Alligevel gaa ogsaa disse ligedan i Drømme og besmitte Kød, foragte Herskab og bespotte Herligheder.
Նմանապէս այս ցնորածներն ալ կը պղծեն մարմինը, կ՚անարգեն տէրութիւնը ու կը հայհոյեն փառքերը:
9 Men Overengelen Mikael turde, da han tvistedes med Djævelen og talte om Mose Legeme, ikke fremføre en Bespottelsesdom, men sagde: „Herren straffe dig!‟
Բայց Միքայէլ հրեշտակապետը, երբ կը վիճէր Չարախօսին հետ՝ խօսելով Մովսէսի մարմինին մասին, չյանդգնեցաւ հայհոյալից դատավճիռ արձակել՝՝ անոր դէմ, հապա ըսաւ. «Տէ՛րը յանդիմանէ քեզ»:
10 Disse derimod bespotte, hvad de ikke kende; og hvad de som de ufornuftige Dyr vide Besked om af Naturen, dermed ødelægge de sig selv.
Մինչդեռ ասոնք կը հայհոյեն այն բաները՝ որ չեն գիտեր. իսկ ինչ որ գիտեն բնականաբար, անբան կենդանիներու պէս, կ՚ապականին այդ բաներուն մէջ:
11 Ve dem! thi de ere gaaede paa Kains Vej og have styrtet sig i Bileams Vildfarelse for Vindings Skyld og ere gaaede til Grunde i Koras Genstridighed.
Վա՜յ անոնց, քանի որ գացին Կայէնի ճամբայէն, ինկան Բաղաամի մոլորութեան մէջ՝ վարձքի համար, եւ կորսուեցան Կորխի հակաճառութեամբ:
12 Disse ere Skærene ved eders Kærlighedsmaaltider, fordi de uden Undseelse fraadse med og pleje sig selv; de ere vandløse Skyer, som drives forbi af Vinden; bladløse Træer uden Frugt, to Gange døde, oprykkede med Rode;
Ասոնք բիծեր են ձեր սիրոյ խնճոյքներուն մէջ, երբ խրախճանք կ՚ընեն ձեզի հետ, իրենք զիրենք արածելով առանց վախի: Անջուր ամպեր են՝ հովերէն քշուած, աշնանային խամրած պտուղով ծառեր, անպտուղ, երկու անգամ մեռած, արմատախիլ եղած.
13 vilde Bølger paa Hav, som udskumme deres egen Skam; vildfarende Stjerner; for dem er Mørke og Mulm bevaret til evig Tid. (aiōn )
ծովու վայրագ ալիքներ, որ կը փրփրցնեն իրենց ամօթը. մոլորած աստղեր, որոնց համար վերապահուած է խաւարին մթութիւնը յաւիտեան: (aiōn )
14 Men om disse har ogsaa Enok, den syvende fra Adam, profeteret, da han sagde: „Se, Herren kom med sine hellige Titusinder
Ենովք ալ, եօթներորդը Ադամէն ետք, մարգարէացաւ ասոնց համար եւ ըսաւ. «Ահա՛ Տէրը կու գայ իր բիւրաւոր սուրբերով՝
15 for at holde Dom over alle og straffe alle de ugudelige for alle deres Ugudeligheds Gerninger, som de have bedrevet, og for alle de formastelige Ord, som de have talt imod ham, de ugudelige Syndere!‟
դատաստան կիրարկելու բոլորին հանդէպ, ու կշտամբելու անոնց մէջ եղող բոլոր ամբարիշտները՝ իրենց ամբարշտութեամբ ըրած բոլոր ամբարիշտ գործերուն համար, եւ բոլոր խիստ խօսքերուն համար՝ որ ամբարիշտ մեղաւորները խօսեցան անոր դէմ»:
16 Disse ere de, som knurre, som klage over deres Skæbne, medens de vandre efter deres Begæringer, og deres Mund taler overmodige Ord, medens de for Fordels Skyld vise Beundring for Personer.
Ասոնք տրտնջողներ ու քրթմնջողներ են, որոնք կ՚ընթանան իրենց ցանկութիւններուն համաձայն. իրենց բերանները կը խօսին յոխորտաբանութիւններ, ու երեսպաշտութիւն կ՚ընեն օգուտի համար:
17 I derimod, I elskede! kommer de Ord i Hu, som forud ere talte af vor Herres Jesu Kristi Apostle;
Բայց դո՛ւք, սիրելինե՛ր, յիշեցէ՛ք այն խօսքերը՝ որ նախապէս ըսուեցան մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի առաքեալներուն կողմէ:
18 thi de sagde eder: I den sidste Tid skal der være Spottere, som vandre efter deres Ugudeligheders Begæringer.
Անոնք կ՚ըսէին ձեզի թէ “վերջին ժամանակը ծաղրողներ պիտի ըլլան, որոնք պիտի ընթանան իրենց ամբարիշտ ցանկութիւններուն համաձայն”:
19 Disse ere de, som volde Splittelser, sjælelige, som ikke have Aand.
Ասոնք՝ իրենք զիրենք զատող, շնչաւոր մարդիկ են, որոնք չունին Հոգին:
20 I derimod, I elskede! opbygger eder selv paa eders helligste Tro; beder i den Helligaand;
Իսկ դո՛ւք, սիրելինե՛ր, շինելով դուք ձեզ՝ ձեր ամենասուրբ հաւատքին վրայ, եւ աղօթելով Սուրբ Հոգիով,
21 bevarer saaledes eder selv i Guds Kærlighed, forventende vor Herres Jesu Kristi Barmhjertighed til evigt Liv. (aiōnios )
պահեցէ՛ք դուք ձեզ Աստուծոյ սիրոյն մէջ, սպասելով մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի ողորմութեան՝ յաւիտենական կեանքի համար: (aiōnios )
22 Og revser nogle, naar de tvivle,
Կարեկցեցէ՛ք ոմանց՝ զատորոշելով.
23 frelser andre ved at udrive dem af Ilden, forbarmer eder over andre med Frygt, saa I hade endog den af Kødet besmittede Kjortel.
իսկ փրկեցէ՛ք ուրիշները, վախով յափշտակելով զանոնք կրակէն, ատելով մարմինէն ապականած բաճկոնն ալ:
24 Men ham, som er mægtig til at bevare eder fra Fald og fremstille eder for sin Herlighed ulastelige i Fryd,
Անոր՝ որ կարող է զերծ պահել ձեզ անկումէ, եւ անարատ կեցնել իր փառքին առջեւ՝ ցնծութեամբ,
25 den eneste Gud, vor Frelser ved vor Herre Jesus Kristus, tilkommer Ære og Majestæt, Vælde og Magt, forud for al Tid og nu og i alle Evigheder! Amen. (aiōn )
մեր Փրկիչին՝ միա՛կ Աստուծոյ, (մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով) փա՜ռք ու մեծափառութի՜ւն, զօրութի՜ւն եւ իշխանութի՜ւն (բոլոր դարերէն առաջ, ) հիմա ու բոլոր դարերուն մէջ: Ամէն: (aiōn )