< Johannes 3 >

1 Men der var en Mand af Farisæerne, han hed Nikodemus, en Raadsherre iblandt Jøderne.
Փարիսեցիներէն մարդ մը կար՝ Նիկոդեմոս անունով, որ Հրեաներու պետ մըն էր:
2 Denne kom til ham om Natten og sagde til ham: „Rabbi! vi vide, at du er en Lærer kommen fra Gud; thi ingen kan gøre disse Tegn, som du gør, uden Gud er med ham.‟
Ասիկա գիշերուան մէջ եկաւ Յիսուսի քով եւ ըսաւ անոր. «Ռաբբի՛, գիտենք թէ դուն Աստուծմէ վարդապետ եկած ես. որովհետեւ մէ՛կը չի կրնար ընել այն նշանները՝ որ դուն կ՚ընես, եթէ Աստուած իրեն հետ չըլլայ»:
3 Jesus svarede og sagde til ham: „Sandelig, sandelig, siger jeg dig, uden nogen bliver født paany, kan han ikke se Guds Rige.‟
Յիսուս պատասխանեց անոր. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը վերստին չծնի՝ չի կրնար տեսնել Աստուծոյ թագաւորութիւնը”»:
4 Nikodemus siger til ham: „Hvorledes kan et Menneske fødes, naar han er gammel? Mon han kan anden Gang komme ind i sin Moders Liv og fødes?‟
Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ծնիլ մարդ մը՝ որ ծերացած է: Կարելի՞ է, որ երկրորդ անգամ մտնէ իր մօր որովայնը եւ ծնի»:
5 Jesus svarede: „Sandelig, sandelig, siger jeg dig, uden nogen bliver født af Vand og Aand, kan han ikke komme ind i Guds Rige.
Յիսուս պատասխանեց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի. “Եթէ մէկը ջուրէն ու Հոգիէն չծնի՝ չի կրնար մտնել Աստուծոյ թագաւորութիւնը”:
6 Hvad der er født af Kødet, er Kød; og hvad der er født af Aanden, er Aand.
Մարմինէն ծնածը՝ մարմին է, եւ Հոգիէն ծնածը՝ հոգի է:
7 Forundre dig ikke over, at jeg sagde til dig: I maa fødes paany.
Դուն մի՛ զարմանար որ ըսի քեզի. “Դուք պէտք է վերստին ծնիք”:
8 Vinden blæser, hvorhen den vil, og du hører dens Susen, men du ved ikke, hvorfra den kommer, og hvor den farer hen; saaledes er det med hver den, som er født af Aanden.‟
Հովը կը փչէ ո՛ւր որ ուզէ. կը լսես անոր ձայնը, բայց չես գիտեր ուրկէ՛ կու գայ, կամ ո՛ւր կ՚երթայ: Ո՛վ որ Հոգիէն կը ծնի՝ ա՛յսպէս է»:
9 Nikodemus svarede og sagde til ham: „Hvorledes kan dette ske?‟
Նիկոդեմոս ըսաւ անոր. «Ի՞նչպէս կրնայ ըլլալ ատիկա»:
10 Jesus svarede og sagde til ham: „Er du Israels Lærer og forstaar ikke dette?
Յիսուս պատասխանեց անոր. «Դուն Իսրայէլի մէջ վարդապետ մըն ես, ու չե՞ս գիտեր այս բաները:
11 Sandelig, sandelig, siger jeg dig, vi tale det, vi vide, og vidne det, vi have set; og I modtage ikke vort Vidnesbyrd.
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ քեզի թէ ինչ որ գիտենք՝ կը խօսինք, եւ ինչ որ տեսանք՝ կը վկայենք, ու չէք ընդունիր մեր վկայութիւնը:
12 Naar jeg siger eder de jordiske Ting, og I ikke tro, hvorledes skulle I da tro, naar jeg siger eder de himmelske?
Եթէ երկրային բաներու մասին խօսեցայ ձեզի եւ չէք հաւատար, ի՞նչպէս պիտի հաւատաք՝ եթէ երկնային բաներու մասին խօսիմ ձեզի:
13 Og ingen er faren op til Himmelen, uden han, som for ned fra Himmelen, Menneskesønnen, som er i Himmelen.
Ո՛չ մէկը երկինք բարձրացաւ, բացի անկէ՝ որ երկինքէն իջաւ, մարդու Որդին՝ որ երկինքն է:
14 Og ligesom Moses ophøjede Slangen i Ørkenen, saaledes bør Menneskesønnen ophøjes,
Եւ ինչպէս Մովսէս բարձրացուց օձը անապատին մէջ, այնպէս պէտք է որ բարձրանայ մարդու Որդին.
15 for at hver den, som tror, skal have et evigt Liv i ham. (aiōnios g166)
որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
16 Thi saaledes elskede Gud Verden, at han gav sin Søn den enbaarne, for at hver den, som tror paa ham, ikke skal fortabes, men have et evigt Liv. (aiōnios g166)
Որովհետեւ Աստուած ա՛յնպէս սիրեց աշխարհը, որ մինչեւ անգամ տուաւ իր միածին Որդին, որպէսզի ո՛վ որ հաւատայ անոր՝ չկորսուի, հապա ունենայ յաւիտենական կեանքը: (aiōnios g166)
17 Thi Gud sendte ikke sin Søn til Verden, for at han skal dømme Verden, men for at Verden skal frelses ved ham.
Քանի որ Աստուած աշխարհ ղրկեց իր Որդին՝ ո՛չ թէ աշխարհը դատապարտելու, հապա՝ որպէսզի աշխարհը փրկուի անով:
18 Den, som tror paa ham, dømmes ikke; men den, som ikke tror, er allerede dømt, fordi han ikke har troet paa Guds enbaarne Søns Navn.
Ա՛ն որ կը հաւատայ անոր՝ չի դատապարտուիր, իսկ ա՛ն որ չի հաւատար՝ անիկա արդէն դատապարտուած է, որովհետեւ չհաւատաց Աստուծոյ միածին Որդիին անունին:
19 Og dette er Dommen, at Lyset er kommet til Verden, og Menneskene elskede Mørket mere end Lyset; thi deres Gerninger vare onde.
Սա՛ է դատապարտութիւնը, որ լոյսը աշխարհ եկաւ, բայց մարդիկ սիրեցին խաւարը՝ փոխանակ լոյսին, քանի որ իրենց գործերը չար էին:
20 Thi hver den, som øver ondt, hader Lyset og kommer ikke til Lyset, for at hans Gerninger ikke skulle revses.
Որովհետեւ ո՛վ որ չարիք կը գործէ, անիկա կ՚ատէ լոյսը եւ չի գար լոյսին քով, որպէսզի չկշտամբուին իր գործերը:
21 Men den, som gør Sandheden, kommer til Lyset, for at hans Gerninger maa blive aabenbare; thi de ere gjorte i Gud.‟
Բայց ա՛ն որ կը կիրարկէ ճշմարտութիւնը՝ կու գայ լոյսին քով, որպէսզի իր գործերը յայտնաբերուին թէ գործուեցան Աստուծմով»:
22 Derefter kom Jesus og hans Disciple ud i Judæas Land, og han opholdt sig der med dem og døbte.
Ասկէ ետք՝ Յիսուս եւ իր աշակերտները եկան Հրէաստանի երկիրը. հոն կը կենար՝ անոնց հետ, ու կը մկրտէր:
23 Men ogsaa Johannes døbte i Ænon, nær ved Salem, fordi der var meget Vand der; og man kom derhen og lod sig døbe.
Յովհաննէս ալ կը մկրտէր Այենոնի մէջ՝ Սաղիմի մօտ, որովհետեւ հոն շատ ջուր կար. կու գային եւ կը մկրտուէին,
24 Thi Johannes var endnu ikke kastet i Fængsel.
որովհետեւ Յովհաննէս դեռ բանտը նետուած չէր:
25 Da opkom der en Strid imellem Johannes's Disciple og en Jøde om Renselse.
Ուստի վիճաբանութիւն մը եղաւ Յովհաննէսի աշակերտներէն ոմանց եւ Հրեաներուն միջեւ՝ մաքրութեան մասին:
26 Og de kom til Johannes og sagde til ham: „Rabbi! han, som var hos dig hinsides Jordan, han, hvem du gav Vidnesbyrd, se, han døber, og alle komme til ham.‟
Ու եկան Յովհաննէսի քով եւ ըսին անոր. «Ռաբբի՛, ա՛ն որ քեզի հետ՝ Յորդանանի միւս կողմն էր, որուն մասին դուն վկայեցիր, ահա՛ ի՛նք կը մկրտէ ու բոլորը կ՚երթան անոր»:
27 Johannes svarede og sagde: „Et Menneske kan slet intet tage, uden det er ham givet fra Himmelen.
Յովհաննէս պատասխանեց. «Մարդ մը ոչինչ կրնայ ստանալ՝ եթէ երկինքէն տրուած չըլլայ իրեն:
28 I ere selv mine Vidner paa, at jeg sagde: Jeg er ikke Kristus, men jeg er udsendt foran ham.
Դո՛ւք ձեզմէ կը վկայէք ինծի համար՝ թէ ըսի. “Ես Քրիստոսը չեմ, հապա ղրկուած եմ անոր առջեւէն”:
29 Den, som har Bruden, er Brudgom; men Brudgommens Ven, som staar og hører paa ham, glæder sig meget over Brudgommens Røst. Saa er da denne min Glæde bleven fuldkommen.
Ա՛ն որ ունի հարսը՝ անիկա՛ է փեսան. բայց փեսային բարեկամը, որ կը կենայ եւ կը լսէ զայն, մեծապէս կ՚ուրախանայ փեսային ձայնին համար: Ուրեմն ահա՛ լիացած է իմ ուրախութիւնս:
30 Han bør vokse, men jeg forringes.
Պէտք է որ ան մեծնայ, իսկ ես՝ պզտիկնամ»:
31 Den, som kommer ovenfra, er over alle; den, som er af Jorden, er af Jorden og taler af Jorden; den, som kommer fra Himmelen, er over alle.
Ա՛ն որ կու գայ վերէն՝ բոլորէն վեր է: Ա՛ն որ երկրէն է՝ երկրաւոր է, ու կը խօսի երկրէն. ա՛ն որ կու գայ երկինքէն՝ բոլորէն վեր է,
32 Og det, som han har set og hørt, vidner han; og ingen modtager hans Vidnesbyrd.
եւ ինչ որ տեսաւ ու լսեց՝ կը վկայէ անոնց մասին, եւ ո՛չ մէկը կ՚ընդունի անոր վկայութիւնը:
33 Den, som har modtaget hans Vidnesbyrd, har beseglet, at Gud er sanddru.
Ա՛ն որ կ՚ընդունի անոր վկայութիւնը, կը կնքէ թէ Աստուած ճշմարտախօս է.
34 Thi han, hvem Gud udsendte, taler Guds Ord; Gud giver nemlig ikke Aanden efter Maal.
որովհետեւ ա՛ն որ Աստուած ղրկեց՝ կը քարոզէ Աստուծոյ խօսքերը, քանի որ Աստուած անոր չափով չի տար Հոգին:
35 Faderen elsker Sønnen og har givet alle Ting i hans Haand.
Հայրը կը սիրէ Որդին, եւ ամէն բան տուած է անոր ձեռքը:
36 Den, som tror paa Sønnen, har et evigt Liv; men den, som ikke vil tro Sønnen, skal ikke se Livet, men Guds Vrede bliver over ham.‟ (aiōnios g166)
Ա՛ն որ կը հաւատայ Որդիին՝ ունի յաւիտենական կեանքը. իսկ ա՛ն որ չ՚անսար Որդիին՝ պիտի չտեսնէ կեանքը, հապա Աստուծոյ բարկութիւնը կը մնայ անոր վրայ: (aiōnios g166)

< Johannes 3 >