< Johannes 6 >
1 Derefter drog Jesus over til hin Side af Galilæas Sø, Tiberias-Søen.
Ասկէ ետք, Յիսուս գնաց Գալիլեայի՝ այսինքն Տիբերիայի ծովուն միւս կողմը:
2 Og en stor Skare fulgte ham, fordi de saa de Tegn, som han gjorde paa de syge.
Մեծ բազմութիւն մը կը հետեւէր անոր, որովհետեւ կը տեսնէին այն նշանները՝ որ կ՚ընէր հիւանդներուն վրայ:
3 Men Jesus gik op paa Bjerget og satte sig der med sine Disciple.
Յիսուս լեռը ելաւ ու նստաւ հոն՝ իր աշակերտներուն հետ:
4 Men Paasken, Jødernes Højtid, var nær.
Հրեաներուն Զատիկի տօնը մօտ էր:
5 Da Jesus nu opløftede sine Øjne og saa, at en stor Skare kom til ham, sagde han til Filip: „Hvor skulle vi købe Brød, for at disse kunne faa noget at spise?‟
Երբ Յիսուս աչքերը բարձրացուց ու տեսաւ թէ մեծ բազմութիւն մը կու գար իրեն, ըսաւ Փիլիպպոսի. «Ուրկէ՞ հաց գնենք՝ որպէսզի ասոնք ուտեն»:
6 Men dette sagde han for at prøve ham; thi han vidste selv, hvad han vilde gøre.
(Ասիկա կ՚ըսէր՝ զայն փորձելու համար, քանի որ ինք գիտէր թէ ի՛նչ պիտի ընէր: )
7 Filip svarede ham: „Brød for to Hundrede Denarer er ikke nok for dem, til at hver kan faa noget lidet.‟
Փիլիպպոս պատասխանեց անոր. «Երկու հարիւր դահեկանի հաց չի բաւեր անոնց, որպէսզի իւրաքանչիւրը քիչ մը առնէ»:
8 En af hans Disciple, Andreas, Simon Peters Broder, siger til ham:
Իր աշակերտներէն մէկը, Սիմոն Պետրոսի եղբայրը՝ Անդրէաս, ըսաւ իրեն.
9 „Her er en lille Dreng, som har fem Bygbrød og to Smaafisk; men hvad er dette til saa mange?‟
«Հոս պատանի մը կայ, որ ունի հինգ գարիէ նկանակ ու երկու ձուկ. բայց ի՞նչ են անոնք՝ այդչափ մարդոց համար»:
10 Jesus sagde: „Lader Folkene sætte sig ned; ‟ og der var meget Græs paa Stedet. Da satte Mændene sig ned, omtrent fem Tusinde i Tallet.
Յիսուս ըսաւ. «Նստեցուցէ՛ք այդ մարդիկը»: Հոն առատ խոտ կար, ու մարդիկը նստան՝ թիւով հինգ հազարի չափ:
11 Saa tog Jesus Brødene og takkede og uddelte dem til dem, som havde sat sig ned; ligeledes ogsaa af Smaafiskene saa meget, de vilde.
Յիսուս առաւ նկանակները, շնորհակալ եղաւ եւ բաշխեց աշակերտներուն, աշակերտներն ալ՝ նստողներուն. նմանապէս ձուկերէն՝ ո՛րչափ որ ուզեցին:
12 Men da de vare blevne mætte, siger han til sine Disciple: „Samler de tiloversblevne Stykker sammen, for at intet skal gaa til Spilde.‟
Երբ կշտացան՝ ըսաւ իր աշակերտներուն. «Ժողվեցէ՛ք աւելցած բեկորները, որպէսզի ոչինչ կորսուի»:
13 Da samlede de og fyldte tolv Kurve med Stykker, som bleve tilovers af de fem Bygbrød fra dem, som havde faaet Mad.
Ուստի ժողվեցին, եւ տասներկու կողով լեցուցին այդ հինգ գարիէ նկանակներէն մնացած բեկորներով, որոնք ուտողներէն աւելցան:
14 Da nu Folkene saa det Tegn, som han havde gjort, sagde de: „Denne er i Sandhed Profeten, som kommer til Verden.‟
Իսկ մարդիկը, երբ տեսան Յիսուսի ըրած նշանը, կ՚ըսէին. «Ճշմա՛րտապէս ասիկա՛ է այն մարգարէն, որ աշխարհ պիտի գար»:
15 Da Jesus nu skønnede, at de vilde komme og tage ham med Magt for at gøre ham til Konge, gik han atter op paa Bjerget, ganske alene.
Ուրեմն Յիսուս, գիտնալով թէ պիտի գան յափշտակելու զինք՝ որպէսզի թագաւոր ընեն զինք, դարձեալ լեռը գնաց՝ առանձին:
16 Men da det var blevet Aften, gik hans Disciple ned til Søen.
Երբ իրիկուն եղաւ՝ իր աշակերտները իջան ծովեզերքը,
17 Og de gik om Bord i et Skib og vilde sætte over til hin Side af Søen til Kapernaum. Og det var allerede blevet mørkt, og Jesus var endnu ikke kommen til dem.
ու նաւ մտնելով կ՚երթային ծովուն միւս կողմը՝ Կափառնայում: Արդէն մթնցած էր, բայց դեռ Յիսուս եկած չէր իրենց:
18 Og Søen rejste sig, da der blæste en stærk Vind.
Ծովն ալ ալեկոծ էր՝ սաստիկ փչող հովէն:
19 Da de nu havde roet omtrent fem og tyve eller tredive Stadier, se de Jesus vandre paa Søen og komme nær til Skibet, og de forfærdedes.
Երբ թի վարելով քսանհինգ կամ երեսուն ասպարէզի չափ գացին՝ տեսան Յիսուսը, որ կը մօտենար նաւուն՝ ծովուն վրայ քալելով, ու վախցան:
20 Men han siger til dem: „Det er mig; frygter ikke!‟
Բայց ինք ըսաւ անոնց. «Ե՛ս եմ, մի՛ վախնաք»:
21 Da vilde de tage ham op i Skibet; og straks kom Skibet til Landet, som de sejlede til.
Ուստի ուզեցին ընդունիլ զինք նաւուն մէջ. եւ նաւը իսկոյն հասաւ այն երկիրը՝ ուր կ՚երթային:
22 Den næste Dag saa Skaren, som stod paa hin Side af Søen, at der ikke havde været mere end eet Skib der, og at Jesus ikke var gaaet om Bord med sine Disciple, men at hans Disciple vare dragne bort alene,
Հետեւեալ օրը՝ բազմութիւնը, որ ծովուն միւս եզերքն էր, տեսաւ թէ ուրիշ նաւակ չկար այն մէկէն զատ՝ որուն մէջ անոր աշակերտները մտած էին, եւ թէ Յիսուս իր աշակերտներուն հետ մտած չէր նաւակը, այլ անոր աշակերտները առանձին գացեր էին
23 (men der var kommet Skibe fra Tiberias nær til det Sted, hvor de spiste Brødet, efter at Herren havde gjort Taksigelse):
(բայց Տիբերիայէն ուրիշ նաւակներ եկան այն տեղին մօտ, ուր կերեր էին հացը՝ Տէրոջ շնորհակալ ըլլալէն ետք):
24 da Skaren nu saa, at Jesus ikke var der, ej heller hans Disciple, gik de om Bord i Skibene og kom til Kapernaum for at søge efter Jesus.
Ուրեմն բազմութիւնը՝ տեսնելով թէ ո՛չ Յիսուս հոն է, ո՛չ ալ անոր աշակերտները, իրե՛նք ալ նաւ մտան եւ գացին Կափառնայում՝ փնտռելու Յիսուսը:
25 Og da de fandt ham paa hin Side af Søen, sagde de til ham: „Rabbi! naar er du kommen hid?‟
Երբ գտան զինք՝ ծովուն միւս եզերքը, ըսին իրեն. «Ռաբբի՛, ե՞րբ եկար հոս»:
26 Jesus svarede dem og sagde: „Sandelig, sandelig, siger jeg eder, I søge mig, ikke fordi I saa Tegn, men fordi I spiste af Brødene og bleve mætte.
Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Դուք զիս կը փնտռէք՝ ո՛չ թէ քանի որ նշաններ տեսաք, հապա՝ որովհետեւ նկանակներէն կերաք ու կշտացաք”:
27 Arbejder ikke for den Mad, som er forgængelig, men for den Mad, som varer til et evigt Liv, hvilken Menneskesønnen vil give eder; thi ham har Faderen, Gud selv, beseglet.‟ (aiōnios )
Գացէ՛ք, գործեցէ՛ք ո՛չ թէ կորստական կերակուրին համար, հապա այն կերակուրին համար՝ որ կը մնայ յաւիտենական կեանքին մէջ, եւ մարդու Որդի՛ն պիտի տայ ձեզի, որովհետեւ Հայրը՝ Աստուած զի՛նք կնքեց»: (aiōnios )
28 Da sagde de til ham: „Hvad skulle vi gøre, for at vi kunne arbejde paa Guds Gerninger?‟
Ուրեմն ըսին իրեն. «Ի՞նչ ընենք՝ որպէսզի կատարենք Աստուծոյ գործերը»:
29 Jesus svarede og sagde til dem: „Dette er Guds Gerning, at I tro paa den, som han udsendte.‟
Յիսուս պատասխանեց անոնց. «Սա՛ է Աստուծոյ գործը, որ հաւատաք անոր ղրկածին»:
30 Da sagde de til ham: „Hvad gør du da for et Tegn, for at vi kunne se det og tro dig? Hvad Arbejde gør du?
Ուստի ըսին իրեն. «Բայց դուն ի՞նչ նշան կ՚ընես, որ տեսնենք ու հաւատանք քեզի. ի՞նչ կը գործես:
31 Vore Fædre aade Manna i Ørkenen, som der er skrevet: Han gav dem Brød fra Himmelen at æde.‟
Մեր հայրերը անապատին մէջ մանանա՛ն կերան, ինչպէս գրուած է. “Երկինքէն հաց տուաւ անոնց՝ որպէսզի ուտեն”»:
32 Da sagde Jesus til dem: „Sandelig, sandelig, siger jeg eder, ikke Moses har givet eder Brødet fra Himmelen, men min Fader giver eder det sande Brød fra Himmelen.
Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Մովսէս չտուաւ ձեզի երկնային հացը, բայց իմ Հա՛յրս կու տայ ձեզի ճշմարիտ երկնային հացը”.
33 Thi Guds Brød er det, som kommer ned fra Himmelen og giver Verden Liv.‟
որովհետեւ Աստուծոյ հացը ա՛ն է, որ կ՚իջնէ երկինքէն եւ կեանք կու տայ աշխարհի»:
34 Da sagde de til ham: „Herre! giv os altid dette Brød!‟
Ուրեմն ըսին իրեն. «Տէ՛ր, ամէ՛ն ատեն տուր մեզի այդ հացը»:
35 Jesus sagde til dem: „Jeg er Livets Brød. Den, som kommer til mig, skal ikke hungre; og den, som tror paa mig, skal aldrig tørste.
Յիսուս ըսաւ անոնց. «Ե՛ս եմ կեանքի հացը. ա՛ն որ կու գայ ինծի՝ երբե՛ք պիտի չանօթենայ, եւ ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ պիտի չծարաւնայ:
36 Men jeg har sagt eder, at I have set mig og dog ikke tro.
Բայց ես ըսի ձեզի. “Դուք զիս տեսաք ալ, ու չէք հաւատար”:
37 Alt, hvad Faderen giver mig, skal komme til mig; og den, som kommer til mig, vil jeg ingenlunde kaste ud.
Բոլոր անոնք որ Հայրը կու տայ ինծի՝ պիտի գան ինծի, եւ ա՛ն որ կու գայ ինծի՝ բնա՛ւ պիտի չվտարեմ:
38 Thi jeg er kommen ned fra Himmelen, ikke for at gøre min Villie, men hans Villie, som sendte mig.
Որովհետեւ ես իջայ երկինքէն՝ գործադրելու ո՛չ թէ ի՛մ կամքս, հապա անո՛ր կամքը՝ որ ղրկեց զիս:
39 Men dette er hans Villie, som sendte mig, at jeg skal intet miste af alt det, som han har givet mig, men jeg skal oprejse det paa den yderste Dag.
Եւ զիս ղրկող Հօրը կամքը սա՛ է, որ ո՛չ մէկը կորսնցնեմ բոլոր անոնցմէ՝ որ ինք տուաւ ինծի, հապա յարուցանեմ զանոնք՝ վերջին օրը:
40 Thi dette er min Faders Villie, at hver den, som ser Sønnen og tror paa ham, skal have et evigt Liv, og jeg skal oprejse ham paa den yderste Dag.‟ (aiōnios )
Որովհետեւ զիս ղրկողին կամքը սա՛ է, որ ո՛վ որ տեսնէ Որդին ու հաւատայ իրեն՝ ունենայ յաւիտենական կեանքը. ե՛ս ալ պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը»: (aiōnios )
41 Da knurrede Jøderne over ham, fordi han sagde: „Jeg er det Brød, som kom ned fra Himmelen, ‟
Ուստի Հրեաները կը տրտնջէին իրեն դէմ, որովհետեւ ըսաւ. «Ե՛ս եմ երկինքէն իջած հացը»,
42 og de sagde: „Er dette ikke Jesus, Josefs Søn, hvis Fader og Moder vi kende? Hvorledes kan han da sige: Jeg er kommen ned fra Himmelen?‟
եւ կ՚ըսէին. «Ասիկա Յովսէփի որդին՝ Յիսուսը չէ՞, որուն հայրն ու մայրը կը ճանչնանք. հապա ի՞նչպէս ասիկա կ՚ըսէ. “Ես իջայ երկինքէն”»:
43 Jesus svarede og sagde til dem: „Knurrer ikke indbyrdes!
Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Մի՛ տրտնջէք ձեր մէջ:
44 Ingen kan komme til mig, uden Faderen, som sendte mig, drager ham; og jeg skal oprejse ham paa den yderste Dag.
Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի՝ եթէ զիս ղրկող Հայրը չքաշէ զայն. ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը:
45 Der er skrevet hos Profeterne: „Og de skulle alle være oplærte af Gud.‟ Hver den, som har hørt af Faderen og lært, kommer til mig.
Մարգարէներուն մէջ գրուած է. “Բոլորն ալ սորված պիտի ըլլան Աստուծմէ”: Ո՛վ որ կը լսէ Հօրմէն ու կը սորվի՝ ինծի՛ կու գայ:
46 Ikke at nogen har set Faderen, kun den, som er fra Gud, han har set Faderen.
Ո՛չ մէկը տեսած է Հայրը, բացի անկէ՝ որ Աստուծմէ է. անիկա՛ տեսած է Հայրը:
47 Sandelig, sandelig, siger jeg eder, den, som tror paa mig, har et evigt Liv. (aiōnios )
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ա՛ն որ կը հաւատայ ինծի՝ ունի՛ յաւիտենական կեանքը”: (aiōnios )
49 Eders Fædre aade Manna i Ørkenen og døde.
Ձեր հայրերը կերան մանանան անապատին մէջ, բայց մեռան:
50 Dette er det Brød, som kommer ned fra Himmelen, at man skal æde af det og ikke dø.
Ա՛յս է այն հացը՝ որ կ՚իջնէ երկինքէն, որպէսզի եթէ մէկը ուտէ ասկէ՝ չմեռնի:
51 Jeg er det levende Brød, som kom ned fra Himmelen; om nogen æder af dette Brød, han skal leve til evig Tid; og det Brød, som jeg vil give, er mit Kød, hvilket jeg vil give for Verdens Liv.‟ (aiōn )
Ե՛ս եմ կենարար հացը՝ որ իջայ երկինքէն: Եթէ մէկը ուտէ այս հացէն՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. եւ այն հացը որ ես պիտի տամ՝ իմ մարմի՛նս է, որ պիտի տամ աշխարհի կեանքին համար»: (aiōn )
52 Da kivedes Jøderne indbyrdes og sagde: „Hvorledes kan han give os sit Kød at æde?‟
Ուստի Հրեաները կը վիճէին իրարու հետ եւ կ՚ըսէին. «Ի՞նչպէս ասիկա կրնայ տալ մեզի իր մարմինը՝ ուտելու»:
53 Jesus sagde da til dem: „Sandelig, sandelig, siger jeg eder, dersom I ikke æde Menneskesønnens Kød og drikke hans Blod, have I ikke Liv i eder.
Իսկ Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ չուտէք մարդու Որդիին մարմինը ու չխմէք անոր արիւնը, կեանքը չէք ունենար ձեր մէջ”:
54 Den, som æder mit Kød og drikker mit Blod, har et evigt Liv, og jeg skal oprejse ham paa den yderste Dag. (aiōnios )
Ո՛վ որ կ՚ուտէ իմ մարմինս եւ կը խմէ իմ արիւնս՝ ունի յաւիտենական կեանքը, ու ես պիտի յարուցանեմ զայն՝ վերջին օրը. (aiōnios )
55 Thi mit Kød er sand Mad, og mit Blod er sand Drikke.
որովհետեւ իմ մարմինս ճշմա՛րտապէս կերակուր է, եւ իմ արիւնս՝ ճշմա՛րտապէս խմելիք:
56 Den, som æder mit Kød og drikker mit Blod, han bliver i mig, og jeg i ham.
Ա՛ն որ կ՚ուտէ իմ մարմինս ու կը խմէ իմ արիւնս՝ անիկա՛ կը բնակի իմ մէջս, եւ ես՝ անոր մէջ:
57 Ligesom den levende Fader udsendte mig, og jeg lever i Kraft af Faderen, ligesaa skal ogsaa den, som æder mig, leve i Kraft af mig.
Ինչպէս ապրող Հայրը ղրկեց զիս, ու ես կ՚ապրիմ Հօրը միջոցով, այնպէս ալ ա՛ն որ կ՚ուտէ զիս՝ ի՛նք ալ պիտի ապրի ինձմով:
58 Dette er det Brød, som er kommet ned fra Himmelen; ikke som eders Fædre aade og døde. Den, som æder dette Brød, skal leve evindelig.‟ (aiōn )
Ա՛յս է այն հացը՝ որ իջած է երկինքէն: Ա՛ն որ ուտէ այս հացը՝ պիտի ապրի յաւիտեա՛ն. ո՛չ թէ ձեր հայրերուն պէս, որոնք կերան մանանան՝ բայց մեռան»: (aiōn )
59 Dette sagde han, da han lærte i en Synagoge i Kapernaum.
Այս բաները խօսեցաւ ժողովարանին մէջ, երբ կը սորվեցնէր Կափառնայումի մէջ:
60 Da sagde mange af hans Disciple, som havde hørt ham: „Dette er en haard Tale; hvem kan høre den?‟
Իսկ աշակերտներէն շատերը՝ երբ լսեցին՝ ըսին. «Խիստ է այդ խօսքը, ո՞վ կրնայ մտիկ ընել զայն»:
61 Men da Jesus vidste hos sig selv, at hans Disciple knurrede derover, sagde han til dem: „Forarger dette eder?
Երբ Յիսուս ինքնիրեն հասկցաւ թէ իր աշակերտները կը տրտնջեն ատոր համար, ըսաւ անոնց. «Ատիկա կը գայթակղեցնէ՞ ձեզ:
62 Hvad om I da faa at se, at Menneskesønnen farer op, hvor han var før?
Հապա ի՞նչ պիտի մտածէք, եթէ տեսնէք մարդու Որդիին բարձրանալը հոն՝ ուր նախապէս էր:
63 Det er Aanden, som levendegør, Kødet gavner intet; de Ord, som jeg har talt til eder, ere Aand og ere Liv.
Հոգի՛ն է կեանք տուողը. մարմինը օգո՛ւտ մը չունի: Այն խօսքերը որ կ՚ըսեմ ձեզի՝ Հոգի ու կեանք են:
64 Men der er nogle af eder, som ikke tro.‟ Thi Jesus vidste fra Begyndelsen, hvem det var, der ikke troede, og hvem den var, der skulde forraade ham.
Բայց ձեր մէջ կան ոմանք՝ որ չեն հաւատար»: Որովհետեւ Յիսուս սկիզբէն գիտէր թէ որո՛նք են անոնք՝ որ չեն հաւատար, եւ ո՛վ է ան՝ որ պիտի մատնէ զինք:
65 Og han sagde: „Derfor har jeg sagt eder, at ingen kan komme til mig, uden det er givet ham af Faderen.‟
Ու ըսաւ. «Ասո՛ր համար ըսի ձեզի. “Ո՛չ մէկը կրնայ գալ ինծի, եթէ իմ Հօրմէս տրուած չըլլայ անոր”»:
66 Fra den Tid traadte mange af hans Disciple tilbage og vandrede ikke mere med ham.
Այս պատճառով իր աշակերտներէն շատեր հեռացան, եւ ա՛լ չէին շրջեր իրեն հետ:
67 Jesus sagde da til de tolv: „Mon ogsaa I ville gaa bort?‟
Ուստի Յիսուս ըսաւ տասներկուքին. «Միթէ դո՞ւք ալ կ՚ուզէք երթալ»:
68 Simon Peter svarede ham: „Herre! til hvem skulle vi gaa hen? Du har det evige Livs Ord; (aiōnios )
Սիմոն Պետրոս պատասխանեց անոր. «Տէ՛ր, որո՞ւն պիտի երթանք. դո՛ւն ունիս յաւիտենական կեանքի խօսքերը: (aiōnios )
69 og vi have troet og erkendt, at du er Guds Hellige.‟
Մենք հաւատացինք ու գիտցանք թէ դո՛ւն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին»:
70 Jesus svarede dem: „Har jeg ikke udvalgt mig eder tolv, og en af eder er en Djævel?‟
Յիսուս պատասխանեց անոնց. «Ես չընտրեցի՞ ձեզ՝ տասներկուքդ. բայց ձեզմէ մէկը չարախօս է»:
71 Men han talte om Judas, Simon Iskariots Søn; thi det var ham, som siden skulde forraade ham, skønt han var en af de tolv.
Ան կը խօսէր Իսկարիովտացի Սիմոնեան Յուդայի մասին, որովհետեւ անիկա՛ էր որ պիտի մատնէր զինք, թէպէտ տասներկուքէն մէկն էր: