< Johannes 8 >
1 [Men Jesus gik til Oliebjerget.
Յիսուս գնաց Ձիթենիներու լեռը:
2 Og aarle om Morgenen kom han igen i Helligdommen, og hele Folket kom til ham; og han satte sig og lærte dem.
Երբ առտուն կանուխ դարձեալ եկաւ տաճարը՝ ամբողջ ժողովուրդը կու գար իրեն, եւ ինք՝ նստած կը սորվեցնէր անոնց:
3 Men de skriftkloge og Farisæerne føre en Kvinde til ham, greben i Hor, og stille hende frem i Midten.
Դպիրներն ու Փարիսեցիները բերին անոր շնութեան մէջ բռնուած կին մը, եւ մէջտեղ կայնեցնելով զայն՝
4 Og de sige til ham: „Mester! denne Kvinde er greben i Hor paa fersk Gerning.
ըսին իրեն. «Վարդապե՛տ, այս կինը շնութեան մէջ բռնուեցաւ՝ այս մեղքը գործած ատեն:
5 Men Moses bød os i Loven, at saadanne skulle stenes; hvad siger nu du?‟
Օրէնքին մէջ՝ Մովսէս պատուիրեց մեզի քարկոծել այսպիսիները. իսկ դո՛ւն ի՞նչ կ՚ըսես»:
6 Men dette sagde de for at friste ham, for at de kunde have noget at anklage ham for. Men Jesus bøjede sig ned og skrev med Fingeren paa Jorden.
Ասիկա կ՚ըսէին՝ զայն փորձելու համար, որպէսզի առիթ ունենան զինք ամբաստանելու. բայց Յիսուս՝ վար ծռած՝ մատով կը գրէր գետինին վրայ:
7 Men da de bleve ved at spørge ham, rettede han sig op og sagde til dem: „Den iblandt eder, som er uden Synd, kaste først Stenen paa hende!‟
Սակայն երբ շարունակեցին հարցնել իրեն, վեր նայեցաւ եւ ըսաւ անոնց. «Ձեզմէ անմեղ եղողը՝ առաջ ի՛նք թող քար նետէ ատոր վրայ»:
8 Og han bøjede sig atter ned og skrev paa Jorden.
Ու դարձեալ վար ծռելով՝ գետինին վրայ կը գրէր:
9 Men da de hørte det, gik de bort, den ene efter den anden, fra de ældste til de yngste, og Jesus blev alene tilbage med Kvinden, som stod der i Midten.
Իսկ անոնք՝ լսելով ասիկա եւ կշտամբուելով իրենց խղճմտանքէն՝ դուրս կ՚ելլէին մէկ առ մէկ, ամենէն տարեցներէն սկսեալ՝ մինչեւ յետինները. ու Յիսուս մինակ մնաց, եւ կինը՝ մէջտեղ կայնած:
10 Men da Jesus rettede sig op og ingen saa uden Kvinden, sagde han til hende: „Kvinde! hvor ere de henne? Var der ingen, som fordømte dig?‟
Յիսուս վեր նայելով ու կնոջմէն զատ ո՛չ մէկը տեսնելով՝ ըսաւ անոր. «Կի՛ն, ո՞ւր են անոնք՝ որ կ՚ամբաստանէին քեզ. ո՞չ մէկը դատապարտեց քեզ»:
11 Men hun sagde: „Herre! ingen.‟ Da sagde Jesus: „Heller ikke jeg fordømmer dig; gaa bort, og synd ikke mere!‟]
Ան ալ ըսաւ. «Ո՛չ մէկը, Տէ՛ր»: Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս ալ չեմ դատապարտեր քեզ. գնա՛, եւ ասկէ ետք ա՛լ մի՛ մեղանչեր»:
12 Jesus talte da atter til dem og sagde: „Jeg er Verdens Lys; den, som følger mig, skal ikke vandre i Mørket, men have Livets Lys.‟
Յիսուս դարձեալ խօսեցաւ անոնց եւ ըսաւ. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը. ա՛ն որ կը հետեւի ինծի՝ պիտի չքալէ խաւարի մէջ, հապա պիտի ունենայ կեանքի լոյսը»:
13 Da sagde Farisæerne til ham: „Du vidner om dig selv; dit Vidnesbyrd er ikke sandt.‟
Իսկ Փարիսեցիները ըսին անոր. «Դո՛ւն կը վկայես քու մասիդ. քու վկայութիւնդ ճշմարիտ չէ»:
14 Jesus svarede og sagde til dem: „Om jeg end vidner om mig selv, er mit Vidnesbyrd sandt; thi jeg ved, hvorfra jeg kom, og hvor jeg gaar hen; men I vide ikke, hvorfra jeg kommer, og hvor jeg gaar hen.
Յիսուս պատասխանեց անոնց. «Թէպէտ ե՛ս կը վկայեմ իմ մասիս, իմ վկայութիւնս ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ ուրկէ՛ եկայ եւ ո՛ւր կ՚երթամ. իսկ դուք չէք գիտեր ուրկէ՛ կու գամ կամ ո՛ւր կ՚երթամ:
15 I dømme efter Kødet; jeg dømmer ingen.
Դուք կը դատէք մարմինի՛ն համաձայն. ես ո՛չ մէկը կը դատեմ:
16 Men om jeg ogsaa dømmer, er min Dom sand; thi det er ikke mig alene, men mig og Faderen, han, som sendte mig.
Նոյնիսկ եթէ դատեմ՝ իմ դատաստանս ճշմարիտ է, որովհետեւ ես մինակ չեմ, հապա՝ ե՛ս եւ Հա՛յրը՝ որ ղրկեց զիս:
17 Men ogsaa i eders Lov er der skrevet, at to Menneskers Vidnesbyrd er sandt.
Ձեր Օրէնքին մէջ ալ գրուած է թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:
18 Jeg er den, der vidner om mig selv, og Faderen, som sendte mig, vidner om mig.‟
Ե՛ս եմ՝ որ կը վկայեմ իմ մասիս, ու Հա՛յրն ալ՝ որ ղրկեց զիս՝ կը վկայէ իմ մասիս»:
19 Derfor sagde de til ham: „Hvor er din Fader?‟ Jesus svarede: „I kende hverken mig eller min Fader; dersom I kendte mig, kendte I ogsaa min Fader.‟
Ուստի ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ զիս կը ճանչնաք, եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ ճանչնայիք զիս, պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս»:
20 Disse Ord talte Jesus ved Tempelblokken, da han lærte i Helligdommen; og ingen greb ham, fordi hans Time endnu ikke var kommen.
Յիսուս ըսաւ այս խօսքերը՝ գանձատունը, երբ կը սորվեցնէր տաճարին մէջ, ու ո՛չ մէկը ձերբակալեց զայն, որովհետեւ դեռ անոր ժամը հասած չէր:
21 Da sagde han atter til dem: „Jeg gaar bort, og I skulle lede efter mig, og I skulle dø i eders Synd; hvor jeg gaar hen, kunne I ikke komme.‟
Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ՝ ու պիտի փնտռէք զիս, եւ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. ո՛ւր ես կ՚երթամ ՝ դուք չէք կրնար գալ»:
22 Da sagde Jøderne: „Mon han vil slaa sig selv ihjel, siden han siger: Hvor jeg gaar hen, kunne I ikke komme?‟
Ուրեմն Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզի՞նք պիտի սպաննէ, քանի որ կ՚ըսէ. “Ո՛ւր ես կ՚երթամ՝ դուք չէք կրնար գալ”»:
23 Og han sagde til dem: „I ere nedenfra, jeg er ovenfra; I ere af denne Verden, jeg er ikke af denne Verden.
Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ:
24 Derfor har jeg sagt eder, at I skulle dø i eders Synder; thi dersom I ikke tro, at det er mig, skulle I dø i eders Synder.‟
Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:
25 De sagde da til ham: „Hvem er du?‟ Og Jesus sagde til dem: „Just det, som jeg siger eder.
Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի:
26 Jeg har meget at tale og dømme om eder; men den, som sendte mig, er sanddru, og hvad jeg har hørt af ham, det taler jeg til Verden.‟
Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»:
27 De forstode ikke, at han talte til dem om Faderen.
Անոնք չհասկցան թէ Հօրը մասին կը խօսէր իրենց:
28 Da sagde Jesus til dem: „Naar I faa ophøjet Menneskesønnen, da skulle I kende, at det er mig, og at jeg gør intet af mig selv; men som min Fader har lært mig, saaledes taler jeg.
Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Երբ բարձրացնէք մարդու Որդին, այն ատեն պիտի գիտնաք թէ ես եմ, եւ թէ ես ինձմէ ոչի՛նչ կ՚ընեմ, հապա կը խօսիմ այս բաները՝ ինչպէս Հայրը սորվեցուց ինծի:
29 Og han, som sendte mig, er med mig; han har ikke ladet mig alene, fordi jeg gør altid det, som er ham til Behag.‟
Ու զիս ղրկողը ինծի հետ է. Հայրը մինակ չթողուց զիս, որովհետեւ ես ամէն ատեն կ՚ընեմ իրեն հաճելի եղած բաները»:
30 Da han talte dette, troede mange paa ham.
Երբ այսպէս խօսեցաւ՝ շատ մարդիկ հաւատացին իրեն:
31 Jesus sagde da til de Jøder, som vare komne til Tro paa ham: „Dersom I blive i mit Ord, ere I sandelig mine Disciple,
Ուստի Յիսուս ըսաւ իրեն հաւատացող Հրեաներուն. «Եթէ իմ խօսքիս մէջ մնաք, ճշմա՛րտապէս իմ աշակերտներս կ՚ըլլաք.
32 og I skulle erkende Sandheden, og Sandheden skal frigøre eder.‟
ու ճշմարտութիւնը պիտի գիտնաք, եւ այդ ճշմարտութիւնը պիտի ազատէ ձեզ»:
33 De svarede ham: „Vi ere Abrahams Sæd og have aldrig været nogens Trælle; hvorledes siger du da: I skulle vorde frie?‟
Պատասխանեցին իրեն. «Մենք Աբրահամի զարմն ենք, ու երբե՛ք ստրուկ չենք եղած ոեւէ մէկուն: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ազատ պիտի ըլլաք”»:
34 Jesus svarede dem: „Sandelig, sandelig, siger jeg eder, hver den, som gør Synden, er Syndens Træl.
Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ մեղք կը գործէ, անիկա մեղքին ստրուկն է”:
35 Men Trællen bliver ikke i Huset til evig Tid, Sønnen bliver der til evig Tid. (aiōn )
Եւ ստրուկը տան մէջ յաւիտեան չի կենար, բայց որդին յաւիտեան կը կենայ: (aiōn )
36 Dersom da Sønnen faar frigjort eder, skulle I være virkelig frie.
Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, ի՛րապէս ազատ պիտի ըլլաք:
37 Jeg ved, at I ere Abrahams Sæd; men I søge at slaa mig ihjel, fordi min Tale ikke finder Rum hos eder.
Գիտե՛մ թէ Աբրահամի զարմն էք. բայց կը ջանաք սպաննել զիս, որովհետեւ իմ խօսքս տեղ չունի ձեր մէջ:
38 Jeg taler det, som jeg har set hos min Fader; saa gøre ogsaa I det, som I have hørt af eders Fader.‟
Ես ինչ որ տեսայ իմ Հօրս քով՝ զա՛յն կը խօսիմ, ու դուք ալ ինչ որ տեսաք ձեր հօր քով՝ զա՛յն կ՚ընէք»:
39 De svarede og sagde til ham: „Vor Fader er Abraham.‟ Jesus sagde til dem: „Dersom I vare Abrahams Børn, gjorde I Abrahams Gerninger.
Պատասխանեցին անոր. «Մեր հայրը՝ Աբրահա՛մն է»: Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աբրահամի որդիները ըլլայիք, Աբրահամի՛ գործերը պիտի ընէիք:
40 Men nu søge I at slaa mig ihjel, et Menneske, der har sagt eder Sandheden, som jeg har hørt af Gud; dette gjorde Abraham ikke.
Բայց հիմա կը ջանաք սպաննել զիս, այնպիսի մարդ մը՝ որ խօսեցաւ ձեզի ճշմարտութիւնը, որ լսեցի Աստուծմէ. Աբրահամ չըրաւ այդ բանը:
41 I gøre eders Faders Gerninger.‟ De sagde da til ham: „Vi ere ikke avlede i Hor; vi have een Fader, Gud.‟
Դուք կ՚ընէք ձե՛ր հօր գործերը»: Անոնք ալ ըսին անոր. «Մենք պոռնկութենէ ծնած չենք. մենք ունինք մէ՛կ Հայր, որ Աստուած է»:
42 Jesus sagde til dem: „Dersom Gud var eders Fader, da elskede I mig; thi jeg er udgaaet og kommen fra Gud; thi jeg er heller ikke kommen af mig selv, men han har udsendt mig.
Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աստուած ըլլար ձեր Հայրը՝ պիտի սիրէիք զիս, որովհետեւ ես Աստուծմէ՛ ելայ ու եկայ. ո՛չ թէ ես ինձմէ եկայ, հապա ի՛նք ղրկեց զիս:
43 Hvorfor forstaa I ikke min Tale? fordi I ikke kunne høre mit Ord.
Ինչո՞ւ չէք հասկնար իմ խօսածս. քանի որ չէք կրնար մտիկ ընել իմ խօսքս:
44 I ere af den Fader Djævelen, og eders Faders Begæringer ville I gøre. Han var en Manddraber fra Begyndelsen af, og han staar ikke i Sandheden; thi Sandhed er ikke i ham. Naar han taler Løgn, taler han af sit eget; thi han er en Løgner og Løgnens Fader.
Դուք ձեր հօրմէն՝ Չարախօսէն էք, եւ կ՚ուզէք ձեր հօ՛ր ցանկութիւնները գործադրել. ան սկիզբէն մարդասպան էր, ու ճշմարտութեան մէջ չկեցաւ՝ որովհետեւ անոր մէջ ճշմարտութիւն չկայ: Երբ ան սուտ խօսի՝ կը խօսի բո՛ւն իր էութենէ՛ն, քանի որ ան ստախօս է՝ եւ սուտին հայրը:
45 Men mig tro I ikke, fordi jeg siger Sandheden.
Բայց որովհետեւ ես կը խօսիմ ճշմարտութիւնը՝ չէք հաւատար ինծի:
46 Hvem af eder kan overbevise mig om nogen Synd? Siger jeg Sandhed, hvorfor tro I mig da ikke?
Ձեզմէ ո՞վ կրնայ կշտամբել զիս՝ մեղքի համար. իսկ եթէ ես կը խօսիմ ճշմարտութիւնը, ինչո՞ւ չէք հաւատար ինծի:
47 Den, som er af Gud, hører Guds Ord; derfor høre I ikke, fordi I ere ikke af Gud.‟
Ա՛ն որ Աստուծմէ է՝ մտիկ կ՚ընէ Աստուծոյ խօսքերը. ուստի դուք մտիկ չէք ըներ, քանի որ Աստուծմէ չէք»:
48 Jøderne svarede og sagde til ham: „Sige vi ikke med Rette, at du er en Samaritan og er besat?‟
Հրեաները պատասխանեցին անոր. «Մենք ճիշդ չե՞նք ըսեր թէ դուն Սամարացի ես, ու դեւ կայ քու ներսդ»:
49 Jesus svarede: „Jeg er ikke besat, men jeg ærer min Fader, og I vanære mig.
Յիսուս պատասխանեց. «Իմ ներսս դեւ չկայ, հապա ես կը պատուեմ իմ Հայրս. բայց դուք՝ կ՚անպատուէ՛ք զիս:
50 Men jeg søger ikke min Ære; der er den, som søger den og dømmer.
Իսկ ես չեմ փնտռեր իմ փառքս: Կա՛յ մէկը՝ որ կը փնտռէ ու կը դատէ:
51 Sandelig, sandelig, siger jeg eder, dersom nogen holder mit Ord, skal han i al Evighed ikke se Døden.‟ (aiōn )
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս, մահ պիտի չտեսնէ յաւիտեա՛ն”»: (aiōn )
52 Jøderne sagde til ham: „Nu vide vi, at du er besat; Abraham døde og Profeterne, og du siger: Dersom nogen holder mit Ord, han skal i al Evighed ikke smage Døden. (aiōn )
Ուստի Հրեաները ըսին անոր. «Հիմա գիտցանք թէ դեւ կայ քու ներսդ: Աբրահամ մեռաւ, ու մարգարէներն ալ, իսկ դուն կ՚ըսես. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս՝ մահ պիտի չհամտեսէ յաւիտեա՛ն”: (aiōn )
53 Mon du er større end vor Fader Abraham, som jo døde? ogsaa Profeterne døde; hvem gør du dig selv til?‟
Միթէ դուն աւելի՞ մեծ ես՝ քան մեր հայրը՝ Աբրահամ, որ մեռաւ, ու մարգարէներն ալ մեռան. դուն քեզ ո՞վ կ՚ընես»:
54 Jesus svarede: „Dersom jeg ærer mig selv, er min Ære intet; det er min Fader, som ærer mig, han, om hvem I sige, at han er eders Gud.
Յիսուս պատասխանեց. «Եթէ ե՛ս զիս փառաւորեմ՝ իմ փառքս ոչի՛նչ է: Իմ Հա՛յրս է՝ որ կը փառաւորէ զիս, որուն համար դուք կ՚ըսէք թէ “մեր Աստուածն է”,
55 Og I have ikke kendt ham, men jeg kender ham. Og dersom jeg siger: „Jeg kender ham ikke, ‟ da bliver jeg en Løgner ligesom I; men jeg kender ham og holder hans Ord.
բայց չէք ճանչնար զայն: Իսկ ես կը ճանչնա՛մ զայն, ու եթէ ըսէի թէ “չեմ ճանչնար զայն”, ձեզի պէս ստախօս կ՚ըլլայի. մինչդեռ ես կը ճանչնամ զայն, եւ կը պահեմ անոր խօսքը:
56 Abraham, eders Fader, frydede sig til at se min Dag, og han saa den og glædede sig.‟
Ձեր հայրը՝ Աբրահամ՝ ցանկաց տեսնել իմ օրս, ու տեսաւ եւ ցնծաց»:
57 Da sagde Jøderne til ham: „Du er endnu ikke halvtredsindstyve Aar gammel, og du har set Abraham?‟
Իսկ Հրեաները ըսին անոր. «Դուն տակաւին յիսուն տարեկան չես. Աբրահա՞մն ալ տեսար»:
58 Jesus sagde til dem: „Sandelig, sandelig, siger jeg eder, førend Abraham blev til, har jeg været.‟
Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Աբրահամի ըլլալէն առաջ՝ ես եմ”»:
59 Saa toge de Stene for at kaste paa ham; men Jesus skjulte sig og gik ud af Helligdommen.
Ուստի քարեր վերցուցին՝ որպէսզի նետեն անոր վրայ. բայց Յիսուս ինքզինք ծածկեց անոնց աչքերէն, ու անոնց մէջէն անցնելով՝ դուրս ելաւ տաճարէն, եւ այսպէս գնաց: