< Johannes 12 >
1 Seks Dage før Paaske kom Jesus nu til Bethania, hvor Lazarus boede, han, som Jesus havde oprejst fra de døde.
Իսկ Յիսուս Զատիկէն վեց օր առաջ եկաւ Բեթանիա, ուր կը գտնուէր մեռած Ղազարոսը՝ որ ինք մեռելներէն յարուցանեց:
2 Der gjorde de da et Aftensmaaltid for ham, og Martha vartede op; men Lazarus var en af dem, som sade til Bords med ham.
Հոն՝ ընթրիք մը սարքեցին անոր. Մարթա կը սպասարկէր, ու Ղազարոս անոր հետ սեղան նստողներէն՝՝ մէկն էր:
3 Da tog Maria et Pund af ægte, saare kostbar Nardussalve og salvede Jesu Fødder og tørrede hans Fødder med sit Haar; og Huset blev fuldt af Salvens Duft.
Իսկ Մարիամ՝ առնելով մէկ լիտր թանկագին նարդոսի օծանելիք՝ օծեց Յիսուսի ոտքերը, եւ սրբեց անոր ոտքերը իր մազերով. ու տունը լեցուեցաւ օծանելիքին հոտով:
4 Da siger en af hans Disciple, Judas, Simons Søn, Iskariot, han, som siden forraadte ham:
Ուստի աշակերտներէն մէկը՝ Իսկարիովտացի Սիմոնեան Յուդա, որ պիտի մատնէր զինք, ըսաւ.
5 „Hvorfor blev denne Salve ikke solgt for tre Hundrede Denarer og given til fattige?‟
«Ինչո՞ւ այդ օծանելիքը չծախուեցաւ երեք հարիւր դահեկանի՝ որ տրուէր աղքատներուն»:
6 Men dette sagde han, ikke fordi han brød sig om de fattige, men fordi han var en Tyv og havde Pungen og bar, hvad der blev lagt deri.
Ասիկա ըսաւ՝ ո՛չ թէ աղքատները հոգալուն համար, հապա՝ քանի որ գող էր եւ ինք ունէր գանձանակը, ու կը կրէր ինչ որ ձգուէր:
7 Da sagde Jesus: „Lad hende med Fred, hun har jo bevaret den til min Begravelsesdag!
Իսկ Յիսուս ըսաւ. «Թո՛յլ տուր անոր. այդ բանը պահեց իմ թաղումիս օրուան համար:
8 De fattige have I jo altid hos eder; men mig have I ikke altid.‟
Որովհետեւ աղքատները ամէն ատեն ունիք ձեզի հետ, բայց զիս ամէն ատեն չունիք»:
9 En stor Skare af Jøderne fik nu at vide, at han var der; og de kom ikke for Jesu Skyld alene, men ogsaa for at se Lazarus, hvem han havde oprejst fra de døde.
Ուստի Հրեաներէն մեծ բազմութիւն մը գիտցաւ անոր հոն ըլլալը, ու եկաւ՝ ո՛չ միայն Յիսուսի համար, այլ նաեւ տեսնելու Ղազարոսը՝ որ մեռելներէն յարուցանած էր:
10 Men Ypperstepræsterne raadsloge om ogsaa at slaa Lazarus ihjel;
Իսկ քահանայապետները խորհրդակցեցան՝ որ սպաննեն Ղազարոսն ալ.
11 thi for hans Skyld gik mange af Jøderne hen og troede paa Jesus.
որովհետեւ Հրեաներէն շատեր անոր պատճառով կ՚երթային ու կը հաւատային Յիսուսի:
12 Den følgende Dag, da den store Skare, som var kommen til Højtiden, hørte, at Jesus kom til Jerusalem,
Հետեւեալ օրը՝ մեծ բազմութիւն մը, որ եկած էր տօնին, երբ լսեց թէ Յիսուս կու գայ Երուսաղէմ,
13 toge de Palmegrene og gik ud imod ham og raabte: „Hosanna! velsignet være den, som kommer, i Herrens Navn, Israels Konge!‟
առաւ արմաւենիի ոստեր, դուրս ելաւ զայն դիմաւորելու, եւ կ՚աղաղակէր. «Ովսաննա՜, օրհնեա՜լ է Իսրայէլի թագաւորը՝ որ կու գայ Տէրոջ անունով»:
14 Men Jesus fandt et ungt Æsel og satte sig derpaa, som der er skrevet:
Յիսուս՝ գտնելով աւանակ մը՝ նստաւ անոր վրայ, ինչպէս գրուած է.
15 „Frygt ikke, Zions Datter! se, din Konge kommer, siddende paa en Asenindes Føl.‟
«Մի՛ վախնար, Սիոնի՛ աղջիկ. ահա՛ Թագաւորդ կու գայ՝ նստած իշու աւանակի վրայ»:
16 Dette forstode hans Disciple ikke først; men da Jesus var herliggjort, da kom de i Hu, at dette var skrevet om ham, og at de havde gjort dette for ham.
Անոր աշակերտները նախապէս չհասկցան այդ բաները. բայց երբ Յիսուս փառաւորուեցաւ, այն ատեն յիշեցին թէ ատոնք գրուած էին անոր մասին, եւ թէ իրենք ըրին անոր այդ բաները:
17 Skaren, som var med ham, vidnede nu, at han havde kaldt Lazarus frem fra Graven og oprejst ham fra de døde.
Իրեն հետ եղող բազմութիւնը կը վկայէր թէ գերեզմանէն դուրս կանչեց Ղազարոսը ու մեռելներէն յարուցանեց զայն:
18 Det var ogsaa derfor, at Skaren gik ham i Møde, fordi de havde hørt, at han havde gjort dette Tegn.
Այս պատճառով ալ բազմութիւնը դիմաւորեց զինք, որովհետեւ լսեցին թէ ի՛նք ըրած էր այս նշանը:
19 Da sagde Farisæerne til hverandre: „I se, at I udrette ikke noget; se, Alverden gaar efter ham.‟
Իսկ Փարիսեցիները կ՚ըսէին իրարու. «Կը նշմարէ՞ք թէ անօգուտ է. ահա՛ ամբողջ աշխարհը կը հետեւի անոր՝՝»:
20 Men der var nogle Grækere af dem, som plejede at gaa op for at tilbede paa Højtiden.
Հոն՝ տօնին երկրպագելու բարձրացողներուն մէջ՝ քանի մը Յոյներ կային:
21 Disse gik nu til Filip, som var fra Bethsajda i Galilæa, og bade ham og sagde: „Herre! vi ønske at se Jesus.‟
Ասոնք մօտեցան Փիլիպպոսի, որ Գալիլեայի Բեթսայիդայէն էր, ու կը թախանձէին անոր՝ ըսելով. «Տէ՛ր, կ՚ուզենք Յիսո՛ւսը տեսնել»:
22 Filip kommer og siger det til Andreas, Andreas og Filip komme og sige det til Jesus.
Փիլիպպոս եկաւ եւ ըսաւ Անդրէասի, ապա դարձեալ Անդրէաս ու Փիլիպպոս միասին ըսին Յիսուսի:
23 Men Jesus svarede dem og sagde: „Timen er kommen, til at Menneskesønnen skal herliggøres.
Յիսուս ալ պատասխանեց անոնց. «Ժամը հասաւ՝ որ մարդու Որդին փառաւորուի:
24 Sandelig, sandelig, siger jeg eder, hvis ikke Hvedekornet falder i Jorden og dør, bliver det ene; men dersom det dør, bærer det megen Frugt.
Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ ցորենին հատիկը հողին մէջ իյնալով չմեռնի՝ ինք մինակ կը մնայ. բայց եթէ մեռնի՝ շատ պտուղ կը բերէ”:
25 Den, som elsker sit Liv, skal miste det; og den, som hader sit Liv i denne Verden, skal bevare det til et evigt Liv. (aiōnios )
Ա՛ն որ կը սիրէ իր անձը՝ պիտի կորսնցնէ զայն, եւ ա՛ն որ կ՚ատէ իր անձը այս աշխարհի մէջ՝ յաւիտենական կեանքին համար պիտի պահէ զայն: (aiōnios )
26 Om nogen tjener mig, han følge mig, og hvor jeg er, der skal ogsaa min Tjener være; om nogen tjener mig, ham skal Faderen ære.
Եթէ մէկը կը սպասարկէ ինծի՝ թող հետեւի ինծի. ու ես ո՛ւր որ եմ, իմ սպասարկուս ալ հո՛ն պիտի ըլլայ. եթէ մէկը կը սպասարկէ ինծի, Հայրը պիտի պատուէ զինք»:
27 Nu er min Sjæl forfærdet; og hvad skal jeg sige? Fader, frels mig fra denne Time? Dog, derfor er jeg kommen til denne Time.
«Հիմա իմ անձս վրդոված է, եւ ի՞նչ ըսեմ. “Հա՛յր, ազատէ՛ զիս այս ժամէ՞ն”: Բայց ես եկած եմ ասո՛ր համար՝ ա՛յս ժամուն:
28 Fader, herliggør dit Navn!‟ Da kom der en Røst fra Himmelen: „Baade har jeg herliggjort det, og vil jeg atter herliggøre det.‟
“Հա՛յր, փառաւորէ՛ քու անունդ”»: Ուստի ձայն մը եկաւ երկինքէն. «Փառաւորեցի ալ, ու դարձեալ պիտի փառաւորեմ»:
29 Da sagde Skaren, som stod og hørte det, at det havde tordnet; andre sagde: „En Engel har talt til ham.‟
Բազմութիւնը՝ որ կայնած էր ու կը լսէր, կ՚ըսէր. «Որոտում կ՚ըլլայ»: Ոմանք ալ կ՚ըսէին. «Հրեշտա՛կ մը խօսեցաւ իրեն հետ»:
30 Jesus svarede og sagde: „Ikke for min Skyld er denne Røst kommen, men for eders Skyld.
Յիսուս պատասխանեց. «Այս ձայնը եկաւ ո՛չ թէ ինծի համար, հապա՝ ձեզի համար:
31 Nu gaar der Dom over denne Verden, nu skal denne Verdens Fyrste kastes ud,
Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա պիտի վտարուի այս աշխարհի իշխանը:
32 og jeg skal, naar jeg bliver ophøjet fra Jorden, drage alle til mig.‟
Ես ալ, երբ բարձրանամ երկրէն, բոլորդ ալ պիտի քաշեմ ինծի»:
33 Men dette sagde han for at betegne, hvilken Død han skulde dø.
Այս բանը կ՚ըսէր՝ մատնանշելով թէ ի՛նչ տեսակ մահով պիտի մեռնէր:
34 Skaren svarede ham: „Vi have hørt af Loven, at Kristus bliver evindelig, og hvorledes siger da du, at Menneskesønnen bør ophøjes? Hvem er denne Menneskesøn?‟ (aiōn )
Բազմութիւնը պատասխանեց անոր. «Մենք լսեցինք Օրէնքէն թէ Քրիստոս յաւիտեա՛ն կը մնայ: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Մարդու Որդին պէտք է բարձրանայ”: Ո՞վ է այդ մարդու Որդին»: (aiōn )
35 Da sagde Jesus til dem: „Endnu en liden Tid er Lyset hos eder. Vandrer, medens I have Lyset, for at Mørke ikke skal overfalde eder! Og den, som vandrer i Mørket, ved ikke, hvor han gaar hen.
Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Քի՛չ մը ատեն ալ լոյսը ձեզի հետ է. քալեցէ՛ք՝ մինչ տակաւին լոյսը ունիք, որպէսզի խաւարը չհասնի ձեր վրայ. որովհետեւ խաւարի մէջ քալողը չի գիտեր թէ ո՛ւր կ՚երթայ:
36 Medens I have Lyset, tror paa Lyset, for at I kunne blive Lysets Børn!‟ Dette talte Jesus, og han gik bort og blev skjult for dem.
Մինչ լոյսը ունիք՝ հաւատացէ՛ք այդ լոյսին, որպէսզի լոյսի որդիներ ըլլաք»: Յիսուս այս բաները խօսեցաւ, ապա գնաց՝ ինքզինք ծածկելով անոնց աչքերէն:
37 Men endskønt han havde gjort saa mange Tegn for deres Øjne, troede de dog ikke paa ham,
Թէպէտ այնքան նշաններ ըրած էր անոնց առջեւ, անոնք չէին հաւատար իրեն.
38 for at Profeten Esajas's Ord skulde opfyldes, som han har sagt: „Herre! hvem troede det, han hørte af os, og for hvem blev Herrens Arm aabenbaret?‟
որպէսզի իրագործուի Եսայի մարգարէին խօսքը՝ որ ըսած էր. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր տուած լուրին, ու Տէրոջ բազուկը որո՞ւն յայտնուեցաւ»:
39 Derfor kunde de ikke tro, fordi Esajas har atter sagt:
Չէին կրնար հաւատալ՝ քանի որ Եսայի դարձեալ ըսած է.
40 „Han har blindet deres Øjne og forhærdet deres Hjerte, for at de ikke skulle se med Øjnene og forstaa med Hjertet og omvende sig, saa jeg kunde helbrede dem.‟
«Կուրցուց անոնց աչքերը եւ կարծրացուց անոնց սիրտը, որպէսզի չտեսնեն իրենց աչքերով, չհասկնան իրենց սիրտով ու դարձի չգան, եւ ես չբժշկեմ զանոնք»:
41 Dette sagde Esajas, fordi han saa hans Herlighed og talte om ham.
Եսայի ըսաւ ասիկա՝ երբ տեսաւ անոր փառքը ու խօսեցաւ անոր մասին:
42 Alligevel var der dog mange, endogsaa af Raadsherrerne, som troede paa ham; men for Farisæernes Skyld bekendte de det ikke, for at de ikke skulde blive udelukkede af Synagogen;
Սակայն միաժամանակ՝ պետերէն ալ շատեր հաւատացին իրեն. բայց չէին դաւաներ զայն՝ Փարիսեցիներուն պատճառով, որպէսզի չվռնտուին ժողովարանէն.
43 thi de elskede Menneskenes Ære mere end Guds Ære.
որովհետեւ աւելի սիրեցին մարդոց փառքը՝ քան Աստուծոյ փառքը:
44 Men Jesus raabte og sagde: „Den, som tror paa mig, tror ikke paa mig, men paa ham, som sendte mig,
Յիսուս կ՚աղաղակէր. «Ա՛ն որ կը հաւատայ ինծի, կը հաւատայ ո՛չ թէ ինծի, հապա՝ զիս ղրկողի՛ն.
45 og den, som ser mig, ser den, som sendte mig.
եւ ա՛ն որ կը տեսնէ զիս, կը տեսնէ զիս ղրկո՛ղը:
46 Jeg er kommen som et Lys til Verden, for at hver den, som tror paa mig, ikke skal blive i Mørket.
Ես աշխարհ եկայ իբր լոյս, որպէսզի ո՛վ որ հաւատայ ինծի՝ չմնայ խաւարի մէջ:
47 Og om nogen hører mine Ord og ikke vogter paa dem, ham dømmer ikke jeg; thi jeg er ikke kommen for at dømme Verden, men for at frelse Verden.
Եթէ մէկը լսէ իմ խօսքերս ու չհաւատայ՝ ես չեմ դատեր զինք, քանի որ ես եկայ՝ ո՛չ թէ դատելու աշխարհը, հապա՝ փրկելու աշխարհը:
48 Den, som foragter mig og ikke modtager mine Ord, har den, som dømmer ham; det Ord, som jeg har talt, det skal dømme ham paa den yderste Dag.
Ա՛ն որ կ՚անարգէ զիս եւ չ՚ընդունիր իմ խօսքերս, ունի մէկը՝ որ կը դատէ զինք. այն խօսքը՝ որ ես ըսի, անիկա՛ պիտի դատէ զինք՝ վերջին օրը:
49 Thi jeg har ikke talt af mig selv; men Faderen, som sendte mig, han har givet mig Befaling om, hvad jeg skal sige, og hvad jeg skal tale.
Որովհետեւ ես ինձմէ չխօսեցայ, հապա Հայրը՝ որ ղրկեց զիս, ի՛նք պատուիրեց ինծի թէ ի՛նչ պիտի ըսեմ եւ ի՛նչ պիտի խօսիմ:
50 Og jeg ved, at hans Befaling er evigt Liv. Altsaa, hvad jeg taler, taler jeg saaledes, som Faderen har sagt mig.‟ (aiōnios )
Եւ գիտեմ թէ անոր պատուիրածը՝ յաւիտենական կեանքն է. ուրեմն ինչ որ կը խօսիմ, ա՛յնպէս կը խօսիմ՝ ինչպէս Հայրը ըսաւ ինծի»: (aiōnios )